Չորրորդ Մրցույթ-11

Նելլի Ռումել 


Ծնվել եմ 1974-ի գունեղ աշնան վերջի սկզբին,հայրենադարձների ընտանիքում,մի բուռ դարձած Հայաստանիս սուրբ  քաղաքում՝Էջմիածնում:Սիրում եմ ընթերցել,գրել,լսել…
Ստեղծագործել սկսել եմ վաղ հասակից,ինչը չգիտեմ թե ինչու ծածուկ էի
պահում: Ե’վ նկարում էի,և’ գրում….
Միայն վերջերս սկսեցի հոգուս եղանակների գույներով,սրտիս թախծող անձրևով և խոհերիս լռին ծփանքով կիսվել մյուսների հետ:Իսկ թե ինչքանով է այն ստացվում ինձ մոտ,ժամանակը ցույց կտա:

…խենթ գարուններով սլանա՛ս` ապրե՜ս

Փորձե՞լ ես արդյոք լուռ գիշերներին,
Աստղազարդ երգով ճեմել թաց այգում,
Զգույշ ոտնելով թարմ սեզը գարնան՝
Շշուկը որսալ վարդենու թփի:
Փորձել ես հագնել խորհուրդը ցայգի
Եվ նոր կարոտը սիրահար լուսնի,
Քնքշանքը վերցնել սառը զեփյուռի՝
Ուր ձմռան ցուրտն է դողում անմեկին:…ու շնչե՜լ,
ապրել,
քո’ գարունն ապրել:
Իսկ մոտեցե՞լ ես նման գիշերին
Մութ այգու սրտում նազող ծառերին,
Փորձե՞լ ես որսալ արցունքն ուռենու՝
Գարունքով փթթող, ճկուն ճյուղերին:
Եղե՞լ է արդյոք, որ անքուն ժամին,
Լուսնի փեշերից շողեր փնջելով՝
Մոտենաս այգուդ դյութող իսկուհուն,
Ճերմակ թագադիր ծեր ծիրանենուն:
Փորձե՞լ ես փարվել նրա կոշտ բնին,
Իր բառը լսել լռության ժամին,
Զեփյուռից շոյված ծաղկաթերթերով
Հաշվես զարկերն իր ծերացող սրտի:…ու խավար ցրես,
խենթ գարուններով
սլանա՛ս` ապրե՜ս…

…մեռնող ճերմակ

Անհագ կուլ տալով
Թույնը գորշ ծխի՝
Գլուխդ վերցրել
Թույլ ձեռքերիդ մեջ,
Գարուն ես փնտրում
Ձմռան ափերին,
Դատարկ սենյակիդ
Միայնության մեջ:
Համրում ես տխուր
Թերթերն իմ արյուն,
Իսկ ես ամփոփվում՝
Համր գրկիդ մեջ,
Լապտերի դալուկ
Լույսի նուրբ դողով
Ժամերն եմ դարձնում
Գերիդ օրվա մեջ:
Ծուխն է ծանրանում
Կարմիր թերթերիս,
Հիշողություններ
Մթին արթնացնում,
Ուր դեռ պայթում են
Ամպերը թախծոտ,
Վարդերն են ներկում
Ճերմակը մեռնող:
Լույսն է լապտերի հոգուդ հետ դողում,
Թերթերն ալ վարդի սեղանին թափվում…

Advertisements

6 thoughts on “Չորրորդ Մրցույթ-11

  1. Անկեղծորեն, նախօրոք կարդալով մտածում էի, որ եթե ես լինեի ժյուրիում՝ ձեզ բարձր կգնահատեի, ձեր մտքերն ու բառերը ինձ հոգեհարազատ էին, և են…

  2. ես կարդում էի բանաստեղծությունները ու ներքին համոզմունք ունեի որ հեղինակը դու ես, Նելլի ջան, շնորհավորում եմ

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s