Չորրորդ Մրցույթ-4

Սարգսյան Տարոն Սուրենի
Ծնվել եմ 1992 թվականի հունվարի 21 ին Երևանում:
Ավարտել եմ Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցը:

Կին

Դարեր ի վեր պոետները խենթացած՝
Գովերգել են այդ էակին,
Ձոնել են տողեր սքանչելի,
և վախենում եմ,որ գովքն իմ
Չդասվի սքանչելի:
և նույն պոետներն այդ հզոր,
Գովերգելուց օրեր հետո՝
Հասկացել են այլի մասին,
Թե ,կանայք հմայել գիտեն,
Գիտեն սիրել,
Մեկտեղ նաև կործանել գիտեն…
Սակայն մի երկիր կա զարմանալի,
Որտեղ կանայք էլ են զարմանալի՝
Հայաստանն է երկիրը այդ՝
Իր լեռներով շռջապատված,
Որտեղ կանայք կռվել գիտեն,
Հավատարիմ մնալ գիտեն,
Հավատացյալ լինել գիտեն,
Համեստորեն լռել գիտեն,
Ամուսնուն պաշտել գիտեն,
Ավանդապաշտ մնալ գիտեն…

Կնայեմ աչքերիդ

եթե տխրեմ հանկարծ,
Եթե զայրանամ մի օր,
Եթե լույսը խավար թվա,
Ես կնայեմ քո աչքերին…
Եթե ուրիշ աչքեր
Հանդիպեն ինձ,
Ես կշրջվեմ ու
Կնայեմ քո աչքերին…
Ես կնայեմ քո աչքերին,
Որ խաղաղվեմ,
Որ հանդարտվի
Սիրտն իմ տխուր…
ՈՒ թե մի օր
Օվկիանոսի ափին
Նստած լինենք՝
Դու կնայես օվկիանոսին,
Ես կնայեմ քո աչքերին…

2 thoughts on “Չորրորդ Մրցույթ-4

  1. Ես կնայեմ քո աչքերին
    ու կփնտրեմ երկինքը լուրթ,
    Որ խաղաղվի ու հանդրտվի
    հևքն իմ սրտի…

  2. Հայաստանն է երկիրը այդ՝
    Իր լեռներով շռջապատված,
    Որտեղ կանայք կռվել գիտեն,
    Հավատարիմ մնալ գիտեն,
    Հավատացյալ լինել գիտեն,
    Համեստորեն լռել գիտեն,
    Ամուսնուն պաշտել գիտեն,
    Ավանդապաշտ մնալ գիտեն…

    Շատ գեղեցիկ ու հաճելի խոսքեր, շնորհակալություն բոլոր կանանց եվ աղջիկների կողմից:

Ձեր Կարծիքը