Ստեղծագործություն 2.

ԲՆՕՐԻՆԱԿԸ

Կրեատիվ չափալախ «ռետրո» պոետներին

Էլ երբեք չես երգի էքս-գուսան,
Ես ձեռքիցդ առնում եմ սազդ,
Հավաքում եմ տողերս սիրուն,
Տողերիդ վրա, ինչպես փազլ:

Իմ մասին է արդեն էս կինոն,
Ցուցադրիր քո համեստ ֆլեշ-բեքը,
Ու երբ ինձ ես տեսնում պոդիումում,
Թաքցրու քո փասա-փոսեքը:

Եվ հիշիր հավերժ վիցե-հանճար
Ես գուցե եսասեր եմ ու խենթ եմ,
Բայց փոխվել են խաղի կանոնները՝
Ամեն ինչ որոշում է բրենդը:

Թե կարող ես, զբաղվիր յոգայով,
Մարզիր գերզգայուն քո նյարդերը,
Չգժվես հանկարծ աուտսայդեր,
Որ էսպես պայթեցնում եմ չարթերը:

Դու ստիպված ես լռել՝ հաղթեցի
Բախտիս հետ կնքած իմ գրազը,
Էլ երբեք չես երգի էքս-գուսան,
Ես ձեռքիցդ առնում եմ սազը:

 

ՊԱՐՈԴԻԱ

Կրեատիվ չափալախ <գազար> ցանողներին

Դու էլ երբեք ոչինչ չես ցանի,
Ես ձեռքիցդ առնում եմ բահը,
Քամուն եմ տալիս սերմը գազարի,
Որ հավաքել էիր դեռ անցյալ տարի:

Իմն է միայն այս հողակտորը,
Իսկ դու ուրիշ տեղ որոնի քո բախտը,
Բան է, թե տեսնես ինձ ցանք անելիս,
Թաքցրու քո քլունգ-ցաքատը:

Այ վիցա մշակ մի բան լավ հիշի,
Ես խենթ եմ ու բրթում է ինձ փառքի տենդը,
Հիմա փոխվել են կանոնները ցանքի,
Ամեն ինչ որոշում է բրենդը:

Ջանդամ թե բան չեմ հասկանում գազարից,
Իսկ բերքս էլ անհամ է ու անպետի,
Ես ժխտում են այն ինչ գալիս է հնից,
Ես եմ <էն>մի պտղունց աղը հողի:

Դու ստիպված ես հեռանալ, ես քեզ հաղթեցի,
Թեև քաղցր ու մեծ էր քո ցանած գազարը,
Ես եմ միակ վառ կետը տիեզերքի,
Ու ձեռքիցդ առնում եմ բահը…


Advertisements

5 thoughts on “Ստեղծագործություն 2.

  1. Կուզեի, որ իմ ստեղծագործություններն ավելի հաջող պարոդիաներ ունենային 🙂 Գաղափարը լավն էր, բայց կատարումը…

    Գրիչը, ինչպես տեսնում ենք, չի սիրում հեղինակին, գուցե նրան իսկապես բահը պետք գա:

  2. Կարծում եմ, որ պարոդիան ստացվել է, սակայն ստեղծագործողի ստեղծագործությունների վերաբերյալ հնարավորինս ամբողջական պատկերացում կարելի էր կազմել, եթե գոնե մի ստեղծագործություն կարդալու հնարավորություն ևս ընձեռնվեր, որը գրված չլիներ որպես պառոդիա:

  3. Ստեղծագործողը մի մեծ սխալ է թույլ տվել, ուղղակի աններելի: Նա սխալվել է հարցում, ինչն էլ սոսկալի վիրավորել է Դօրիանին: Պիտի գրեր ոչ թե գազար ցանողի , այլ մինիմում տիեզերագնացի անունից, համոզված եմ, տիեզերանավի ղեկը հաստատ չէր զիջի:

    • Հասմիկ ջան, Դօրիանի մասին էնպիսի բաներ են գրել, որ նրա մոտ արդեն իմունիտետ է ձևավորվել իրական վիրավորանքների հանդեպ, էլ ուր մնաց թե նման անմեղ կատակների… 🙂

      Նախորդ անգամ էլ էիք, չէ՞ դուք իմ մեկնաբանությունից հետո նման կերպ արձագանքել: Փաստորեն կամ ստեղծագործությունների հեղինակն եք, կամ անձնական հակակրանք ունեք իմ հանդեպ 🙂

      Մյուս անգամ կգրեք «Չափալախ բիզնես անողներին», «Չափալախ հոլիվուդյան աստղերին» կամ «Նոբելյան մրցանակակիրներին», որ չզիջեմ: Թե չէ Բելկան ու Ստրելկան վերջին անգամ ձեր երիտասարդության տարիներին են մոդա եղել:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s