Չորրորդ Մրցույթ-2

Արթուր Սամվելի Թառլոյան, ծնվել է 1983թ. սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքում: 2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը, 2009թ. ստացել ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի կոչում:


Գարնան կայծ

Գարնան կայծը խարիսխ է գցել
Խոնավ հոգու թաց աչքերում,
Նավն է մեղմիկ խլրտում
Նուրբ մատների համբուրում:

Հույզերի թրթիռն է աղմկում
Չոր ճուղի փշոտ հոգում,
Կյանքի պարիսպն է կոտրվում
Աշնան թողած չոր տերևում:

Ձյունն է հալվում ցուրտ համբույրից,
Անիմաստության իմաստուն խաղից,
Արցունքը խամրած փայլում է լույսից,
Գարնան մահաբեր կյանքի թրթիռից:

Լույս է ճառագում խորտակման տապից,
Անհամբերության համբերատար պարից,
Միտքն է խլրտում դատարկ կաղապարից,
Խլրտացող սրտի խենթության կանչից:

Մահվան մնջախաղ

Աշխար’հ դու հին, հեքիաթ դու մեծ,
Հակասական խենթի պարահանդես,
Կապանքների դու մեծ պարտեզ,
Վայրագ ձիու մահվան քարտեզ…

Վերացական մտքի թատերաբեմ,
Կյանքի արվեստ մահվան գրկում,
Լուռ մնջախաղ սիրող սրտում,
Անվերջ պայքար մահվան գրկում:

Լռության ճիչ մանկան սրտում,
Աշնան թախիծ վայրագ հոգում,
Անպարտ պարիսպ կյանքի դիմաց,
Լուռ մնջախաղ մահից առաջ:

Սատանայի անմիտ պատրանք,
Քաոսային վարդի տառապանք,
Խենթի հրճվանք մահի դիմաց,
Սիրո թույն կյանքից առաջ…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s