Չորրորդ Մրցույթ-23

Հասմիկ Վովիկի Կիրակոսյան

Ծնվել եմ 1966թ. հուլիսի 19-ին Կիրովական , այժմ Վանաձոր քաղաքում:
Սովորել եմ Կիրովականի թիվ 23 միջն. դպրոցում:
Ընդունվել և ավարտել եմ ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը: Մասնագիտությամբ շինարար եմ, ժամանակի թելադրանքով` զինվորական (աշխատում եմ զորամասում, որպես համակարգչային օպերատոր):
Ինչքան ինձ հիշում եմ`ստեղծագործել եմ: Ընկերներս հավանում են:

ՈՒԺԵՂ ԿԻՆԸ

Նորից նույն փողոցն է ձյան
հալոցքից խեղդված,
Ուշաթափված մարդկանց խելակորույս
վազքից:
Մի կերպ հասնում ես տուն ու հասկանում հանկարծ,
Որ ուզում ես մեռնել անզորությունից,
Բայց քմծիծաղ ես տալիս ու նայում ես հայելուն.
«Երբեք մի մոռանա, որ վհուկներն ուժեղ են լինում»:

Երազներդ անգամ անասպետ մնացին,
Իսկ գորշ առօրյան մարդուկներով է լի,
Աչքերդ փակում, պառկում ես հատակին,
Դու չես ուզում առաջինը լինել էլի,
Քունքերիդ վրա ժամանակն է լալիս,
Ուժեղ լինելուց դու հոգնել ես արդեն,
Բայց նայում ես հայելուն ու քմծիծաղ տալիս.
«Չմոռանաս, որ վհուկները պիտի լիրբ լինեն»:

Մինչև կեսգիշեր մնում ես անքուն,
Հետո արթնանում սուր գլխացավից,
Ատում ես մարդկանց ու քեզ ես ատում,
Զզվում ես անգամ մի բաժակ սուրճից,
Մածուկով հոգիդ մաքրում ես մաղձից,
Ժպիտ դիմակն ես շտկում, շպարում,
Նայում ես հայելուն ու գոհ ես քեզնից.
«Դու մի մոռանա, որ վհուկներն իմաստուն են լինում»:

Նույն ուշաթափված փողոցն է էլի`
Դաջված սև կատվի ճանկահետքերով,
Նաւյն ձյունախառն անձրևն է գալիս
Ու ապտակում է դեմքիդ հավեսով,
Որտեղից որտեղ հիշում ես նորից
Հայելու հանճարեղ մտքերը մեկ-մեկ,
Եվ ուզում ես գոռալ նրա ականջին.
«Ես մոռացել եմ, որ վհուկներն էլ լաց լինել գիտեն»:

ՎԵՐՄԱԿՆԸ

Այրամարդու կոշտ ձեռքի տակ
Թրթռացող քնքուշ մաշկից
Մուշկի ու սիրո թունդ բույր է գալիս,
Պրկված մարմինը ջութակի նման
Երգում է, լալիս…
Ձեռք- աղեղի տակ դրախտն է այրվում,
Դժոխքն է ծաղկում այդ ձեռք աղեղից,
Ու փոթորիկ է մտքի, հույզերի,
Ու կիրք է այրող, ցանկության մրրիկ…

Սենյակում էլ պատեր չկան,
Մահճակալը թևեր ունի:

Տաք շուրթերն են ճաք-ճաք եղել
Համբույրի մեղք քաղցրությունից,
Շաղված աչքերում մարող աստղերն են,
Գժված, խելագար, ընկնող ասուպներ,
Իսկ սահող ձեռքն իր ճանապարհին
Կորցրած հազար գաղտնիք է բացել…
Ընդհատ-ընդհատ շունչն է լսվում
Ու խառնվում հևոցի հետ խելառ քամու..

Ճերմակ սավանը վաղուց այրվել է սիրո հուր շնչից,
Ու բարձն է խեղդվել թանձր վարսերի թաց ծանրությունից:
Վերմակը չկա, նա ծվարել է խուլ անկյունում
Մութ սենյակի (ինչից է փրկվել),
Զարմացել է խեղճ վերմակը` իր տիրուհին ի՞նչ է անում …
Իր տիրուհի՜ն … նա, որ դեռ երեկ երդվում էր,
Թե իզուր է տղամարդն աշխարհ եկել…

Իր տիրուհի՜ն … նա ատում էր
այրամարդուն մինչև երեկ…

Իր տիրուհի՞ն …ասես լինի պարտված լուսան.
Մարմինը` ձիգ, աչքերը` փակ,
Շրթունքներին ճաքեր-ճաքեր,
Ճաքերի մեջ խեղդված աղոթք, խեղդված անեծք ու խեղդված մեղք:

Իր տիրուհի՜ն … Որ հեթանոս քրմուհու պես
Ծուկ է եկել այս այրամարդ կուռքի առաջ,
Իր տիրուհին … երեկ` հպարտ, այսօր` պարտված,
Իր տիրուհին … երեկ տեր էր , այսօր գերի

Իր տիրուհին … ասես սիրո կծիկ լինի,
Որ բացվում է , հա բացվում է ու վերջ չկա,
Ու ծայր չկա , չի էլ լինի՞:

Բայց վերմակը հո լավ գիտի,
Վաղը դեռ կգա, ինքը պետք կգա…
Ինքը կծածկի պարտված տիրուհուն , հաղոթող այր մարդուն:

Ինքը վերմակն է ` մեղքի ու սիրո արարման ծածկոց`գաղտնիքով լեցուն,
Նորին մեծություն վերմակը հզոր…

Advertisements

6 thoughts on “Չորրորդ Մրցույթ-23

  1. Արդեն երկրերդ անգամ ընտրությունս կանգ է առնում նույն հեղինակի գործերի վրա՝ չիմանալով ում գործերն են:Հիանալի եք գրում, իմ կարծիքով, ամենաուժեղ գործերն են:

  2. ՈՒզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել «Ուժեղ կինը» բանաստեղծության համար: Ինձ ամենաշատը այս գործն է հուզել: Թվում է՝ իմ մասին է 🙂

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s