Չորրորդ Մրցույթ-26

Թամարա Աբգարյան

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՆՎԱԳ

Գարուն է …ամեն ինչ այնքա՛ն գեղեցիկ է, այնքա՛ն թարմ, որ չեմ ուզում վերջանա այս ներդաշնակությունը:
Ես քո շնչով կապրեմ նորից ու չեմ ցանկանա ոչինչ, միայն թե մնա կողքիս ու մի՛ հեռանա, հոգի՛ս:
Թող ապրեմ քեզնով… թաց աչքերի ցավից հոգնել եմ արդեն, ներկա օրերիս մեջ քո բացական այնքա՛ն շատ է հիմա, որ չեմ կարողանում էլ ապրել:
Սպասումը դարձել է մի խենթ կարոտ, անբացատրելի, անհասկանալի…
Բացակայությունդ սպանում է ինձ, հոգնել եմ լուսաժպիտ աչքերդ որոնելուց և չգտնելուց:
Տեսնո՞ւմ ես՝ արդեն գարուն է, իսկ դու չկաս, որտե՛ղ ես, ձայնի՛ր ինձ, հոգի՛ս, տե՛ս գիշերաթով երազներս գարնան բույրով են ցողվել, լսո՞ւմ ես, հոգի՛ս, ես ու գարունը սպասում ենք քեզ…
Ի՛նչ լավ է, որ ծաղկած գարունն է աչքերիս մեջ խոսում:

***

Ի՛նչ լավ է, որ կաս, կողքիս ես, Գարո՛ւն… ապրում եմ նորովի, նոր աչքերով եմ տեսնում ամեն
ինչ…
Հրա՛շք ես, Գարուն:
Թող վայելեմ քեզ այսօր, վաղը և հավիտյան… Դու իմն ես: Քո երկինք այսօր ուրիշ է, ուրիշ ես դու, գիշերդ այնքա՛ն գերող է այսօր, աստղերն են կարծես ճանապարհ բացել մեզ համար, որ հանդիպենք, որ երազենք, որ արբենանք:
Բա՛ց արա հոգիդ, բացի՛ր աչքերդ- տե՛ս, թե ոնց է ժպտում կյանքը աշխարհին…

Չէ՞ որ գարուն է, չէ՞ որ…
Ի՛նչ լավ է, որ կաս կողքիս ես, ԳԱՐՈ՛ՒՆ…

***

Այնքա՛ն գեղեցիկ ես դու այսօր, այնքա՛ն պարզ ու լուսավոր:
Անբացատրելի է խորհուրդը քո:
Դու եկար, եկար, որ կյանք տաս հողին ու ծաղկին, ու ի՛նչ թարմություն է, ի՛նչ հրաշք:
Գարո՛ւն, քո խենթությունից ես ել եմ մի քիչ խենթացել կարծես, քո անձրևները աչքերիս մեջ են կաթիլներ դարձել:
_Լսո՞ւմ ես գարնանախշշոց անձրևի երգը, նայի՛ր, իմ աչքերից է այն սկիզբ առնում և լուռ
շշնջում. <<ՔԵԶ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ>>…

***

Թափվի՛ր, անձրև, մայթերին հոգնած,
Մաքրի՛ր, տա՛ր քեզ հետ հետքերը անցած:
Ոչինչ չեմ ուզում անցյալից հիշել:
Լսո՞ւմ ես ինձ, չեմ ուզում ոչինչ,
Ապրել եմ ուզում, ա՛խ իմ անձրև,
Թափվի՛ր, դու թափվի՛ր…

***

Գարուն է, գիշեր է և անձրև…
Այս ի՛նչ խելահեղ կախարդանք է իջել հոգուս մեջ:
ՈՒզում եմ ըմպել գույները նրա, արբել եմ ուզում բույրից այս գարնան,
Ձուլվել եմ ուզում այս խենթ զարթոնքին
Այս ի՛նչ երազ է տիրել իմ հոգուն.
Գարուն է, գիշեր է և անձրև…

***

Երազ, որ երբևէ տեսել եմ, դա դո՛ւ ես եղել, դո՛ւ, ի՛մ աներևույթ, ի՛մ ցնորք, ի՛մ խենթ:

Չէ՛, չեմ ուզում արթնանալ, որպեսզի չկորցնեմ քեզ, քե՛զ, ի՛մ կարոտ, ի՛մ ուրախություն, ի՛մ ամեն ինչ:
Լսո՞ւմ ես՝ չեմ թողնի, որ դու հեռանաս իմ հորիզոնից, ամուր կփակեմ աչքերս ու կգրկեմ, կփայփայեմ քեզ, ի՛մ երազ:
Դու միայն իմն ես, ինձ ես պատկանում, չեմ թողնի, որ դու տխրես երբևէ …

Դո՛ւ, իմ կարոտ, դո՛ւ, իմ երազ,
Իմ երջանկություն,
…Ս Պ Ա Ս Ի ՛ Ր Ի Ն Ձ, Դ Ե Ռ Կ Վ Ե Ր Ա Դ Ա Ռ Ն Ա Մ …

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s