Չորրորդ Մրցույթ-14

Լիլիա Սարգսյան

 

Գարուն է նորից…

Բացել եմ պատուհանիս փեղկերը բոլոր,
Քարացել է վարագույրը`տխուր ու մոլոր,
Հանկարծ մի զեփյուռ`մեղմիկ ու հանդարտ
Շոյում է նրա այտերը գունատ…
Սթափվում է վարագույրը ծանր խոհերից,
Եվ ինքնակամ քամու գրկին տրվում…
Հոգիս ազատվում է տախտուկ մտքերից,
Ու խենթի նման անմոռաց պարում…
Երջանիկ է նա, ինչպես ինքնաբավ կին
Ու միայն մի բան է երազում,
Որ չհեռանա գարունը այս հուր,
Որ էլ չփակվեն փեղկերս ամուր…

ադադ

Գիտե՞ս, սիրելի’ս…
Ես կարոտիս հետ դաշինք եմ կնքել,
Ու նա խոստացավ`էլ ինձ չտանջի,
Չի թողնի, որ ես լուռ տառապեմ,
Արտասվեմ թաքուն ու ճամփիդ նայեմ`
Ուրիշների մեջ քո դեմքը փնտրեմ…
Այո’, սիրելի’ս, նա ինձ խոստացավ,
Որ երբ անունդ լսեմ,
Էլ սիրտս արագ չի բաբախելու,
Որ սպիտակ վարդերով էլ չեմ գերվելու…
Ու հուշերով էլ էլ չեմ ապրելու,
Վստահորեն եմ առաջ նայելու,
Քայլելու ու քեզ չեմ սպասելու…
Գիտե՞ս , սիրելի’ս…
Ինձ թվում է, որ կարոտն ինձ խաբեց`
Դրժեց դաշինքը…
Ես… կարոտո՜ւմ եմ քեզ…

Advertisements

One thought on “Չորրորդ Մրցույթ-14

  1. Սթափվում է վարագույրը ծանր խոհերից,
    Եվ ինքնակամ քամու գրկին տրվում…
    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    հրաշալի, պատկերավոր տողեր են ու զեփյուռի բերած հույզերն ել գեղեցիկ նկարագիր ունեն խոսքումդ !!! ԱՊՐԵ՛Ս

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s