Վահան Խաչատրյան

Ծնվել եմ 1991 թվականին, մարտի 23-ին, Երևանում: Այժմ էլ ապրում եմ Երևանում: Սովորում եմ ՀՊՃՀ , արդեն 4-րդ կուրսում: Մյուս տարի կավարտեմ: Սիրում եմ ինտերնետը: Շատ մ սիրում դիտել ֆիլմեր, գրել , և շփվել հետաքրքիր մարդկանց հետ: Ընդհանրապես ասում են, որ շփվող անձնավորություն եմ: Ապագայի համար լիքը ծրագրեր ունեմ, հուսով եմ բոլորը կիրականացնեմ: Չեմ սիրում գրել, ինքնակենսագրական տվյալներ, քանի որ գրելու շատ բան չկա: Դրա համար իմ ինքնակենսագրական նամակները շատ շուտ վերածվում են մենախոսության: Դրանից խուսափելու համար, երևի, թե այլևս չեմ շարունակի գրել: Հուսով եմ այսքանը բավական է )))

Արև…

-Իսկ դու երջանի՞կ ես:
-Իմ երջանկությունը կախված է քեզանից…եթե դու այստեղ ես, ես արդեն երջանիկ եմ…
-Այդ դեպքում ինչու՞ ես տխուր:
-Երևի, թե նրանից է, որ երջանկությունը երբեմն տխրության հետ է գալիս:
-Դա, ինչպե՞ս:
-Ես երջանիկ եմ, որ դու իմ կողքին ես…բայց ես տխրում էլ եմ…մեկ-մեկ, ոչ հաճախ…տխրում եմ, երբ հասկանում եմ, որ դու իրական չես…
-Ինչպե՞ս…ես այստեղ եմ…ես չեմ կարող իրական չլինել…
-Դու այստեղ ես, քանի որ ես եմ հորինել քեզ…Դու անգամ անուն ունես…գեղեցիկ անուն… Արև…
-Խնդրում եմ, նայիր աչքերիս, նայի’ր, լսու՞մ ես…նայիր ու ասա’, նայիր ու համարձակվի’ր ասել, որ ես չկամ…
-Դու չկաս…
-Մի սպանիր ինձ, լսու՞մ ես…մի սպանիր ինձ…
-Դու այնքան գեղեցիկ ես… կանաչ աչքեր ունես…երկար, սև մազեր…ես քեզ շատ եմ սիրում…
-Ես էլ քեզ, գրկիր ինձ:
-Սա ընդամենը երազ է…
-Ուրեմն երբեք մի արթնացիր…
-Չեմ կարող, ես պետք է արթնանամ, ես դեռ ապրում եմ…
-Մի թող ինձ այստեղ միայնակ…երբ դու գնում ես այստեղ մթություն է տիրում…ոչինչ այլևս չի լսվում…ես կարոտում եմ քո ձայնը…

Եվ ես արթնացա: Աչքերս բացեցի: Նայեցի առաստաղին: Դա ընդամենը երազ էր: Ես դա գիտեի: Ես ինքս եմ հորինել այդ երազը: Երևի ,թե պատճառը նրանում է, որ որ կարծում եմ,թե մի օր երազները կարող են իրականություն դառնալ: Հնարավոր է, ես աշխարհի վերջին երազողն եմ: Բայց դա շատ դժվար է: Երբ զգում ես…տեսնում ես, որ շուրջդ բոլոր մարդիկ ասում են, որ ժամանակ չկա երազելու համար: Ժամանակ չկա հիմարություններով զբաղվելու: Նրանք ինձ սպանում են, այսինքն սպանելով իմ երազանքները, մահանում եմ նաև ես: Ես արթնացել եմ, վաղուց արդեն…ես արդեն քայլում եմ փողոցով…այնպիսի տպավորություն է, որ ինձ ինչ-որ մեկը հետևում է: Շրջվում եմ: Մարդ չկա:Հետ եմ շրջվում, քթիս տակ ժպտում եմ ու շարունակում եմ քայլել: Փողոցը դատարկ է: Հատուկենտ մեքենաներ են երևում: Կեսօր է…կամ էլ կեսգիշեր…Միթե՞ դա կարևոր է: Ահա և նա…Ահա և իմ շատ սիրելի սենյակը…պառկած եմ , աչքերս փակվեցին, երևի, թե արդեն քնել եմ…

