Ստեղծագործություն 5.

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՀՈԳՍԵՐԸ

Հանդից գյուղ իջած տղամարդիկ ալարելով շարվել էին ակումբի պատի տակ, նստել նստարանի դեր տանող սալ քարի վրա ու մեջքները պատին դեմ արած տաքանում էին արդեն աշուն մտած արևի հաճելի տաքությունից: Այնքան հոգնություն կար այս մարդկանց դեմքներին, որ զգացվում էր, թե ոնց չեն ուզում մի ավելորդ շարժում անել, դիրք փոխել: Կարծես արևն էլ` նրանց արանքը խցկված` ալարում էր շարժվել, գնալ մայրամուտ:
-Էս արևն էլ մեր սրտիցն ա, մեզ անտեր չի ուզում թողնի գնա,-գյուղի շատախոս Համբոն էր, որ սիրում էր ամեն տեղ իր ծանր կարծիքն ասել:
-Չէ հա, մեր դարդումը չի, նրան էլ ա հետաքրքիր, թե քաղաքից էդ ովքեր են մեզ հյուր գալիս, ուզում ա իրա աչքով տենա նոր գնա:
-Թե որ տենց ա, ուրեմն արևի աչքն էլ մերի պես ջուր կտրեց: Տնաշենները մի ժամ առաջ եկած պետք ա լինեին:
-Է, դե դու էլ բան ասեցիր, ախր նրանք իրանց ճանապարհի հաշվարկով արդեն հասած կլինեին, բայց դե ինչ իմանային, որ էստեղ կեսօրից հետո ասֆալտը հավաքում են:
-Թու, էլի սկսեցիր շաշ- շաշ խոսալը:
-Դե լավ, դու խելոք խոսա, բալքի ասացներդ սրտներին դիպչի, մի քիչ էլ արագ գան, թե չէ էս ժողովրդի աչքերը փակվում են:
-Այ ժողովուրդ, ոնց որ թե գալիս են, հա էլի, իրանք են, էհ, փառքդ շատ, Աստված, որ տեղ հասցրիր:
-Մեկ մեկ էլ Արամին ու իրա ձիուն օրհնի, որ նրանք չլինեին, Աստծո հույսով դեռ ճամփի կեսն անցած չէին լինի:
-Մել էլ մեր Անուշին, որ գալիս ա ու կբարեհաճի ակումբի դուռը բացի մեզ էլ ներս կհրավիրի:
-Բացելը բացում եմ, բայց տեսեք հա, ակումբի մեջ ծխող մարդ չտեսնեմ, հանկարծ ակումբը կեղտանոց չդարցնեք, ամոթ ա, քաղաքից եկած մարդիկ են, ինչ կմտածեն: Հա, ասեմ որ ժողովը նկարահանելու են, որ լրաբերով ցույց տան, վայ ձեզ, որ մի կեղտ եմ տեսել:
-Այ տղա, էդ լրաբերի ասելիքն էդ ինչքան ա հատել, որ մեզ են նկարում, որ բան ունենան ասելու:
-Է, էլի շաշ –շաշ խոսեցիք, մի առաջ անցեք, ներս մտեք:
-Բա մեր կնանիքն ուրեն, նրանք խի չեն գալիս, թե չէ քաղաքի մարդիկ կգան ու սաղ աշխարհով մեզ խայտառակ կանեն, կասեն էս գեղում, ինչ էին ասում է, ինչ ա, հա հիշեցի, սեռական խտրականություն ա:
-Էլի դու մի աննամուս բառ ասեցիր:
-Շատ էլ նամուսով ա, ճիշտ չեմ վարժապետ Սաքո:
_Ճիշտ ես, ճիշտ ես, ավելի լավ է, կանաց տեղ տաճ, որ նրանք առաջ ներս մտնենմ հետո մենք, սա էլ ազգի ջենտլմենությունն ա:
-Հանուն ջենտլմեն ազգի համբցեք այ կնանիք:
Կանայք սրանաց ասացների վրա կիսաթաքուն ծիծաղելով մտան ակումբ ու սովորությոն համաձայն նստեցին դահլիճի վերջին շարքի նստարաններին: Հետո էլ տղամարդիկ ներս եկան, մնացած ազատ տեղերը զբաղացրին ու անհանգիստ ու հետաքրքրյող հայացքով դուրս էին նայում, փորձելով նկատել նորեկներին:
