Երկրորդ Մրցույթ-14

Մերի Հովհաննիսյան

 

Սեր

Իմ մտքերս են սիրով լցվում,
Երբ հայրենիք եմ վերադառնում։
Իմ հոգիս է սիրով լցվում,
Երբ կարոտած տունս եմ դառնում։
Իմ աչքերս են սիրուց լցվում,
Երբ հայրս է կողքիս լինում,
Եվ մեծ սիրով ես ժպտում եմ,
Երբ մայրիկիս տաք գրկում եմ։
Ու թե հանկարծ սրտիս փոքրիկ մի անկյունում սեր է լցվում,
Այդ ժամանակ, թե մտքերով, թե կարոտած ես իմ հոգով, թե աչքերովս սիրուց լցված, թե ժպիտով սիրահարված
Միայն միայն քեզ եմ կանչում…

***

ՈՆՑ Է ԼԻՆՈՒ՞Մ

Ամեն անգամ քեզ հիշելիս,

Մտածում եմ ոնց է լինում,

Որ դառնում է մի անծանոթ

Քեզ այսքան մոտ մի բարեկամ, սիրված էակ,

Առանց որի թվում է քո կյանքը դատարկ ու միայնակ:

Սակայն երբ նա քո կողքին է,

Ամբողջ աշխարհն ասես քոնն է,

Սրտիտ զարկն է անգամ լսվում աշխարհով մեկ,

Իսկ ձեռքերտ, ձեռքերտ էլ անվերջ դողում,

Երբ առնում է նա ափի մեջ:

Եվ մի խոսքով անծանոթին

Դու սիրում ես խենթի նման ու գժի պես,

Նա տալիս է իմաստ կյանքիտ,

Չէ ինչ իմաստ

Նա հենց կյանքտ է կարծես դառնում:

Այդ պատճառով

Ամեն անգամ քեզ հիշելիս,

Մտածում եմ ոնց է լինում,

Որ դառնում է մի անծանոթ

Քեզ այսքան մոտ մի բարեկամ, սիրված էակ…

***

Չհասկացա…

Չհասկացա, թե ինչու

Քեզ տեսնելիս պատահական

Սրտիս զարկերն արագացան,

Հոգիս լցվեց մի նոր շնչով,

Երբ նաեցիր քո աչքերով:

Չհասկացա ինչի համար

Քո աչքերից իմ աչքերը լցվեցին

Եվ այտերիս սիրո գետեր հոսեցին:

Չհասկացա, թե ինչու

Միայն հիմա եմ հասկանում,

Որ ուղակի սիրտը իմ

Միայն քեզ էր պատկանում:


 


Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s