Երկրորդ Մրցույթ-9

Ներկարարյան Անի Արթուրի

 

Ծնվել եմ 1990թ. ապրիլի 26-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Սովորել եմ Ստեփանավանի շրջանի Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցում: Այնուհետև ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, որտեղ սովորել եմ 4 տարի,ավարտելով այն 2011թ: Այժմ սովորում եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում ` մասնագիտանալով ազգագրության ուղղությամբ: Այս տարվա հուլիսի 23-ին նշանվել եմ, և մոտ ապագայում պատրաստվում եմ ստեղծել ամուր հայկական ընտանիք; Ստեղծագործում եմ դպորոցական ցածր դասարաններից սկսած, ստեղծագործելիս լիովին անկեղծանում եմ առաջին հերթին ինքս ինձ հետ, յուրաքանչյուր տող, որ գրում եմ նախ անց եմ կացնում իմ միջով, զգում, վերապրում ապա նոր հանձնում թղթին: Ստեղծագործելուց զատ սիրում եմ ընթերցել, շատ եմ սիրում անգլիական դասական գրականությունը: Էությամբ ավելի շատ ինքնամփոփ եմ , յուրաքանչյուր ոք չի կարող մուտք գործել իմ աշխարհ, չի կարող ճանաչել ինձ մինչև ես չցանկանամ այդ ու չբացեմ նրա առաջ իմ աշխարհի դռները: Կարծում եմ սկզբի համար այսքանը բավական է:

Անստորագիր

Ալեկոծ կյանքիս բարդ խառնարանում,
Հոգուս ու խղճիս ոլորաններում,
Բազմազբաղ մտքիս հենց խաչմերուկում
Ու էությանս ամեն մի էջում
Գամվել ես ահա` իբրև լույս փարոս,
Որ սիրո լույսով ճամփաս ողողես,
Որ ապրած կյանքս իմաստով լցնես,
Որ քո ժպիտով խավարը ցրես.
Որ քո գոյությամբ ես ինձ որոնեմ
ՈՒ քո էությամբ ինքս ինձ գտնեմ,
Որ խաչմերուկում ես չքառատվեմ:
Ձուլվել ես հոգուս այնպես ներդաշնակ,
Որ անհնար է սահմաններ գծել
Ու տարբերակել իմ և քո ճամփան,
Դարձել ես աղոթք,որ պիտ մրմնջամ,
Եթե հարկ լինի վտանգը ցրել:

Դարձել ես նաև իմ միակ վկան,
Որ ամեն տեսակ անձնագրից էլ լավ
Կարող է միայ անձս հաստատել,
Ու քո լույս սերն է, որ դարձած կնիք,
Կարող է կյանքիս ճամփան հաստատել:

Թույլ տուր,ո’վ Աստված

Թու’յլ տուր,ո’վ Աստված,գոնե մեկ վայրկյան
Մասնիկը դառնամ քո անծայր սիրո:

Թու’յլ տուր,ո’վ Աստված,գոնե մեկ անգամ
Մարդկային հոգու խորքերը տեսնեմ:

Թու’յլ տուր,ո’վ Աստված,գոն գեթ մի պահ,գեթ մեկ ակնթարթ
Աշխարհում արար թո’ղ ցավ չլինի,
Աշխարհում արար չլինի թախիծ,վիշտ ու տառապանք:

Թու’յլ տուր,ո’վ Աստված,քո ամենազոր սիրով թաթախված
Մարդկային հոգում չարիք չծնվի:

Թու’յլ տուր,ո’վ Աստված,
Թո’ղ մանկան ճիչը լինի խնդության,ոչ տառապանքի:

Թու’յլ տուր,ո’վ Աստված,
Որ ծերունին այն,տարիների հետ փորձառու դարձած,
Չլինի անտուն,անսեր ու լքված:

Թույլ մի’ տուր,Աստվա’ծ,
Խեղված մարդկային մեղքերը համայն
Փակեն աչքերդ,խլացնեն հոգիդ:

Թույլ մի’ տուր, Աստվա’ծ,
Չարագործները մնան չդատված:

Թույլ մի’ տուր, Աստվա’ծ,
Որ մարդիկ անխիղճ տրորեն,փշրեն
Սերը` նուրբ ու թանկ`
Ամենասուրբը զգացմունքների մեջ քեզնից մեզ տրված:

Թու’յլ տուր,ո’վ Աստված,
Անապակ սիրով իրար շղթայված սրտերը երկու
Թո’ղ գտնեն իրար,թո’ղ չբաժանվեն
ՈՒ թո’ղ արարեն քո հովանու տակ:

Հորս

Մի օր աշխարհ եկա
Ու պարզ աչուկներով,
Անզոր մի հայացքով
Ժպտացի քեզ:

Դու նայեցիր անթարթ
Աչուկներին իմ պարզ,
Ու հայացքում իմ լուռ,
Դու քեզ գտար:

Գտար մի նոր աշխարհ,
Մի կյանք ու մի թրթիռ,
Որ զարկերում սրտիդ
Իմ անունով կոչես:

Անցան օրեր բազում,
Անցան և տարիներ,
Եկան պահեր զվարթ,
Ուրախ մանկան ճիչեր:

Անհոգության գրկում
Ժամերն արագընթաց
Սլաքների զարկով
Ինձ իջեցրին ցած;
Երկնից երկիր իջած`
Ես նայեցի հանկարծ
Ու ապշահար տեսա,
Գույներ բազում,բազում,
Իմ գույներց տարբեր,
Վարդագույնիրց հեռու:

Դու ժպտացիր այդժամ
Քո հայրական սիրով,
Քո աչքերով հասուն,
Տեսա աշխարհն անհուն:

Ու երերուն քայլքով
Ես քայլեցի առաջ,
Ուղով անհայտ ու մութ
Դժվար ու բարդ կյանքի:

Դու զինեցիր անվերջ
Խորհուրդներով քո խոր,
Իմաստնությամբ լցված,
Զրույցներով երկար:

Ու օվկիանում կյանքի
Չվախեցա երբեք,
Փոթորիկից հուժկու,
Ալիքներից ահեղ:

Քանզի նավիս համար
Ես շինեցի ղեկեր
Քո խորհրդից հյուսված
Խրատներից զորեղ:

Դու նավապետ եղար
Կյանքիս փոքրիկ նավին,
Որ օվկիանում այդ մեծ
Չ խ ո ր տ ա կ վ ե մ:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s