Չորրորդ Մրցույթ-25

Ես`Սաթենիկ Ռշտունիս(Խանդիլյան),ծնվել եմ 1991 թվականի հուլիսի 6-ին Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում:Միջնակարգ կրթություն եմ ստացել տեղի Արա Հարությունյանի անվան դպրոցում:Այնուհետև միջնակարգ կրթությունս վերջացրել եմ Խաչատուր Աբովյանի անվան մականավժական համալսարանին կից Իմաստասեր վարժարանում`հումանիտար թեքումով:
 2007-2008-ին ընդունվել եմ Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը,սակայն ուսումս կիսատ եմ թողել:
 2011-ից բնակություն եմ հաստատել Գերմանիայում: Ամուսնացած եմ, չունեմ երեխաներ:

Մա´մ ջան

Երբ ես տակավին
Փոքր մակույկ էի
Կատաղած ծովում,
Բարուրաշորից
Ճերման արագաստ
Ինձ կարկատեցիր
ՈՒ սովորեցրիր
Քամուն հետևել,
Որ չխորտակվեմ:
Ժամանակներում
Ես հասունացա
Ծովի անխնա
Ծփումների մեջ:
Նավ էի արդեն,
ՈՒ դու ինձ նորից
Կարեցիր շքեղ
Առագաստ մի նոր.
Այս անգամ ճերմակ’
Իմ հարսի շորից:
Ծովը դաժան էր.
Խորտակվում էին
Թույլերն անխնա,
Իսկ ուժեղները’
Պայքարում նորից:
Դու միշտ քնքշորեն
Հավատացնում էիր,
Որ նավակը իմ
Լավն է բոլորից:
Մա´մ ջան,հիմա ես
Ինքս եմ կարում
Առագաստներն իմ,
Եվ սովորել եմ

Նույնիսկ փոթորկին
Գնալ հակառակ,
Բայց իմացի´ր,որ
Քո ձերքով կարած
Առագաստներս
Մասունքներ են թանկ:

Սիրում-չսիրում

Եվ ինչ է կյանքը`
Չսիրումների և սիրումների
Համակապակցում,
Որը սիրում եմ,
Կամ էլ չեմ սիրում:

Սիրում եմ սիրել,
Սիրել ողջ հոգով,
Սիրում եմ սիրո
Աստվածացումը,
Չեմ սիրում ապրել
Սիրո ցնորքով,
Վեհացնել նսեմ
Մարմնեղացումը:

Կարոտն եմ սիրում,
Երբ կարոտում ես
Հոգուդ ողջ լայնքով
Եվ երկարությամբ,
Բայց չեմ սիրում,երբ
Կարոտն այդ ուժգին
Փոխվում է ցավի,
Խոր ատելության:

Սիրում եմ ներել`
Հաշվի չառնելով
Կշիռը մեղքի,
Բայց չեմ սիրում,երբ
Շահագործում են`
Ներումը քիչ-քիչ
Փոխելով խղճի,
Ապա`նողկանքի:

Սպասել եմ սիրում,
Սակայն չեմ սիրում,
Երբ սպասումը
Փոխվում է խորը
Հիասթափության:
Սիրում եմ նաև
Հպարտությունը,
Որը չի փոխվում
Անձնապաշտության:

Սիրում եմ ապրել
Խնդիրների մեջ,
Լուծել X-երը
Կյանքի ու սիրո,
Կամքի,ցանկության,
Բայց ցավալի է,
Երբ X-երը քո
Պատկանում են լոկ
Դատարկ բազմության:

Մի խոսքով,
Անվերջ կարող եմ թվել
Չսիրումների և սիրումների
Շղթաներն անծիր,
Եվ կարող եմ քե´զ,
Իմ խե´նթ բարեկամ,
Գեթ մի խորհուրդ տալ.
Կյանքի շղթայի
Չսիրումների օղակներն անգամ
Դու սիրով անցիր:

Advertisements

One thought on “Չորրորդ Մրցույթ-25

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s