Չորրորդ Մրցույթ-Քննարկումներ

Այս բաժնում կմեկնաբանվեն և կքվեարկվեն ստեղծագործությունները ժյուրիի անդամների կողմից: Մյուսները` առիթ կունենան մեկնաբանելու ստեղծագործությունները` Մարտի 26-ին, ժյուրիի քվեարկումից հետո:

Ներողություն եմ խնդրում 3 հեղինակներից, որոնց ստեղծագործությունները չէի  տեղադրել բլոգում` այսօր առավոտյան: Այսպիսով, չորրոդ մրցույթին  մասնակցում են 26 հեղինակներ:

41 thoughts on “Չորրորդ Մրցույթ-Քննարկումներ

  1. Հիշեցնեմ, որ պարտադիր չէ մեկնաբանել յուրաքանչյուր ստեղծագործություն: Ընդհանուր կարծիք մրցույթի համար և այն ստեղծագործությունների, որոնք դուր են եկել ժյուրիի անդամներին:
    Իմ կողմից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցույթի բոլոր հեղինակներին, որ մասնակցում են այս մրցույթին:

  2. Ողջունում եմ նախաձեռնույունը, շնորհակալությունս եմ հայտնում մրցույթի կազմակերպչին և բոլոր ստեղծագործողներին:
    Բազմակի անգամ ընթերցեցի բոլոր ստեղծագործությունները:
    Ամեն հաջորդ ընթերցման ժամանակ առաջացած մտքերն ու զգացողությունները կարող են, նախորդի համեմատ, մի դեպքում՝ չնչին տատանումներ տան, մյուս դեպքում՝ տատանումներըը լինեն զգալի, որոնք կարող են ուղղված լինել կամ դրական կամ էլ՝ բացասական տիրույթ:
    Ներողություն եմ խնդրում ստեղծագործողներից և ընթերցողներից այս երկարաձգված լռության համար, որն ասում է նրա մասին, որ լավ գործեր կան ու ընտրություն կատարելը մի քիչ դժվար է :
    Ուզում եմ վերջին անգամ ընթերցել բոլոր ստեղծագործությունները, ձեր համբերությունը երկար չեմ չարաշահի :

  3. Շատ լավ նախաձեռնություն է’ օգնել ստեղծագործ անհատին իր գրչով վաստակելու գոնե իր տպագրվելիք գրքերի գումարը: Շնորհակալ լինենք նախաձեռնողին: Ասեմ, որ ընտրել երկու լավագույն գործերը, որն է’ գնահատական տալ քսանվեցից երկուսի ստեղծագործություններին, շատ բարդ է, որովհետև գրականությունը չունի կոնկրետ չափորոշիչներ, որ, ասենք, չափենք երկարությունը և լայնությունը ու կոնկրետ եզրահանգման գանք: Յուրաքանչյուր գրականագետ ունի իր տեսակետները, նյութը գնահատելու իր չափորոշիչները, դրա համար էլ կարող են լինել նույնիսկ լիովին իրար հակասող կարծիքներ միևնույն ստեղծագործության շուրջ և բոլորն էլ ունենան իրենց մեջ ճշմարտության եզրերը: Ես կարծում եմ, որ այս քսանվեց ստեղծագործողներն էլ արդեն պիտի գոհ լինեն, որ հնարավորություն են ստացել իրենց ստեղծագործությունները ներկայացնել ընթեցող լայն հասարակությանը: Ես շատերի բանաստեղծությունները հավանեցի, բայց ուզում եմ նշել, որ ոմանց մոտ բանաստեղծություններից մեկը ավելի թույլ էր, բավական զիջող, քան մյուսը: Նաև կային բանաստեղծություններ, որոնց միտքը, պատկերները լավն էին, բայց կառուցվածքը’ թույլ: Կար և հակառակ պատկերը, որ կառուցվածքը, մշակված տեսքը երևում էր, բայց ընթերցելիս հարազատ ու սրտամոտ չէին դառնում տողերը, չէին երևում պատկերները:
    Ես ընթացքում ավելի կոնկրետ կանդրադառնամ մի քանի բանաստեղծությունների, որոնք առանձնացրել եմ:

  4. 4 թվի ներքո գտնվող ՝ «Կնայեմ աչքերիդ»
    7 թվի ներքո գտնվող ՝ «Գարուն գողանալիս»
    8 թվի ներքո գտնվող ՝ «Անվերնագիր » /երկրորդը/
    11 թվի ներքո գտնվող ՝ «…մեռնող ճերմակ»
    16 թվի ներքո գտնվող ՝ « Inspiration»
    19 թվի ներքո գտնվող ՝« Թախանձում եմ»
    20 թվի ներքո գտնվող ՝ «Քո աչքերի գույնը»

    13 թվի ներքո գտնվող ստեղծագործությունների ոճից անմիջապես հասկացա, թե ով է գրողը, կարևորը գրում ես:

    Կարող եմ առանձնացնել հետևյալ գործերը.

