Չորրորդ Մրցույթ-18

Աշխարհն այնքան գունեղ է, երբ աչքերդ բաց են,
իսկ երբ փակում ես, գույներն այդ տեսիլներ են
միայն դառնում… Բայց ես կարողանում եմ այդ
տեսիլքներից իրականություն կերտել: Փակում եմ
աչքերս և անիրականն արդեն իրական է իմ
հոգում…

Արմեն Մխեյան, 23 տարեկան: Ավարտել է ԵրՃՇՊՀ-ի ԱՔՇ ֆակուլտետը: Ուսումնառության հետ համատեղ զբաղվել է հասարարական գործունեությամբ: Ներկայումս ակտիվորեն զբաղվում է ստեղծագործական աշխատանքով, հետևում իր անձնական բլոգին:

Անվերնագիր

Ճերմակ  բամբակի պես երկնքում
Սավառնում էին ամպերը փափուկ,
Հանկարծ Արևի շողը դուրս նայեց,
Սլացավ դեպ երկիրն ու հողը մայր,
Գգվանքով փարվեց,
Իր ողջ ջերմությունը հողին նվիրեց…
Հայր Արևը ժպտաց ունք  ամպի տակից
Ու իր նոր շողերը ամենուր սփռեց.
Մայր հողը զգաց ջերմությունն Արևի.
«Արդեն լույս է, ու այն բարի է», մտածեց,
Շունչը Արևի իր շուրջը տարածեց …
«Գարո՜ւն է, զարթնե՝ք», գոչեց հիացած,
-Գարո՜ւն է, գարո՜ւն,-  արձագանքվեց:
Գարուն է եկել, արթնացե՛ք հիմա,
Գարունը լույս ու բարիք է բերել,
Ձեր սրտերը ջերմությամբ լցրեք,
Հավքերին իրենց բույնը ետ կանչեք,
Քնած ծառ, ծաղիկ զառ հագուստ հագեք:
Գարունը եկել՝  նոր կյանք է բերել
Խինդն ու ջերմությունը
Համայն աշխարհին նվիրաբերել…
Ծառերը կանաչ նոր հագուստ հագան,
Դաշտերը ծաղկունքի  հազար
Գույնի երանգներ առան
Սոխակը վարդի թփում դայլալը երգեց.
«Որքա՜ն գեղեցիկ ես», գարնանը գովերգեց:
Բացեք սրտերը ձեր մարդիկ հիմա
Գարունը մեր դուռն է թակում արդեն
Գարունը ոչ միայն ձեր տուն ընդունեք,
Այլև ձեր հոգում հյուր կանչեք նրան:
Արևի շողով սիրտը ձեր ջերմացրեք,
Գարնանը ձեր հոգում թագավոր կարգեք…

Անվերնագիր

Փոքրիկ լճակ, կապո՜ւյտ, կապո՜ւյտ,
Քո աչքերի պես զուլալ ու ջինջ:
Ու նորից մենակ ենք այն նավակում
Այն սիրո լճակի նավակում…

Թիերն էլ արդեն չեն շարժվում.
Միայն աչքերս են հիանում քեզնով,
ՈՒ ճերմակ զգեստդ գեղեցիկ է այնքա՜ն՝
Ասես փերի լինես հեքիաթներից եկած…

Ու կողքիս ջութակն է ահա,
Որ պիտ նվագեմ Քեզ համար միայն,
Սիրո ելևէջները դառնան Քեզ լսելի
Ու սիրո մեղեդով հափշտակվենք կրկին…

Անցավ մի օր ևս, Դու նորից եկար.
Սիրո նավակը մեզ բաժանեց ափից,
Ու ջութակն էլի սկսեց սիրո մեղեդին
Իմ սրտից հանել ու քո սրտին տալ…

Մեղմ ժպիտը դեմքիդ՝ կարծես
Սրտիս սիրո հառաչանքը քոնը դարձրիր,
Բայց էլի լուռ մնացիր.
Սրտիս կրակը նորից հանգցրիր…

Եկավ նոր օրը ու նորից եկար…
Նորից նավակը ու նույն լճակը,
Եվ նույն ջութակն ավելի հուզիչ
Սրտիս սերը քեզ մեկնեց մեղմ, դյութիչ …

Կապույտ աչքերդ հառեցիր դու ինձ
Ժպտացիր մեղմիկ, այնքա՜ն գեղեցիկ,-
Ասես ջրերի տիրուհի, փերի,
Էակ ոչ երկրային, օ՜ իմ նազենի՜…

Ասա՛ խոսքերն այն կախարդական,
Որ կբացեն աշխարհի դռները բոլոր,
Որ երջանիկ կդարձնեն յուրաքանչյուրին:
Ասա՛, խնդրում եմ, էլ մի տանջիր ինձ…

«Սիրում եմ».- Մեղմ շշնջացիր դու…
Աշխարհն իմն է հենց այս վայրկյանից
Ու սրտիս բաբախը` Քեզ է պատկանում
Ամեն մի՛ վայրկյան, ամե՛ն ակնթարթ…

Դե, երգի՛ր, ջութակ ու թող սլանա ձայնը քո հեռու,
Թող հնչյուններդ սեր սփռեն անդին.
Խինդով ու ջերմությամբ աշխարհը թող լցվի,
Դե՛, ջութակ, սկսի՛ր, իսկ ես կլռեմ հիմա…

Advertisements

2 thoughts on “Չորրորդ Մրցույթ-18

  1. Դե, երգի՛ր, ջութակ ու թող սլանա ձայնը քո հեռու,
    Թող հնչյուններդ սեր սփռեն անդին.
    Խինդով ու ջերմությամբ աշխարհը թող լցվի,
    Դե՛, ջութակ, սկսի՛ր, իսկ ես կլռեմ հիմա…
    ,,,,,,,,,,,,,,,,,,,
    աստվածային են հնչյուններդ, ջութա՜կ,
    ու աստվածային է մեղեդին՝
    լարերիցդ կաթող ……

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s