-Բարև…
-Բարև…ինչպե՞ս ես…
-Լավ եմ, այսօր մի փոքր ուշ եկար…
-Զբաղված էր, ժամանակ չունեի:
-Ինձ համար ժամանակ չունեի՞ր,-և նա կիտեց իր ունքերը փոքրիկ նեղացած աղջկա նման:
-Քեզ համար ես միշտ էլ ժամանակ ունեմ,-մոտեցա, գրկեցի, համբուրեցի նրա աչքը…այնքան քնքշորեն, որ հանկարծ չցավեցնեմ նրա նուրբ մաշկը,-ուղղակի այսօր շատ գործեր ունեի…
-Ես մտածել եմ…ասում եմ, ինչ կլինի, որ մի օր ուղևորվենք ճամփորդության…թեկուզ հենց հիմա…ի՞նչ կասես,- չարաճճի հայացքով նայում էիր ինձ:
-Գիտես, որ չենք կարող…չենք կարող իմ կանաչ աչքերով գեղեցկուհի…
Զգում եմ շրթունքներիդ բույրը: Նրանք հպվում են ինձ: Այնքան թեթև, որ ինձ թվում է , թե թիթեռնիկ է անցնում կողքովս, և նրա թևերի շարժումից ողջ մարմինս ցնցվում է: Քո թարթիչների գեղեցիկ շարժումները, կարծես կատարելության ձայնը լսեմ, երբ նրանք դիպչում են այտերիս…Երևի, թե հենց սա է սիրո երաժշտությունը…ես այն լսում եմ, ես այն զգում եմ, իմ մարմնի ամեն մի մոլեկուլով, ինձ թվում է ես սիրում եմ քեզ…Բայց, ես չեմ ուզում արթնանամ…գոնե…մեկ վայրկյան…ևս մեկ վայրկյան, բայց…դու կորում ես, անհայտանում… քո հիասքանչ դիմագծերը դառնում են մթության մասնիկներ…

Արդեն ուշ է…ես կրկին սենյակումս եմ…կրկին կրկնություն է: Ատում եմ առավտյան ճնճղուկների աշխույժ ծլվլոցները, քանի որ նրանք ազդարարում են, որ դու արդեն գնացել ես: Ատում եմ իմ սենյակը, առաստաղները, որոնք ամեն վայրկյան հիշեցնում են ինձ, որ դու իրականում չկաս: Ատում եմ այս իրական, նյութական աշխարհը, բայց շարունակում եմ քայլել փողոցով…գիտեմ, երեկոյան , երբ ես պառկեմ, փակեմ աչքերս,ես կրկին քեզ եմ տեսնելու…և դա ինձ ուժ է տալիս քայլել փողոցներով, անցնել այս ճանապարհները: Ես գիտեմ…գիտեմ, որ միևնույնն է այսօր ես քեզ կրկին տեսնելու եմ: Երբ մարդկանց դեմքեր եմ տեսնում…այնտեղ քեզ եմ փնտրում քո այդքան ծանոթ դիմագծերը…բայց…չեմ գտնում…դու չկաս…դու ինձ այցելում ես միայն գիշերը, երբ իմ աչքերը փակվում են…

