Երկրորդ Մրցույթ-17

Վահան Խաչատրյան

Ծնվել եմ 1991 թվականին, մարտի 23-ին, Երևանում: Այժմ էլ ապրում եմ Երևանում: Սովորում եմ ՀՊՃՀ , արդեն 4-րդ կուրսում: Մյուս տարի կավարտեմ: Սիրում եմ ինտերնետը: Շատ մ սիրում դիտել ֆիլմեր, գրել , և շփվել հետաքրքիր մարդկանց հետ: Ընդհանրապես ասում են, որ շփվող անձնավորություն եմ: Ապագայի համար լիքը ծրագրեր ունեմ, հուսով եմ բոլորը կիրականացնեմ: Չեմ սիրում գրել, ինքնակենսագրական տվյալներ, քանի որ գրելու շատ բան չկա: Դրա համար իմ ինքնակենսագրական նամակները շատ շուտ վերածվում են մենախոսության: Դրանից խուսափելու համար, երևի, թե այլևս չեմ շարունակի գրել: Հուսով եմ այսքանը բավական է )))


Հիշողության վերջին կտակը

Վաղ առավոտյան արթնացած աշխարհ,
Զարմացած երկինք, լռությամբ պատված,
Տխուր բնություն, չորացած տերև,
Եվ գետնին ընկած, մոռացված մի հետք…
Ես սիրում եմ ձեզ, երջանիկ մարդիկ,
Ես սիրում եմ ձեզ գեղեցիկ աշխարհ,
Ոչինչ չասող լուռ իմ փողոցներ,
Սիրում եմ մարդկանց,
Իմ բարեկամենր, հեռու և մոտիկ,
Բարի և նախանձ, անծանոթ և նոր
Մարդկային դեմքեր:
Սիրում եմ խոսքը մարդկանց շուրթերին,
Բառեր եմ սիրում,
Նրանց շուրթերից կաթիլ առ կաթիլ
Դուրս ցայտող հրաշք բառերն եմ սիրում…
Կյանքեր ստեղծող, և կյանք կործանող,
Ես բառն եմ սիրում…
Երգերն եմ սիրում
Հյուսված ձեր հոգու նուրբ մասնիկներով,
Ձեր սիրտն եմ սիրում,
Ձեր հոգին սիրում,
Ձեր հայացքներում մանկական անմեղ
Ժպիտն եմ սիրում:
Եվ իմ մոռացված հետքերն եմ սիրում,
Անցած-գնացած հին ժամանակներ,
Ես ձեզ եմ սիրում,
Եվ ձեզ կարոտում,
Աղաչում, խնդրում ձեզ հետ եմ կանչում,
Բայց դուք մոռացել, վաղուց եք փախչել,
Կարծես չեք եղել,
Միայն սիրում եմ,
Եվ սիրո միջոցով ես դեռ ապրում եմ,
Ես դեռ հիշում եմ:
Հետքերն եմ հիշում
Գետնին ընկած, մոռացված մի հետք, ես քեզ եմ սիրում,
Դու իմ լավ ընկեր,
Դու իմ թշնամի,
Ես պաշտում եմ քեզ
Ակնթարթ անցած:
Աշխարհն եմ սիրում,
Մարդկանց եմ սիրում
Ես սեր եմ տալիս,
Ոչինչ չուզելով, չպահանջելով:
Հոգիս եմ տալիս…
Եվ նրա ներսում մի փոքրիկ անկյուն,
Թաքնված հեռվում,
Լիքը սեր ներսում:
Մնացած վաղուց,
Մոռացված այնտեղ:
Միայն խնդրում եմ ձեզ,
Պահեք դուք նրան,
Շատ ամուր , հեռվում
Այնտեղ, որտեղ չեն գտնի նրան
Չար ու կեղծավոր բարեկամները,
Չեն գտնի նրան ,
Սիրո դեմ անվերջ պայքարողները:
Պահեք նրան, հեռվում շատ խորքում,
Ուրիշի համար,
Տվեք այն մեկին, ում դուք կսիրեք,
Իմ սերը տվեք դուք ուրիշներին
Եվ ես կժպտամ, տիեզերքից այն կողմ…
Եվ այդ ժամանակ ես կմահանամ,
Եվ նույն վայրկյանին կծնվեմ նորից,
Ես կապրեմ նորից, կստեղծեմ աշխարհ,
Եվ այդ սիրուց մի կաթիլ ես ինձ կպահեմ,
Այն մարդկության հետ տալու համար…
Եվ այդպես կապրեմ…

 

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s