Չորրորդ Մրցույթ-13

Անուշ Բարսեղյան

Անվերնագիր

Մութ ու խավարամած երկինքում
Մի բարակ ամպ թաքնված`
Սառնությունից գոլորշի է լո՜ւռ մաղում`
Գարնանային պատրանքներից մոլորված:

Բայց ձմեռը չի թուլացնում բազուկները
Ու կաթնային ծաղիկներն են կայտառ ժպտում,
Իսկ պատանի գարունն իր թովիչ հմայքը
Նրբագեղությամբ մեզ է բաժանում:

Ծառ ու թուփն են դաշնամուրում
Թռչունների ուրախ ձայնով դյութական,
Գարնանային այս հանդեսին` վալս են պարում
Հավատն ու սերը միասնական…

Գարու՜ն, դե ասա’ , ինչպե՜ս է որ դու,
Ներկում ես կտավները մեր հոգու,
Թրթիռները գույների մեզ ընծա թողնում
ՈՒ նորից լո՜ւռ ու անտրտունջ անհետանում:

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՂԿԵՓՈՒՆՋՍ

Ծաղիկներս կրկին կծաղկեն
Գարուն իջած իմ կարոտ սրտում.
Անհա՜ս երազներով սնած,
Ծածու՜կ արցունքներով ջրած
Անթիվ գարուններ գլորած:
Մա~յր իմ, ես ամեն գարուն
Փնտրում եմ քեզ անդադրում,
Ու քեզ նվիրել եմ ուզում
Հոգուս գարուններից փնջած
Մի ճո՜խ ծաղկեփունջ:
Մա՛յր իմ, իմացի՛ր՝
Ծաղիկները հոգուս խոսում են,
Կոկոն են տալիս, փթթում,
Իմ վառ կարոտից երանգներ առնում.
Ու քանի՜ գարուններ
Ապրում են սրտումս կարոտած:
Մա;յր իմ, թանկագի՜ն,
Հավերժ պահպանում եմ քեզ
Աչքերիս ծովում,
Արցունքիս ու ժպիտիս խորքում:
Այցելում ես ինձ իմ երազներում,
Շոյում ես ու… տխուր հեռանում.
Ահա՛, լուսաբացը կրկին կբացվի,
Քրտինքս կարոտից ճակատիս կսառչի,
Եվ անզորությունից խեղդվա՜ծ կձայնեմ
Կարոտ օվկիանիս խիտ մթնշաղից…
Ա՜խ, թո՛ղ թախիծն այս ծաղկեփունջ դարձած
Բյուր գարուններից փնջած ու հյուսած՝
Ամոքի սիրտս, կարոտս մեղմի,
Քո սուրբ պատկերը հոգումս պահի..

Advertisements

3 thoughts on “Չորրորդ Մրցույթ-13

  1. Անուշ ջան………..
    «Ծաղիկներս կրկին կծաղկեն
    Գարուն իջած իմ կարոտ սրտում.
    Անհա՜ս երազներով սնած,
    Ծածու՜կ արցունքներով ջրած……..»

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s