Չորրորդ Մրցույթ-17

ԱՐԱՔՍՅԱ ԱՇՈՏԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Ծնվել եմ գարնան առաջին օրն ու երջանիկ եմ դրա համար:
Ապրում Մեղրու շրջանի Ագարակ քաղաքում, ամուսնուս ու որդուս հետ:
Ստեղծագործում եմ դպրոցական տարիներից. ուրախ կլինեմ գտնել իմ «աննոտա երգերի» համար երաժշտություն հորինողի:
Շնորհավորում եմ բոլորին Գարնան գալստյան առթիվ, իսկ կանանց՝ Գարնանային տոնական օրերի:
«Կարոտիս գույները» նվիրում եմ մի շատ լավ աղջկա՝ Թամարա անունով:

ԿԱՐՈՏԻՍ ԳՈՒՅՆԵՐԸ

Սիրտս լեցուն է անհագ կարոտով,
ու Կարոտն այդ ինչ-որ գույն ունի.

Շուրթերդ եմ ուզում՝ քաղցր ու փքուն, համբույրիդ համով ,
Ու կարոտն իմ կարմիր գույն ունի շուրթերիդ նման,
ինչպես ճաք տված Նուռը աշունքին:

Աչքերդ մովի, որ որոնում են աստղերից անդին, տիի եզերքում
տեսիլքս ամպե, ու կարոտս այդ այնքա՜ն ճերմակ է,
ինչպես Ձնծաղիկը գարնան զարթոնքին:

Սիրով եմ հիշում հայացքդ անմե՜ղ, թախիծով լեցու՜ն, սպասումով լի
հառած դեպ հեռուն… կարոտն հայացքիդ երկնի գույնն ունի,
ինչպես դալուկը սիրո արբունքին:

Արևն իր շողն է պահ տվել հոգուդ, ու հորդում է այն դեպի քո սիրտը,
որ հետո ժպիտ դառնա լույս դեմքիդ… Կարոտում եմ ես ծիրան ժպի՛տդ,
ինչպես Արևը անամպ երկնքին:

Բույրդ եմ զգում իմ երազներում, ու այն տանում է հոգուս խռովքին,
որ տարածվում է արյանս հոսքով… կարոտս բույրիդ բորբ շառագույնն է,
ինչպես բերկրանքի հևքը խոնջանքին…

Սիրտս լեցուն է անհագ կարոտով,
ու Կարոտս այդ քանի՜ գույն ունի…

ԽԵՆԹԱՑԵԼ ԵՄ ԿՐԿԻՆ

Գարնան օրվա մեջ
Անձրևի մի կաթիլ,
կամ թե պայթած բողբոջ
հենց աչքիս են զարնում,
խենթանում է հոգիս …
Պար են բռնում բառերն
ծաղկաթերթի նման՝
քամու ծափին հլու,
ու բերում են շուրթիս
խենթ, աննոտա երգեր …

************************************
Արևի մի շող
ամպերի տակից՝
Բեկ-բեկուն ժպիտն աշխարհին հառած,
կանաչ մի տերև ՝
անձրևի կաթիլն իրեն համբուրած,
Թռչունների չուն՝
նման սլաքի հույսին բևեռված …
ու ժպիտ թախծոտ
Քեզ եմ նվիրում…

…խենթացել եմ կրկին…

Advertisements

15 thoughts on “Չորրորդ Մրցույթ-17

  1. Գառնան զարթոնքը նորից ստիպում է սրտին ու հոգուն երգել սիրո մասին, եւ ինչպես տեսնում ենք ստացվում է: Գույներով եւ բուրմունքով լցված բարի բանաստեղծությունն է, շնորհակալություն եղինակին, վոր արթնացերլ ե իմ մեջ հիշողությունները անցըալի մասին:

    • Անչափ շնորհակալ եմ ու զգացված կարծիքի համար և ուրախ եմ, որ չափածո մտքերս Ձեր հոգում գունավոր հիշողություններ են արթնացրել:

  2. ինչպես ճաք տված Նուռը աշունքին:
    Այնքա՜ն հարազատ բնանկար է ,,,
    Ոչ թե կարդում եմ, այլ դիտում պատկերը…

    • Իզաբելլա ջան, ամեն ճաքած Նուռ մի տեսք է ունենում, ասես խորհուրդ ունենա իր մեջ ու մարդը դա հոգու պոռթկում է դիտում, մանավանդ երբ նա մեղրեցի է:

  3. Արաքսյա ջան ,սիրում եմ կարոտիդ նուրբ գույները,մտքիդ նուրբ անեզրությունը….
    Իրոք.«Լավ արտահայտված միտքը միշտ մեղեդիական է:»

  4. Շատ շնորհակալություն տիկին Արաքս, շատ հուզվեցի, ուղակի բառեր չեմ գտնում, հիանալի է. Դուք հրաշք եք….

    Շուրթերդ եմ ուզում՝ քաղցր ու փքուն, համբույրիդ համով ,
    Ու կարոտն իմ կարմիր գույն ունի շուրթերիդ նման,
    ինչպես ճաք տված Նուռը աշունքին:

    • Թամար ջան, դու մի հրաշք աղջնակ ես:
      Քո վերջին նկարները ինձ օգնեցին շարադրել մտքերս գույների զգացողությամբ:
      Ես իրոք քեզ կարոտել եմ:

  5. Սիրով եմ հիշում հայացքդ անմե՜ղ, թախիծով լեցու՜ն, սպասումով լի
    հառած դեպ հեռուն… կարոտն հայացքիդ երկնի գույնն ունի,
    ինչպես դալուկը սիրո արբունքին:

    Շատ գեղեցիկ ու հուզիչ են Ձեր տողերը, հնարավոր չէ Ձեզ կարդալու չզգալ, շնորհավորում եմ:

    • Շնորհակալ եմ, ԼՈՒՍԻՆԵ ջան, շատ զգացված եմ խոսքերիցդ, ես քեզ ջերմորեն համբուրում եմ

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s