Միայն 5 օր…

 

Հարգելի ընթերցողներ և հեղինակներ.

ՈՒրախ եմ Ձեզ տեղեկացնելու, որ որոշ ընդմիջումից հետո, գրական մրցույթները նորից կշարունակվեն «Հավաքածու» բլոգում: Մարտ ամսվա չափածո  մրցույթի թեման է` «Գարուն/Կին»: Հեղինակները կներկայացնեն երկու չափածո ստեղծագործություններ, որոնցից մեկը պետք է լինի թեմատիկ, իսկ մյուս ստեղծագործությունը` ըստ հեղինակի ցանկության:
Սրբագրված ստեղծագործությունները պետք է ուղարկվեն իմ էլեկտրոնային փոստի հասցեով` dakopia@gmail.com
Ստեղծագործությունների ընդունելության վերջնական օրն է` Մարտի 22, 23:59, Երևանյան ժամանակով:

Խնդրում եմ հեղինակներին ուղարկել նաև մի լուսանկար և փոքրիկ ինքնակենսագրական հատված:

Մրցանակ.

Առաջին տեղ-$100.00
Երկրորդ տեղ-$75.00

Ժյուրիի 12 անդամներն են.


1. Բելլա (Հայլենդ)
2. Լիլի Ա. (Հայլենդ)
3. Շինարար («ԴԱՐ» Ակումբ)
4. Հայկ Ֆալակյան («ԴԱՐ» Ակումբ)
5. Strange Little Girl («ԴԱՐ» Ակումբ)
6. Հասմիկ Սիմոնյան (Բանաստեղծ-Հասմիկ Սիմոնյան Բլոգ)
8. Հովիկ Չարխչյան (Գրականագետ-Հովիկ Չարխչյան Բլոգ)
9. Արմինե Պետրոսյան (Արձակագիր, Գրականագետ-Գրական Ակումբ)
9. Բայանդուր Պողոսյան (Գրող, Բլոգեր-«Voice of the Nightingale» Բլոգ)
10. Սուրեն Ֆանթ (Գրող, Ֆանտաստ-Լյումոս)
11. Դօրիան (Գրող, Բլոգեր-Դօրիան Բլոգ)
12. Գևորգ Թումանյան (Բանաստեղծ-http://www.facebook.com/Gevtum)

 

Հեղինակները չեն բացահայտվելու, մինչև քվեարկության ավարտը: Բաց քննարկում միայն ժյուրիի անդամների կողմից: Քննարկման ավարտին, յուրաքանչյուր անդամ կընտրի 2 ստեղծագործություն` պարգևելով 3 և 1 միավոր: Այնուհետև, ժյուրիի անդամները ինձ կտեղեկացնեն իրենց ընտրած ստեղծագործությունները և ես անմիջապես կտեղադրեմ արդյունքները բլոգում: Հեղինակները կբացահայտվեն և բլոգը կբացվի հեղինակների և ընթերցողների մեկնաբանությունների համար:

Եթե երկու կամ ավելի ստեղծագործություններ ստանան հավասար միավորներ, ապա ժյուրին կքվեարկի երկրորդ անգամ` կենտրոնանալով միայն այդ ստեղծագործությունների վրա: Եթե երկրորդ քվեարկումից հետո չորոշվեց առաջին կամ երկրոդ մրցանակը, ապա ես կավելացնեմ իմ ձայնը:
Ժյուրիի այն անդամները, որոնք կցանկանան մասնակցել մրցույթներին որպես հեղինակներ, չեն կարող քվեարկել իրենց ստեղծագործությունների օգտին:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s