Երկրորդ Մրցույթ-11

Ռազմիկ Մեսրոպյան

 

Երբ հանդիպես ուրիշի

Մի օր դու ինձ կմոռանաս,
Անունս անգամ չես հիշի,
Հուշ կդառնամ քո հուշերում
Երբ հանդիպես ուրիշի:-
Կանցնես հպարտ դու իմ մոտով
Ուրիշ մեկի թևն ընկած,
Ես կնայեմ քեզ կարոտով`
Օր-ցերեկով, աչքս բաց,-
Դու կգնաս, կհեռանաս
Այնպես թեթև ու անձայն,
Ես կմնամ անշարժ կանգնած
Ինչպես վշտի հուշարձան:

***

Պատրանք

Տեսնես ո’վ է դուռս թակում
Կես գիշերով, կես գիշերով,
Թե’ պատրանքն է սիրտս խաբում
Կես գիշերով, կես գիշերով:

Գնամ դուռս բացեմ կամաց
Հույսիս վերջին փշրանքներով,
Թող չմնա մթում կանգնած
Կես գիշերով, կես գիշերով:

Տեսնեմ ո’վ է, ի’նչ է ուզում
Կես գիշերով, կես գիշերով,
Սիրտս սրտի զարկ է որսում
Կես գիշերով, կես գիշերով:

***

Մորս հույսը

Քո աչքերում տեսա թախիծ,
Քո աչքերում արցունք տեսա,
Քո աչքերում մի լուռ կսկիծ`
Տերևաթափ աշուն տեսա,-

Աչքերիս մեջ քո մայրական
Ես իմ դեմքը մանուկ տեսա,
Տեսա հավատ նվիրական`
Անհուն վիշտը խորունկ տեսա:

Երբ տուն դարձա` քո աչքերում
Հազիվ վառվող մի լույս տեսա,
Ու աչերիդ արցունքներում
Կարոտի ծով ու հույս տեսա

Ցասման ծնունդը

Ասում են, իբր, Մասիսը երբ կար
Սիս սարի տեղում մի քար էլ չկար:

Երբ անագորույն չարության ոգին
Թույնի պես պղծեց մարդկային հոգին,
Երբ մարդը մարդուն թշնամի դառավ`
Արյուն հեղեղեց, աշխարհներ առավ,
երեց ամեն ինչ, գերեց ծով ու լեռ`
Վիշապաբնույթ հրեշը այդ նեռ:
Սարս էլ գերվեց, սարս հայածին,
Պատանդ դառնալով մարդուն վայրածին:
Ու ճերմակ սարիս սիրտը սև հագավ,
Մութը խտացավ, արևը հանգավ,
Ամպերն, ահագոռ, ծածկեցին նրան`
Հրացայտ շանթեր տեղալով վրան:
Ու խոլ ցասումից սարս դարահեծ
Մարդկային տանջանքն ամբարեց իր մեջ,
Ու ցավասարսուռ մռնչած, եռաց,
Ծովն ալեկոծվեց, հողը երերաց,
Ու հսկան` ժայթքող հրաբուխ եռուն
Վրեժ որոտաց աշխարհի հեռուն,
Քարեր շպրտեց, որ վիշտը մարի,
Շպրտեց դեմքին անհոգ աշխարհի:
Ու ցավատապակ սարս չիմացավ,
Որ լեռ քարերից մի սար գոյացավ:
Ու հենց իր կողքին Մասիս սարը մեր
Ցասման տենդի մեջ երկնեց մի նոր լեռ,
Երկնեց, որ մեղմեր լավան իր սրտի
Հրաբուխ չաներ բախտն հողագնդի:

Ասում են, իբր, երկունքը Սիսի
Ցասման ծնունդն է հսկա Մասիսի:


Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s