Երկրորդ Մրցույթ-13

Պետրոսյան Լեյլա.

 

Ծնվել է 12.03.1954թ. ՎՍՍՀ-ի Մախարաձե քաղաքում:
1966թ. ընտանիքով տեղափոխվել են բնակության Հայաստան: 1971-72թթ. ավարտել
է Հոկտեմբերյանի թիվ 5 ռուսական միջնակարգ դպրոցը: 1973 թվականին
ընդունվել է Համո Բեկնազարյանի անվան “Հայֆիլմ” կինոստուդիայի կինոյի և
թատրոնի դերասանի բաժինը և զուգահեռ երկար տարիներ աշխատել է
հայֆիլհարմոնիայի երիտասարդական թատրոնում: 1980 թվականին տեղափոխվել է
Մեծամոր քաղաք և աշխատել մշակույթի տանը որպես գեղմասվար: Մշակույթի տանը
հիմնել է մեծահասակների թատերական խումբ: 1982-86թթ. սովորել և ավարտել է
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի
կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը` Ալբերտ Մկրտչյանի
ղեկավարությամբ և զուգահեռ աշխատել է Երևանի ЕРЗВ ինստիտուտի դեկանատում,
որպես ռեժիսոր:
1988-2006թթ. աշխատել է Մեծամորի մշակույթի պալատում որպես գեղմասվար և
հիմնել թատրոն-ստուդիան, որը գործում է մինչ այժմ: 2006 թ.-ից աշխատել է
Մեծամորի քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի պետ: 2007թվականից
աշխատակազմի առաջատար մասնագետ:
1970թ.-ից ստեղծագործում է: Բազմաթիվ երգերի և բանաստեղծությունների
հեղինակ է: 2006 թվականին մասնակցել է “Ոսկե Կիթառ” փառատոնին և
արժանացել Մշակույթի նախարարության կողմից դիպլոմի: Հիմնադրել է Մեծամորի
մշակույթի պալատում գործող ՙՏրուբադուր՚ մանկապատանեկան թատրոն ստուդիան
և մասնակցել է հանրապետական ու մարզային մշակույթային մի շարք փառատոների
և արժանացել պատվոգրերի:
Մշակույթի պալատի “Տրուբադուր” թատրոն-ստուդիան 2000 թվականից “Նռան
Հատիկ” հանրապետական փառատոնի մշտական մասնակիցներից է և ցանկում ունի
բազում բեմադրություններ` Օ. Հենրիի “Վերջին տերևը”, “Իսկական հիմարը”,
“Տրդատն ու Գրիգորը”, Հ. Թումանյանի գրեթե բոլոր հեքիաթները, “Գաղթը”,
“Հայելին”, “Սագարած աղջիկը”, Վ. Սարոյանի “Նարինջները”, Մ. Ռեյի
“Պուտպուտիկը”, “հարսնացուն” և այլ մանրապատումներ: Բոլոր
բեմադրությունների, սցենարների և երգերի հեղինակն է:
1991 թվականին երաժշտագետ Մարգարիտ Թախթաջյանի նախաձեռնությամբ` ռադիոյի
և սիմֆոջազի նվագախմբի կողմից ձայնագրվեցին նրա երկու երգերը և
նկարահանվեց տեսահոլովակ, որը ցուցադրվեց հեռուստատեսությամբ:
Մասնակցություն է ունենալու Armenia tv -ի կողմից այս տարի կազմակերպվող
հեղինակային երգի փառատոնին: “Տրուբադուր” թատերախումբը մասնակցելու է
Մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող մարզային փառատոնին
“Հայելի” բեմականացմամբ, որի սցենարի և բովանդակային փոփոխությունների
հեղինակն է: Այս տարի` անկախության 20 ամյակի կապակցությամբ, Մշակույթի
նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ նախագահի մրցանակի:
ՀՀԿ անդամ է: ՀՀԿ Մեծամորի կազմակերպության կանանց հարցերով հանձնախմբի
նախագահ: Ամուսնացած է ունի մեկ երեխա:

Առավոտ լույսով

Առավոտ լույսով աչքերս բացի,
պակասդ զգացի:
Նայեցի շուրջս անզոր հայացքով,
լուռ արտասվեցի.
Ծառերի ցոլքերը ժպտացին ինձ մեղմ,
հույս շշնջացին.
Մեղմիկ խշշացին, իրար հպվելով
գրկախառնվեցին…
Նայեցի երկինք, թռչուններն անջատ
սահում էին լուռ երկնի կապույտով.
հայացքս տեսան, միացան զույգ-զույգ
ինձ սեր մաղթեցին` զվարթ թևալով…
Առավոտ լույսով շաղոտ ու խոնավ
խոտերի անուշ բույրը զգացի.
Սրտումս մարած վաղորդյան սիրո
կարոտը զգացի, տխուր ժպտացի.
Բնությունն է խենթ, թե ես իմ անգին,
որ հույս եմ տածում, որ կգաս կրկին,
որ կգաս կրկին առավոտ լույսով,
կմնաս հավետ, կմնաս ինձ մոտ:

