Չորրորդ Մրցույթ-19

Երազիկ Լևոնի Հարությունյան-Կարապետյան

Ծնվել և մեծացել եմ Արցախում՝ մտավորականի ընտանիքում։ Ավարտել եմ նախ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը, ապա՝ Հայաստանի ԳԱԱ ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական թեզ՝ «Հայ ժողովրդական սգո երգերը» թեմայով։ Աշխատել եմ դպրոցում, Ստեփանակերտի «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, Երևանի «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանում, ՀՀ ճարտարապետության թանգարանում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
1998թ.-ից ճակատագրի հեգնանքով ապրում եմ հայրենիքից դուրս, Կրասնոդարում, աշխատում եմ հայ մշակույթի «Խաչքար» կենտրոնում՝ որպես կրթության բաժնի ղեկավար և նույնանուն ամսագրի հայկական էջերի խմբագիր։

«Ապրումների այբուբեն » շարքից
Ընդունում եմ

Գարունս, եկա՞ր…
Հիշու՞մ ես արդյոք, կրակոտ գարունը մեր առաջին,
Մեր գարնան գարունը անվերադարձ։

Մի նոր պտույտում ժամանակների
Դու եկար գարնան հետ…
ՈՒ աշնան խաշամիս խառնեցիր
Երանգները քո դալուկ ու խամրած։
ՈՒ՜ր են քո զարդերը կրակոտ,
ՈՒ՜ր են քո երգերը հրայրքոտ։
Դու եկար գարնան հետ, աշունդ բերեցիր ինձ նվեր։
Իսկ գարնան ծաղիկը թառամած՝
Գունատվում էր մեղմիկ,
Օրորվում էր մարմանդ,
Չորանում էր անօգ։

Ո՞ր ծառի հետև, ո՞ր պուրակում
Մոռացանք անփույթ գարունները մեր,
Չպսակվեցին նրանք կանաչի հրդեհով փարթամ։
Անտրտունջ կյանքիս ամառը՝ համեստ, ամաչկոտ ու նուրբ,
Երկար տիրակալել է իմ հոգուն
ԵՎ խեղդող ու գոլ շոգով մարմրել
Ամեն կանչ ու խինդ, ամեն անրջանք։

Գարու՜նս, դու՜ որ արահետների մարմինն ես մաշել
Ոտքիդ հետքերով,
Ո՜ր ամառներին խառնել ավյունդ, հմայքդ անծիր,
Հասել աշունիդ՝ հոգնած ու մոլոր,
Այսպես հասարակ, մատչե՜լի այսպես
Այսպես անպաճույճ ու ճերմակավարս…

Թախանձում եմ

Արձակեք կապանքներս, արձակե՛ք,
Թողեք, որ երազեմ նորից,
Կոխկրտեք շղթաներս ոտնատակ,
Հոգիս է կծկվում մերկ ցավից։

Մի՜ սեղմեք, սրտաչափ նեղվում եմ,
Գարուն է, չի օգնում էլ ոչինչ,
Թողեք, որ շնչեմ այս բուրմունքը,
Այն, ինչ ինձ հղված է վերևից։

Խորտակեք լռության պատնեշը,
Խոսքերը կրակվում են կայծից,
Շիկացել են հույզը, արցունքը,
Դողում է մարմինս երկունքից։

Օդի մեջ պայթուցիկ վտանգ է՝
Կայծա՞կ է, թե շիկնանք է սիրո,
Արձակեք կապանքներս, արձակե՛ք,
Թույլ տվեք, որ սիրեմ նորից։

Advertisements

One thought on “Չորրորդ Մրցույթ-19

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s