Չորրորդ Մրցույթ-3

Ես Աիդա Խաչատրյանն եմ: 20 տարեկան: Սովարել եմ Գյումրու 7-րդ դպրոցում: Այժմ սովորում եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի հայոց լ. եւ գրակ. բաժնի 4-րդ կուրսում: Շատ եմ սիրում իմ քաղաքը, Սալվադոր Դալիին ու ռոք երաժշտություն: Չեմ սիրում ձանձրանալ: Գրականությունը իմ կյանք է մտել ավելի շուտ, քան հիշողություններիս տիրույթն է: Ու հուսով եմ չի լքի ինձ, քանի դեռ կամ:

Գարնանը

Ձյունը կհալվի, ծառը կծաղկի,
լույսը ծափ կտա:
Կժպտա՞ս ինձ հետ:
Ձյունը կհալվի,սիրտս կծաղկի,
հույսը ծափ կտա:
Կնայես դու վեր, արեւ կտեսնես,
արեւը կզգաս երակներիդ մեջ:
Սիրտս կծաղկի, սերս կվառվի,
ու հուրը կայրի ինձ:
Ինձ հետ քեզ էլ:
Աչքը նոր բացած սպիտակ ծաղիկը
բալենու վրա
ի՛նձ կհիշեցնի:
Ու Արագածի թարմ ժպիտի մեջ
ես քե՛զ կգտնեմ:
Իսկ գարնանային անձրեւն առաջին
կփաթաթվի մեզ
ու կծածկի մեզ օտար աչքերից:
Ձյունը կհալվի, ծառը կծաղկի,
սերս ծափ կտա:
Կժպտամ քեզ հետ:

Բարություն չե՞ք վաճառում

Դուրս կգամ փողոց
ու նոր ծագող արեւի մեջ
բարություն կփնտրեմ:
Կսիրեմ այն ամպը,
որ անձրեւ կբերի,
ու կժպտամ կայծակին,
եթե այն խփի ինձանից  հեռու:
Կսրբեմ արցունքներս նոր ծաղկած ծառի
կանաչ տերեւով
կամ էլ կթողնեմ, որ հողի մեջ ընկնեն:
Կգրկեմ օդը, պաղ, թե տաք, մեկ է,
ու կհիանամ ջրափոսի մեջ ընկած շողերի
մեղմ տատնումով:
Սարերը գուցե ինձ աչքով կանեն,
բայց ես կգնամ դեպի անդունդը:
(անդունդից կարելի է ցած գլորվել այնպես,
ինչպես սարի գագաթից)
Ներքեւ կցատկեմ,
բայց վար չեմ ընկնի. կսավառնեմ վեր,
այնտեղ, ուր սարն է:
Ու եթե ձյունը շատ սառը լինի,
կգրկեմ նրան,
ու եթե իմ ջերմությունից ձյունը հալվի,
կխառնվի արցունքներիս:
Բարկությունս պահ կտամ քամուն,
իսկ հոգնությունս ջուրը կտանի:
Եթե երկինքը ծածկվի ամպերով,
ես կնայեմ վեր
ու կգուշակեմ սպիտակ ամպերի մեղմ շարժումները:
Ու եթե  հանկարծ ծովն ալեկոծվի,
կնետվեմ մեջը ու թույլ կտամ, որ ինձ օրորի
ու օրոր ասի, մինչեւ որ քնեմ:
Ու թե արթնանամ մղձավանջներից,
դուրս կգամ փողոց,
որ նոր ծնվող լուսնի մեջ
բարություն փնտրեմ:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s