Ստեղծագործություն 7.

-Տունը մարդ կա՞:
Ոնց չեմ սիրում, որ առավոտյան դուռը ծեծում են, երբ ես դեռ պառկած եմ: Ու հատկապես երբ մենակ եմ տանը: Դռան թակոցով արթնացնելն էլ չեմ ասում…
Դխկ-դխկ-դխկ:
–Ասըմ եմ մարդ կա՞ տունը:
Ուզում եմ գնամ ասեմ՝ տունը չէ, տանը, տանը մարդ կա՞: Ու չէ, չկա՛:
Էլ չեն ծեծում:
Էլի եմ փորձում քնել: Էս երազիս միջի կոշկակարն ինչի՞ ա սենց ուժեղ զխկացնում կոշիկիս մինչև քոքը մաշված կրունկին:
Կիսաբաց աչքերով վեր կացա: Մայկա-տրուսիկով գնացի հյուրասենյակ: Անգիտակից հայացքս ընկավ պատշգամբին ու տեղում քարացա:
Մեր պատշգամբում երկու տղամարդ էին կանգնած ու նայում էին ներս: Ու թխկացնում էին ապակուն:
Առաջին բանը, որ մտքովս անցավ, զույգ այլմոլորակայիններն էին: Տարօրինակ հագնված… Իքս ֆայլսում կանաչ են: Մեծ գլխով: Տկլոր: Լույս-բան:
Լույս չկար: Գլուխները մեծոտ էին:
Չէ…էդ դեպքը չի… գողություն են անելու: Բայց…չորրորդ հարկում ենք է… Էն վանդակավոր կեղտոտ սառոչկայովի ձեռքին ի՞նչ ա: Գլանաձև… զենք ա, աման: Հեսա կմտնեն սենյակ:
Հիշեցի, որ մայկա-տրուսիկով եմ դեռ: Ի՞նչ անեմ: Որ հետ գնամ ննջասենյակ, կմտնեն ներս… Բա սենց մնա՞մ:
Մեկ էլ երկուսից մեկը կորավ: Բառիս բուն իմաստով: Ոնց որ իրեն գցեր ներքև: Մամա ջան: Կիկաբիձե են: Հեսա էս գլանովն իրա գլանով կհրկիզի իրան: Ինչի՞ համար են տեսնես պայքարում: Կամ ինչի՞ դեմ: Դե իհարկե նույն զխկլտիկն ա… համար, դեմ… էս խառը, անհաստատ ժամանակներում մինչև պարզես՝ ով ինչի համար ա պայքարում…. ուֆ այ բալամ, բալկոնումդ Սիգմա Իքսի խալխը կանգնել բան… գլան ա թափահարում, դու ինչին ես խելքդ տվել:
Աննկարագրելի արագությամբ նետվեցի ննջասենյակ, խալաթս շպրտեցի վրաս ու տրտինգ տալով հետ սլացա:
Հիսուս-Քրիստուս, ինչպես կասեր մեր դասարանի Բլուրը, էլի երկուսով էին…
Դանդաղ քայլերով մոտեցա պատշգամբի դռանը: Դանակ չվերցրի խոհանոցից, ինչի՞ չվերցրիր դեբիլ, ինչի՞… խալաթդ ո՞նց ես մտցնելու մի տեղները, եթե բանը դրան հասնի:
Երկուսով կանգնած նայում էին, անթարթ:
Կամքի գերագույն լարումով բացեցի դուռը: Ո՞նց կարեցա դռան բռնակին ռաստ գամ աննորմալ դողացող ձեռքովս… սիրտս՝ գմփ-գմփ-գմփ, կոկորդիս մեջ արդեն՝ զմփ-զմփ-զմփ:
-Քուրո ջան, — մի կիլոմետր վեր թռա… տելեպատիկ համր շփման էի ինձ պատրաստել, — հլա մի հատ նայի փիլաքյան կա՞ տան մեջ:
Անհասկացող հայացքս տեսնելով ձեռքով-ոտքով ցույց տվեց՝ աստիճանն ինչպիսին է լինում: Գլանն էլ վերև-ներքև արեց էդ ընթացքում: Մի քանի անգամ:Մի տեսակ ծանոթ թվաց բայց… փափուկ… ներկո՞տ…
-Սենց բարձրանամ վրան, բալկոնը ռոզվի ներկեմ ձեր, Կարապետյանիս ջանին մատաղ:

….

Երևանը տեղովդ ես, իշու տղա:

Advertisements

2 thoughts on “Ստեղծագործություն 7.

  1. ))) jishtn asac chhaskaca heghinakn ove, bayc havataceq henc esor BAghramyan poghocov ancnelis erku rozvi, naxkinum geghecik shenqer kayin…u yes mtacum ei…hetaqrqir e patuhanic ners aproxneri verabermunqn el e <> ed gunagegh nerkararutyane))))
    ???)))

  2. Հեղինակը` Գալատեան է, ակումբից: Ի դեպ, վերջին մրցույթում, նա գրավեց երկրորդ տեղը այս պատմվածքով:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s