Չորրորդ Մրցույթ-10

Հաս Չախալյան

Սովորում եմ բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսում: Ստեղծագործում եմ ութ տարեկանից, առաջին բանասեղծությունս Հայաստանի մասին էր, որ այժմ ժպիտ է առաջացնում: Սիրում եմ արվեստը, երաժշտությունը, երազում եմ լինել Արևմտյան Հայաստանում:

Անվերնագիր

Շաղ եմ տալիս մանուշակները հեզ
Գարնանային արահետով, բարեկա’մ,
Ե’վ հիշում եմ լուռ ,և’ հուշում եմ քեզ,
Որ առանց քեզ ապրում եմ ու կամ:
Կարոտիս կաթիլներով եմ ես թրջել ,
Մանուշակներիս թերթերը օրորվող,
Բոկոտն փշոտ եդեմում եմ շրջել
Ու վիհերում միայնակ գահավիժող:
Այդ քո շունչն է պայծառ գարունն իմ բերել,
Արևագալի ծագող մեղմիկ լույսին
Սիրագորով թևքով ինձ է գուրգուրել,
Կայծ է շնորհել նորաբողբոջ հույսին:
Ու թե դու անցնես արահետով մռայլ,
Կվերցնես մանուշակներս ոտնահար,
Ու կշողարձակի խամրած մի հին փայլ’
Որպես ինձնից մնացած միակ գոհար:

Անվերնագիր

Գարունը կգա,երբ գարուն բերես,
Ձյունե թևերիս երկնքից պոկված
Թոշնած շուրթերիս կաթիլներ ցողես
Լուրթ ներշնչանքի գույներով լցված:
Գարունը կգա,երբ գարուն բերես,
Լուսնյակ աչքերիս հույով արբեցած
Քնքուշ ձեռքերիս համբույրներ թողնես,
Ձմռան երազից մեղմիկ արթնացած:
Գարունը կգա, երբ գարուն բերես
Փակ պատուհանիս բացված ճեղքերին:
Դյութական շունչը զեփյուռով ցրես
Ու գորովդ շռայլես իմ ոսկյա վարսերին:
Գարունը կգա,երբ դու հայտնվես
Աշնանն ընդհատված իմ ուղեծրում,
Երբ վերջալույսին գարուն ավետես
Ձնծաղիկ դարձած սրտիս թերթերում:

Advertisements

One thought on “Չորրորդ Մրցույթ-10

  1. այնքա՜ն գեղեցիկ է սպասումով լի քո բանաստեղծությունը, որքա՜ն ուրախ եմ, որ հավատով ես սպասում նրան ու իր վերադարձը քո համար Գարնան գալուստ կլինի… ու թո՛ղ լինի …

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s