Ակումբն արդեն լեփ լեցուն էր, հնարավոր քանակով լուսավորած էր և դահլիճը և բեմը: Բեմում լուսավորությունն ավելի վառ էր ու պարզ երևում էր դեռ խորհրդային շրջանից մնացաց երկար սեղանո , որը ծածկված էր նույն խորհրադային ժամանակաշրջանից մնացած կարմիր թավշյա սփռոցով : Ու այս խորհրդային երանելի ժամանակների լրացում էր կոպիտ ապակե բաժակներն ու ջրի սափորը: Այս ամենին կարծես մտացված հակադրվել էին ցանկանում նոր աթոռները` իրենց բարձր ու քանդակված թիկնատեղերով:
-Արմո, էս աթոռները նոր են առել, որ չենք տեսել:
_Նոր չէ մի, նախագահն ա իրա տանից բերել: Որ հների հույսին մնային, վայ թե նստեղ չլիներ:
-Ապրի նախագահը, կարքին շնորքով մարդ ա, տեսար ոնց մինչև տեղ հասնելներն էլ գառը մորթեց, խաշլամա արավ, որ գեղի անունը բարձր պահի:
-Էդ գառի մեղքը որն էր :
-Էլի սա սկսեց շաշ – շաշ խոսալ:
-Դե դուք խելոք խոսացեք, էսա որ էդ գառի էլ, էդ աթոռնեիր փողերը ձեզանից կմաշկեն, նոր կտենանք ով ա խելոքը:
-Է, որ գառի փողով պրծնենք, լավ ա, հենց էդ փողը հավաքելուն հասնի, գառը մի կարքին ոչխարւ կդառնա, աթոռն էլ սեղան աթոռ:
-Հա, խամ չենք, կդիմանանք:
Նախագահը ծանր քայլերով մոտեցավ սեղանի կենտրոնում դրած ապակե սափորին ու ձեռքի բանալիով սկսեց հարվածել, ու դահլիճում լռություն տիրի:
Դահլիճի աղմուկն անմիջապես մարեց ու բոլորը ուշադրությունները դարձրին դեպի բեմ, բայց ավելի շուտ նորեկներին էին ուսումնասիրում, քան թե նախագահի վրա էին ուշադրություն դարձնում:
-Ժողովուրդ, էս մարդիկ եկել հասել են աշխարհի ծերը, մեր գեղը, կարևոր ասելիք ունեն, բոլորդ էլ լռեք, լսեք , թե ինչի են եկել, ինչ են ասում, որ հերթը կհասնի ձեզ, խոսք կտան, ամեքդ էլ ձեր ասելիքը կասեք: Մենակ հիմի սուս մնացեք, առանց էն էլ էս մարդիկ հոգնած են, ձեր անհամ խոսքերով մեջ չընկնեք, չխանգարեք:
-Աչքներիս վրա նախագահ ջան, մեր ուզածն էլ էդ ա, հանդից եկած, հոգնած, սոված մարդիկ, էդ խաշլամի հոտն էլ մարդ ա սպանում, ավել նստելու հավես ով ունի, ասեք ձեր ասելիքը, գնանք:
-Համբո, նորից չսկսես, ինչ ասեցի, ձեր անհամ խոսքերը թողեք ձեզ:
-Հրամանքդ բարի, աղա ջան:
-Համբո սուս մնա է, քո հանաքի հավես չունենք, թող մի մեր ղոնախները խոսան, տենանք ինչի են եկել, ինչի են հանկարծ մեզ հիշել:
Հյուրերից երեևի թե ամենահեղինակավորը ոտքի կանգնեց ու դահլիճում անմիջապես քար լռություն տիրեց:
-Բարև ձեզ, հարգելի գյուղացիներ:
Գյուղացիք գլխով պատասխանեցին բարևին ու անհաբեր սպասում էին, թե էս նորեկի փորացավը որն ա, ինչ ասելիք ունի:
-Գիտենք, որ բոլորդ էլ հոգնած, աշխատանքից նոր եկած մարդիկ եք, բոլորդ էլ ուզում եք հիմա տանը լինեք, մենք ձեզ շատ նեղություն չենք տա: Կարճ ու պարզ բացատրենք, թե ինչի ենք եկել: Հիմա խոսքը կտամ մեր կուսակցության անդամ պարոն Առուստանյանին, նա էլ կբացատրի ամեն ինչ:
-Հարգելի ժողովուրդ, հարգելի հողի մշակ, աշխատավոր շինական…
-Տղա ջան, որ էդ ձևավոր բառերը թողաս ու կարճ ու կոնկրետ ասելիքդ ասես, ինչ կլի:
Գյուղի նախագահը բարկացած կանգնեց տեղից, որ սաստի համագյուղացուն, բայց նորեկներից մեկը կանգնեց, շատ մեղմ ու գրավիչ ժպտաց ու երգեցիկ ձայնով ասեց.
