Քննարկումներ

Կարող եք մեկնաբանել ներկայացված բանաստեղծությունները:

Advertisements

43 thoughts on “Քննարկումներ

  1. 1, 5, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 համարների տակ հրապարակված ստեղծագործությունների հեղինակներին խորհուրդ եմ տալիս «կյանքի օրագիր» պահել ու ստեղծագործել դրա շրջանակներում: Նշված ստեղծագործությունների հեղինակներն, ըստ ինձ, գրել են զուտ հոգեվիճակ ստեղծելու համար, կամ, ենթագիտակցաբար, այլ ընթերցանության արդյունքում արդեն առաջացած դրական հույզերը խորացնելու նպատակով: Ընդ որում 5-րդ և 7-րդ հեղինակներն ինձ ներկայանում են որպես, քիչ, թե շատ, ձևավորված անհատականություններ: Սակայն նրանց դեպքում սուր զգացվում է, որ ոչ թե հեղինակի անձն է ազդում պոեզիայի վրա, այլ փորձ է արվում պոեզիայի ազդեցությամբ ձևավորել անձը: Ոչ մի վատ բան չկա դրանում, բայց…

    2, 3 և 8 համարի տակ ներկայացված ստեղծագործությունների հեղինակներն, անկասկած, լավն են: Ակնհայտ էր, որ կամ ավագ սերնդի ներկայացուցիչներ են, կամ (եթե երիտասարդ են) կրկնօրինակման գերազանց ջիղ ունեն ու «update»-ի կարիք: Որպես ժամանակակից ստեղծագործություններ չընկալեցի նրանց աշխատանքները, հետևաբար, որքան էլ որ լավ գրեն, ուղարկում եմ թոշակի:

    Իսկ ձայնս տալիս եմ 6-րդ համարին: Չեմ կարող ասել, թե շատ ուժեղ էր, բայց ժամանակակից էր ու պոեզիա էր ու լավն էր:

    Վերջ Smile

  2. Լավ, ես սկսեմ, տեսնում եմ ոգևորված չեք: Ես էլ…
    Չնայած` շնորհավորելով Արաքսին հաղթանակի առթիվ, պետք է այնուամենայնիվ նշեմ, որ թույլ ստեղծագործությունը հաղթեց այս մրցույթը: Կցանկանայի լսել 20 քվերարկողներից մի քանիսի կարծիքը և իհարկե, ժյուրիի անդամ Մառայի մեկնաբանությունը:

    Դե սկսեք:

  3. 18-րդ հեղինակի ստեղծագործության մեջ ես տեսնում եմ սեր,սիրո երգ,տեսնում եմ լուսավոր Փարիզ և բոլոր գործերում տեսնում եմ երկխոսություն:

  4. Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել ժյուրիի անդամ Հայկին իմ ստեղծագործությունների օգտին քվեարլելու համար, համաձայն եմ Դավիդ ջան,հաղթող ստեղծագործությունը ես ևս այդքան էլ հաղթանակի արժանի չեմ համարում,չնայած հաղթողներին չեն դատում, բայց յուրաքանչյուրս ազատ ենք մեր կարծիքներն արտահայտելու: Անձամբ ինձ դուր եկան 3-րդ հեղինակի ստեղծագործությունները,կարծեմ հեղինակի անունը Հասմիկ էր:

  5. Եթե դժվար չի Արաքս ջան, մի քանի խոսքով վերլուծի քո առաջին բանաստեղծությունը:

    ԱՅԴՊԵՍ ԼԻՆՈՒ՞Մ Է

    Ի՞նչ է կատարվում.-
    Հոգիս ու սիրտս
    Ձայն-ձայնի տվել՝
    Մի երգ են երգում
    Անհունի մասին՝ ինձանից գաղտնի…

    Ես զարմացած եմ.-
    Հոգուս ու սրտիս
    Հնարքով կախարդ
    Երգն այդ դյութական՝
    Երկու նոտա են հնչեցնում միայն…

    Հոգիս ու սիրտս.
    Անհունի մասին…
    Ինձանից գաղտնի…
    Երկու նոտայով…

    Այդպես լինու՛մ է:

  6. Շնորհավորում եմ և մասնակիցներին, և հաղթողին, և ջանասիրաբար քվեարկությանը մասնակաց անձանց: Գովելի է, որ կան մարդիկ, որոնք չեն ալարում ու իրենց մտքերը հանձնում են թղթին ու ավելի գովելի է, որ մեզ հաղորդակից դարցրեցին իրենց հույզերին, ապրումներին: Կարծում եմ, որ ցանկացած ստեղծագործություն էլ տվյալ պահի ապրած զգացողության արդյունք է, այլ բան է դա շարադրելու ու ընթերցողին մատուցելու շնորքը: Պարզ է, որ բոլորիս չէ, որ դա տրված է բնության կողմից, մեզ մնում է միայն հիանալ նրանով, ինչը մեզ մատուցում է դրա շնորքն ունեցող անձը: Ասեմ, որ մրցույթի սկզբում բոլոր ստեղծագործությունների համար էլ մի փոքր տեսակետ, կարծիք է գրի առել, բայց արդեն դա այստեղ գրելու ցանկությունս կորավ: Ես կխոսեմ միայն նրա մասին, որը հավանել եմ: Պոեզիան առաջին հերթին պետք է սահուն, առանց արհեստական կցմցումների լինի , այսպես ասած, մի շնչում կարդացվի: Պետք չի ավելորդ գունագեղ բառերի երևից վազել, կորցնելով ասելիքը: 15 -րդ ստեղծագործության մեջ առաջին իսկ ընթերցման պահից ես տեսա այդ սահունությունը ու առավել ևս կար պոեզիան բնորոշ չհոգնեցնող, անգամ կասեի ականջին հաչելի կրկնվող բառեր:Շտապող քայլեր, շտապող խոսք, շտապող հոգի, դանդաղ շտապել, սրանք բառեր են, որոնք, ըստ ինձ , համեմել են ստեղծագործությունը: Չգիտեմ, ես սա եմ հավանելլConfused
    Գուցե երկար ստացվեց, բայց մրցույթի հետ կապված իմ տպավորությունն ասեմ: Նախ սկսեմ մի առակ պատմությունից: Եթե երկար ստացվի, կներեք, պարզապես կարող եք չկարդալ: Ասում են, հրեաների մոտ սովորություն կար, հաճախակի հավաքվել ու իրենց հուզող հարցերի մասին խոսել, կարծիք հայտնել, կիսվել , որոշում կայացնել: Ու նրանց հավաքատեղին տոհմի ավագ անդամի տունն էր: Սովորությոն համաձայն ամեն մեկն իր հետ մի շիշ գինի էր բերում, լցնում տան մի անկյունում դրված կարասի մեջ, որ հավաքույթի վերջում գինի խմեն, հաջողությում մաղթեմ մեկ մեկու: Հրեաներից մեկը, քանի որ իր հնարամտությամբ ոչ մեկին չէր զիջում, որոշում է գինու տեղ ջուր տանի, համոզված, որ կարասը լցված այդքան գինու մեջ իր տարած ջուրը քանակ չի կազմի ու չեն հասկանա: Երբ ավարտվում է ժողովը, ավագի կարգադրությամբ բոլորին մեկ մեկ թաս գինի են մատուցում, հաջողություն մաղթում իրենց գործերին ու խմում… Խմում ու բոլորն անձայն իրար երեսի են նայում, հետո գլխիկոր հեռանում, պարզվում է, որ կարասի մեջ միայն ջուր էր: Առակս ինչ կցուցանի?:
    Ազնիվ եղեք սիրելիներս, անգամ եթե խոսքը վերաբերվում է մի հասարակ ստեղծագործության քվերակությանը, մի թողեք, որ շահը հաղթի ձեզ, ձերբազատվեք մեր ազգային ձայնահավաքի մոլուցքից: Գիտեք, ամեն մի անհատից, հետո այդ անհատի ընտանիքից, թաղամասից, գյուղից, քաղաքից է ձևավորվում պետություն ասվածը, ու պետության մինի մոդելը մենք ենք: Ինչ ցանում, նա էլ հնձում ենք, այսօրվա ընտրաձայն գնող քաղաքական գործիչը մեր մի մասնիկն է, չապականենք այդ մասիկը, որ հետո չնզովենք մեր երկիրը:

