Չորրորդ Մրցույթ-12

Նելլի Հովհաննիսյան


Ծնվել եմ 1990թ. Երևանում: Սովորել եմ ԵՊՀ-ում: Մասնագիտությամբ ակտուար մաթեմատիկ եմ: Ներկայումս աշխատում եմ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ում: Ստեղծագործել սկսել եմ դեռ վաղ տարիքից, իսկ ընդհանրապես ստեղծագործություններս հանրությանը ներկայացնել այս տարվանից: Ամենասիրած զբաղմունքը ընթերցելն է, երբ առանձնանում եմ իմ մտքերը կերտված կերպարների հետ միավորելով:

Գարուն

Արթնացած` զգացմամբ իր մեղքի անտիկ
Երկաթե կամքով վերքերն է բացում,
Քարեր է փշրում` սառցե, անառիկ
Մահացած, սառած շուրթեր է տենչում
Որ իր տաք շնչով համբույր պարգևի
Որ լոկ արթնացնի,
Որ սիրով լցնի,
Որ հրապուրի,
Ինչպես կրքի փոթորկից հալվող
Խրտնած, սակայն ջերմորեն շնչող,
Հրա’շք, Հոյակե’րտ,
Կի’ն աստվածակերտ…
Նա պայքարում է իր իսկ կյանքի դեմ,
Իր հողմամրրիկ , բուք ցանկության դեմ:
Հարված է տալիս, հարված է ստանում.
Մինչև իր տենչած կյանքն է վեր հանում
Ու մի պահ միայն հանգիստ է առնում…
Ու շոյում է լուռ գլուխն այն աղքատ
Որ դուրս է գալիս իր իսկ արգանդից
Ինչպես հպարտ մի մայր անաղարտ
Գրկում է նրան, արթնացնում քնից…
Ու պայքարում է նորից ու նորից
Սառած շունչերին նոր կյանք ներշնչում
Արթացնում նրանց, ցուրտը ` ջերմացնում
Երգը նոր ոգով դայլալ դարձնում,
Ժպիտը` ծաղկած քաղում, նվիրում
Կարծես իր պարտքն է մարդկանց մատուցում…
Ու հպարտ խինդով , արցունքն աչքերին
Կանգնած որպես մայր, կին հավատարիմ,
Թողնելով նործիլ իր զավակներին
Մեկ ուրիշ` հասուն ու նոր դայակին ,
Արցունքոտ աչքերը երկնքին հառած,
Հողոտ ձեռքերը ստինքին դրած’
Քնում է հանգիստ ևս մեկ տարի,
Մինչև նոր զավակ երկրին պարգևի …
Ու փառավորվի…

«Լուտանք»

Եվ  ինչու եմ ես երջանիկ այնպես, որ ուզում եմ լոկ ցավից բառաչել, բարձրաձայն ողբալ կորուստն իմ մահվան…
Մի տաղտուկ, սուրբ էշ.. Մի խորոված կյանք… Մի անզուսպ զզվանք… Ու կապիկ մի հեզ…
Անլուր լուռ մեղսանք…  Կատարյալ մահերգ` դե, այսպես կոչված հրաշք ռեքիվեմ… Խաղաղված մի պար վայրենի ազգի` աղոթքը նրանց մեծն կրակին, հրաբորբ ուժին, որ կոչվում է կիրք…
Երազված պատկեր… Սրտառուչ մի պահ, որ մեկ անգամ է հոգիդ կեղեքում… Մի անգամ է լոկ ատելությունից բխող հայացքում հարգանք պատկերվում…
Գինի է հորդում` շատ առատ գինի ու անգին գինի… Ու մենապարը կատաղի ցլի պայքար է դառնում… Նա ալ հատակին զոհեր է փնտրում, որ աստվածներին նվիրաբերի, ու այդ ընթացքում սուր եղջյուրները այնքան են աճում, այնքան երկարում, որ էլ չի կարող դրանք ենթարկել իր հզոր կամքին, ու դրանք արդեն իրեն են քաշում ու տանում այնտեդ, ուր
իրենք կուզեն… Խաղում են իր հետ.. Նա սկսում է լուռ երկրպագել ևս մի աստծո, որ կոչվում է խանդ…. Մահացու հրճվանք… Կյանքի աներկբա հզոր մահիճը… Սիրո դահիճը…
Ու հորդում է դեռ գինին անարատ, հորդում է երկար ու միապաղաղ… Եվ եղջյուրները վայելում են այն… Ոռնում է ցուլը, ծառս է լինում անսպառ  ցավից, խանդի պարսավից… Եվ հանկարծ ցավից կուչ եկած ցուլը, այն խրոխտ, վայրի ցուլը` անսասան, դառնում է մի մուկ` թույլ ու անպաշտպան… Նրան սպանում են… աստվածներ չկան, որ նրան
սփոփեն… Այդպես միայնակ զոհվում է ցուլը առանց ապավեն…  … Եվ ինչու եմ ես երջանիկ այսպես… որ ուզում եմ լոկ անպաշտպան լինել, թեկուզ անհավատ… Մի սփոփիչ պատրանք… Նա է նվիրել… Եվ ուզում եմ ես լոկ երկրպագել մի անհույս աստծո… Մոռացված աստծո  ու լքված աստծո… Որին հիշում են, որին կանչում են, բայց մոռանում են գեթ մի մոմ վառել… Շատ հոգնած ու հին մի սիրո աստված… Երկրպագում եմ…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s