Չորրորդ Մրցույթ-5

Ли д’арк

Ճեպանկար

Ցողը դողաց պատուհանիս,
Ուշաթափվեց ինչպես ուղիղ,
Ինչպես մի գիծ,
Կամ թե` թախիծ…
Ինչպես մուկը տեսած մի փիղ,
Վախից սթափվեց լուսաբացը:
Լուռ թպրտաց կանաչ մի ծիլ,
Որ կուլ տալով լույսի խայծը,
Ձգվեց կարթով արևային
Ու դուրս պրծավ կարկատանից,
Ձմեռային պաղ ծածկոցի մութ դարանից,
Ստորգետնյա հին մառանից…
Հարբած մի բիծ,
Կամ թե, ասենք, մի պարագիծ`
Հանրագումար կենսական ձևաչափի,
Որ ոչ պար է,
Ոչ էլ գիծ…
Փակագիծ է`
Մերկ աղեղված հղիություն`
Շրջանակվող մայր իրանին Մոլորակի,
Որ կոչվում է Երկրագունդ…
Ու կանացի իր բնությամբ
Կյանք է նետում մի բերրի հունդ,
Որ բնությունն էլ մայրանա,
Եւ հայրանա նորաթուխ այս գարունը…
Տարրալուծվի ձյունափթիթ դարանումը,
Զարկերակվի’ վարարումը,
Նորածնվի’ Արարումը…

Անվերնագիր

88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Ցնցվեց հողը, ցնցվեց, խորտակվեց,
Եւ վայրկյաններում մշուշը պատեց:
Թափառող ոգին մենության գրկում
Խելահեղ ցավից երկինք էր թռչում:
Մեծ մայրը ծնկեց Տիրամոր առաջ,
Փորձեց աղոթել բառերով սառած,
Սակայն հասկացավ, որ իր մեծ կյանքում
Երկրորդ անգամ են շուրթերը փակվում:
Սարսուռով հիշեց նա իր մեծ նանին,
Նրա խոսքերը տատասկոտ ճամփին.
— Անմեղ է բալես, Աստված իմ, փրկի՜ր,
Թող գոնե նրան հասցնեմ Էրգիր…
Հետո նոր տեղում նա նորից հառնեց,
Խորունկ հավատով այս տունը շինեց,
Որ այսօր փլվեր դաժան աղետից,
Ու լացը նորից քարանար ցավից…
Որ աղոթքն անգամ պապանձվեր, մնար,
Եւ ինքը` որբ թոռ, որբեր ունենար:
Ու սրտում բողոք, թե ցավ անմեկին,
Նա կանչեց մի օր որբացած թոռին.
— Տար ինձ, զավակս, Ամենափրկիչ,
Տար ինձ` իմանամ մեր մեղքն ավերիչ:
…Ծնկեց փլուզված տաճարի շնչին,
Շոյեց քարերը` փոշոտ, բաըց անգին.
— Որ հանգիստ հանձնեմ քեզ հոգիս խաչված
Քւ բալի տունն էլ կշինեմ, Աստված:


Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s