  7. Ողջյունում եմ բոլորին, շնորհակալություն եմ հայտնում նախաձոռնության և ինձ տրված ձայնի համար Դավիթին, որի ազնվության մեջ ես հնարավորություն ունեցա համոզվելու:Միայն խնդրում եմ չմտածեք, որ սա գրում եմ ինձ տված ձայնի պատճառով կամ ազնվություն ասելով իմ ստեղծագործության նկատմամբ ունեցած վերաբերմունքը ինկատի ունեմ:Խնդրում եմ եկեք մի պահ մեր անձի շահերից և մեր գրած ստեղծագործություններից այն կողմ նայենք սիրելի մասնակիցներ, մենք 18-ն ենք, իսկ ո?վ կլիներ ամենահաջողված ստեղծագործության կամ ստեղծագործությունների հեղինակը, եթե ընտրության հնարավորությունը լիներ մերը, եթե կարող եք ժամանակ տրամադրեք ևս մի անգամ բոլոր ստեղծագործությունները կարդալու համար, փորձենք ներթափանցել, հասկանալ, ընկալել, գուցե և տրամաբանել, զգալ բոլոր ստեղծագործությունները:
    Առաջարկում եմ 18 մասնակիցներին ընտրել իր նաընտրած հեղինակին և գրել այդ մասին` հիմնավորելով ընտրությունը:Իմ ցանկությունն այն է, որ մենք նշենք մեր նախընտրածը, նշենք դրականը, լավը, գեղեցիկը, որ այս նախաձեռնությունը դրական լիցքերով լցվի:
    Ո?մ կնտրեինք մենք` 18 մասնակիցներս, եթե ընտրելու հնարավորությունը տրվեր բոլորիս, գրենք մեր նախընտրած հեղինակի անունը:

  8. Սառած է հոգիդ, քարացած սիրտդ … ու կարոտ է նա դյութական երգի, որի բառերն են ,,սիրել եմ ուզում,, … փորձիր լսել այն… այն երկու նոտայով է հնչում … ու դու կզարմանաս ու կհարցնես ինքդ քեզ ու ամենքին,- այդպես լինում է?
    Իսկ եթե էլի անհասկանալի է, մանավանդ սիրո տարիք ու կարիք ունեցող մարդկանց, ապա… պիտի շարունակեմ Դորիանի միտքը. ,, նրանք վաղաժամ թոշակի են անցել,,…
    Շնորհակալ եմ բոլորից. ովքեր կարդացել են իմ չափածո մտքերն ու քվեարկել նրանց օգտին.
    Առավել շնորհակալ եմ Մարային, որ նա երկրորդ անգամ, առանց իմանալու քվեարկէլ է նույն հեղինակի ստեղծագործությունների օգտին

  9. Էլի անհասկանալի է Արաքս ջան: Ես կհամաձայնվեի, եթե թոշակն անցած ու սառչող մարմինը լսեր վերջին դրախտային մեղեդին…
    Բայց այստեղ դու ի նկատի ունես սեր, որի մասին մարմինը անգամ գաղափար չունի: Մի խոսքով, իմ կարծիքով, քո մոտ չի ստացվել փոխանցել փոխհարաբերական իմաստը բանաստեղծության:

  10. բարև բոլորին
    Ճիշտն ասած չէի ուզում գրել, քանի որ գրելու բան էլ չկա: Հանկարծ չմտածեք, թե մեծամիտ եմ, բայց հաղթած ստեղծագործության մասին ոչ մի լավ բան ասել չեմ կարող` կարդալու բան պիտի լիներ:
    Իսկ Դօրիանին ուզում եմ ասել, ճիշտ ու անաչառ քննադատելու համար դու դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտես, բալիկս: Դու , երևի , դասականներ չես կարդում, նրանց բոլորին թոշակի ես ուղարկել, ափսոս:

  11. 1-ինը իմ դուրը շատ եկավ, բայց նայելով զուտ թեմայի տեսանկյունից, այն ուղղակի սիրո հետ կապ չուներ, բայց շատ գեղեցիկ էր գրված: Այդ իսկ պատճառով հաղթանակը ես ոչ մի դեպքում չէի շնորհի այդ ստեղծագործությանը, ինչպես նաև 18-ին: Վերջինս ուղղակի շատ թույլ էր: Քվերակել եմ 6-րդի օգտին, թեկուզև բոլորն էլ լավն էին: Ամենաթույլը հմարում եմ , իհարկե իմ գրածը, այսինքն 17-ը, երևի թե բանաստեղծություն գրելը իմը չէ Confused ինչևիցէ, դա այդքան էլ կարևոր չի: Նորից ասեմ, 1-ինը շատա դուրս եկել, հոյակապ գործա, ավելին, կցանկանայի, որ նա հաղթեր , քան 18-ը, թեկուզև լավագույն տարբերակը կլիներ 6-ը: Կարճ էր, իմաստը հասկանալի էր, ու բավակնին գեղեցիկ էր գրված…կամ էլ ուղղակի շատ հարազատ էր, և սա ընդամենը սուբյեկտիվ կարծիք է, հնարավոր է և այդպես Confused Confused Confused

  12. Ինչու է լիրիկան դառնում թյուրիմացություն…..բանաստեղծը,սեր է ներկայացնում,ցավում եմ,,եթե, նրան խնդրում են մեկնաբանել իր տողերը,ախ,դա ամենասարսափելին է,ուրեմն նա չի ասել ոչինչ…..