-Ես լրիվ համամիտ եմ ,դժգոհությունը տեղին էր, հիմա ավելի մատչելի ու կարճ կներկայացվի ասելիքը, խնգրեմ պաոն Առուստամյան:
Պարոն Առուստամյանը ալարելով նորից ոտքի կանգնեց, երեևի նախագահի աթոռները բավականին հարմարավետ էին, որ այդքան ճանապարհը ոտքով անցնելուց հետո միայն նստելն ու հանգստանալն էր տրամադրող:
-Հարգելի գյուղացիներ, կասեմ ավելի մատչելի ու ավելի պարզ: Մենք անհանգստանում ենք գյուղացու այսօրավա համար, ուզում ենք ինչ որ չափով, ինչքան որ կարող ենք, օգնել ձեզ, թեթևացնել ձեր հոգսերը:
-Վայ ես ձեր արևին մեռնեմ, ես էլ ընկած խոտ հավաքող եմ ման գալիս, էքուց էսքանդ որ հետս գաք, մինչև ճաշ գործս կպրծնենք:
Դահլիճում բարձր քրքոջ տարածվեց: Նորից ոտքի կանգնեց նախագահը:
-Լսեք, էրեխա եք, չեք հասկանում, որ բերաններդ փակեք ու լսեք, թե ինչ են ասում, դժվար բան ա ամենքդ մի բերան փակեք:
-Նախագահ ջան, աչքիս վրա, Համբոյի բերան փակելն իմ վրա,-ոտքի կանգնելով ասեց գյուղի կատակասեր Սերոբն ու ափի շրխկոցով փակեց Համբոյի բերանը: Նորից դահլիճում բարձր ծիծաղ տարածվեց:
-Բերան փակող ես, քոնը փակի, այ խելքապակաս, կարող ա սաղ աշխարհով մեղ խայտառակ անես,-կատաղությունից նախագահի պարանոցի երակները դուրս էին եկել:
-Փակելը փակեմ, բայց թե ինչքան, կարալ չեմ ասել:
-Ժողովուրդ, թողնենք կատակները ու լսեք, թե ինչ ենք ասում: Բոլորս էլ հոգնած ենք, բոլորս էլ շտապում ենք տուն գնալ, բայց նախ լսեք մեզ, մենք էլ ձեզ կլսենք, գուցե միասին մի հարց լուծենք, գյուղի հոգսերից թեթևացնենք, պարոն Առուստամյան, շարունակեք,-սաստելով դալիճի աղմուկը, եկածներից ամենատրիքովը փորձեց շարունակություն տալ ժողովին:
-Հարգելի գյուղացիներ, մենք բոլորս էլ գիտենք, որ դժվար է ձեր համար, ձեր պայմաններն ավելի վատն են, ավելի հոգատարություն կարիք ունենք: Մենք այսօր եկել ենք, որ ծանոթանանք ձեր խնդիրներին, տեսնենք թե որ հարցերն են ավելի հրատապ ու ինչ ձևով փորձենք ձեզ օգնել:Հիմա խնդրում եմ, որ դուք լսեք, թե մեր կուսակցությունը ինչ ծրագիր ունի, ինչ հեռանկարներ է տեսնում գյուղի կյանում, ինչ փոփոխություններ կկատարի, եթե այս ընտրությունների ժամանակ հաղթի ու գա իշխանության: Մենք պարաստ ենք առաջին հերթին բարելավել ձեր գյուղի ճանապարհը:
-Հա դե, սեփական մաշկի վրա զգացիք դրա համը, ոնց կարաք անտեսել:
