Երկրորդ Մրցույթ-1

Բելլա Հակոբյան

32 տարեկան եմ, մասնագիտությամբ կենսաֆիզիկ եմ, ստեղծագործում եմ սիրողական մակարդակով:Բանաստեղծության մեջ արտահայտված է սերը կյանքի հանդեպ:

ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱԼԻՔՆԵՐԻ ԵՒ ՔԱՄՈՒ ՊԱՐԸ

Դառնում եմ ես քամի, սուրոցով դուրս պրծնում,
Սահում և սավառնում, ոռնում և գալարվում,
Օվկիանոսներ ալեկոծում,
Օվկիանոսի ալիքների հետ պարում մի պար գեթ
Եվ պարում այնպես, կարծես իմ վերջին պարն եմ ես պարում`
Օվկիանոսի ալիքների և քամու պարը,
Ներդաշնակ այնքան, համահունչ այնքան
Պարում եմ այնպես, կարծես ապրում եմ իմ վերջին պահը`
Խելահեղ այնքան, կործանիչ այնքան:
Հետո դառնում եմ ալիքների խաղաղ հոսանք,
Օվկիանոսի խորությունից վեր սահում եմ հանդարտ`չգործադրելով և ոչ մի ջանք,
Ալիքների հոսքն այդ խաղաղ հասցնում է ինձ բորբ ավազներին,
Հպումը նրանց ինձ վերածում է թեթև գոլորշու,
Հաղորդակցվում եմ ամեն-ամենին, տարարածվում կարծես,
Թափանցիկության մեջ եմ թաքնվում. ինձ չեն տեսնում, բայց տեսնում եմ ես:

Վերածվում եմ ես կաթիլ-աչքերի
Եվ նայում, նայում…
Առանց կոպերի իմ այդ աչքերում
Անարգել, ազատ մի ողջ աշխարհ է
Թափանցում, լցվում,
Լցնում աշխարհս նրա ծանրությամբ,
Շնչով սառեցնում,
Եվ վերածվում են աչքերս թեթև
Ծանր սառույցի:
Կաթիլ-աչքերս սառույցներ դարձած`
Թափվում են ներքև
Ընկնում են գետնին, բախվում, բեկորվում,
Ամեն բեկորը կրում է իր մեջ յուրօրինակ հիշողություն,
Բեկորներիս մեջ ամփոփված են
Իրենց նմանին ճանաչելու բացառիկ մի ուանկություն,
Բեկորներն իմ այդ դատապարտված են
Կրկին կազմելու մի ամբողջություն,
Որը կպարի մինչ լրանա իր խելահեղ դարը`
Օվկիանոսի ալիքների և քամու պարը:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s