  13. Վահան ջան, հիմա, որ նայես կենագրական փոքր մասից հետո գրել եմ, որ իմ բանաստեղծությունում արտահայտել եմ սերս կյանքի հանդեպ, պատահական չեմ ընտրել այդ բանաստեղծությունը, միտումնավոր էլ այդ մասին կենսագրական ակնարկից հետո եմ գրել:Ուզում էի, որ ընթերցողը ինքը հանգեր այդ մտքին, որ բանաստեղծությանս մեջ սերն է նկարագրված կյանքի հանդեպ, իսկ դու անպայման շարունակի գրել, ստացվում է:

  14. Ես հենց նոր մի անգամ էլ կարդացի, բայց ավելի շուտ այնտեղ ազատություն եմ տեսնում քան թե սեր…կամ միգուցե, կարելի է ասել սեր ազատության հանդեպ:) Շատ գեղեցիկ գործ է, իսկապես 🙂
    Իսկ ես , շարունակելու եմ գրել, շնորհակալություն ոգեշնչելու համար:) , ուղղաի այս ֆորմատը ինձ համար չէ: Ես այսպես եմ գրում http://13237erazanq.wordpress.com/ , համ էլ ի փոքր գովազդ եղավ

  15. Մինչ որևէ գրառում կատարելը ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել «Մայր լեզու իմ» բանաստեղծության հեղինակին: Չգիտեմ ինչու միշտ գուրգուրանքով եմ վերաբերվել իմ մայրենի լեզվին: Այս բանաստեղծությունը կարդալիս ևս մեկ անգամ լցվեցի ջերմությամբ: Շնորհակալ եմ Ձեզանից որ հարգում և սիրում եք հայոց լեզուն:

    «Դու կաս» բանաստեղծության հեղինակին ցանկանում եմ ասել հետևյալը — շարունակիր գրել, այն ինչ հուզում է քեզ հանձնիր թղթին: Երբեք չվախենաս, որ գրելուց հետո քո ներսում դատարկություն է լինելու: Այն ինչ քո ներսում է, քո սրտում է միշտ էլ կմնա այնտեղ: Երբ մենախոսում ես ինքդ քեզ հետ հասկանում ես թե որքան ասելիք կա, որքան բողոք, ցավ ու սեր կա քո ներսում: Հանձնիր այդ ամենը թղթին ու երբեք մի վախեցիր: Կյանքում վստահի՛ր ինքդ քեզ և ամուր դի՛ր քո քայլերը այս կյանքում: Բարին ընդ քեզ:

    Ինչ խոսք, դժվար էր կատարել ընտրությունը քանզի յուրաքանչյուր բանաստեղծություն, ստեղծագործություն իր խոսքն ու ասելիքն ուներ: «Դու ի’մ սիրելի, իմ օտարական» և «Քո գիշերում, այդ աչերում» ստեղծագործությունները ընտրվեցին իմ կողմից որովհետև այդ տողերի մեջ կարծես իմ հոգուց մի մասնիկ էր դրված:

    Եվ վերջում ցանկանում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին և մրցույթի հաղթողներին: Բոլորիդ ստեղծագործություններն էլ գեղեցիկ էին: Ինքս էլ սիրում եմ կարդալ, երբեմն նաև գրել, և կասեմ որ ինձ համար հաճելի էր կարդալ ձեր ստեղծագործությունները: Մենք գրում ենք, քանզի զգում ենք դրա կարիքը: Հաճախ մեր գրածները ճմրթում և պատռում ենք, կամ փորձում ենք թաքցնել մի այնպիսի տեղում որ ոչ մի մարդային աչք այն չկարդա: Բայց եթե կա ասելիք, եթե կա թղթին հանձնելու պահանջ, ապա դա վաղ թե ուշ տեղի է ունենում: Այնպես որ եկե՛ք շարունակենք գրել: Բարին ընդ Ձեզ:

  16. Երևի թե պարտավոր եմ մեկնաբանել իմ ընտրությունը: Ճիշտն ասած, ինձ մի քանի ստեղծագործություններ էին դուր եկել` 1, 3, 6, 9, և 15-ը: Անիի դեպքում, իր երկրորդ բանաստեղծությունը ինձ թվաց մի փոքր շաբլոնային, ինչպես նաև Հասմիկի վերջին բանաստեղծությունը: Լիլիթի ստեղծագործությունը ինձ դուր եկավ և որպես իր “լաբարատորիայի” մշտական ընթերցող, միշտ հաճույք եմ ստանում իր գործերից: Բայց…կցանկանայի տեսնել ավելի ծավալուն և զարգացրած տարբերակը այս բանաստեղծության: Այնպես, որ էկրանից սկսեր ծուխ գալ, և ես գիտեմ` Լիլիթը կարող է դա անել::)
    ՈՒստի մնացին երկու ստեղծագործություններ իմ համար ընտրելու: Ի սկզբանե, ես նույնպես մտածեցի, որ Բելլան մի փոքր շեղվել է թեմայից, բայց կրկին մի քանի անգամ կարդալով և վերլուծելով իմ տպավորությունները, տեսա սեր, թախիծ , նույնիսկ հառաչանք` իր գրված տողերում: Այո սեր, սեր ի հանդեպ բնության ուժին`օվկիանին:
    Դայանան կարողացել էր հրաշալի ամփոփել իր միտքը` բանաստեղծություններում, և ես երկար ժամանակ մտածում էի ընտրել իր ստեղծագործությունները: Սակայն, Բելլայի ամբողջական բանաստեղծությունը ավելի գրավեց ինձ` պարգևելով նրան իմ միակ և միշտ սուբյեկտիվ ձայնը:

  17. Հասմիկ ջան: Ես հասկանում եմ, որ Դօրիանի խոսքերը անսպասելի կտրուկ էին և ոչ խրախուսիչ: Բայց, խնդրում եմ լինել ավելի հանդուրժողական, եթե նույնիսկ դիմացինի ակնարկները թվացին քեզ տհաճ:

  18. Համոզված եմ, որ տհաճ էին ոչ միայն ինձ համար: Ես նման բաներին շատ քիչ եմ ուշադրություն դարձնում, դրանք մի քանիսի համար ավելի քան տհաճ են,անընդունելի: Այստեղ կարծիք հայտնելու էթիկա պիտի լինի, դիմացինին վիրավորել չպիտի թույլատրվի: Իսկ այդ դօրիանը երես առած երեխա է, ոնց զայրացրեց:

  19. Մի քանի օր առաջ հաճույքով կարդացի ստեղծագործությունները: Կային և թույլ և լավ գործեր: Դժվարացա քվեարկել, քանի որ մի քանի ստեղծագործություններ էին դուրս եկել:
    Հաղթողին շնորհավորում եմ:
    Առանձին չեմ մեկնաբանի, թե որոնք են դուրս եկել ու ինչու, բայց կասեմ, որ մոտավորապես Դավիթի ու իմ կարծիքները համընկնում են:
    Իմ կարծիքով մրցույթի այս երկրորդ փուլը ավելի առատ էր ու հետաքրքիր, քան նախորդը ու համոզված եմ, որ գնալով ավելի կհետաքրքրանա, բայց մի բան կա, որ դուրս չի գալիս: Համոզված եմ, որ քվեարկության կանոնները խախտվում են, այսինքն կան մարդիկ որոնք արհեստականորեն իրենց ծանոթների օգնությամբ իրենք իրենց “ռասկռուտկա” են անում ու մրցույթը վեր է ածվում որսի 150 $-ի հետևից:
    Ի դեպ, խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր նշում են, թե որ ստեղծագործությունն է լավը կամ վատը, դա անեն, ոչ թե պիտակներ փակցնելով, այլ նորմալ վերլուծելով:

