Չորրորդ Մրցույթ-1

 

Ես` Հերմինե Գևորգյանս, ծնվել եմ 1993 թ.-ի մարտի 16-ին` Երևան քաղաքում: 2000 թ.-ից հաճախել եմ Հ. 85 միջնակարգ դպրոց: 2004 թ. ընդունվել եմ Մ.Ա.Կ.(Մանրանկարչական արվեստի կենտրոն), ավարտել եմ 2008թ.-ին: 2010թ-ին ավարտել եմ դպրոցը: Այժմ սովորում եմ Աբել Աբելյանի <<Casting Shcool>> սդուդիայի հաղորդավարության բաժնում: Սիրում եմ կարդալ, երաժշտություն լսել, պարել, բայց ամենից շատ սիրում եմ ստեղծագործել:

 


Գարուն

Գարո՞ւն…
Ի՞նչ գարուն, երբ հոգուդ խորքում
Վիրավորանքն է մեխերով ծակում:
Երբ մերժված սիրուց,
Փխրուն քո սիրտն է օրնիբուն լացում:

Գարունը ի՞նչ է,
Երբ դարձյալ նստած մենության գրկում,
Դու և մի խոր ցավ մենակ եք մնում:
Երբ թվում է,թե ապրել չես ուզում:

Մի՞թե գարունը պիտի սթափեցնի
Ու մենությունից այն քեզ ազատի:
Սուտ մի պատրանք է ու չեմ հավատում,
Այդ զուր սպասումով ես դեռ չեմ ապրում:

Գարունը չէ, որ ինձ պիտ ազատի
Ու դարձյալ ուժով իմ սիրտը լցնի,
Այլ իմ հավատքն է, որ ինձ կփրկի
Ու մերժված սիրտը սիրով կլցնի:

Հիշողություն

Այգում նստած են երկու սիրահար,
Նրանց դինացը` ծերունին օտար,
Ով նրանց նայում ու լուռ արտասվում:
Տեսնես այդ ի՞նչն է նրան վշտացրել
Ի՞նչ պատճառով է նա այդքան տխրել

Ծերունին անխոս նայում է նրանց,
Կարծես հիշելով իր ուղին անցած:
Կարծես աղջկա ձեռքին է նայում,
Ձեռքում գտնվող վարդին է նայում:

Այդ կարմիր վարդն է նրան վշտացրել
Ու իր փշերով նրան ծակոտե՞լ
Վարդում այդ կարմիր սերն է իր տեսնում,
Որ դեռ ժամ առաջ իր հետ էր ապրում…

Տարիներ առաջ էր`այդ վարդին պոկեց
Ու մեծ խնամքով իր այգում պահեց:
Նրանք էլ այգում այս շատ էին զբոսնել,
Այս զույգի նման կյանքը վայելել:

Բայց ի՞նչ պատահեց,վարդը այդ թոշնեց
Ու իր ծերունուն մենակ նա թողե՞ց
-Ինչու՞ այդքան շատ սեր կար իմ սրտում
Ասաց ծերունին կարծես իր մտքում:

-Առանց սիրելի էլ ինչպե՞ս ապրեմ
Էլ ու՞մ ես պիտի վարդեր նվիրեմ
Նայում էր ծերուկը սիրահար զույգին
Ու շատ կարոտում իր խենթ պառավին:

Աչքերից արցունքը գլորվում էր ցած,
Բայց ահա կարծես նա սառեց հանկարծ:
Նա կհայտնվի իր սիրո գրկում
Ուր հավերժ կապրեն վարդերի այգում:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s