Չորրորդ Մրցույթ-20

Լուսին Ամարա

Քո աչքերի գույնը
(Մայրիկիս)

Քո աչքերը քո օրերի գույնը ունեն…

Երբ երկինքը և՛ ժպտում է, և՛ արտասվում,
Ու թխադեմ տխրությունս նորոգում է,
Անձեռակերտ կարոտներիդ հևքն է լսվում՝
Ու քո երգի թեթև շունչը զրնգում է:

Քո աչքերը քո այդ երգի գույնը ունեն.
Մերթ ծփուն են, մերթ՝ արևոտ, իսկ հաճախ էլ
Քո անցյալի պես փոթորկուն ու դժգույն են,
Որոնց խորքում էությունն եմ իմ թաթախել:

Քո աչքերը իմ գիշերվա գույնը ունեն…

Անվերնագիր

Իմ ականջների բամբակը հանե՜ք

Բամբակը հանե՛ք իմ ականջների,
Թողե՛ք լռության կապույտն ընկալեմ,
Իլիկը մանեմ իմ անուրջների
Ու խոսքերի մեջ պատգամներ ճարեմ:

Թողեք աղոթե՛մ երկինք նայելով՝
Ոսկե արևի ձայնը ընկալեմ,
Իլիկիս խաղը տեսնեմ հրճվելով,
Լսողությանս մի լա՜վ վճարեմ:

Լսեմ ծիծաղի բազմապատկվելը,
Նաև սիրառատ ճիչերն ընկալեմ
Ու անուրջներիս բամբակե թելը
Ականջներից միտք ձրի «վաճառեմ»:
…………………………

Հանի՜ր ականջիս բամբակը այս հին,
Որ խոնարհ ձեռքիդ հպումն ընկալեմ
Եվ երազատենչ հրաշքի մասին
Անաղմուկ ու խենթ ճառեմ ու ճառե՜մ…

Advertisements

One thought on “Չորրորդ Մրցույթ-20

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s