Երկրորդ Մրցույթ-15

Դայանա Բելլ

 

Ես ծնվել եմ աշնանը` արցունքոտ նոյեմբերին:
Անցյալում գուցե, եղել եմ գնչուհի,որովհետև ամենուր փնտրում եմ կախարդանք:
Սիրում եմ տեսնել լուսնի արտացոլանքը սև աչերում…սիրում եմ գեղեցիկը…խելագարը…
Երբ քամին շշնջում է<<հավերժությու~ն>>, իմ մեջ մոլեգնում է նրա տենչը, դա այն է, երբ բառերը ծնում են սարսուռներ, միտքը արցունքներ,երբ մեռնում ես բանաստեղծություն գրելու ժամանակ և վերածնվում` այն ավարտելու պահին…

Դու ի’մ սիրելի, իմ օտարական,

Թաքուն ձուլվել ես մտքերիս, ինչպես անտես ուրվական.

Մի մեռնող ժպիտ, շտապող քայլեր,

Դու’ շտապել ես գնալ հեռուներ:

Դու գնացել ես ձյունե երազով,

Որ արևագալին հետքերդ ջնջվի,

Որ քո հետքերը արցունքներ դառնան

Ու շտապող խոսք, որ էլ չի’ լռի:

Դու շտապել ես, շտապո’ղ հոգի,

Մի ակնթարթ շուտ արևին հասնել,

Բայց ճանապարհիդ օտար, ամայի

Լուսի~ն ես դարձել…

Այժմ կարող ես կրկին հեռանալ, նորից մոռանալ, դարձյալ չհիշե~լ

Այժմ կարող ես լուռ ճանապարհիդ

Դանդա~ղ շտապել…

***

Քո գիշերում, այդ աչերում,
Այդ աչերի գիշերներում…
Դու մոմի պես փարվել ես ինձ,
Ու կրակս համբուրում է հիվանդ հոգիդ:
Քո աչերի գիշերներում,
Այդ աչերում…
Քո մոմագույն հալոցքի հետ
Մոխրանում է բոսորագույն իմ կրակը:
Միշտ լռելյայն գիշերներում,
Սև աչերում…
Հոգեհմա մու~թ աչերում,
Մեհյանի պես վառվեմ ,հանգչեմ մարխի նման,
Միայն մնամ
Մի թույլ կրակ մոմի ծայրին….
…Եվ որ հանգչեմ` քո հալոցքից`
Դու լճանաս,
Ես մոխրանամ,
Դու մարմնա նաս,
Ես անմարմին գիշերներում,
Գիշերվա մեջ հավերժանամ…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s