    3 թվի ներքո գտնվող՝ «Բարություն չե՞ք վաճառում» ստեղծագործությունը:

    5 թվի ներքո գտնվող ՝ «Ճեպանկար» , «Անվերնագիր» ստեղծագործությունները:

    12-ի առաջին ստեղծագործությունում գարունը՝ որպես կին, լավ էր ներկայացված, երկրորդ գործը ազդեցիկ էր, սակայն որոշ տեղեր անվերծան մնացին, վերջնամասում՝ մտքի մեջ հակասություն նկատեցի :

    17 թվի ներքո, զետեղված գործերում, ապրումների և զգացմունքների թեթև,պատկերավոր նկարագրություն կա:Հեղինակը ներկայացրել է կարոտի գույների իր տարբերակը:

    23 թվի ներքո գտնվող ստեղծագործությունները տպավորիչ են, մանավանդ, առաջին ընթերցման ժամանակ, իր տեսակի մեջ հասուն ստեղծագործություններ են, շաբլոնային չեն:Միտքն անկեղծ է և համարձակ՝ գեղեցիկ շարադրանքով:

    25-ի դեպքում՝ / Մա´մ ջան /բարուրաշորից ու հարսի շորից կարված առագաստների գաղափարը ստեղծում է մեղմ հուզումնալից հոգեվիճակ, որի տրամաբանական շարունակությունում մի առագաստ էլ կա, սակայն այդ առագաստը թող ժամանակին լինի:

  5. Բավականին դժվար աշխատանք էր: Լավ բանաստեղծություններ շատ կային:
    Հավանել եմ հետևյալ համարների հեղինակներին — 23,22,16,3,7 և 11:
    Հրաշալի նախաձեռնություն է:

  6. Շատ դժվար էր ընտրություն կատարելը: Բայց երկու գործ առանձնացրել եմ` 17-րդ ստեղծագործողի “Խենթացել եմ կրկին”-ը ու 11-րդ ստեղծագործողի “խենթ գարուններով սլանաս` ապրես”-ը: Էլի կային տպավորված ոտանավորներ, օրինակ 10-րդի 2 գործերն էլ լավն էին շատ, 16-րդը: Բայց վերջում այս երկուսն առանձնացրեցի:)

  7. Ըստ կառուցվածքի և մշակված բանաստեղծական տեսքի’ ինձ դուր են եկել 7 -րդ, 11-րդ, 19-րդ համարի տակ ներկայացված ստեղծագործությունները. կան գեղեցիկ պատկերներ, համեմատություններ, խոհ…
    Ավելի հոգեհարազատ էին, ջերմ ու սրտաբուխ 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ ու հատկապես’ 25-րդ համարների տակ ներկայացվող ստեղծագործությունները:
    Բայց քանի որ միայն երկու հեղինակի պիտի ընտրենք, որը շատ բարդ գործ է, ես ընտրում եմ 11-րդ և 25-րդ համարների տակ ներկայացվող ստեղծագործությունները:

  8. Չորրորդ Մրցույթ-3
    Գարնանը
    Հնարավորինս կլիշեից ազատ էր, բայց տպավորիչ չէր:

    Չորրորդ Մրցույթ-25
    Մա´մ ջան
    Մրցույթի առավել արժեքավոր աշխատանքն, ըստ իս:

    Որոշ դեպքերում բացակայում է բանաստեղծական հասուն շարադրանքը: Որոշ դեպքերում այնքան շատ են կլիշեները և այլ ծեծված պատկերները, որ ստիպված էի քվեարկել չարյաց փոքրագույնի սկզբունքով:)

    • Հարգելի songoffall, ես 3-րդ հեղինակն եմ: Քիչ առաջ կարդացի 17-րդ հեղինակի գործերի Ձեր վերլուծությունը եւ ուզում եմ խնդրել մի քիչ մանրամասն գրել իմ բանաստեղծությունների մասին: Եթե դժվար չէ. ինձ անկեղծ հետաքրիր է:

      • Աիդա, եկեք իրար համարներով չդիմենք՝ ի վերջո, ամեն հեղինակ էլ, լավ թե վատ, առաջին հերթին անհատ է: Երևի խոսքն Արաքսյայի մասին է:
        Հիմա ես չափազանց հոգնած եմ ինչ-որ բան գրելու համար, Բելլային կարձագանքեմ ու կգնամ քնելու: Բայց խոստանում եմ հնարավորինս շուտ արձագանքել:

  9. Ժյուրիի անդամներին կխնդրեի` բացահայտորեն չգրել միավորները, այլ տեղեկացնել ինձ` ֆեյսբուկի միջոցով:

  10. Լավ կողմ
    Անշուշտ նախաձեռնությունը ոգևորիչ է և արժանի բռավոների, կեցցեների և տարատեսակ լավ-լավ խոսքերի, որ հիմա ինձ թույլ չեմ տա:

    Վատ կողմ
    Այսքան թույլ բանաստեղծություններ վաղուց չէի կարդացել. փորձում են դասական բանաստեղծություն գրել բռնահանգերով, թույլ, ծեծված, բայական, մոտավոր հանգերով, վանկերի թիվը ինչպես պատահի, պատկերները` խունացած, մաշված, հազար տարի առաջ եփած ճաշի պես, որ բորբոսապատ է ու սոված շունն էլ չի ուտի, մատուցել էին իբրև բանաստեղծություն: Շատ վատ էր: (Դեզդեմոնա, թաշկինակդ տուր` արցունքներս սրբեմ)

    Հիշվող պահեր
    Կարդալուց հետո ձեռքս դրեցի սրտիս ու ասեցի. ”Սիրտ իմ, հապա մի ասա, թե որն ես հիշում, որը տպավորվեց, որը չասեցիր` թու, էս ինչ աղբ էր”: Ու սիրտս ասեց. ”Վհուկներին սիրեցի, մամ ջանը լավն էր, մի օր կանչենք` առագաստ կարելու գաղտնիքները թող ասի”:

    Հետևություն
    Չորրորդ մրցույթ-25 և 23, մի քայլ առաջ:

    Հետոյի Գրություն: Քնարական զեղումներիս համար հայցում եմ բոլորի ներողամտությունը:

    • Այնքան հետաքրքիր է,թե դուք ինչպես եք գրում,որ ձեզ իրավունք եք վերապահում որիշների գրածը նման կերպ մեկնաբանել:Համոզված եմ,որ ձեր գրածի մեկ տոկոսն անգամ խզբզանք է ,այստեղ ներկայացված բանաստեղծությունների համեմատ:

      • սիրելիս, իմ գործերը դրված են բլոգում, բայց էս դեպքում իմ խզբզանքը քո խզբզանքին ոչ թե պետք ա վնաս լինի, այլ առաջարկում եմ ուս-ուսի տանք, որ հայ գրականության ողնաշարը չջարդենք:

  11. Փորձեմ կարճ ամփոփել ընդհանուր տպավորություններս՝ առանց մանրամասնելու, թե որ ստեղծագործությունները նկատի ունեմ: Ցավոք սրտի՝ դրանք հիմնականում բացասական են: Առաջին հերթին՝ գրեթե բոլոր ստեղծագործություններն աչքի էին ընկնում ավելորդ պաթոսով, սարսափելի ծամծմված արտահայտությունների ու պատկերների առատությամբ և խիստ կաղապարված էին՝ վատ իմաստով: Եթե օգտագործում ես այն, ինչ արդեն հազարավոր անգամներ օգտագործվել է քեզնից առաջ, ապա դու այլ ընտրություն չունես, քան անթերի լինելը, քանի որ ցանկացած այլ բան անխուսափելիորեն համեմատվելու է արդեն եղած գործերի հետ ու պարտվելու: Անթերի բանաստեղծություններ, ցավոք, չկարդացի: Ուզում եմ մի երկու բառ ասել բանաստեղծությունների արտաքին-ձևական կողմի մասին: Տեսա, որ շատ հեղինակներ փորձել են վանկավորված-հանգավորված գրել. դա իրենց իրավունքն ու ընտրությունն է, և այդ ձևի ընտրությունը բնավ չի բարձրացնում կամ իջեցնում ստեղծագործության արժեքը, այլ պարզապես հնարավոր լուծումներից մեկն է: Սակայն եթե ընտրում ես բանաստեղծական հստակ չափի մեջ գրելու տարբերակը, ապա ցանկալի է գոնե այդ ձևին հարազատ մնալ, այսինքն՝ չխորշել վանկերը հաշվելուց, ներքին ռիթմը պահելուց, հաշվի առնել ձայնավորների ու բաղաձայնների դիրքերը, ի վերջո՝ բարձրաձայն կարդալ գրածդ ու ուղղել անհարթությունները: Մեր դեպքում, օրինակ, չափազանց շատ էին «էժան հանգերը». դրանք նույն քերականական վերջավորությամբ կամ նույն երկրորդ արմատներով կազմված հանգերն են (սիրել-մեռնել, գժված-սպանված, մտքեր-գրքեր, գնացի-պարզեցի, երկնագույն-վարդագույն և այլն), որոնք չնայած նույն տառերով վերջանալուն՝ չափազանց պարզունակ են՝ գեղեցիկ հանգ կազմելու համար, իմ համեստ կարծիքով: Գեղեցիկ, կուռ հանգով ու չափով գրող հայ բանաստեղծներ շատ են եղել. գրել թույլ հանգով նշանակում է մտնել մի մարտի դաշտ, որտեղ, ասենք, Տերյանն ու Թումանյանն են կռվում. դա առնվազն ինքնասպանություն է: Նույնիսկ «սպիտակ հանգով» գրված գործը պիտի ներքին ռիթմ ունենա, այլապես դա դառնում է կցկտուր «էնթեռներով» համեմված ինչ-որ ամորֆ տեքստ:

    Շարունակեմ. գրողի առաջին գործիքը, ինչքան էլ միամիտ հնչի կարծիքս, լեզուն է, ու լեզվին չտիրապետելն ուղղակի աններելի է: Թող ասածս մաքրամոլություն չթվա (քավ լիցի, տեղին օգտագործված գռեհկաբանությունից կամ ժարգոնից գեղեցիկ ու դիպուկ բան չկա), բայց բավականին շատ էին տարրական տառասխալներն ու կետադրական սխալները: Ես դրա հետ պարզապես չեմ կարող համակերպվել, չափազանց շատ եմ սիրում հայերենը՝ համակերպվելու համար: Ոչ գրագետ ստեղծագործություն հեղինակելը համարժեք է մանրադիտակով մեխ մեխելուն, այլ կերպ ասած՝ դա ոչ միայն հայերենի ընձեռած հնարավորությունները մսխել է, այլև գեղեցիկ լեզուն աղավաղել: Գրագետ գրելը ոչ թե ստեղծագործության արժանիքներն է ընդգծում կամ գովազդում է գրողի կարողությունները, այլ պարզապես տարրական հարգանք է ընթերցողի հանդեպ, ոչ ավել, ոչ պակաս:

