Չորրորդ Մրցույթ-7

Ռիմա Խաչատրյանը ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանում: 1999-2009 թթ. սովորել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թ. 139 միջն. դպրոցում և ավարտել գերազանց առաջադիմությամբ: 2009 թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ և մինչ օրս սովորում է այնտեղ: Ստեղծագործել սկսել է 2007 թվականից, ներկայումս աշխատում է առաջին բանատեղծական ժողովածուի ստեղծման ուղղությամբ:


Գարուն գողանալիս

Մոտ է դուռը փախուստի,
Կարճ է ճամփան դեպ գարուն,
Նոր զարթոնքն է մեզ կանչում,
Լույսն է պարում գալարուն…

Մի պտղունց սեր գողացած,
Մի բուռ արև շնչիս մեջ,
Ես ձմեռն իմ մոռացած՝
Կուզեմ լինել գարնան շեղջ…

Արի այսօր շշուկով
Հավատ փռենք քաղաքում,
Արի գնանք հեռուներ՝
Գարուն բերենք թափ-թաքուն…

Թող չոր ճյուղեր կանաչեն,
Պիրկ բողբոջներ պայթեն թող,
Թող ստվերները լույս կանչեն
Ու մարմիններ գտնեն թող…

Թող սառույցներ չքանան,
Սառած սրտեր հալվեն թող,
Թող ծեր ծառեր մանկանան
Ու նոր շիվեր ծլեն թող…

Արի այսօր շշուկով
Հոգի բացենք՝ գարուն գա,
Արի այսօր հավատանք
Մենք բողբոջին ապագա…

Ես մարդ եմ (մա՞րդ արդյոք)…

Թո՛ւյլ տվեք այսօր ինձ կնքել նորից,
Բաց այս անգամ տալ ինձ իմ անունը ճիշտ,
Թո՛ւյլ տվեք այսօր նայել ինքս ինձ
Ոչ այն հայելու մեջ, որ նայել եմ միշտ…

Թույլ տվեք ասել, որ սխալմունք եմ ես,
Որ ճշմարտությանը նայել  չգիտի,
Ասել, որ հեռու եմ այստեղ այսպիսին
Նրանից , ում պատկերը լինեի պիտի…

Այդ ես եմ, որ գիտեմ նմանիս սպանել,
Ես եմ, որ գիտեմ դուրս քամել արցունք,
Ես եմ, որ գիտեմ կյանքս այպանել,
Մարդկանց ոտնելով՝ նվաճել բարձունք…

Մի՛ դրվատեք ինձ, այլ նայե՛ք, սա ես եմ՝
Ձեր գովեստներից փքված մի ոչինչ.
Մարդ ձևանալը ինձ համար հին ծես է.
Դուք չեք իմ փրկիչը. ես եմ ինձ դահիճ…

Ես եմ ինքնակամ խաբեբա դարձել,
Ես եմ ձեզ ստել, ձևացրել, կեղծել,
Ես եմ չարքերին գործընկեր վարձել,
Ես եմ ինքս ինձ կատարյալ կարծել…

Այո՛, կատարյալ եմ, կատարյա՜լ անշուշտ,
Նորին մեծություն հպարտ մի ոչինչ.
Կեղծիքի ծարավ մի սև անցք անկուշտ
Ու աղբակույտում չորացած մի ճիչ…

Ես եմ, որ գիտեմ ստորանալ, ընկնել,
Գլուխ տալ՝ տեղս պնդելու համար,
Ես եմ, որ գիտեմ հնազանդ ծնկել
Ում առաջ ասե՜ս… Տե՜ղ լինի հարմար…

Ես եմ, որ գիտեմ խիղճս վաճառել,
Ես եմ, որ վաղուց վաճառել եմ այն,
Ինձ համար մեկ են հասկն էլ, հաճարն էլ,
Ես փողի համն եմ տարբերում միայն…

Չե՞ք հասկանում, ի՞նչ է, ասում եմ՝ այդ ես եմ,
Որ օգնելու տեղ ձևանում եմ կույր.
Քանի մարդը ողջ է՝ ինձ համար անտես է,
Թե մեռավ, դառնում եմ կեղծ մի խնկաբույր…

Ես եմ մեծագույն դավաճանը իմ,
Ես եմ իմ ձեռքով իմ հոգուն մորթել,
Ես եմ խոնարհվել անզորության դեմ
Ու մարդ լինելս թողել, որ շորթեն…

Ես եմ ինձ կորցրել ու դեռ չեմ գտնում,
Ես եմ խավարում՝ անդունդի եզրին,
Ես եմ իմ ներսում ճիշտ մարդուն խեղդել
Եվ այլ մարդկանց մեջ հուսահատ փնտրում…

Մինչ ինձնից լավի արարման երկունք,
Թու՛յլ տվեք այսօր ինձ կոչել սխալմունք…

Advertisements

2 thoughts on “Չորրորդ Մրցույթ-7

  1. Մի պտղունց սեր գողացած,
    Մի բուռ արև շնչիս մեջ,
    Ես ձմեռն իմ մոռացած՝
    Կուզեմ լինել գարնան շեղջ…

    հիանալի է, դեմքիցդ հենց գարնան շե՜ղջն է ճառագում

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s