Երկրորդ Մրցույթ-3

Հասմիկ Վովիկի Կիրակոսյան

Ծնվել եմ 1966թ. հուլիսի 19-ին Կիրովական , այժմ Վանաձոր քաղաքում:
Սովորել եմ Կիրովականի թիվ 23 միջն. դպրոցում:
Ընդունվել և ավարտել եմ ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը: Մասնագիտությամբ շինարար եմ, ժամանակի թելադրանքով` զինվորական (աշխատում եմ զորամասում, որպես համակարգչային օպերատոր):
Ինչքան ինձ հիշում եմ`ստեղծագործել եմ: Ընկերներս հավանում են: Մրցույթների չեմ մասնակցել, սա առաջինն է: Հետաքրքրեց, գրանցվեցի Հայլենդ կայքում:Կայքերում գրանցվել չեմ սիրում: Այսքանը:

Սերը

Կարծր է սերը
Ու դառն է, դառն է օշինդրի նման…
Ճակատագրի ծանր ձեռքի տակ մամլված հոգիդ,
Ապրած ու չապրած սուտ տարիների լուռ տառապանքից
Հարդագողի նոր ճամփա է սարքել ու նրա վրա սողում է մի կերպ:
Կարծր է սերը
Ու դառն է, դառն է օշինդրի նման…
Քո աչքերի մեջ լույսի փոխարեն դատարկություն կա:
Վախը քամել է սուրբ աղաջուրը
Ու կուլ է տվել մեռոնի տեղակ:
Կարծր է սերը
Ու դառն է, դառն է օշինդրի նման…
Սիրո համբույրը մանկան կաթնահոտ շունչ է հիշեցնում
Եվ քո ուղեղի մոլոր ծալքերում
Ալիք է տալիս արարման պարտքը:
Կարծր է սերը
Ու դառն է, դառն է օշինդրի նման…
Ճաքած շուրթերով օդ ես հավաքում, որ ապրես նորից,
Արևն ես պահում քո կոպերի տակ,
Որ գիշերներդ չցրտահարվեն:
Բայց մեկ է արդեն`
Կարծր է սերը
Ու դառն է, դառն է օշինդրի նման…

<<Ես չեմ սիրում քեզ>>:

Չէ~, կաց, սիրելիս,
Մի վերջին անգամ նայիր աչքերիս ուղիղ, առանց քեն,
Նայիր աչքերիս ու հատ- հատ ասա.
<<Ես չեմ սիրում քեզ>>:
Ես խոստանում եմ քո ճանապարհին իզուր չկանգնել,
Միայն խնդրում եմ,
Նայիր աչքերիս ու հատ- հատ ասա.
<<Ես չեմ սիրում քեզ>>:
Իմ գոյությունը քեզ չի խանգարի , քեզ չեմ հիշեցնի իմ մասին երբեք
Միայն խնդրում եմ,
Նայիր աչքերիս ու հատ- հատ ասա.
<<Ես չեմ սիրում քեզ>>:
Կուզես անցյալը ինձ հետ կտանեմ,բոլոր օրերը` որտեղ, որ կամ ես,
Միայն խնդրում եմ,
Նայիր աչքերիս ու հատ- հատ ասա.
<<Ես չեմ սիրում քեզ>>:
Իմ տաք շուրթերի համբույրը այրող, անգամ մատներիս շոյանքը փափուկ
Կտանեմ ինձ հետ` հանկարծ չանիծես,
Միայն խնդրում եմ, մի վերջին անգամ
Նայիր աչքերիս ու հատ- հատ ասա.
<<Ես չեմ սիրում քեզ>>:
Մենք վաղուց արդեն օտար ենք դարձել, հաշտվել ենք արդեն այս բաժանման հետ,
Չկա ափսոսանք ու չկա էլ սեր:
Ուրեմն ինչու դժվար է այդքան
Նայել աչքերիս ու հատ- հատ ասել.
<<Ես չեմ սիրում քեզ>>:

Այս մի բանաստեղծությունը գրվել է Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումից հետո, երբ թուրքեր հրաժարվեցին խաչ տեղադրել նրա գմբեթին: Մեջս երբեք չտեսած երկրի կարոտն ու սերը խոսեց, թե վիրավորանքը, չգիտեմ…

Ախթամար. Սուրբ Խաչ

Մեր ավետյաց երկրի անձեռակերտ հրաշք
Բարբարոսի մտքից դու մազապուրծ նշխար,
Հարատևած դարեր, հարատևած դավեր,
Կամարներիդ վրա պահած լույսի շողեր,
Պահած հույսի շողեր` պոկված զանգի տեղակ,
Ժամանակի հողմին դեմ հանդիման ելած,
Ճակատ- ճակատ տված նրա կործան շնչին`
Դու ապրեցիր կրկին:

Աղոթքի սուրբ մասունք, հալված մոմի արցունք
Պատարագի պատրանք` մութ պատերից կախված,
Մեր գլխատված հավատ,
Մեր խաչհատված կորուստ,
Մեր սրբացած երազ` Վանա ծովում օծված:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s