    Մի երկու սուբյեկտիվ կարծիք էլ գրեմ: Չափազանց շատ էին ոչ հասուն, ծայրահեղ ծանծաղ գործերը, ինչքան էլ որ գրածս կոպիտ հնչի (ինչի համար ներողություն եմ խնդրում): Գրողը պիտի նաև կարդացող լինի ու պիտի կարդա ամեն ինչ, ոչ թե միայն նեղ ուղղվածություն ունեցող գործեր, պիտի ծանոթ լինի գրական հոսանքներին ու միտումներին, պիտի, ի վերջո, իմանա իր ընթերցողի ճաշակը: Ուրիշների փորձը փոխառելը վատ բան չէ, եթե ծառայում է աշխատանքի արժեքի բարձրացմանը: Որոշ գործեր պարզապես «հում» էին. ստեղծագործելը հաճախ, հակառակ տարածված կարծիքի, մեկ տասներորդով մուսա-ոգեշնչում-տաղանդ է ներառում և ինը տասներորդով՝ չարքաշ աշխատանք: Խմբագրել, ուղղել, հարթել, հղկել մինչև կատարյալ փայլը, սեփական գործը քննադատել ամենադաժան ու խիստ կերպով, ինքդ քեզ չներել և ոչ մի սխալ, հավատալ, որ միշտ կարելի է գրել ավելի լավ, քան արդեն գրված է. սրանք որակյալ ստեղծագործության նախապայմաններից են, իմ կարծիքով: Այն պահին, երբ սկսում ես պոեզիան դիտարկել որպես թեթև-ռոմանտիկ-վերամբարձ բառերի կիսահանգավորված շարան, դու դադարում ես գրող լինելուց:

    Վերջում ուզում եմ ուղղակի առանձնացնել 3-րդ հեղինակի «Բարություն չե՞ք վաճառում» գործը, 16-րդ հեղինակին՝ ռիթմիկ, հանգավորված գրելու, չափի զգացում ունենալու համար, 23-րդ հեղինակին՝ գերօգտագործված կաղապարներից հեռու մնալու ու բավականին զգայական (երևի միակ զգայական) գործ ներկայացնելու համար, և 25-րդ հեղինակի «Մա՛մ ջան» աշխատանքը:

    Շնորհակալ եմ մրցույթի կազմակերպչին՝ սեփական ժամանակն ու միջոցները ծախսելու և այս մրցույթը շարունակաբար կազմակերպելու համար: Շնորհակալ եմ մասնակիցներին՝ մասնակցելու համար, և ավելի քան շնորհակալ կլինեմ, եթե գրածս ոչ թե որպես կույր քննադատություն ընդունվի, այլ որպես բարեկամական խորհուրդ: Հարգանքով՝ Հայկ:

  12. Այժմ, բլոգը բաց է բոլորի համար: Կարող եք մեկնաբանել, նշել ձեր ընտրած ստեղծագործությունները:
    Քանի որ այս մրցույթին ներկայացված էին մեծ քանակությամբ ստեղծագործություններ, դեռ ոչ բոլոր ժյուրիի անդամներն են տեղեկացրել ինձ իրենց ընտրած հեղինակներին: Վերջնական քվեարկության արդյունքները կտեղադրվեն այս թեմայում, այսօր` Մարտի 26-ին, 12.00-ին:

  13. 1. Բելլա -23-3, 11-1
    2. Լիլի Ա.-Չի քվեարկել:
    3. Շինարար-11-3, 17-1
    4. Հայկ Ֆալակյան-25-3, 23-1
    5. Strange Little Girl-Չի քվեարկել:
    6. Հասմիկ Սիմոնյան-25-3, 23-1
    8. Հովիկ Չարխչյան-Չի քվեարկել:
    9. Արմինե Պետրոսյան-25-3, 11-1
    9. Բայանդուր Պողոսյան-25-3, 3-1
    10. Սուրեն Ֆանթ-1-3, 14-1
    11. Դօրիան-20-3, 16-1
    12. Գևորգ Թումանյան-11-3, 23-1

    13. Դավիթ Հակոբյան-25-3, 23-1

    Այսպիսով, Սաթենիկ Ռշտունին ստացավ 15 միավոր` հաղթելով չորրորդ մրցույթը: Նելլի Ռումելը գրավեց երկրորդ տեղը` գրանցելով 8 միավոր:

    Շնորհավորում եմ Սաթենիկին և Նելլիին իրենց ներկայացրած ստեղծագործությունների համար: Նաև, շնորհակալություն եմ հայտնում բոլոր հեղինակներին, որ մասնակցեցին այս մրցույթին:

  14. Շնորհավորում եմ Սաթենիկին և Նելլիին և մյուս հեղինակներին,շնորհակալություն :հարգանքներով` KLAK:

  15. Սրտանց շնորհավորում եմ Սաթենիկ Ռշտունուն ու իմ սիրելի Նելլի Ռումելին

    Մյուս հեղինակներին նույնպես շնորհավորում եմ. այստեղ հնչած բացասական մտքերը ձեր համար հիմնավոր կարծիք չդարձնեք: Բոլորիդ ստեղծագործություններն էլ շատ լավն են, քանի որ ձեր հոգու անկեղծ խոսքերն են:
    ՈՒզում եմ խնդրել հանձնախմբի այստեղ արտահայտված անաչառ անդամներին.
    — Մի սպանեք երիտասարդների հոգու ճիչը, օգնեք նրանց ինքնաարտահայտմանը և մի՛ ընկճեք նրանց:
    Շնորհակալ եմ ՇԻՆԱՐԱՐԻՑ իմ «Խենթացել եմ կրկին» գարնանային մեկ օրվա տրամադրությունը զգալու ու գնահատելու համար:

    ԳԱՐՈՒՆԻՑՍ բոլորին՝ ժպիտներս

    • Քեզ էլ շնորհակալություն, ի միջ այլոց ես ձեր կողմերում ծառայել եմ, Չայնու Ռայա ծյոծյային թե ճանաչում եք, բարևեք:))

      • Ամուսնուս կհարցնեմ ով է (նա այնտեղ է աշխատում) ու անպայման կփոխանցեմ, ուղղակի պետք է ասեք ում կողմից է ԲԱՐԵՎԸ

      • Անունս Տիրան ա, բայց էնքան զինվրներ են եկել ու անցել, չեմ էլ կարծում, որ կհիշի: Շնորհակալ եմ:))

      • Ձեր բարևն հաղորդեցի անձամբ. մեղրեցու խանդավարությամբ ու լիքը բարեմաղթանքներով տիկին Ռայան էլ Ձեզ է բարևում

    • Հավատացեք ինձ, որոշ երիտասարդների անկեղծ զեղումները պետք է սպանել ստեղծագործական արգանդում, քանզի վասնզի նրանք հաճախ երկաթուղային գործից (ասել է թե՝ պոէզիայից) մի քիչ հասկացող մարդկանց ստամոքս-աղիքային համակարգի վրա բացասական են ազդում (թեև ազդում են սենտիմենտալիստների սիրտ-անոթային համակարգի վրա):
      Այլ կերպ ասած, եթե ինչ-որ մեկը լավ է գրում, իր աշխատանքը բացասական քննադատությունից չի տուժի, բայց կլիշեախեղդ պսևդոսրտաճմլիկ հուշատետրագիր ոտանավորներ գրողները վատ սովորություն ունեն՝ իրենց «մէծն պոէտ» երևակայել ու ամեն քննադատության «քո սեփական գրածը հաստատ աղբ է, չնայած չեմ կարդացել»-ով պատասխանել, ինչը հենց այստեղ օրինակի վրա տեսանք: Ցանկացած դեպտում, ամեն մարդ պարտավոր չի արվեստագետ լինել, եթե նույնիսկ ստեղծագործում է:

      • Գարունն ու կինը արարման նույնությունն ունեեն ու նրանց մասին բանաստեղծորեն արտահայտվելիս նկարագրություններն ինքնաբերաբար են գալիս ստեղծագործողի մտքին,
        քննադատելն ու նվաստացուցիչ պախարակելը տարբեր են, խնդրում եմ նրբանկատ լինել ու ժպիտով վերաբերվել երիտասարդներին
        ուզում եմ Ձեզ խնդրել իմ ստեղծագործությունների մեջ , եթե տեսել եք(17-րդ հեղինակն եմ), ցույց տաք կլիշեաները,

      • Թեզիս. առաջին բանաստեղծությունն ունի կառույց ու տեմպ, բայց չունի նարատիվ ու ասելիք, ընդամենը սենտիմենտ արտահայտող պատկերների համախումբ է: Նույնիսկ առաջին իսկ տողը՝ «Սիրտս լեցուն է անհագ կարոտով», ինքնին կլիշե է: Պատկերները պսևդոտպավորիչ են՝ ազդեցիկ հնչող բառեր, բայց առանձնապես արժեք չներկայացնող պատկերներ: Չկա պատկերների ներքին տրամաբանական կապակցում, չկա բանաստեղծության հոսք: Այլ կերպ ասած, բանաստեղծությունն ունի նույն գեղարվեստական արժեքը, ինչ, օրինակ, դպրոցական աղջկա գրած միջին վիճակագրական շարադրությունը նույն՝ «գարուն և կին» թեմայով: Ա-լյա «արեվաճաճանչափայլ ամպերի հյուսքերը շառագունել էին ամոթխած գարնան արյունաբորբ հեշտանքից» և այլն, և այլն: Անտեղի բարդացված բառապաշար, որը փորձում է ծածկել բանաստեղծության բովանդակային դատարկությունը: «Մովի» բառի վրա ինձ շատ ուժեղ բացեց:

        Վերցնենք Ալիստեր Կրոուլիի «Սպիտակ հետքերից» այս աշխատանքը, որն ինքնին առանձնապես կլիշեազուրկ չի, բայց ունի ուժեղ նարատիվ.

        Of man’s delight and man’s desire
        In one thing is no weariness—
        To feel the fury of the fire,
        And writhe within the close caress
        Of fierce embrace, and wanton kiss,
        And final nuptial done aright,
        How sweet a passion, shame, is this,
        A strong man’s love is my delight!

        Free women cast a lustful eye
        On my gigantic charms, and seek
        By word and touch with me to lie,
        And vainly proffer cunt and cheek;
        Then, angry, they miscall me weak,
        Till one, divining me aright,
        Points to her buttocks, whispers ‘Greek!”—
        A strong man’s love is my delight!

        Boys tempt my lips to wanton use,
        And show their tongues, and smile awry,
        And wonder why I should refuse
        To feel their buttocks on the sly,
        And kiss their genitals, and cry:
        ‘Ah! Ganymede, grant me one night!’
        This is the one sweet mystery:
        A strong man’s love is my delight!