-Խնդրում եմ, մի ընդհատեք, երբ ձայն տանք, կասեք ձեր տեսակետը, հետո, իմացանք, որ գյուղը ջուր չունի, մենք խոստանում ենք, որ ընտրվելու դեպքում գյուղն անպայման կապահովվի և խմելու և ոռոգելու ջրով: Մենք ձեր օգնությամբ էլի շատ ու շատ խնդիրենր գրի կառնենք, մեր մոտ կդարձնենք համար առաջին խնդիր ու անպայաման ընդրվելու դեպում դրանք կդարցնենք իրականություն: Հիմա ձեզանից շատ բան պետք չի, միայն ուշադիր նայեք, թե մենք որ կուսակցության անդամ ենք, մենք ձեր մոտ կթողնենք մեր կուսկցության նախընտրական ծրագրերից, կարդացեք, ավելի լավ ծանոթացեք մեր նախագծերի հետ ու կհամոզվեք, որ ձեր համար անհանգստացող, ձեր հոգսը թեթևացնելու պատրաստ կուսակցությունը մենք ենք:
Նախագահի սաստող հայացքի պատճառով տղամարդիկ լռել էին, իսկ կանայք էլ միմյանց ավելի մոտ նստելով կամաց առօրյա հոգսերից էին խոսում: Նրանց չէր հետաքրքրում, թե նորեկներն ինչ են խոսում, արդեն հասցրել էին ինչքան որ իրենց պետք էր ուսումնասիրել, կարծիք կազմել, հիմա ավելի կարևոր հարցեր էին քննարկում: Տղամարդիկ էլ ննջալով նայում էին բեմում սեղանի շուրջ նստած կլորիկ հյուրերին: Սաքոն տեղը չէր գտնում: Կես ժամ է, անշարժ ու որ ամենավատն է, առանց խոսելու նստած էր: Աջ ու ձախ էր նայում, հարմար զոհ գտնելու համար: Նկատեց, որ Մուշեղ պապը հենվել է նստարանի թիկունքին ու ննջում է: Կամաց տեղը փոխեց, խցկվեց Մուշեղ պապի ու նրա կողքը նստած Արմոյի արանքն ու շատ կամաց Մուշեղ պապի ականջին հարցրեց.
-Մուշեղ պապ, ասում ես 43 թվին որտեղ էիր, հիշում ես:
Մուշեղ պապը դասը լավ սովորած աշակերտի պես ուղղվեց, աչքերը բացեց ու առանց նայելու, թե որտեղ է, բարձ ձայնով սկսեց.
-Էսօրվա պես հիշում եմ, քառասուն ու իրեք թիվն էր, Կերչի մոտ էինք, մեր գեղիցը մենակ ես էի:
Դահլիճում նորից ծիծաղ թնդաց:Նախագահն արդեն լրիվ դուրս էր եկել ափերից:
-Դե հերք ա, էլի, մեծ մարդիկ եք, ինչ եք էստեղ ձեզ երեխու պես պահում, չեք տեսնում, որ մարդիկ որտեղից որտեղ են եկել, ձեր մասին մտածել, հասել են էստեղ, որ ձեր հոգսերին ծանոթանան, ձեր համար լավ գործ անեն, եկել հավաքվել եստեղ, թատրոն եք սարքել, չեք ամաչում:
Եկածներից նորից ամենատարեցը ոտքի կանգնեց, ուզում էր էլի հանդարտեցնի դահլիճին, բայց կարծես նրան նկատող էլ չկար: Շրջեց դեպի նախագահը, որ միասին ելք գտնեն, զգաց որ դահլիճում քար լռություն է, մի պահ կարծեց, թե իրեն նկատել, դրանից են լռել, բայց զգաց, որ ինքը չէր դրա պատճառը: Դահլիճում դրված նստարանների կենտրոնում նստած գյուղացիներից մեկն էր ոտքի կանգնել ու գյուղացիկ մի մարդու պես լռել էին: Ոտքի կանգնողը գյուղի մանկավարժներից մեկն էր, բոլորի կողմից