Չորրորդ Մրցույթ-22

Արմինե Խորենյան, ծնվել եմ 1965 թվականի ապրիլի 20-ին Գավառում: Ավարտել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը:

Կին

Այո՛,կին եմ ես, կին սովորական,
Այնքան հեզ, խոնարհ, մաքուր ու անբիծ,
Բայց և մեղսալի, չար և դիվական,
Եվ դատապարտված ծննդյան օրից:

Խրթին աշխարհ եմ,անճանաչելի,
Նույնիսկ՝ ինձ օտար և խորթ՝ ինքս ինձ,
Հաճախ էլ այնքան պարզ եմ, մատչելի,
Որ թվում է, թե աղջնակ եմ նորից:

Կարող եմ լինել ջերմ ու սիրահաճ,
Ցանկասեր,կրքոտ, տենչալի այնպես,
Իսկ մի պահ հետո դարձով քմահաճ
Հոգուս սառնությամբ գուցե վանեմ քեզ:

Ցանկություննե՞րս,օ՜,շատ են այնքան,
Կարող եմ անվերջ երազել անքուն,
Բայց հոգուս խորքում տենչում եմ միայն
Փոխադարձ մեծ սեր և երջանկություն :

Երբ…

Երբ դատարկ են թվում խոսքերը,
Իսկ ժպիտները՝ կեղծ ու սին,
Երբ հեռվում ինչ-որ տեղ ինչ-որ մեկը
Չի սպասում այլևս քո այցին,
Երբ կողքիդ չեն ընկերներդ հին,
Իսկ նորերը սրտակից չեն, երբե՜ք,
Երբ շուրջդ լռություն է խորին,
Իսկ ճիչդ՝ նվաղուն ու բեկ-բեկ,
Երբ փակվում են բոլոր ճամփաները,
Երբ մարում է փարոսը վերջին,
Իսկ ցավից խենթացած քամին
Սկսում է հետքերը հարթել,
Մնում է միայն խուլ ձայնով
Մրմնջալ աղոթքի խոսքեր…

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s