  20. Նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել բոլոր մասնակիցներին ու նաև հաղթողներին…

    Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում Վրեժուհուն: Դուք ինչպես միշտ շատ ճիշտ ընկալեցիք այն, ինչ ուզում էի ասել,իրոք գրվածս ներսիցս էր գալիս: Ընդունում եմ, գուցե որոշ գրվածքների կողքին թույլ է շատ, ուղակի ես զգացումներս եմ դուրս թափել, ներսումս կուտակվածն ու հավանաբար, ինչպես նշել էր Դօրիանը, գուցե մրցույթին խիտի չմասնակցեի…

    Հայտնեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, հաղթողի հետ համամիտ չեմ: Նրա ստեղծագոծություններն ինձ ոչ մի բան չասեցին:

    Իմ ընտրությունը կանգ առավ Լիլիթ Հակոբյանի ստեղծագործության վրա… ԱՌ, վերցրու, քոնն եմ:Թեմային շատ մոտ գործ էր, որ հուզեց ինձ: Իսկ ինձ համար յուրաքանչյուր ստեղծագործության համար առաջին նախապայմանն է հենց դա` հուզականությունը: Այնպես որ ընտրեցի հենց այդ ստեղծագործությունԸ:

  21. Կարծում եմ`բոլորին արդեն ակնհայտ է, որ 18-րդ հեղինակի օգտին քվեարկված 20 ձայների մեծամասնությունը արհեստական բնույթ են կրել: Առավել ևս, թե հեղինակների կողմից, և թե ժյուրիի կողմից, Արաքսի բանաստեղծությունները չգտնվեցին արժանի կոչվելու լավագույն բանաստեղծությունները այս մրցույթի:
    Ելնելով այս անսովոր ստեղծված իրավիճակից և փորձելով պահպանել օբյեկտիվությունը և արդարությունը մեր մրցույթների, ես կայացնում եմ հետևյալ որոշումը.

    1. Ընդհանուր մրցանակի գումարը այս մրցույթի բաժանվում է 4 հավասար մասերի` 1, 2, 3 և 4-րդ տեղերը զբաղեցրած հեղինակների:
    2. Ժյուրիի անդամների քանակը կրճատվում է 7 անդամի`Բելլա, Լիլի, Ֆրիդա, Դօրիան, Անի, Վրեժուհի և ես:
    3. Քննարկման սխեման մնում է նույնը, բայց հարցումը վերանում է: Կունենանք բաց քվեարկություն ժյուրիի և կայքի անդամների համար: Նաև, յուրաքանչյուր ժյուրիի անդամ, ձեռք է բերում 25% ընդհանուր ձայների իրավունք, 2-րդ փուլի քվեարկության ժամանակ:

  22. Որպես ժյուրիի անդամ ես ընտրել եմ Հասմիկ Կիրակոսյանի ստեղծագործությունները:Չեմ թաքցնում, առաջին հերթին ինձ հետաքրքրում է բանաստեղծության մտքի և գաղափարի թափանցելիության կարողության աստիճանը ընթերցողի հոգու խորքերը:Այն մտքի և գաղափարի, որը ծնունդ է մարդու աշխարհընկալման արդյունքում, ներաշխարհի խառնարանում սերմնավորված զգացոխությունների և զգացմունքների: Սա համարում եմ աըն կմախքը, որի վրա կառուցվում է մնացածը և այդ սերմնասկզբնակները ծիլ են տալիս գեղեցիկ խոսքերով, հմուտ շարադրանքով, այդ ամենը թղթին հանձնելու կարողությամբ:Իմ բանաստեղծությունում միտքը խիտ էր, ամբողջությամբ չբացահայտված:Ամեն մի անցման փուլի վերաբերյալ կարելի էր մշակել առանձին զարգացումներ և նոսրացնել միտքը, գուցե դրանով ավելի գեղեցկացնել:Ինքս իմ համար եմ գրել…
    Այս ամենի գաղափարը և իրականացումը ես տեսա Հասմիկ Կիրակոսյանի մոտ: բանաստեղծությունում համեմատությունները տեղին էին և ոչ թե սովորակն, դասական, ամեն տեղ հանդիպող, բայց շատերի համար ընկալելի ու հասկանալի համեմատություններ:Նկարագրված իրավիճակից սկիզբ առած ապրումները և զգացոխությունները շատ նուրբ էին, միևնույն ժամանակ իրատեսական:Արարման պարտք ու կարծր և դառը սեր, բայց կոպերի տակ արև կա, ճաքած շուրթերն էլ օդ են հավաքում…
    Այդ կարծր ու դառը իրատեսության մեջ տեսնում եմ ձգտում, հույս…
    Երկրորդ բանաստեղծության պարզության մեջ թաքնված էր մի մեծ բարդություն, սերը երբենմ թվում է այնքան պարզ, բաըց այդ նուն սերը կարող է վերածվել նույնիս քո համար մի անհասկանալի բարդության:
    Կարելի է դեռ շատ բան գրել…
    Ողջունում եմ Դավիթի որոշումը, Հասմիկ Կիրակոսյանը ևս այդ քառյակում է, ուրախ եմ նաև Դայանայի համար:Խնդիրը գումարը չէ, խնդիրը ուշադրությունն է և վերաբերմունքը:Չեմ ուզում հակասել վերոհիշյալ իմ խոսքին, գրում եմ դրականի մասին, գեղեցիլի ու լավի մասին:

  23. Ընդունում եմ, որ արտահայտվել եմ կտրուկ, բայց ասածներիցս վիրավորվելու պատճառ չեմ տեսնում: Հասմիկը, հավանաբար, սովոր է լսել միայն իր ծանոթ-բարեկամների գովքն ու անկողմնակալ կարծիքները մի տեսակ խորթ են ականջին:

    Խոսելով «հնաոճ» բանաստեղծությունների մասին (ֆորումի առավել ուշադիր անդամները նկատծ կլինեն, քանի որ դժվար չէր նկատել), որ ես նախ նշեցի «բանաստեղծությունները լավն են», հետո նոր առաջարկեցի հեղինակներին ուղարկել թոշակի (ի՞նչ վատ բան կա վաստակած հանգստի գնալու մեջ) և ուշադրությունը կենտրոնացնել այն ստեղծագործողի վրա, որը «սպառնում է» ընթերցված լինել երիտասարդների՛ կողմից (այն երիտասարդների, որոնց գրողների ավագ սերունդը մեղադրում է քիչ կարդալու մեջ միայն այն պատճառով, որ իրենց հեղինակած «գոհարները» չեն կարդում):

    Չեմ հասկանում, թե ասածներիս որ մասը ստիպեց մեր հարգարժան ֆորումակցին ցուցադրել իր իրական դեմքը…