— ու’ր է քո յարը, ինչ’ու ես տխուր…
Սիրտս լցվում է, երբ հանդիպում եմ
այն փշատենուն.
նա տխուր ու մերկ օրօրվում է լուռ…
Եվ երբ անցնում եմ մոտով` հարցնում է
— ու’ր է քո յարը, ինչ’ու ես տխուր…
Ու երբ անցնում եմ ծանոթ պուրակով,
բարդիները էլ չեն խշշում,
միայն ականջիս շշնջում են լուռ,
— ու’ր է քո յարը, ինչ’ու ես տխուր…
Սառնորակ աղբյուրն էլ չի կարկաչում,
ծարաված սիրտս էլ չի զովացնում,
անաղմուկ հոսում ու թաղծում է լուռ
— ու’ր է քո յարը, ինչ’ու ես տխուր…

Լսիր ով մարդ

Քայլիր դու մարդ, գիտե’ս ինչպես,
որ ոտքերիդ հպումից ամուր,
մրջյուն անգամ, ծաղիկ ու խոտ,
մատղաշ ծիլեր չտրորես:
Ապրիր դու մարդ, գիտե’ս ինչպես,
որ օդն ու ջուրն աստծով տրված,
ծնողներիդ սուրբ օջախը,
ազգիդ ցավն ու տառապանքը
դու չդավես…
Լսի’ր ով մարդ, և վերջապես,
օգտվիր տրված քեզ ապրելու,
արարելու, չարին բարով
դիմադրելու քո հնարքից…
Ու կարճ ասաց, ապրիր այնպես`
մարդուն վայել, որ չամաչես
երկինք նայելշմաքուր սրտով,
անպիղծ հոգով,
Աստծուն սիրով երկրպագել…
Լսի’ր, ով մարդ…

Բալադ ալիքի ու ժայռի մասին

Փոքրիկ այս հեքիաթը կպատմեմ ես ձեզ,
որ մնա հավերժ ձեր սրտերի մեջ:
Ալիքը սիրում էր մի հպարտ ժայռի,
ու միշտ հպվում էր զարնվում նրան
իր փայլով ցնցող արծաթագույնի,
որ սառած ժայռի մեջ սեր արթնացնի:
Բայց ժայռի հոգում կար անվերջ սպասում`
թաղծոտ ու կանչող նայում էր հեռուն,
որտեղ մյուս ափին մի թույլ շղարշով
հպարտ մի ժայռ էր կանգնած ծովեզրին:
Անտարբեր էր նա ալիքի հանդեպ,
նրա շոյանքին չէր արձագանքում,
մնում էր անշարժ ու մռայլ այնքան,
որ ալիքին պատեց վրեժի զգացում:
Ու երբ նա տեսավ ծովալիքներում
ամեն երեկո սիրահար զույգին,
նախանձից հոգին փուլ եկավ նրա
ու ժայռին փշրեց հարվածով ուժգին:
Բորբոքը սակայն, ավել սաստացավ
իր սիրած ժայռին կորցնելու համար
ու խորտակեց նավակն` այն սիրո օրրանն,
ուր նստած էին աղջիկն ու տղան…
Իսկ ինքը դարձավ կապույտ արցունքներ
ու հոսեց-հոսեց ուժգին հորդառատ:
Ծովն ալեկոծվեց, ափերին զարնվեց
ու մեռավ ինքն իր սիրուց տանջահար…
դարձավ արցունքից ձուլված մի արձան…
Իսկ սիրող զույգը` դարձան առհավետ
ջրահարսն ու փեսան ծովարքայության:
Ու ամեն անգամ ավազի վրա ծիածանը
գույն-գույն ծաղիկ է նախշում,
ուր սիրող զույգերն սիրո օրրանում
ծովեզրի ժայռի ու խենթ ալիքի
բալադն են հյուսում:

Դու մի մոռանա

Բաց արա շղարշը պատված աչքերիդ,
ու նայիր անխոս աչքերիս թախծոտ,
բռնիր քեզ արդեն քիչ օտարացած
դողդողուն ափս, ու սեղմիր անխոս:
գարուն է բացված իմ հոգում ծաղկուն,
ու վաղ է դեռ շատ, որ աշունը գա,
մեր սերը պոռթկուն ինչ էլ որ լինի,
դու մի ուրանա, դու մի մոռանա:
Հմայքս գուցե անցած քեզ թվա,
իրար հետ երկար ապրելուց հետո,
բայց անվերջ հոգիս մեղմ բոցկլթում է,
կայծեր արձակում խենթ ու սիրավոր:
Դու էլ ես անգին մի քիչ ճերմակել
ու այլ է հայացքդ, քիչ անփայլ, լռին,
սրտումս այնքան սեր էր կուտակվել,
որ կդիմադրենք ահեղ փոթորկին:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s