        To feel him clamber on me, laid
        Prone on the couch of lust and shame,
        To feel him force me like a maid
        And his great sword within me flame,
        His breath as hot and quick as fame;
        To kiss him and to clasp him tight;
        This is my joy without a name,
        A strong man’s love is my delight.

        To feel again his love grow grand
        Touched by the langour of my kiss;
        To suck the hot blood from my gland
        Mingled with fierce spunk that doth hiss,
        And boils in sudden spurted bliss;
        Ah! God! the long-drawn lusty fight!
        Grant me eternity of this!
        A strong man’s love is my delight!

        Տրամաբանական գիծ՝ կա: Էմոցիոնալ գիծ՝ կա: Ասելիք՝ կա: Այլ կերպ ասած, չնայած թերություններին, կա գեղարվեստական արժեք:

        Որոշ դեպքերում արտահայտության կլիշե լինել-չլինելը որոշում է կոնտեքստը: Օրինակ՝ իմ սեփական «Бред в мастурбационном трансе»-ում կա «В одном окне застыло солнце» տողը, որն առանց կոնտեքստի (իսկ կոնտեքստը հետևյալն է՝ 2005-ի դեպրեսիվ սրացումների ժամանակ ռելսերով քայլում էինք, ահավոր վիճակ էր, ու մի շենքի պատուհանի մեջ արևն էր անդրադառնում՝ ֆալլիկ, բայց ահավոր հիվանդագին պատկեր էր, լրիվ սյուռ) կարող է ընկալվել որպես ռոմանտիկ պատկեր՝ ասենք, լուսամփոփի պես աղջնակ մը լուսավառ հայացքով նայում էր պատուհանից կամ այլ կերպ, բայց բանաստեղծության ընդհանուր կոնտեքստը բացառում է նման կլիշեասենտիմենտալ ընկալումը (И в метастазе жизни молодость моя как в клетке. Катарсис, самокастрация, обмен дыханием с тобой).
        Միաժամանակ ռոմանտիկ կոնտեքստով պատկերը բնավ չի վկայում նրա կլիշե լինելու մասին, եթե պատկերը տեղադրված է նարատիվի մեջ, նարատիվից չի անդրադառնում որպես առանձին ոճային միավոր ու բնական կերպով տեղավորվում է նարատիվի կոնտեքստի մեջ: Արտյուր Ռեմբոյի «Она была полураздета…»-ում, օրինակ, իսպառ բացակայում են ծեծված պատկերները՝ կլիշեները.

        Она была полураздета,
        И со двора нескромный вяз
        В окно стучался без ответа
        Вблизи от нас, вблизи от нас.

        На стул высокий сев небрежно,
        Она сплетала пальцы рук,
        И легкий трепет ножки нежной
        Я видел вдруг, я видел вдруг.

        И видел, как шальной и зыбкий
        Луч кружит, кружит мотыльком
        В ее глазах, в ее улыбке,
        На грудь садится к ней тайком.

        Тут на ее лодыжке тонкой
        Я поцелуй запечатлел,
        В ответ мне рассмеялась звонко,
        И смех был резок и несмел.

        Пугливо ноги под рубашку
        Укрылись: “Как это назвать?”
        И словно за свою промашку
        Хотела смехом наказать.

        Припас другую я уловку!
        Губами чуть коснулся глаз;
        Назад откинула головку:
        “Так, сударь, лучше… Но сейчас

        Тебе сказать мне что-то надо…”
        Я в грудь ее поцеловал,
        И тихий смех мне был наградой,
        Добра мне этот смех желал…
        Она была полураздета,
        И со двора нескромный вяз
        В окно стучался без ответа
        Вблизи от нас, вблизи от нас.

        Նարրատիվը պարտավոր չի լինել պատմողական, ինչպես Ռեմբոյի մոտ. օրինակ, Կրոուլիի մոտ ոչ թե իրադարձությունների, այլ զգայական ընկալման զարգացում է ընթանում, բայց կա ընթացք: Ձեր աշխատանքում զարգացումն ու ընթացքը, ցավոք, բացակայում են: Ինչի պատճառով էլ ձեր աշխատանքը, ցավոք, չկարողացավ ինձ որևէ կերպ հուզել:

        Երկրորդ բանաստեղծության մասին կարելի է ասել գրեթե նույնը: Ընթացք ու զարգացում չունեցող նկարագրություն՝ անդեմ պատկերներով, որոնք վերարտադրելի են ու տեղափոխելի: Այլ կերպ ասած, պատկերների տեղափոխությունից բանաստեղծության արժեքը չէր փոխվի: Չկա պատկերների տրամաբանական կապակցում: Կա պսևդոպոետիկ համախումբ: Իսկ «խենթանալ» բառից խորհուրդ եմ տալիս փախչել, ինչպես կրակից, այդ բառը Մեսչյանի ու Չախչախյանի (թեև այնքան էլ համեմատելի մարդիկ չեն ու Չախչախյանի «խենթանալն» ակնհայտորեն ոգեշնչված է Մեսչյանի «խենթանալուց») կողմից այնքան է բազմակի բռնաբարվել ու հուշատետրերով անցել, որ արդեն ժպիտ է առաջացնում:

        Այլ կերպ ասած, պոէտիկ հնչող պատկերները բանաստեղծությանը բնավ պոետիկ արժեք չեն ավելացնում: Ռոբերտ Բըրնս, «Երջանիկ որբևային» (Վահագն Դավթյանի թարգմանությամբ).