  24. Շնորհակալություն Բելլային լավ գնահատականի համար : Անգամ մրցանակի համար ,և հատկապես մրցանակի համար, անհրաժեշտ է ավելի բարձր որակ : Եթե մասնակիցն ազնիվ գտնվեր, ապա մրցույթն այսպիսի ավարտ չէր ունենա: Հույս ունեմ , որ հաջորդն ավելի խաղաղ կանցնի: Իսկ գուցե հաջորդի ժամանակ գումար չլինի, տեսնենք քանի հոգի կմասնակցի ու մասնակիցներից ով ինչքան ձայն կստանա:

  25. Բարև Բոլորին,
    ճիշտն ասած մեծ հիասթափություն ապրեցի իմանալով, որ հաղթել է Արաքսյա Հակոբյանի բանաստեղծություները, քանի որ մրցույթին կային հաղթանակին ավելի արժանի ստեղծագործություններ ։ Հասմիկ Կիրակոսյանի և Բելլա Հակոբյանի գրածները շատ սիրեցի… շնորհակալություն Դավիթին արդարությունը վերականգնելու համար ))

  26. Ես լավ գիտեմ արդի երիտասարդությանը , նրանք ավելորդ համեստությունից չեն տառապում ու այնքան էլ նրբանկատ էլ չեն, հատկապես այն ժամանակ, երբ իրենց թվում է , թե իրենք կարողանում են ինչ որ բան անել: Ես քեզանից չեմ նեղանում , ես քեզ խղճում եմ,քանի որ դու շրջապատիդ խայթոցներից բացի ուրիշ ոչինչ չես տվել:

  27. Շնորհակալ եմ ինձ հետևելու, իմ գործունեությանն այդքան ծանոթ լինելու համար, Հասմիկ:
    Եթե իմ սերունդն անհամեստ է, թող էդպես լինի, գուցե հենց ավելորդ համեստության պատճառով մեզ նախորդող սերունդներն աշխարհին ոչինչ չտվեցին…

    P.S. Նրբանկատությունն էլ լավ հատկանիշ կլինի, եթե չխանգարի իրերն իրենց անուններով կոչել:

  28. երկար լուռ կարդում էի բոլորի մեկնաբանությունները ու Դավիթ որպես ղեկավար կուզենաի անդրադարնաիր հանձնաժողովի անդամների վրա,քանի որ ի սկզբանե ասել եմ քեզ այդ մասին…հուսամ կհիշես ինչի մասին եմ ասում……չէի ուզում ասել իմ կարծիքը,բայց ինձ համար էլ թույլ է հաղթողի ստեղծագորցությունը…ներողությունս եմ հայտնում հեղինակից իմ անկեղծության համար,քանի որ կային էլ ավելի լավ ստեղծագորցություններ այս անգամ ….
    իսկ մի բանն չեմ հասկանում ինչու են մեր մասնակիցները այսքան դժվար տանում պարտությունը?…քանի որ սա ստեղծագործողի համար պետքե խթան առաջանա քանց ընկնի մեկնաբանությունների ետևից……իսկ Lili A բերած օրինակը դուրս եկավ շնորհավորում եմ ու կիսում նրա կարծիքը….եվ շնորհավորում բոլորին իրենց մասնակցության համար ու առանձնացնեմ Դայանա Բելլի ստեղծագորցությունը եվ Տատթևին էլ ասեմ կարդալուց հուզվել եմ նրա ստեղծագործությունից …չնայացծ չգիտեի հեղինակին,ողջուներս սիրելիս….ու ուզում էի նաև Mark Pauler -ին հայտնել համակրանքս նրան ճիշտ եվ անկեղծ մեկնաբանության համար…ամենայն բարիք բոլորիդ

  29. Տաթևիկ ջան, շնորհակալության կարիք բոլորովին էլ չկա: Հանձնիր քո խոհերն ու մտքերը թղթին: Երբեք չընկճվես: Միշտ էլ հաճույքով է կարդացվում քո գրած ստեղծագործությունները:

    Թեպետ արդեն կատարել էի իմ գրառումը, մեկնաբանությունները կարդալուց հետո ցանկություն ունեցա մի փոքր հավելում կատարել իմ տողերին:

    Բնական է որ այստեղ պետք է հնչեին տարբեր կարծիքներ, լինեին տարբեր մոտեցումներ ստեղծագործությունների վերաբերյալ, չէ որ մեզանից յուրաքանչյուրը ունի իր ներաշխարհը, իր աշխարհընկալումը և իր անհատական վերաբերմունքը դեպի արվեստը: Ինքս գրաքննադատ չեմ և իրավունք չունեմ որևէ մեկ ստեղծագործություն վեր դասել մեկ այլ ստեղծագործությունից: Խենթի պես սիրում եմ Վ. Տերյանի և Պ. Սևակի ստեղծագործությունները, բայց սիրում եմ նաև Ե. Չարենցի և Հ. Սահյանի ստեղծագործությունները: Պարզապես Տերյանը և Սևակը ինձ ավելի հոգեհարազատ են, ավելի մոտ են կանգնած իմ ներաշխարհին: Նույնկերպ այստեղ ներկայացված բանաստեղծություններից շատերը իմ հոգուն ավելի հարազատ էին քան մնացածը: Բայց դա դեռևս չի նշանակում որ մնացած ստեղծագործությունները արժանի չէին գովեստի: Բոլորն էլ հրաշալի ստեղծագործություններ էին: Յուրաքանչյուր ստեղծագործություն ուներ իր ուրույն տեղը, իր ասելիքը և իր ընթերցողը:

    Եկեք կարծիքներ հայտնենք և ընդունենք այդ կարծիքները հարգելով միմյանց և հաշվի առնենք որ մենք տարբեր բնավորությունների և խառնվածքի տեր անհատներ ենք: Եվ այդ կարծիքները թող ոչ թե խոչընդոտ հանդիսանան, այլ խթան հանդիսանան ավելի լավն ու ավելի գեղեցիկը գրելուն: Այնպես որ եկեք չվիրավորվենք և չվիրավորենք միմյանց այլ հնարավորինս օժանդակենք որպեսզի նորանոր հեղինակներ միանան մեզ, նորանոր ստեղծագործություններ ըմբոշխնելու առիթ ունենաք: Բարի ընդ Ձեզ:

  30. <>

    Վերջապես մի խելացի միտք կարդացի,շատ տեղին է ասված:Մրցույթը վերածել եք պատերազմի դաշտի,ամեն մեկը թղթին է հանձնում իր սրտից բխածը և պետք չէ քննադատել և վիրավորել մի մարդու մտքերը,որը որոշ մարդկանց հասկանլաի չի,այսինքն նրանք չեն ապրել այդ պահերը:
    Ի՞նչ է կատարվում.-
    Հոգիս ու սիրտս
    Ձայն-ձայնի տվել՝
    Մի երգ են երգում
    Անհունի մասին՝ ինձանից գաղտնի…

    Ես զարմացած եմ.-
    Հոգուս ու սրտիս
    Հնարքով կախարդ
    Երգն այդ դյութական՝
    Երկու նոտա են հնչեցնում միայն…