սիրված ու հարգված անձնավորություն` վարժապետ Հակոբը: Հակոբը երեխա ժամանակ ծնովների հետ գաղթել, եկել է Հայաստան, ուսում ստացել, ու երկար տարիներ դասավանդել գյուղի դպրոցում: Նա այսքան տարիներ ընթացքում վաստակել էր գյուղացիների հարգանքը ու ցանկացած գյուղացի, ահել թե ջահել պատկառանք էր զգում այդ մարդու հանդեպ: Բոլորն էլ գիտեին, որ նա չի սիրում շատ խոսել, ավել շատ լսել գիտի, բայց երբ խոսում էր, ոչ ոք չէր համարձակվում նրան ընդհատել: Ու գյուղացիք սիրում էին ասել. Վարժապետ Հակոբը խոսքը գետին չի շպրտի, նա դատարկ տեղը չի խոսա: Հիմա էլ, երբ ոտքի կանգնեց, բոլորը մի մարդու պես լռել, սպասում էին նրա ասելիքին: Մինչև հիմա նա մի բառ չէր ասել, իսկ եթե հիմա կանգնել է, ուրեմը կարևոր բան կա ասելու:
-Հարգելի հյուրեր, բարով, հազար բարի եք եկել մեր գյուղ: Հյուրն Աստծունն ա: Բայց ոնց հասկացա, միայն էստեղ մեզ հյուր գալու ու մեր հետ զրուցելու համար չի, որ եկել եք, կարծեմ ձեր բերած սարքավորումները նրա համար են, որ նկարահանեք, նյութ տանեք մեր հայ ժողովրդին ցույց տալու համար: Ուրեմը բարի եղեք միացնել ձեր կամերաները, նկարահանեք, որ բոլորը լսեն մեր հոգսերի մասին: Նկարում եք, շատ բարի: Նախ խոսքս մեր նախագահին ուղղեմ, հետո ձեզ, հարգելի մեր նախագահ, էստեղ թատրոնն ով ա խաղում, ով ա եկել իր հանձնարարված դերը կատարելու: Թե դերասանը մենք ենք, բեմում մենք կլինեինք: Հիմա որ մեր դրարդ ու ցավ իմացող էս մարդիկ մեծ մեծ են խոսում են, էստեղից գնալուց քանի ժամ հետո կմոռանան մեզ էլ մեր, դարդն էլ: Ու քանի նման տեղեր են մոռացել: Թե որ դատարկ խոսքերով մեզ համոզեցիք, ձայն տարաք, ձեր խղճի առաջ ինչ պատասխան եք տալու: Որ մեզ հիշել ու եկել եք, շատ ապրեք, շատ շնորհակալ ենք, ու լավ է, որ մեր հոգսերից տեղյակ եք: Բայց մինչև ձեր էդ նախընտրական ծրագիրը կազմելը լավ չէր լինի գյուղացուն հարցնեիք, թե իրենք ինչ են ուզում:
-Դե մենք պատրաստվում ենք, ասեցինք չէ, գյուղացուն ձայն կտանք, կլսենք:
-Հա, ձայն էլ կտաք, կլեսք էլ, բայց դա ինչ կփոխի: Հիմա Աշխեն տատին լսեք ու փորձեք նրա հարցերին լուծում տաք:
Աշխեն տատ, էս մարդիկ եկել են, որ իմանան մեր դարդ ու ցավը, որ մեզ տեր կանգնեն, օգնեն, հիմի դու ասա, քո դարդը որն է:
Աշխեն տատը այսքան հավաքված մարդկանց ներկայությամբ խոսելուց ամաչելով կանգնել ու չէր համարձակվում բառ ասել: Բայց նկատելով վարժապետ Հակոբի պահանջող հայացը, սկզբում մի փոքր անվստահ, բայց հետո ինքն իրեն գտնելով սկսեց.
-Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, բոլորդ էլ իմ ցավը գիտեք, երեք տղու մայր եմ, երեք առյուծ բալա ունեմ, ինը թոռի տատ եմ, բայց էսօր մարդ ու կին մենակ ենք մեր աժդահա տանը: Ամեն տղուս ծնվելով տան սենյակներն ու հարկերն ենք ավելացրել, որ տունը երեխեքով լի լինի, հիմի ես հսկա տանը մկներն են ծափ տալիս:
_Այ Աշխեն տատ, դե բեր ասենք մկներն էլ անխելք չեն, գիտեն ում տուն կգնան, մեր տուն որ գան, մի կծած կորեկ էլ չեն գտնի, քո տուն մտնող մուկն էլ դուրս կգա, —էլի Սաքոն էր, որ բերանը բաց Աշխեն տատին էր լսում:
-Հա, Սաքո ջան, լի տուն ա ինչ ասեմ, ապրի տղեքիս արևը, մի օր մեզ չեն մոռանում, մեզ ոչ մի բանից պակաս չեն անում, բայց դե առանց իրանց, առանց իմ անուշ թոռներիս էս եղածն ինչ անեմ:
_Գիտեմ Աշխեն տատ, մի նեղանա, ես էլ իմ սրտի նեվելուց եմ ասում, որ տնով տեղով առավոտից աշխատում ենք, բայց երեխեքիս աչքը կարոտ ա մի քաղցր, անուշ ուտելիքի: Ապրի քո արևը, օր կա?, որ դու թաղի երեխեքին քո տան եղածից չբաժանես:
-Լավ Սաքո, հիմի դրա ժամանկը չի, ուզում եմ, որ մեր հարգարժան հյուրերը Աշխեն տատի դարդին լուծում տան:
Նորից եկածներից տարեցը կանգնեց .
_Գիտեք ինչ, դա գլոբալ հարց է, դուք առաջ եք քաշում արտագաղթի հարցը, դա արդեն մեծ մաշտաբի հարց ա, միայն մեզանով չի լուծվի:
-Հա, արտաղաթը գլոբալ հարց է, իսկ ինչն է ձեր համար հնարավոր լուծվող հարց: Շատ լավ էր, որ նկատեցիք գյուղի ամենացավոտ հարցը, գյուղում ջուր չկա, ու խոստանում եք, որ ջուր կունենանք: Կասե?ք թե ոնց եք մեզ ջրով ապահովելու: Գալիս երևի տեսակ գյուղի տակով անցնող գետը: Գիտեք, թե քանի գյուղի մոտով է անցնում, միչև մեր երկրի դուրս է գալիս ու հարևան երկիր մտնում: Իսկ գիտեք թե դրա մոտի քանի գյուղ է անջուր: Դրանցից մեկն էլ մենք ենք, որ հեկտարներով չորացաց այգիներ ունենք, որ գյուղացին էլ այգու բերքի վրա հույս էլ չի դնում: Բնության տված անձրևի վրա ինչքան հույս կապենք: Ջուր եք խոստանում, Էդ ջուրը որ համոզելով եկեղ լիներ, վաղուց համոզած կլինեինք, դրա համար գումար է պետք, դուք պատրաստ եք դրան:Մեր ճանապարհների վիճակն էլ տեսաք ու գիտե?ք թե գյուղ ամիսը քանի մեքենա է գալիս: Մեքենա տեսնելն էլ է տոն դարձել: Պատկերացում անգամ ունեք, թե գյուղացին իր բերքը, իր յուղն ու պանիրը ոնց է քաղաք հասցնում, ու քաղաքից էլ առած ալյուրն ու մյուս մթերքները ոնց է տեղ հասցնում: Ու խոստանում եք ճանապարհ սարքել, ոնց, էլի գումար է պետք: Թե որ հերթը հասնի խոստումների կատարմանը, սա էլ կդառնա գլոբալ հարց: Սրանք հենց հիմա են գլոբալ հարց, ու սրանց պակասից ա, որ գյուղում ջահել չի մնացել: Երեք հարյուր ծուխ գյուղ էինք, հիմի մեծ ու փոքրով երեք հարյուր մարդ չկանք: Ու թե եկել եք, որ մեր գյուղից ձայն տանեք, ես իմ կոմից խոստանում եմ, դա չի լինի, քանի դեռ ոչ մի հարց չի լուծվել: Ու չասեք, թե ընտրվենք նոր: Ձեր պես