        Ես կին առա մի չար ժամի,
        Սկսեցինք բախվել:
        Այնպես դարձավ ինձ թշամի,
        Որ ուզեցի կախվել:

        Հետո դարձա հեզ ու հլու,
        Միակ ելքն էր դա հենց:
        Ու վերջապես նա մեռնելու
        Ճանապարհը բռնեց:

        Քսան օր չէ, քսան տարի
        Տարա ես լուծ ու բեռ:
        Գնա՜ց, թողած լույսն այս բարի,
        Բայց ուր՝ անհայտ է դեռ:

        Թաղումը շատ էր պատվական,
        Տեր հայրն աղոթք արավ,
        Բայց սատանան վայ թե ահից
        Նրան դժոխք չառավ:

        Դրախտում է նա երևի.
        Երբ ամպրոպ է դրսում,
        Ինձ թվում է՝ ես վերևից
        Ծանոթ ձայն եմ լսում:

        Կարծում եմ՝ բավականաչափ ծավալվեցի այս թեմայով, մյուս հեղինակներին էլ եմ խորհուրդ տալիս կարդալ: Գեղեցիկ մատանին կարող է զարդարել ձեռքը, բայց ամեն մատին հսկայական ադամանդներով «կալցոներ» հագնելը բնավ բարձր ճաշակի նշան չի ու գեղեցկության հետ կապ չունի: Մյուս կողմից՝ ոչ մի մատանի չի կարող գեղեցկացնել տգեղ ձեռքը, ոչ մի նախշ չի կարող պարունակություն տալ դատարկությանը: Սա կոչ չի բռի ու չոր գրել, սա կոչ է չկիրառել ուժեղ ու ազդեցիկ հնչող բառեր, որոնք մարդկանց մոտ ստերեոտիպային սենտիմենտալ պատկերացումներ կստեղծեն՝ դրանով փոխարինելով ասելիքի բացակայությունը: «Ես սիրում եմ Վալոդին» ու «Սիրում եմ ես նրբագանգուր Վլադիմիրին, ինչպես ծովի ալիքներն են գամվում ավազի շափյուղայով եզերված ափին» տողերն գեղարվեստական առումով իրար համարժեք են, քանի որ երկրորդում կիրառված պատկերներն իմաստային պարունակություն չունեն ու պարազիտային, քողարկող բնույթ ունեն:

      • 15-րդ թվի տակ գտնվող ստեղծագործությունների հեղինակն եմ:Կողմ եմ առողջ քննադատությանը, 15 թիվը ոչ մեկի մոտ չտեսա, գուցե դա քննադատության դրսևորման ձևերից ամենավատն էր կամ գուցե ես չեմ տեսել այն քննադատական տողերը, որոնք ուղղված էին իմ աշխատանքներին:Մի՞թե ստեղծագործությունների մեջ ասելիք չկար…

      • Կեսօրին կարդացի Ձեր խոսքն ու, հավատացեք, այն ինձ չար ու դաժան թվաց,,, հիմա՝ միգուցե որոշ տեղեր համաձայնե՞մ Ձեր հետ
        Շնորհակալ եմ Բյորնսի տողերի համար, անգամ թարգմանությունում հրաշալի են
        ժպտում եմ, գիտեք ինչո՞ ւ

        Սարյակը եկել, թառել է ճյուղին,
        Բույնը նորոգում ու ե՜րգ է ասում…
        Հողը, տե՛ս` ուռչել, պատռել է կուրծքը`
        Ծիլ ու կանաչին տաք շու՜նչ է տալիս…
        Օդը բուրում է ջերմ խոնավությամբ`
        Սիրուն կակաչի ու մանուշակի,
        Զմրուխտ կանաչի հիասքա՜նչ տեսքով…

        Գարու՜ն է եկել, ցրվել ամենուր…
        Գարունն առաջինն ի՜նձ է արարել…

  16. Ողջույն բոլորին:Սաթենիկ ջան,սրտանց շնորհավորում եմ,նորանոր հաջողություններ եմ ցանկանում քեզ և մյուսներին:Ինձ համար անակնկալ էր այդքան միավոր հավաքելը:Շնորհակալ եմ տողերս գնահատելու համար…

  17. Շնորհավորում եմ հաղթողներին, ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ մաղթում :

  18. Շատ շնորհակալ եմ սիրելի ժյուրիի անդամներից իմ ստեղծագործությունների օգտին քվեարկելու համար և նաև բոլոր շնորհավորանքների ու գեղեցիկ մեկնաբանությունների համար:Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին.բոլորս ենք հաղթող:Նելլի ջան շնորհավորում եմ սիրունս,միշտ առա´ջ:

  19. Ներողություն եմ խնդրում լեզվական թերությունների համար,շատ հուզված եմ այսքան սպասված,բայց անակնկալ հաղթանակի համար :-):

  20. Բարի երեկո բոլորին, շնորհավորհում եմ հաղթողներին, ցանկանում , որ այս փոքրիկ բլրակը մեծ բարձրունքի հիմնաքար դառնա, նորանոր ստեղծագործական հաջողություններ:

  21. Շնորհավորում եմ հաղթողներին: Ինձ ամենաշատը դուր եկավ 23-ի աշխատանքները: Բավականին հետաքրքիր էր հետևել այս ամենին ու կցանկանայի մի բան էլ ավելացնել քննադատությունների հետ կապված, ավելի շուտ մի բան պատմել: Նախ ասեմ`ես արվեստագետ չեմ ու նման հավակնություն էլ չունեմ, այս ամենն ինձ համար հոբբի է ու որոշակի անձնական խնդիրներ լուծելու միջոց 🙂 : Մասնագիտությամբ ֆիզիկոս եմ ու այն, ինչ ուզում եմ պատմել, մի դեպք է ֆիզիկայի բնագավառից: 20-րդ դարում կար մի հանճարեղ ֆիզիկոս, ում անունը Պաուլի էր: Մի փոքր պատմեմ նրա մասին, որ մոտավորապես պատկերացնեք` ինչ կարքի հանճարի մասին եմ խոսում. 19 տարեկանում նա գիտահանրամատչելի աշխատանք էր գրել Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության վերաբերյալ: Այդ տեսությունը բոլորին հայտնի հարաբերականության հատուկ տեսությունը չէ, այն շատ ավելի բարդ ու գեղեցիկ տեսություն է և կապված է գրավիտացիայի հետ, օրինակ, այդ տեսությունում առաջին անգամ առաջ քաշվեց տարածաժամանակի կորանալու փաստը, որը հետագայում շատ ավելի ուշ ապացուցվեց փորձնականորեն: Դա շատ բարդ տեսություն է, որն անգամ հիմա շատ քչերն են ամբողջովին հասկանում, իսկ այն ժամանակ գրեթե ոչ ոք չէր հասկանում, իսկ մի 19 տարեկան երիտասարդ գրեց նրա գիտահանրամատչելի բացատրությունը: Այնշտայնը, կարդալով երիտասարդի աշխատանքը, արտահայտվեց նման ձևով. <>: Պաուլին ամբողջ կյանքում չընդունեց քվանտային մեխանիկան, բայց շատ քիչ ֆիզիկոսներ կան, ովքեր այնքան ներդրում ունեն այդ բնագավառում, որքան նա: Ասածս այն է, որ նա 20-րդ դարի ամենահանճարեղ ֆիզիկոսներից մեկն է: Հիմա պատմեմ մի դեպք կապված նրա հետ: Ամերիկայում մի 21 տարեկան երիտասարդ էր ապրում, ով զբաղվում էր ֆիզիկայով ու լավ գիտեր Պաուլիի մասին: Մի անգամ այդ երիտասարդը մի աշխատանք է բերում, ներկայացնում Պաուլիին, վերջինս էլ կարդալով ասում է. <>, ու նմանատիպ բաներ, բայց երիտասարդը չափից շատ էր այդ ամենով տարված, իսկ Պաուլիի հեղինակությունը շատ մեծ էր նրա համար, ու արդյունքում այնպես ստացվեց, որ երիտասարդը հայտնվեց հոգեբուժարանում … Անցավ 10-15 տարի ու այդ նույն վարկածն առաջ քաշեցին ուրիշներն ու դրա համար ստացան Նոբելյան մրցանակ` գրելով իրենց անունը ֆիզիկայի պատմության մեջ, իսկ այդ երիտասարդի անունն անգամ հիմա ոչ ոք չգիտի, թեկուզ, եթե Պաուլին մի փոքր ավելի հանդուրժող լիներ, մենք հիմա ամենայն հավանականությամբ կունենայինք 20-րդ դարի ևս մեկ հանճարեղ ֆիզիկոս, ով գուցե շատ մեծ ներդրում կունենար ֆիզիկայի առաջընթացում… Ասածիս իմաստն այն է, որ փորձեք ոչ թե ճնշել, այլ օգնել նրանց, ովքեր, ի տարբերություն ինձ, ցանկանում են այս ամենով լրջորեն զբաղվել 🙂 :
    Այս ամենի հետ կապված մի բան էլ եմ ցանկանում ավելացնել. վանկերը չեմ հաշվել, հնչյունները նույնպես, ոչ մի կարգի չեմ հետևել ու չեմ էլ պատրաստվում. դա ինձ համար հետաքրքիր չէ 🙂 :

    Զանգակի ստեղծում

    Երկաթն իջավ չոր գանգին,
    Կայծը թռավ ուղիղ ծառին,
    Կրակը պատեց չոր ճյուղերին,
    Մոխիր դարձավ հին կաղնին:

    Գանգը ցնցվեց դատարկ մտքից,
    Երկաթը ծռվեց հզոր հարվածից,
    Ձեռքը դողաց պարապ ցավից,
    Ղողանջ հնչեց սառը երկաթից:

    Երկրորդ հարվածն ուժեղ զրնգաց,
    Կտորն ոսկորի օդում լողաց,
    Արյան հոտը գետինը զգաց,
    Երկաթը կրկին անուշ զրնգաց:

    Երրորդ հարվածն իմաստ չուներ,
    Բայց այն տեղաց հզոր ուժով,
    Երկաթն այլևս չզրնգաց,
    Թախիծ թողեց զնգուն ձայնին:

    Ականջը երկար, խենթ տառապեց,
    Մինչև մի օր զանգակը հորինեց,
    Ագահ սպասումով կրկին հարվածեց,
    Չորորդ անգամն իրեն սպանեց:

    Սիրտը բաբախեց վերջին անգամ,
    Աչքերը փայլեցին խենթ ջերմությամբ,
    Ականջը լսեց ևս մեկ անգամ
    Ու հեռացավ մեծ ցնծությամբ:

Leave a reply to Bella Hakobyan Չեղարկել պատասխանը