-Ես անվերջ ուզում եմ շշնջալ, որ սիրում եմ քեզ…
-Ես դա գիտեմ, ես էլ քեզ…
-Բայց այսօր էլ դու ես տխուր…
-Դե երևի նրանից է, որ շատ եմ կարոտում քեզ…Ուզում եմ, որ դու ավելի հաճախ գաս…ուզում եմ, որ դու միշտ իմ կողքին լինես…
-Ես էլ եմ դա ուզում, բայց գիտես դա հնարավոր չի…
-Գիտեմ, բայց մեկ-մեկ մոտս ցանկություն է առաջանում մոռանալ, որ հնարավոր չի, և պատկերացնել, որ կարող է այդպես լինել…դու ուղղակի ինձ չես տեսնում…
-Ես շատ եմ փնտրել քեզ…դու դա գիտես…ամեն օր, ամեն ժամ, ամեն Աստծո տված վայրկյան ես քեզ եմ փնտրում տիեզերքում…իսկ դու չկաս…ես արդեն հոգնել եմ…այլևս ուժ չունեմ…ես չեմ կարողանում այլևս այսպես ապրել…ես գնում եմ…
-Սպասիր, մի գնա…դու այլևս հետ չես գա՞:
-Ոչ, ես չեմ գալու…

Եվ ես արթնացա: Ահա և վերջ: Սա ընդամենը երազ էր…չգիտեմ, թե ինչու եմ ես այսքան տխուր…ընդամենը երազի պատճառով…երբեմն մեր կյանքում, երազները ավելի կարևոր են դառնում, քան այս աշխարհը…մարդիկ…այն այնքան իրական էր…ես շատ կկարոտեմ այդ երազին, ես երբեք չեմ մոռանա այդ կանաչ աչքերով, երկար սև մազերով աղջկան, ում ես անգամ անուն էի տվել…Արև…այնքան գեղեցիկ անուն է: Բայց սա իրականությունն է, այստեղ ես պետք է ապրեմ…որքան էլ այնտեղ գեղեցիկ լինի, սա է իրականը, այն, ինչ որ կա…

Իմ աչքերը փակվեցին: Գիշեր է: Մթություն: Նա չկա:Երևի, թե նեղացել է հերթական անգամ և ինչ-որ տեղ թաքնվել: Կանչում եմ նրան, գոռում անունը…ձայն չկա…երևի, թե այս անգամ իսկապես գնացել է…մթություն է…այս երազն արդեն իրական է…այստեղ միայն մթություն է…այն երազն այլևս չկա…

Առավոտ: Լույս: Սենյակ: Առաստաղ: Փողոց: Քամի: Մարդիկ: Կանգնած եմ: Չեմ հասկանում , որտեղ էր իրականությունը, իսկ որտեղ երազը: Ամեն ինչ վաղուց արդեն խառնվել է իրար: Չհասկացա, թե ինչ կատարվեց…չհասկացա, թե ինչպես հորինեցի այդ պատմությունը, չհասկացա, թե ինչպես սկսվեց երազը , թե ինչպես այն ավարտվեց: Ես կորցրել եմ ժամանակի զգացողությունս, վաղուց, շատ վաղուց, հազարավոր տարիներ առաջ: Ես անընդհատ նրան եմ փնտրում, բայց նա չկա…Ես վաղուց մոռացել եմ, բոլոր մարդկանց, ես վաղուց մոռացել եմ բոլոր երազները…այստեղ է իրականությունը, այն , ինչ որ կա հիմա…ես այստեղ եմ…հիմա կեսօր է, դուք ինձ չեք տեսնում…ես այստեղ եմ, թաքնված բոլորից…ես այստեղ եմ երկնքում…դուք ինձ ճանաչում եք…բոլորդ էլ ինձ տեսել եք…գիշերը, երբ դուք երազներ եք տեսնում…ես այստղ եմ լինում, ձեզ հետ…երկնքում, միլլիարդավոր աստղերով շրջապատված…ես լուսինն եմ, ու վաղուց արդեն կորցրել եմ իմ Արևին…քանի որ չհասկացա, դա երազ էր, թե իրականություն….Մարդիկ, ուշադիր եղեք, երբ որ հանդիպեք ձեր միակ Արևին, գրկեք նրան, ամուր, ամուր , պինդ պահեք ձեր կողքին և խնդրում եմ ձեզ հավատացեք…հավատացեք, որ ձեր երազները իրակաություն են դառնում…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s