    Հոգիս ու սիրտս.
    Անհունի մասին…
    Ինձանից գաղտնի…
    Երկու նոտայով…

    Այդպես լինու՛մ է:
    Այո, Արաքս ջան,լինում է, թեկուզ 51 տարեկան հասակում:Եվ մի զարմացեք:

  31. Ողջույններս բոլոր մասնակիցներին: Շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ “Գրական մրցանակ”-ի երկրրորդ մրցույթին հաջողությամբ մասնակցելու համար: Ինձ համար գլխավորը այն է, որ ևս մեկ անգամ մեր ժողովրդի հրաշալի զավակներին ճանաչելու և գեղեցիկի հետ շփվելու առիթ հանդիսացավ: Անշուշտ կարևորը նաև այն է, որ դուք այսօր կաք և ձեր գեղեցիկ ներաշխարով զարդարում եք ոչ միայն այս էջերը: Ես համարում եմ, որ բոլոր ներկայացված գործերն էլ տեղավորվում են գրականության ու պոեզիայի սահմաններում, նույնիսկ կասեի ավելին, այստեղ կան գործեր որոնք իրենց յուրահատկությամբ քերթողներ են, և զարմանալի է, որ Ձեր մեկնաբանություններում ես չկարդացի գոնե մի տող իսկական գրական գործի մասին…. Վատն այն է, որ հեղինակները խանդով են մոտենում քննադատությանը, սեփական գործը ամեն կերպ վեր դասելով ներկայացվածներից: Եվս մեկ անգամ ասում եմ, այստեղ վատ գործեր ես չտեսա, բայց տեսա նաև քերտվածներ…. Մեր գրականութանը շատ թե քիչ ծանոթ անձը այստեղ ամպայման այն կնկատեր և կտար իր գնահատականը… Եվ մեկ բան, հարցը այստեղ կարծես ամեն գնով մրցանակ շահելու խնդիրն է, որը որքանով էլ լինի կարևոր, չպետք է ստվեր նետի կայացած գրողների ստեղծագործությունների վրա: Եղեք անաչառ, իմ կարծիքով արդեն հաղթում են բոլոր մասնակիցները, որոնք մասնակցում են, իսկ եթե հաշվենք, որ նրանցից շատերն էլ այս ու այն պատճառով իրենք անգամ իրենց ձայն չեն տալիս, դա չի նշանակում թե գրական գործը թույլ էր, կամ համակիրներ չուներ: Հետո այնտեղ վերևում ինչ որ մեկը ոչ այս կողմ, ոչ այն կողմ, մեծամտաբար մարդկանց շարք է կանգնեցնում ու խրատներ տալիս թե որտեղ ինչ անեն ու ուր գնան, խորհուրդ կտայի լինել կոռեկտ ու սկանդալներ չսարքել և չվիրավորել մարդկանց…. Իսկ մասնակիցներին հորդորում եմ չփչացնել տրամադրությունը…. Պարզապես մի մուկ էր խոսել իր հերթին….

  32. Հաղթողը չպետք է վախենա քննադատությունից: Կներես իհարկե, բայց բացի վիրավորանքներից մրցույթի և ժյուրիի անդամների հասցեին, ուրիշ վիրավորանք չեմ տեսնում:

    Իսկ հիմա անցնեմ բանաստեղծության վերլուծմանը:

    Ի՞նչ է կատարվում.-
    Հոգիս ու սիրտս
    Ձայն-ձայնի տվել՝
    Մի երգ են երգում
    Անհունի մասին՝ ինձանից գաղտնի…

    2, 3 և 4-րդ տողերը գրված են շատ հասարակ ձևով և ստեղծվում է տպավորություն, որ հեղինակը ուղղակի ցանկացել է քառյակը լրացնի…անհունի մասին, ինձանից գաղտնի…Եթե անհունը սերն է, ինչու՞ է գաղտնի է դա հեղինակից:

    Ես զարմացած եմ.-
    Հոգուս ու սրտիս
    Հնարքով կախարդ
    Երգն այդ դյութական՝
    Երկու նոտա են հնչեցնում միայն…

    Գաղտնի նշանակում է չիմանալ, թաքուն: Զարմանալ բառը այստեղ ճիշտ բառ չի, քանի որ հուշում է ընթերցողին, որ հեղինակը գիտի այդ մասին:

    Վերջին 3 տողը վատ չէր ստացվել…բայց, երկու նոտան անհասկանալի է: Եթե դա մետաֆոր է սրտի ու հոգու, ապա ուժեղ չի և կրկնվում է: Եթե խոսքը գնում է կախարդկան և դյութիչ սիրո երգի մասին, ապա երկու նոտան շատ աղքատ երաժշտական տպավորություն է թողնում:

    Հոգիս ու սիրտս.
    Անհունի մասին…
    Ինձանից գաղտնի…
    Երկու նոտայով…

    Ամբողջ քառյակը կրկնկվում է նորից ծանոթ մեզ բառերով: Ես կասեի` ավելորդ և ապարդյուն ջանքեր, փրկելու չմտածված և չմշակված բանաստեղծությունը:

  33. Բարև ձեզ:

