Երկրորդ Մրցույթ-12

Օլյա Միրզոյան

 

Հավատում եմ եմ ես քո խոսքին
Ու սիրում եմ Քեզ, Աստված,
Սպասում եմ ես Հիսուսին,
Փորձում ապրել ես արդար:

Դատաստանի օրը կգա,
Եկ չլինենք մենք անգետ,
Ու պատասխան մենք պիտի տանք.
Հեքիաթ չէ սա, ոչ լեգենդ…

***

Իմ հոգու մեջ երկինքներ կան
Ու լույս-աստղեր երկնքում,
Իմ հոգու մեջ մեղմ երգեր կան,
Տեսնես ի’նչ են մրմնջում…

***

Այսպիսին եմ ես, ուղիղ ու շիտակ
Ապրում եմ այսպես այս արևի տակ,
Սիրում եմ մարդկանց, ներում շարունակ
Երբ խաբում են ինձ` բարկանում եմ շատ,
Բայց նույն պահին էլ ներում եմ նրանց:

***

Ով չի տեսել իմ օրրանը`
Լոռին իմ սեգ, հպարտ ու լուռ,
Նա չի տեսել Հայաստանը
Ու իմ գյուղը` փոքր ու մի բուռ:
Իր գանգրահեր անտառներով
Ու ձորերով խոր ու խորունկ,
Աղբյուրներով իր սառնորակ
Ու լեռներով բարձր ու խոհուն:

***

Ասում ես արդեն ծերածել եմ ես,
Տեսնես ե’րբ եղավ, որ ես չիմացա,
Դեռ երեկ ջահել մայրիկ էի ես,
Իսկ այսօր տատիկ, ի’նչ անեմ, ասա…

***

Իմ երկինքը միշտ անամպ է
Ու միշտ արևն է շողում,
Իմ աշխարհում միշտ գարուն է
Ու ծաղիկներն են բուրում:

***

Գարուն է, մայիս, արևն է շողում,
Զմրուխտ կանաչն է հեզիկ օրօրվում,
Մերթ արևում է, մերթ քամին սուրում:
Հանկարծ ամպում է, ամպրոպն է գոռում,
Եվ տանիքների ջրհորդաներից
Անձրևաջուրն է շառաչով հոսում:
Նորից արևն է շողում երկնքում
Ու բարդիներն են հաճույքով նազում,
Մեղմիկ օրօրվում
Ու հանդարտ, կամաց
Լուրթ հորիզոնում
Արևի գունդն է կամացուկ սահում,
Տաք երեկոն է լու~ռ, հանդարտ իջնում:

***

Դարերից եկած, դարերին թիկնած,
Նոր դարագլխի պատնեշին հենված,
Քո բորբ արևի ծիրանին հագած,
Բռնապետության լուծը թոթափած,
Դու միշտ եղել ես, կաս ու կլինես
Կհարատևես, ոտքի կկանգնես
Վերքերդ բուժած, հպարտ, բարետես
Քաջ որդիներիդ բազկին կհենվես
Անհաղթ բանակիդ դու կապավինես
Կըերգես այնպես զորեղ ու ուժգին,
Որ կսարսափի ահեղ թշնամին:
Լսիր, երկիր իմ, ձայնը մեր հոգու
Ապրել ենք մթնում, ցրտում, խավարում
Սակայն քեզ երբեք չենք դավաճանում:
Հազարամյակներ կգան – կգնան
Բայց դու, իմ երկիր, հավերժ կմնաս,
Քո կոթողներով, քո զավակներով
Քո Քրիստոնյա հոգու հավատքով:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s