Չորրորդ Մրցույթ-6

Իզաբելլա Համբարձումյան

Անվերնագիր

Ճեմելով անցավ Եդեմի այգով,
Արծաթ ջրվեժի շառաչու՜ն երգով,
Արփիի ոսկե շողերի հյուսքով՝
Գարու՜նը բացվեց գեղադիր տեսքով:

Խնձորենին է դարձյալ բողբոջել,
Ծաղկած ճյուղերը զեփյուռին հանձնել,
Զառ ծիածանի գույներով գերվել՝
Թիթեռներն օդում շուրջպար են բռնել:

Շնկշնկան հովը թավիշն է շոյում,
Ծիծեռն է բնից դուրս թռչում, թևու՜մ,
Արգավանդ հողը ցողով թաթախվում՝
Մանուշակների բույրով է արբում:

Եվան հերարձակ վարսերն է սանրում,
Երկչոտ աչքերով Ադամին գգվում,
Այր նախամարդու ջերմ բազուկներում
Կողակցի մեջքն է նազանքով ճոճվում:

Հրեշտակ սերն է թևքերը փռել՝
Դրախտավայրի տիրակալ դարձել…
Ի վերուստ տրված կյանքն ի սկզբանե
Հարատևու՜մ է, ա՛յժմ էլ…Գարու՜ն է…

Անվերնագիր

Դու՛, հայի պարծա՛նք,
Գա՛նձ ու մեծարանք,
Մտքի շտեմարան,
Ուսման ճեմարան:
Գրապահոցում
Ապահով վայրում
Պահում ես գրքեր,
Սուրբ մագաղաթներ:
Հայի ձեռքով են
Գրվել ու ծաղկվել,
Որդան կարմիրով,
Ոսկեզօծ ներկով,
Լազուր-կապույտով,
Ծիրանագույնով:
Թռչնանախշերով,
Երկաթյա գրով,
Մետաղյա կազմով,
Ճակտին զարդարած
Անգին քարերով:
Խաչապատկերով
՛՛Նարեկդ՛՛ է ստեղծված՝
Աստծո օրհնված:
Աստվածաշունչ են
Գիրք-գրոցներդ,
Իմաստալից են
Սուրբ-սրբոցներդ:
Ավետյաց երկրի
Անցյալն ու ներկան,
Մեսրոպ Մաշտոցի
Ձեռագրի ոստան:
Հոգևոր արժեք,
Գերհրաշալիք,
Հոգու գանձարա՛ն—
ՄԱՏԵՆԱԴԱՐԱ՛Ն..

Advertisements

3 thoughts on “Չորրորդ Մրցույթ-6

  1. Շատ գեղեցիկ տողեր են, ինձ 2 ել դուր եկան,շնորհավորում եմ ձեզ գրելու, մեզ ել այդ գեղեցիկը կարդալու համար

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s