Չորրորդ Մրցույթ-21

Արշակյան Լուսինե: Ծնվել և մեծացել եմ Երևանում: Ավարտել եմ դպրոցը, ամուսնացել և ունեմ երեք երեխա` աղջիկ և զույգ տղաներ: Հիմա  ապրում ենք ՈՒկրաինայում:

ԳԱՐՈՒՆ

Սպասում էի գալուտ ու գիտես ինչու
Հոգնել էի ցուրտ, սառը ձմռանից,
Անզոր արևից ու անխիղճ քամուց,
Մարդկանց անտարբեր սառած դեմքերից
ՈՒ շան ոռնոցից խեղճ, աղեկտուր:

Սպասում էի գալուդ,ու գիտես ինչու
Մարդիկ այնքան էին ցրտից չարացել,
Որ չես հավատա, բայց շատ շատերը
Սրտի տեղն էին իրենց մոռացել:

Սպասում էի գալուդ, ու գիտես ինչու
Անմեղություն ես միշտ քեզ հետ բերում
ՈՒ մաքրվում են սրտերը նորից
Անկեղծանում են ու սիրով լցվում:

Սպասում էի գալուդ, ու գիտես ինչու
Մեղքերի մահն ես դու քեզ հետ բերում
Անմահ սիրով ես սրտերը լցնում
ՈՒ կյանքն է ծաղկում քեզանով գարուն…

ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ

Երբ տեսնում եմ ես գնացքի գծեր,կամա-ակամա
Աչքերիս առաջ կանգնում է սիրող պատանի մի զույգ
ԵՎ ծնողներից մերժված,խոցված պատանի սրտեր
ՈՒ արյան բծեր…Գնացքի գծեր…
Պատանեկության սպանված հետքեր…
Արյունոտ հետքեր…

Advertisements

4 thoughts on “Չորրորդ Մրցույթ-21

  1. Բարև Արշակյան Լուսինե…ինձ քո բանաստեղծությունները շատ դուր եկան նամանավանդ առաջինը…

  2. Նորից և նորից ես եմ…որ խնդրեմ իմ անունով աքրոստիկոս կհորինեք,ձեզ մոտ շատ լավ կստացվի…ԱՆԻ

    • Աչքերդ ասում են չասսված խոսքերդ,
      Նայվածքդ սակայն պորձում է հերքել
      Ինչու ես ստում,չէ որ սիրում ես…

  3. Սպասում էի գալուդ, ու գիտես ինչու
    Մեղքերի մահն ես դու քեզ հետ բերում
    Անմահ սիրով ես սրտերը լցնում
    ՈՒ կյանքն է ծաղկում քեզանով գարուն…
    …………………….
    Գարուն է, ու կյանքը իրոք ծաղկում է…

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s