Չորրորդ Մրցույթ-15

Բելլա Հակոբյան

32 տարեկան եմ, մասնագիտությամբ կենսաֆիզիկ եմ, ստեղծագործում եմ սիրողական մակարդակով:Բանաստեղծության մեջ արտահայտված է սերը կյանքի հանդեպ:

ԲԱՑԵՄ ԿՈՊԵՐՍ, ԲԱՑԵ՞Մ ԿՈՊԵՐՍ…

Փակ կոպերիս աչքեր եմ վրձնել, աչքերում ՝ գարուն,
Անկիրք արևի վտիտ շողիկը կոպերիս փարվում,
Անանց պատվարի տեսիլին զարնվում՝ խաբված փշրվում,
Բեկբեկվում է, ցիր ու ցան լինում ու անէանում…

Վրձնած խաբկանքին բախված շողիկը՝ կանթեղ պի՛տ վառեր,
Աչքերիս խորքում պի՛տ արփի դառնար, ցոլա՜ր, ցոլանա՜ր,
Որ արեգատենչ մտքերը իմ՝ գտնեին գարուններ,
Իսկն ու բաղձալին բաժանո՛ղ կոպեր, բայց. ո՞րը, որտե՞ղ…

Գարուններ էի խմբել բազմաղբյուր՝ ընդերներում իմ աչքերի,
Ե՜վ ծաղկած ծառներ՝ սպիտակաթյուր ծաղկունքով զուգված,
Երբ ձմռան պաղշունչ հողմերը մրրկին՝ ձյան պես հալվեցին,
Ու վայր հորդեցին ի՜մ ծաղիկները ՝ արցունքներ դարձած :

Այդժամ փակեցի դարբասները աչքերի իմ՝ ի դեմ հողմերի,
Ու մնաց ինձ՝ ծառս ծաղկապատ ու նոտագրված մի երգապնակ,
Քերծված մի պնակ, որը պտտվում, նույն քերծին հասնում,
Առաջ չի գնում ու խաղերգում է սոսկ մի մեղեդի ու մի եղանակ:

Գարուններն են իմ՝ ծառս փրկված հին ,ծաղկունքը նրա,
Առվի խոխոջը, թռչնի դայլայլը ի՛մ նոտագրված պնակի վրա,
Արդ՝ ես չգիտեմ, իսկն ու բաղձալին, ո՞րը, որտե՞ղ է,
Աչքերիս խորքում, թե՝ կոպից այն կողմ, բացե՞մ կոպերս…

Անվերնագիր

Թմբիրի միջից հայացքս դանդաղ հոսում է սահուն,
Ու լող տալով պատկերների մեջ՝ մի պահ բևեռվում,
Գամվում եմ անթարթ՝ երջանկությունս ինձնից խլողին,
Ու համակերպված ՝ կորուստներիս անխուսափ ծեսին,
Մտորում եմ. «Ա՛հ, ինչ լավ է. կա աշխարհում մարդ,
Որ երջանիկ է, ու կա դեռ մի շունչ՝ գոհ ու բարեբախտ» :
Ատում եմ գողին ու գողությունը, բա՜յց խաչագողին,
Որը օր-օրի մասունքված խաչիս փշուրքն է տանում,
Եռանդով անկագ՝ մկան պես կրում, ասես չեմ տեսնում,
Գուցե փշուրքը, մեկի բերանում, իմ հավատ-խաչի,
Նշխարքներ դառնան ու ձեռքի շարժով՝ դեմքին խա՞չ հանի…

Մեծամտանում ու սնապարձ ենք դառնում այնժամ մենք,
Երբ փորձում ենք հասկանալ կամքը՝ Աստծո ու բախտի,
Ու կործանվում՝ հար, երբ թվում է մեզ, թե հասկացել ենք :

Հաելիներում գիրն ենք վերծանում՝ ճակատին գրված,
Պատահական հաջորդումից՝ զուգորդում անում,
Բայց մինչ ընկալեք՝ քանի՜ անգամ է կեռվում ու շրջվում,
Ու նույնիսկ բեկվում, տեղ-տեղ էլ խաչվում՝ գիրը ճակատի,
Ու սկսում ենք բեկվածը հարթել, կեռվածը շտկել,
Խաչվածն ուղղում ենք ու վերափոխում մաս-մաս բառերի,
Եվ երբ կարդում ենք ու վերծանում՝ նշագիրը ճակատագրի,
Հասկանում ենք՝ մաքառել ու պայքարել ենք հանուն սրա,
Մի պահ. ու ավարտ… չի տրվում էլ քեզ՝ ոչինչ ավելին,
Հակառակում՝ կամ հաելիդ կբեկորվի, կամ՝ թե աչքդ կկուրանա,
Կամ էլ՝ գիրդ կանհետանա. գիրս կորավ , ես էլ՝ կորա…

Ուժասպառ ու համակերպված՝ կորուստնեիս անխուսափ կարգին,
Նայում եմ անթարթ երջանկությունս ինձնից խլողին ու խաչագողին,
Ու մտորում եմ. «Մի՞թե կան դեռ աշխարհում մարդիկ, որ մի բան ունեն» …

Advertisements

One thought on “Չորրորդ Մրցույթ-15

  1. Ամեն տողդ մի ամբողջ նկարագիր է… ես սիրում եմ կարդալ քո ստեղծագործությունները

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s