Չորրորդ Մրցույթ-8

Իրինա Հախունց… ծնվել եմ Շահումյանում, տարվա ամենապայծառ եղանակի ամենախենթ օրը՝ օգոստոսի 25-ին: Այժմ 20 տարեկան եմ, բնակվում եմ Երևանում: 2007-ին ավարտել եմ թիվ 108 մջն. դպրոցը, 2011-ին՝ Երևանի <<Հրաչյա Աճառյան>> համալսարանը, մասնագիտությամբ լրագրող: Ուսանողական տարիներին պարբերաբար հոդվածներ եմ հրատարակել համալսարանական <<Առաքյալ>> թերթում: Նաև անդամակցել եմ <<Միասին>> երիտասարդական կազմակերպությանը: Ներկայումս սովորում եմ <<Casting school>> հեռուսատահաղորդավարական ստուդիայում: Զբաղվում եմ այսպես ասած — բլոգգինգով: Սրտով ու հոգով նվիրված եմ մասնագիտությանս, ի դեպ՝ ասում են ժուռնալիստի համար բավական հետաքրքիր և ուժեղ ազգանուն ունեմ… Իրինա Հախունց:

Շաատ եմ սիրում պաղպաղակ և գունավոր փուչիկներ… :)) երազում եմ հավետ ապրել իմ՝ երբեք չպակասող երազանքների հետ, իսկ ապրում եմ… ապրում եմ գրքերով, դասական ու ռոք երաժտությամբ, ստեղծագործելով և մի քանիսի նյարդերն էլ ուտելով:

Քիչ մը խենթ, քիչ մը կամակոր… երբեմն երեխա, իսկ երբեմն էլ հասուն մարդ: Եթե չհամոզեցի, հոգ չէ, գուցե ստեղծագործություններս ավելին պատմեն անձիս մասին…

Անվերնագիր

Որպես մատուռի հիմնական մի սյուն
Վեր հառնեցիր դու կավե կողոսկրից,
Արծաթ վարսերով, լուսե պսակով
Դարձար թե՛ ուղեկից, թե՛ միս ու արյուն:

Ինչպես Վեներան սիրո բաց ծովում
Սփռեցիր կրքեր աշխարհի չորս դին:
Անզուսպ ու խելառ հաճույքի բովում
Ապականվեցիր, ո՜վ դու անմիտ կին:

Ոգով Սադայելի ու սառնությամբ Նեռի
Երկնային դրախտը դարձրիր Տարտարոս,
Մինչդեռ քեզ տրված եզակի <<զենքով>>
Այն պիտի լիներ անմահության փարոս:

Բայց… Բա՛վ է:
Մի՞թե հավերժ պիտի խարխափես
Հորձանուտներում հրի ու բոցի,
Մի՞թե թույլ պիտի տաս
Որ քեզ տիրի շունչը խավարի:

Այդ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ առեղծվածով
Տիրացան սրտիդ գաղտնի խորշերին:
Սակարկեցիր անգամ հոգիդ կանացի՝
Վեհագույն նշույլը մարդկային կյանքի:

Սթափվի՛ր, քանի դեռ ժամանակ ունես
Բարեհաճ Տերը կգթա և քեզ
Ու քո նազանքով, կանացիությամբ հեզ
Մայրանալու բերկրանք դու կվայելես:

Եվ անգամ գուցե լինեն Դանթեներ,
Որ մոռանալով անձը սեփական
Կանցնեն դժոխքի ոլորաններով,
Որ արժան լինեն սիրուդ պատվական:

Այո՛, սթափվի՛ր, դու չես ուշացել
Թոթափի՛ր բարքերի լուծը անվայել,
Պատռի՛ր շղարշը ստի, կեղծիքի
Որն անգթորեն կյանքն է պարուրել:

Եվ քանի՜, քանի՜ ուրախ գարուններ
Արև ժպիտով պիտ դիմավորես,
Եվ դեռ քանի՜ երջանիկ կյանքեր
Վերածնված աշխարհին պիտի պարգևես:

Անվերնագիր

Թրթռուն մի լույս
Անափ խավարում,
Կիսամեռ մի հույս
Սրտիս անկյունում,
Եվ կարո՜տ, կարոտ՜.
Ծպտված, ծածկված,
Սիրո տեսիլքի
Հևքով պարփակված:
Անցյալից կանչող
Քաղցրաբույր հուշեր,
Շուրթերիս սառած
Անավարտ երգեր,

Եվ լռություն.
Պաղած աչքեր
Հանգած կրակ
Չասված խոսքեր:

Անուրջներ` անկյանք,
Հայացք` անթարթ, անհագ,
Անշունչ ժպիտներ
Չամոքված վերքեր:

Անորոշ ուղի
Անծայր հորիզոն`
Ինչպես մոլորված
Թշվառ ուրվական,
Որ ստվեր դարձած
Հանգիստ չի տալիս
Անգամ մի վայրկյան:

Եվ դեռ բազում
Չգրված մտքեր
Չբացված էջեր
Ու դատարկ տողեր…

Advertisements

2 thoughts on “Չորրորդ Մրցույթ-8

  1. Խոսքեր չկան… Բրավո… Միշտ ասել եմ և հիմա էլ կասեմ` հիանալի ես գրում: Ուղղակի ամեն մեկը չէ,որ ունակ է հասկանալու քեզ և քո արտահայտած խոհերը:

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s