    Շատ շնորհակալ եմ ձեզանից, որ այս որոշմամբ մեծ լիցք տվեցիք ինձ սթափվելու, առաջ նայելու… նայելու արևին՝ առանց գունավոր ակնոցների …
    Կյանքը ցույց է տվել, որ բոլոր մեծերին սկզբում միշտ անախորժություններն են առաջնորդել, քանի որ չեն ընդունվել … մի քմծիծաղեք, ես այդպիսի ձգտումներ չունեմ, ինձ փառք պետք չէ՛, այն էլ կես դար ապրելուց հետո … ես երբեք իմ ստեղծագործություններին բանաստեղծություն չեմ անվանել, դրանք իմ չափածո մտքերն են …
    Դավի՛թ, եթե իմանաս որքան եմ ինձ ազատ զգում ու վեր բոլորիցդ ու այս իրարանցումից …
    Սիրելի աղջիկ, վախենամ դու դեռ երկար կմնաս այդ քարին նստած … իրոք ես քեզ դիմել էի ԼԻԼ-ի ժամանակ այդ sms-ով, նույն ազգանունն ունենալը հիմք ընդունելով, իսկ որ դու, ինչպես մանուկ ժամանակ էինք ասում, խաբարբզիկություն կանեի՜ր … իսկ ասե˚լ ես նաև, որ ինքդ ինձ առաջինն ասացիր որ թիվ 1 հեղինակն ես ու առաջին «այո»ն ինձանից ստացար… այլևս ի˚նչ կարող ես դու տալ աշակերտներին …
    Այս մրցույթին միայն իմ ընտանիքը գիտեր գրվածքներս … որոշումս էր մասնակցություն ու այդ ստեղծագործություններն էլ հենց այդ տրամադրությամբ էի ընտրել… իսկ թե ում էին ուզել ձայն տալ ու որոնք էին առել դեղին սյունակում, ինքներդ եք տեսել … ձայների առատությունն ինձ նույնիսկ զայրացնում էր … քանի որ թյուր տպավորությունն ապահովված էր …
    Ես այդ գումարը չէի ընդունելու. Դավի՛թ, առաջին մրցույթի մրցանակն էլ ինքներդ պարտադրեցիք ընդունել ու ես դա արեցի հարաբերություններ չփչացնելու համար .
    Ոչ մի բանաստեղծություն չեմ ուզում քննարկել …
    Ձեր քննարկումները բոլորը Դավիթի խոսքի կրկնություններն էին, ամեն մեկիդը՝ իր բառերով … եղեք ինքնուրույն, ձեր կարծիքը արտահայտեք ազատ, ձեր ԵՍ-ը մի զոհաբերեք … երբեք սիրաշահելով մի՛ ասեք,- ինչպես այս մեկն էր ասում… սա իմ խորհուրդը՝ մեծի իրավունքով…
    Ես ներկայացրել էի երեք ստեղծագործություն, որոնցից երրորդը երգի բառեր էին.
    Ինչու˚ բոլորդ միայն Դավիթի «չհասկացածն» էիք քննարկում. մի˚թե դուք ալարել էիք կարդալ 18րդ հեղինակի գրածներն… ու Դավիթի գրելուց հետո նրա խոսքերով ըմբռնեցիք ու չզգացի˚ք սիրո հնչյունները… ես քեզ խորհուրդ էի տալիս զգա՜լ, Դավի՛թ, ո՛չ բացատրում … հետո ուզում էիր մարմնի սե˚րը տեսնել… բոլորդ էլ չափահաս եք, սերը առաջնահերթ պետք է զգա հոգին, սիրտը… սերը առարկայական չէ…
    Ձեզ դուր կգա˚ր, եթե սիրո մասին ձեր զգացողությունը ծանակեին, այն էլ իմ սրտով, որ չորս շունտեր են աշխատեցնում… դուք կդիմանաի˚ք ձեր զավակի արցունքներին, որ փորձում է պաշտպանել մորը … էհհհհհհհ ….
    Անմիջապես ինձ հակառակվելու մտքերը մի արտահայտեք, մի պահ մտածեք … հաշվեք գոնե 7-ը ու նոր՝ ինչպես կուզեք …
    Սա իմ վերջին խոսքն է. Բարի մնացե՛ք, Արաքսյա Հակոբյան

    հ.գ. եթե ինձանից բացի գոնե մեկ մարդ ընդունակ է լսելու երկու նոտայի վերուվարը, ուրեմն նրան շնորհավորում եմ. ու այլևս մի չարչրեք «Այդպես լինու՛մ է»-ն, անկախ ձեզանից բարձրացնում եք նրա ռեյթինքը :

  34. “Շատ շնորհակալ եմ ձեզանից, որ այս որոշմամբ մեծ լիցք տվեցիք ինձ սթափվելու, առաջ նայելու… նայելու արևին՝ առանց գունավոր ակնոցների …
    Կյանքը ցույց է տվել, որ բոլոր մեծերին սկզբում միշտ անախորժություններն են առաջնորդել, քանի որ չեն ընդունվել … մի քմծիծաղեք, ես այդպիսի ձգտումներ չունեմ, ինձ փառք պետք չէ՛, այն էլ կես դար ապրելուց հետո … ես երբեք իմ ստեղծագործություններին բանաստեղծություն չեմ անվանել, դրանք իմ չափածո մտքերն են …
    Դավի՛թ, եթե իմանաս որքան եմ ինձ ազատ զգում ու վեր բոլորիցդ ու այս իրարանցումից …
    Սիրելի աղջիկ, վախենամ դու դեռ երկար կմնաս այդ քարին նստած … իրոք ես քեզ դիմել էի ԼԻԼ-ի ժամանակ այդ sms-ով, նույն ազգանունն ունենալը հիմք ընդունելով, իսկ որ դու, ինչպես մանուկ ժամանակ էինք ասում, խաբարբզիկություն կանեի՜ր … իսկ ասե˚լ ես նաև, որ ինքդ ինձ առաջինն ասացիր որ թիվ 1 հեղինակն ես ու առաջին «այո»ն ինձանից ստացար… այլևս ի˚նչ կարող ես դու տալ աշակերտներին …”

    Իմ քարին նստած մատածում եմ ես,

    Եվ տեսնում եմ ես քարերի աշխարհ այն կողմ իմ քարից,

    Քարերի աշխա?րհ, թե ` քար մի աշհարհ…

    Իմ քարի նման քարից են սարքվում տաճարները սուրբ,

    Քարերի աշխա?րհ, թե` քարե մի դար…

    Թող քար չդառնա սրտերը մեր նուրբ:

    Ամենագեղեցիկ կոթողը անգամ կարող է դառնալ խորդուբորդություն և քարերի կույտ,

    Թե քար է սիրտդ և հոգիդ է բութ,

    Ես իմ աջ ձեռքում պահել եմ ահա, բաբախող ու տաք, կենդանի մի սիրտ,

    Իսկ իմ ձախ ձեռքում պահել եմ մի քար, նա չոր է, տձև, անկենդան ու պինդ,

    Թե ես ներշնչեմ չարության ոգու շունչը ահարկու,

    Ու արտաշնչեմ չարության հոսքը և ուղղեմ ափիս,

    Այնքան կենդանի, ջերմ ու տաք սրտիս,

    Նա քար կդառա,

    Օ~, ո/չ, չի դառնա/

    Ես կներշնչեմ բարության ոգին,

    Ու արտաշնչած բարության հոսքը կուղղեմ իմ քարին,

    Որ նա սրտի պես բաբախի, զարկի,

    Աջ ափիս սիրտը կյանքս է հիրավի,

    Ձախ ափիս սիրտը, քարե իր զարկով, ուժն է այդ կյանքի,

    Ու ես ունեմ երկու սիրտ բարի,

    Մի ափում ահա, կենդանի ու տաք սիրտս է բաբախում

    Մյուսում` ահա, քարն է իմ անշունչ, որ շունչ է առել զարկում է, զարկում…

    Ես հարգում եմ Ձեր տարիքը, ավելին ոչինչ չեմ գրի, ով, որ ունակ է հասկանալու, ամեն ինչ կհասկանա:

