Քննարկումներ

Այստեղ, կքննարկվեն և կմեկնաբանվեն երրորդ մրցույթի ստեղծագործությունները` ընթերցողների, ժյուրիի անդամների և հեղինակների կողմից:  Խնդրում եմ հեղինակներին չբացահայտել իրենց ստեղծագործությունները, մինչև քվեարկության ավարտը` Սեպտեմբերի 28-ին:

Advertisements

8 thoughts on “Քննարկումներ

  1. Ստեղծագործություն 1- Ինձ դուր չեկավ:
    Ստեղծագործություն 2- Իհարկե, ուրիշի գտած չափի մեջ հեշտ ա հեշտ կարդացվող գործ գրել, բայց էնպես հումորը չհասկացա:
    Ստեղծագործություն 3- Ընդհանրապես չհասկացա` ինչ կապ ուներ բովանդակությունը երկրորդ վերնագրի հետ:
    Ստեղծագործություն 4- Առաջին անգամից չկարողացա մինչև վերջ կարդալ:
    Ստեղծագործություն 5- Ձանձրալի էր: Եթե րբևէ մազպետարանում գյուղապետերի նիստի եղած լինեք, շատ նման էր, բայց ձանձրալի բանի մասին ձանձրալի գրելով չի չէ լավ ստեղծագործությունը լինում: Բայց դե թեման լավն էր, ու տեղ-տեղ ինքն էլ էր լավը, օրինակ` Էլի դու մի աննամուս բառ ասեցիր:
    Ստեղծագործություն 6- Թեման լավն էր, դե ով չի ուզում աշխատավարձի բարձրացում, բայց էնպեսչէր գրված, որ օրինակ ես ինձ գտնեմ էդ ստեղծագործության մեջ:
    Ստեղծագործություն 7- Լավն էր, կարճ, թեթև, բայց դե հզոր չէր էլի: Կիկաբիձեի պահը դուրս եկավ, բայց ոնց որ ծեծված հումար ա, թե չէ:
    Ընդհանուր հոմորը պակաս էր բոլոր ստեղծագործություններում

  2. Վերջապես, բոլոր ստեղծագործություններն էլ կարդացի:
    Կարդացի ու որոշեցի, որ չեմ քվեարկելու ոչ մեկի օգտին: Որոշմանս համար կան առնվազն 3 պատճառներ:
    Նախ պատմվածքներից մեկը նախկինում էլի եմ կարդացել Ակումբում: Իմ անձնական կարծիքով, հեղինակների չբացահայտվելը մինչև քվեարկության ավարտվելը, հակասում ա էն բանին, որ հեղինակները տեղադրում են թեկուզ այլ կայքերում, նախկինում արդեն ներկայացված պատմվածքներ:

    Մյուս պատճառը` պատմվածքներից մեկը իմ կողմից շատ հարգված ակումբցիներից մեկի գրվածքն է: Դրանում համարյա 100 % համոզված եմ: Նշանակում է կդժվարանամ անաչառ լինել:

    Եվ ամենակարևոր պատճառը` այն պատմվածքը, որ իսկապես հավանել եմ դժվար ա համարել հումորային:

    Mark Pauler

  3. Քանի որ քվեարկության ժամկետը լրանում է, ես իմ նախընտրությունները ասեմ:
    2 միավոր 5-րդ ստեղծագործությանը` “Մենք ենք, մեր հոգսերը”: Լավն էր, տպավորությունն այնպիսին էր, որ վրան աշխատած է, բայց ձանձրալի էր ամեն դեպքում գրած, մի քիչ աշխուժությունը պակասում էր, նաև հումորը:
    1 միավոր 7-րդ ստեղծագործությանը: Թեթև, հավես պատկեր էր:

  4. Արդեն քվարկության ժամանակն է, ու ես կտամ իմ միավորները: Ասեմ, որ բոլորն էլ կարդացել եմ, բայց սպասելիքներս ավելին էին, քան ստացա այս սեղծագործություններից: Հումորի պակաս շատ կար: Ու քանի որ երկու ստեղծագործություն պետք է գնահատվի, ապա իմ ունեցած հնարավորություններից ելնելով 7-րդ ստեղծագործությունը գնահատում եմ 2 միավոր, իսկ չորորդը` 1միավոր:

  5. Հումորային հեռուստաշարերի առատությունը առաջացրել է գերհագեցում, տարբեր որակի և տեսակի հումորն ամենուր է:Ստեղծագործողների համար այս բնագավառում հեծանիվ հայտնաբերելը դժվարին գործ է:Սովորական առօրեայից ներշնչված հումորում գերակշռում է քաղաքականության վերաբերյալ տարրերը:Գուցե ներկա կյանքի դառնությունից է հումորն այսքան դառը, որ կարդում ես թվում է, թե պետք է, որ ծիծաղելի լինի, բայց ժպտալ անգամ դժվարանում ես:Նույնիսկ ,եթե ժպտում էլ ես, ապա այդ ժպիտը ավելի շուտ հիշեցնում է դիմային մկանների ռեֆլեքսային կծկում, արդյո?ք այդ հումորից մեր աչքերն էլ են ժպտում:Իմ կարծիքով հումորը պետք է պարգևի թեթևություն ոչ, թե առաջացնի լարում:
    Այնուամենայնիվ…
    Բոլոր ստեղծագործություններում էլ այս կամ այն չափով պարունակվում էր հումորային տարրեր:
    Իմ ընտրությունը հետևյալն է.
    2 միավոր 5-րդ ստեղծագործությանը
    1 միավոր 4-րդ ստեղծագործությանը

  6. Բավականին խրթին էր ընտրություն կատարելը: 5-րդ ստեղծագործությունը գնահատում եմ 1 և 4-րդ ստեղծագործությունը 2:

  7. Խնդրում եմ ներել ինձ իմ բացակայության համար, որը կապված էր հիվանդությանս հետ:

    ՈՒշադիր կարդացի բոլոր ստեղծագործությունները և կենտրոնացա 4,5, 6 և 7 ստեղծագործությունների վրա: 4-րդ ստեղծագործությունը բավականին երկար էր և երևի ոչ այդքան հումորային: 5 և 6 պատմվածքները դուրս եկան, չնայած որ 5-րդ պատմվածքը մի փոքր երկարացված էր: 7-րդ ստեղծագործությունը կարճ էր, սակայն իմ կարծիքով, բոլոր ստեղծագործությունների մեջ, դա ամենից շատ համապատասխանեց ժանրին:

    5-րդ ստեղծագործությանը տալիս եմ 2 միավոր և 7-րդ ստեղծագործությանը` 1 միավոր:

  8. ՈՒրախ եմ հայտնելու, որ 5-րդ ստեղծագործությունը գրավեց առաջին տեղը: Հեղինակը` Լիլի Ա.:
    Երկրոդ տեղում է` 7-րդ ստեղծագործությունը: Հեղինակը` Գալատեա:

    Շնորհավորում եմ երկու հեղինակներին գեղեցիկ պատմվածքների համար: Նաև, շնորհակալություն եմ հայտնում մրցույթի մյուս մասնակիցներին, ժյուրիի անդամներին և ընթերցողներին:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s