Երկրորդ Մրցույթ-10

Սեդրակյան Տաթևիկ Էդվարդի

Ծնվել եմ 1987 թ. Հուլիսի 23-ին Երևան քաղաքում: Հայրս կաբելավար էր, հասարակ ընտանիքի զավակ եմ: Ունեմ մեկ քույր ու մեկ եղբայր: Շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, աշխույժ եմ եղել շատ: Անհամեստ թող չհնչի, բայց մանկապարտեզում բոլոր հանդեսներն իմ համեստ անձի շուրջ էր կառուցվում: Ավարտել եմ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցը: Մոտ 10տարի հաճախել եմ <<Գորանի>> ազգագրական երգ ու պարի անսամբլը: Կապս արմատներիս հետ հենց այդ տարիներին է ամրապնդվել, չնայած որ միայն ազգայինով չեմ սահմանափակվում: Սիրում եմ ռոք, ջազ, բլյուզ երաժշտություն, ընթերցանություն եմ սիրում: Սիրելի գրողներ ու երաժիշտներ շատ ունեմ, սակայն կարիքը չեմ գտնում թվելու նրանց բոլորին: Ավարտել եմ Հյուսիսային Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, այժմ աշխատում եմ որպես հաշվապահ: Սիրում եմ իմ քաղաքը` Երևանը: Երբ տխուր կամ մտահոգ եմ լինում, կարող եմ ժամերով քայլել երևանյան փողոցներով ու դու լավագույն խորհրդատուս է լինում:
Շատ խոսել իմ մասին չեմ սիրում, կենսագրականներ գրելուց էլ միշտ խուսափել եմ: Հույս ունեմ այս տեղեկությունները բավական են գոնե մի փոքր պատկերացում կազմել իմ անձի մասին: Իսկ ինչն էլ մութ է մնում, ուրեմն այդպես է պետք: Առեղծվածներն ավելի հետաքրքրացնում են մեր կյանքը:

Դու կաս…

Ես սիրում եմ, երբ առնում ես ինձ քո գիրկը,
Նուրբ մատներդ իջեցնում ես մազերիս մեջ
Ու շոյում ես իմ գլուխը, ինձ գրկում ես
Ու կամացուկ իմ ականջին շշնջում ես.
-Այս աշխարհում շատ խնդիրներ դու կտեսնես,
Այս աշխարհում շատ չար մարդկանց կհանդիպես,
Մի’  վհատվիր, ընկած տեղից ոտքի’  կանգնիր,
Ցույց տուր կյանքին, որ դու կամքի տեր աղջիկ ես:
Մի’շտ իմացիր, ես քեզ հետ եմ, քո կողքին եմ,
Ամեն վարկյան քեզ պահում ու պաշտպանում եմ,
Հեռու լինեմ, թե մոտ լինեմ` թիկունքիդ եմ,
Ես քո ուժն եմ, ես քո հույսը ու հավատն եմ:

Արթնանում եմ թաց աչքերով, բարձս թաց է:
Այդ խոսքերը ականջումս զրնգում են,
Ուժ են տալիս, ինչպես և միշտ, ամեն անգամ
Ընկած տեղից ինձ բարձրացնում, կանգնեցնում են:
Իսկ կարոտը կոկորդումս բույն է դրել,
Ես քեզ զգում եմ, բայց շոշափել անկարող եմ:
Ես ուզում եմ, որ ինձ առնես քո ծնկներին
Ու գրկես ինձ, ինչպես առաջ` մանկությունում:

Ես աշխարհի չափ սիրում եմ քեզ, հայրի’կ,
Այս կարոտին դիմանա լ էլ  անկարող եմ:
Քեզ խնդրում եմ գոնե հաճախ` ամեն օր
Ինձ այցելի’ր երազումս, քեզ   սպասում եմ:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s