Չորրորդ Մրցույթ-16

Ծնվել եմ 1991թ, Երևանում : Սովորում եմ ԵՊԲՀ-ում:

Չափածո գրել սկսել եմ 16 տարեկանից , այն ժամանակ, երբ հասկացա , որ լռությունը ինձ բաժանում է սեփական ներաշխարհից , և պետք է բարցրաձայնել նրա մասին ,ինչը մի օր ինձ կյանքի է կոչել : Սիրում եմ նաև նվագել, նկարել , և առահսարակ հիանալ գեղեցիկով : Չեմ գրում ինչ –որ մեկին զարմացնելու կամ շլացնելու համար,այլ ինքնաբացահայտման , ինքնավերլուծման ու ինքնամաքրագործման համար :
Սիրում եմ այն աշխարհը որտեղ առաջնորդում են գեղեցիկն ու բարին և փորձում եմ իմ ներսում էլ , գոնե ստեղծագործելով , կառուցել այդ աշխարհը :

Տաթև Ոսկանյան

(Տա Թև)

Գարնանային վերափոխություն

Հյուսի՜ր երազս թերթերով ծաղկի,
Սադափե  լուսնի լույսով շողակաթ.
Այս  հին, կիսավեր  անիվը բախտի
Թույլ տուր  գլորվի ճանապարհով հարթ.

Օծի՜ր երազս կաթիլով ցողի,
Հույզը թող դողա ,լույսը շողշողա…
Դե կտրի՜ր կապը մարմնի ու հողի`
Հոգիս թող ճախրի ,այլ ոչ թե սողա…

Օրհնի՜ր երազս խնկաբույր սիրով,
Ու թող կառուցվի լույսի  տաճարը:
Էլ չեմ հագենում կաթով,նեկտարով,
Թող գինի դառնա ձեռքիս  մաճառը:

Inspiration

Ինձ ոգեշնչիր, որ մտացածին
Իմ գարուններից արևը խայտա ,
Աշխարհը խելառ, կյանքը խառնածին ,
Մանկան պես, անսուտ լույսին հավատա…

Իմ մուսան դարձիր, որ ծեգին կյանքիս
Լույսի երկունքից մութը համրանա
Որ կառուցվելիք թղթե ամրոցիս
Ճոճվող ու խարխուլ հիմքը ամրանա:

Ինձ ոգեշնչիր, թող շառագունեն
Անլույս ,դալկացած հոգիները մեղկ,
Այսօր խոսքերս , այո , թույր չունեն`
Քեզ նվիրեցի ներկերս երեկ:

Այսօր խոսուն եմ , ցավոք , դու լուռ ես ,
Երբ նորեն սպասված երգի պես հնչես ,
Հուսամ խոհերիս կյանքի կկոչես…
Հորինվածք, ինձ ե՞րբ կոգեշնչես:


Advertisements

One thought on “Չորրորդ Մրցույթ-16

  1. Տաթև ջան,շնորհակալություն հասուն ու խորը տողերիդ համար…..
    «Հյուսի՜ր երազս թերթերով ծաղկի,
    Սադափե լուսնի լույսով շողակաթ.
    Այս հին, կիսավեր անիվը բախտի
    Թույլ տուր գլորվի ճանապարհով հարթ.
    ………………………………………………….
    Օրհնի՜ր երազս խնկաբույր սիրով,
    Ու թող կառուցվի լույսի տաճարը:
    Էլ չեմ հագենում կաթով,նեկտարով,
    Թող գինի դառնա ձեռքիս մաճառը»

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s