  35. Կարդում է վերջի գրառումները ու հետաքրքիր դեպք հիշեցի:Այսօր բակում հարևանուհիններս էին վիճում, այքան բարձր էին գոռգոռում, որ չլսել հնարավոր չէր: Պարզվում էր, որ վեճի պատճառը երեխաներն էին, ինչ որ բանի պատճառով կռվել էին, դե մայրերն էլ եկել էին պաշտպանելու: Ու գիտեք ինչն էր հետաքրքիր, մայրերն արդեն հասել էին միմյանց ազգ ու տակին, իսկ երեխանները… Նրանք մոռացել էին իրենց վեճն էլ, վեճի պատճառն էլ ու միասին նորից հաշտ ու համերաշխ խաղում էին: Ոնց եմ սիրում երեխաներին, ինչքան պարզություն կա նրանց և սիրո և կռվի մեջ: Երեխաներից սովորելու շատ բան ունենք: Եզեք նրանց պես անհիշաչար, ազնիվ ու անկեղծ: Քննադատութանը նայեք կամ որպես բարի խորհուրդ ինչ որ բան սովորելու համար, կամ մեծահոգաբար ժպտացեք, եթե չեք համաձայնում, թե չէ ֆորումը դարձրել եք մարտադաշտ ու փորձում եք փաստերով, վկաներով միմյանց վարկաբեկել: Արժե? քննադատողի մեջ թշնամի տեսնել:Ու չեմ էլ կարծում, որ մարդուն պետք է հարգել տարիքից ելնելով:Ամեն մեկն էլ հարգանքի է արծանի, անկախ տարիքից, անկախ ստեղծածագործության հաջողված լինել չլինելուց:
    Արպես Bella ջան, թող մի կողմ չարախոսելն ու շարունակիր ստեղծագործել ինչքան կարող ես ու մեզ էլ այսպես հաղորդակից դարձրա քո մտքերին, հետո ինչ, որ էլ մրցույթ չկա:Քո ստեղծագործությունը կարդալիս հիշեցի մեր բակի պատմությունը, թող ուզում է շարունակի վեջը, իսկ հոգում չարություն չունեցող մարդը կստեղծագործի:Ասեմ, որ բանաստեղծությունդ որպես այդպիսին բոլորովին էլ բանաստեղծություն չէր, որ հանգ կար, ոչ չափ, ոչ մի օրինաչափություն չկար, բայց… այքան սեր ու այնքան անկեղծություն կար, որ պարզապես չհիանալ չեմ կարող: Ապրես, լրիվ հայ էր քո սեղծագործությունը:

  36. Բարև Ձեզ հարգելիներս: Գրական մրցույթում, որը կազմակերպել է մեր շատ հարգելի Դավիթը /պետք է ասեմ, որ կայքերում գոնե ինտելեկտուալ նման մրցույթների հաճախ չէ որ հանդիպում ենք/, ինչպես տեսնում ենք մասնակցում են ռոմանտիկ, պոետիկ ներշնչանքով լցված, հուզական ու գեղեցիկ ներաշխարհով մարդիկ: Որքան գեղեցիկ է երիդասարդների ներկայությունը, որը ես ծափողջյուններով եմ ընդունում և որքան խոհական ու փիլոսափայական են այն գործերը, որոնք ներկայացնում են գրական ասպարեզում հայտնի անձիք: Ես այստեղ չեմ ուզում անդրադառնալ հեղինակներից և ոչ մեկին, պարզապես ուրախալին այն է, որ նրանք մասնակցում են այս ֆորումին և ցուցադրում իրենց տաղանդն ու գրական հմտությունը: Պետք չէ ամեն ինչ չափազանցնել և առավել ևս հասցնել այն աստիճան, կարծես գլուխգործոցներ էին ստեղծված, որոնք չգնահատվեցին: Թեպետ լավ ստեղծագործությունները կամ չնկատվեցին կամ էլ մասնակիցները իրենց եսից այն կողմ ոչինչ չնկատեցին: Խրախուսանքի արժանի են բոլորը անխթիր: Եվս մեկ բան, այստեղ հանդես են գալիս հայ գրողների միության անդամներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, հասարակական ասպարեզում հայտնի մարդիկ, չի կարելի այս գեղեցիկ մտահաղացումը գռեհկացնել և վիրավորանքներ շաղ տալ մարդկանց հասցեին…. Եկենք երևույթը գնահատենք իր գեղեցկության մեջ: Իսկ գռեհկաբաններին խորհուրդ կտամ լքել այս ֆորումը….

  37. Բարև ձեզ հարգելի բարեկամներ: Իմ տպավորությունը այնպիսին է, կարծես ինչ որ համագումարում նախագահություն պետք է ընտրվեր և համագումարի մասնակիցներն էլ այնքան են սրել իրավիճակը, որ այն վերածվել է անհանդուրժողական իրավիճակի: Առաջին անգամ մասնակցելով չէի սպասում նման իրավիճակ, գոնե ինքնին հասկանալի է, որ այն մտավոր արժեքների դավանող մարդկանց տեղն է: Մեզ հայերիս յուրահատուկ է կտրուկ իրավիճակներ ստեղծել: Սա կարծում եմ լավ բանի չի հանգեցնի: Եթե կա լուրջ քննադատություն և խոսք գրական գործի վերլուծության շուրջ, ապա այն պետք է արվի գոնե տակտով և զգուշորեն: Յուրաքանչյուրին պարզ է, որ այն մարդու ներաշխարհն է, նրա գեղեցիկի ընկալումը, նրա խոհական ու փիլիսոփայական աշխարհայացքը: Կարծում եմ հետագա փուլերում ավելի կոռեկտ ու իսկապես արժանի վերլուծությունների ականատեսը կլինենք: Իսկ վերջում շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում Ձեզ անամպ գարուն ու արև, որքան կար ձեր սրտերում ու գեղեցիկ պոետիկ հոգիներում…..

  38. Առանց մեկնաբանությունների………………………….

    Ինձ վիճակված չէր արքա լինել,

    չեմ տեսնի նաև արքայություն,

    կարողանայի գեթ ընդունել

    ահեղ Պառնասից հաղորդություն։

    Հավանական չէ, բայց թե մեռա,

    իմ դագաղի մեջ դրեք օղի.

    Խմե՛ք, տղաներ, կանչեք՝ ուռա՛,

    և վարունգ կերեք առանց փողի։

  39. Այս ի~նչ կրքեր են:)
    Այս անգամ ամեն ինչ ավելի տգեղ էր քան անցյալ անգամ, Դավիթ եթե հաստատ համոզված ես , որ մեղադրանքներդ համապատասխանում են իրականությանը տվյալ մասնակցին արգելափակիր ու էլ թույլ մի տուր , որ մասնակցի հաջորդ մրցույթներին , ու թող դա դաս լինի մնացածի համար:
    իսկ ընդհանրապես դուրս հատկապես եկան “Առ վերցրու քոնն եմ” ու <>բանաստեղծությունները :

  40. Դադաիզմը սյուրրեալիզմից և մոդեռնեզմի գոնե երեք տարրերը իրարից զանազանելուց հետո, ես գնում եմ թոշակի:

    P.S
    Ոչ թե ՑԵ, այլ մնաք բարով…

  41. Խնդրում եմ հեղինակներին չկայացնել շութափույթ որոշումներ թոշակի հարցով: Մենք ամեն ինչ անում ենք, որ հեղինակների ստեղծագործությունները քվեարկվեն օբյեկտիվ ձևով ընթերցողների և ժյուրիի անդամների կողմից: Եթե ես շուտ իմանայի սմս-ի գոյության մասին, ավելի արագ միջոցներ կձեռնարկվեր իմ կողմից: Ինչպես գիտեք, այսուհետև լինելու է բաց քվեարկություն և ժյուրիի անդամները ձեռք են բերել նոր արտոնություններ երկրորդ փուլի քվեարկության համար:

    Մենք բոլորս սիրում և հարգում ենք մեր ավագ եղբայրներին և քույրերին:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s