Երկրորդ Մրցույթ-18


Արաքսյա Աշոտի Հակոբյան

Ծնվել եմ 1960թ. Մարտի 1-ին, Մեղրու շրջանի Ագարակ քաղաքում
Սովորել եմ Ագարակի միջն. դպրոցում
Ուսանել եմ Երևանի Ն.Օստրովսկու ռուս.մանկավարժական ուսումնարանում
Աշխատել եմ Ագարակի կոմբինատում գիտ.տեխնիկական գրադարանի վարիչ,
հաստիքի կրճատման պատճառով հիմա չեմ աշխատում
Ամուսնացած եմ, ունեմ մեկ որդի` Տիգրան անունով

ԱՅԴՊԵՍ ԼԻՆՈՒ՞Մ Է

Ի՞նչ է կատարվում.-
Հոգիս ու սիրտս
Ձայն-ձայնի տվել՝
Մի երգ են երգում
Անհունի մասին՝ ինձանից գաղտնի…

Ես զարմացած եմ.-
Հոգուս ու սրտիս
Հնարքով կախարդ
Երգն այդ դյութական՝
Երկու նոտա են հնչեցնում միայն…

Հոգիս ու սիրտս.
Անհունի մասին…
Ինձանից գաղտնի…
Երկու նոտայով…

Այդպես լինու՛մ է:

ԵՍ ԵՄ, ՍԵՐԸ

Սիրտդ բացի՛ր, ես եկել եմ,
Տեղ տուր այնտեղ ինձ, հոգի՛ս…

Գիտե՞ս, ով եմ.
Ես արցունքն եմ վճիտ աչքիդ,
Ես հոգոցն ու հառաչանքն եմ,
Ես թույլ ճիչն եմ՝ հոգուդ խորքից։
Ես ժպիտն եմ, ես մեղմ երգն եմ,
Ես համբույրն եմ՝ սառը շուրթիդ.։

Աստղիկ եմ ես երկնից իջած,
Արևի շող, ջերմություն եմ,
Կանաչ ծիլ ու բողբոջ եմ ես,
Ձնծաղիկն եմ ես առաջին,
և վերջապես
Ես հավատդ եմ՝ գարնան շնչով…

Դե, սիրտդ բաց, ես եկել եմ.
Ես եմ՝ ՍԵՐԸ

ՓԱՐԻԶ ԻՆՁ ՀԱՄԱՐ

Ես կլինեմ Փարիզում աշնանը,
ՈՒր կապույտ երանգ կլինի ամենուր.
Քանզի քո աչքերում կլինեմ ես,
Որ գույնն ունեն կապույտ անծիրի…
……………………………………………

Աչքերիդ կապույտ անծիրում
Փարիզը ես տեսա աշնանը,
Ու Սենը ես տեսա գիշերով
Աչքերիդ կապույտ անծիրում…

Սենի հայելին աստղազարդ,
ՈՒ աշտարակը Էյֆելյան,
Աչքերիդ կապույտ անծիրում
Ինձ համար Փարիզ են նկարում…

Տեսնում եմ հայացքդ սևեռուն
Սենի խոր ջրերին հառած,
Իսկ նա կարծես թե մոլորվել
ՈՒ էլ չի գնում առաջ…

Դու պատմում ես նրան այն մասին,
Որ փոքրիկ աղջիկ եմ ես հեռվում,
Ու կապույտ աչքերիդ անծիրում
Իր տեսքով Փարիզ եմ ես փնտրում…

Սենի ջրերը ժպտադեմ
Գիշերվա լույսերով ողողված,
Աչքերիդ կապույտ անծիրում
Ինձ համար Փարիզ են նկարում…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s