Երկրորդ Մրցույթ-16

 


Ես Մարգարիտն եմ: 21 տ. եմ: Ապրում եմ ռեալ Հայաստանում, բայց երբեմն-երբեմն այցելում եմ նաև վիրտուալ Հայաստան : Սիրում եմ գրել, ստեղծագործել:Սիրում եմ նաև լավ երաժշտություն ու հետաքրքիր ֆիլմեր , մեկ էլ տաք շոկոլադ: Բայց ավելի շատ սիրում եմ այդ ամենի համադրությունը: Չեմ սիրում երկար պատմել իմ մասին , դրա փոխարեն բանաստեղծություններս կպատմեն:

Անտարբերակ

Դու ցանկացար փոքրիկ մի շող,
Որ ջերմացնի մարմինդ ցրտում
Իսկ ես տվեցի քեզ մի մեծ արև,
Որ ջերմացնի հոգիդ անհատնում:
Դու ուզեցիր մի կաթիլ ցող,
Որ զովացնի շուրթերդ պաղ
Իսկ ես տվեցի քեզ առատ մի անձրև,
Որ թարմացնի մտքերդ կաղ:
Դու ուզեցիր մատներ շոյող,
Որ քեզ գրկեն, մեկ -մեկ շոյեն,
Ես տվեցի քեզ ձեռքերն իմ,
Որ գոտու պես քեզ միշտ օղակեն:
Դու նայեցիր դժգոհ այնպես
Քիչ էր ամենը քեզ համար կարծես
Իսկ ես չէի կարող ավելին մատուցել
Ինձ միայն մնում էր հեռանալ, կորչել :

Փոքրիկ պստլիկ իմ սրտիկը կամ ինֆարկտ

Հանգիստ, խաղաղ`
Նույնիսկ առանց շտապելու,
Առանց մի պահ վարանելու
Դու ծամեցիր, ծամծմեցիր
Աշխարհի չափ մեծ ու անհուն
Բայց արի տես փոքրիկ, պստլիկ իմ սրտիկը:
Դեֆորմացվեց, աղճատվեց ու աղավաղվեց
Իմ պստլիկ, խեղճ սրտիկը,
Երբ վազվզեց ատամներիդ ողջ երկայնքով
Հետո կամաց, դանդաղ սահեց
Ու կարծես թե նա հայտնվեց
Հսկայական քո ստամոքսում:
Հայտնվելով մութ ու դատարկ այդ ամրոցում`
Իմ սրտիկը` փոքրիկ, պստլիկ իմ սրտիկը
Այնպես տխրեց, հուսահատվեց
Ու կամացուկ նա արտասվեց:
Արցունքները գլոր-գլոր, կաթիլ-կաթիլ լուռ հոսեցին
Հսկայական քո ամրոցում փոքրիկ լճակ մի կազմեցին:
Ու լողում է մինչ օրերս
Փոքրիկ կապույտ այդ լճակում
Ծամածռված ու ծամծմված, փոքրիկ, պստլիկ իմ սրտիկը:

 

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s