ընտրվածներ շատ ենք տեսել, բրձով էլ եք ձայներ տարել, ձեթով էլ ու վերջում արդեն կանխիկ հինգ հազար դրամ արժեք էիք սահմանաել: Մենք էլ լավ գիտենք, թե ինչի եք գյուղը հիշել, գյուղում ձայնը ձեր վրա էժան կնստի, մի գյուղապետ ու մի ամբողջ գյուղի ձայն, մեկին գկնեք ու ողջ գյուղի ներկա բացակա անդամների ձայները ձերն են: Չէ, հաստատ չէ, էս անգամ դա չի լինի ու հարգարժան նախագահ, ես իմ կողմից խոստանում եմ, քանի դեռ գյուղից գնացածներից վերադարձող չի եղել, գյուղը ընտրություններին չի մասնակցի: Դա ես քեզ խոստանում եմ, ու համոզված եղիր, որ իմ խոսքի տերը կլինեմ:
Վարժապետ Հակոբը ասելիքն ավարտած շարժվեց դեպի դուռը:
-Հակոբ, սպասի, ուր,-նախագահն էր, որ ստացած ապտակից ուշքի չէր գալիս, չէր պատկերացնի նման հարված:
-Կներես հարգարժան նախագահ, բայց եթե ես ասելիք ունեմ, ճիշտն եմ ասելու, ես կեղծել չեմ սիրում ու քո ասած թատրոնում ես տեղ չունեմ, հիմի դուք կարող եք շարունակել, ինչքան ուզում եք, խաղացեք, իրար գովեք, հա, մեկ էլ, հիշում եք չէ, որ լրաբերը ամբողջ գյուղն է նայելու, տեսեք որ նկարահանման ժամանակ բացթողումներ եղած չլինեն: Լավ մնացեք, ձեզ չխանգարեմ, իմ դերն արդեն ավարտված է:
Վարժապետ Հակոբը հանգիստ քայլերով դուրս եկավ ակումբից: Բեմում մի պահ քար լռություն էր, հետո նորից պարոն Առուստամյանը կանգնեց, ուզում էր ինչ որ բառեր գտնել, իրավիճակը շտկել, բայց…
Գյուղացիք մի մարդու նման, առանց եկածների ու նա նախագահի կողմը նայելու վարժապետ Հակոբի ետևից դուրս եկան ակումբից:
-Այ ժողովուրդ, արևը մեզանից խելքով էր, հլա տեսեք երբվանից ա գնացել, մայր մտել, մենք հլա ստեղ նստած ջուր ենք ծեծեում:
-Գնացիքն, գնացինք, սրանց դատարկ խոսքերից խոտս չի հավաքվի, գնամ քնեմ, դինջանամ, որ առավոտ շուտ եմ վեր կենալու:
…Նախագահի լեզուն կապվել էր, չէր կաողանում ոչ ետ պահել գյուղացիներին, ոչ էլ հյուրերի մոտ արդարանալու բան գտնել: Անգամ մոռացել էր, որ տանը սեղաները պատրաստած վաղուց իրենց են սպասում:
Իրավիճակը շտկեց հյուրերից ամենատարեցը, որ երևի թե նման դեպերի էլի էր ականատես եղել, ասես ոչինչ էլ չէր կարավել ու էս պահի միակ կարևոր խնդիրը ստամոքսի հարց լուծելն էր.
-Պարոն նախագահ, ձեր էն գյուղացին լավ ասած է, խաշլամի հոտը մարդ ա սպանում, գնանք մի կտոր բան ուտենք, որ կուշտ գլխով հարցին կարքին լուծում տանք: Սրտիդ մի գնա, սրա պես շատերն ենք տեսել, էս էլ կանցնի…

Advertisements

2 thoughts on “Ստեղծագործություն 5.

  1. համեմատաբար այս ստեղծագործությունն էր լավ, եթե ընտրելու ձևը սա է, ապա ես ընտրում եմ ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՀՈԳՍԵՐԸ

  2. Ստեղծագործությունը կարդացվում է բավականին թեթև շնչով:Խաշլամի հոտը հաստատ չէր կարողանա ընդհատել իմ ընթերցանությունը` թեկուզ այն կարդայի շատ հոգնած և քաղցած:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s