Հինգերորդ Մրցույթ-2

Ես`Սաթենիկ Ռշտունիս(Խանդիլյան),ծնվել եմ 1991 թվականի հուլիսի 6-ին Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում:Միջնակարգ կրթություն եմ ստացել տեղի Արա Հարությունյանի անվան դպրոցում:Այնուհետև միջնակարգ կրթությունս վերջացրել եմ Խաչատուր Աբովյանի անվան մականավժական համալսարանին կից Իմաստասեր վարժարանում`հումանիտար թեքումով:
 2007-2008-ին ընդունվել եմ Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը,սակայն ուսումս կիսատ եմ թողել:
 2011-ից բնակություն եմ հաստատել Գերմանիայում: Ամուսնացած եմ, չունեմ երեխաներ:

Նամուսը թանկացել է 
-Պիտի գնա´նք:
-Լսի´ր, երկու օրից հարսանիքդ է, ի՞նչ ես խառնվել իրար: Մինչև հիմա ասում էիր, որ ամեն ինչ լավ է, որ բոլոր հարցերը նշանածիդ հետ քննարկել ու լուծել ես:
  Կարինեն վախեցած տեսք ուներ.նրա տաս մատների միջև պատերազմ էր սկսվել, որը որին հասցնում կոտրատում ու ծռմռում էր: Հանկարծ զինադադար հայտարարվեց և նա, ձեռքերը վորովայնի վրա խաչած, գնաց դեպի դուռը:
-Կա´ր, ու՞ր:
-Կա´մ արի հետս, կա´մ էլ մենակ եմ գնում. ժամանակ չունեմ:
-Լա´վ:Միայն սպասիր շորերս փոխեմ:
  Ընկերուհիս առավոտից լարված էր ու տեղը չեր գտնում: Մեկ օր առաջ նշանածի և ապագա սկեսուրի հետ վերջնական քննարկումներն էին արել հարսանիքի խուճուճ-մուճուճ արարողությունների վերաբերյալ,ու սկեսուրը ասել էր:
-Չէ´, աղջի´կ ջան, ես պնդում եմ, որ ամեն ինչ ըստ ավանդության անենք`ինչպես բոլորը:
-Բայց դա ախր ծիծաղելի է, ի՞նչ իմաստ ունի:
-Էլ չե´նք քննարկում: Ես այդպես եմ որոշել ու վեր´ջ: Ծնողներիդ կասես, որ հարսանիքի հաջորդ օրը սպասեն մեզ.ծիծաղելի չէ´: Կարողա՞ մեր ժամանակ, որ արել են `ծաղրածու ենք եղել: Թե՞ վախենալու պատճառ ունես:
-Չէ´, չունե´մ:Բայց քեզ էլ դուր չի եկել չէ՞:
-Ասենք չէ´, բայց արել են: Ինչո՞վ ես ինձանից լավը: Պիտի անե´նք:
  Կարինեն շատ էր նեղսրտում.նշանդրեքի հաջորդ օրը, առանց այ ա´յս օրվա մասին մտածելու,ինքն ու նշանածը կարմիր խնձորի ծառը լավ թափ էին տվել:
-Բայց կարող էիր բացատրել իրավիճակը, երևի կհասկանար:
-Գժվել ե՞ս: Նա ամեն ինչն էլ լավ գիտի, ուզում ա խայտառակ անի: Հենց սկզբից էլ համաձայն չէր իր տղայի և իմ միությանը:
-Իսկ դու կատարյալ հիմար ես.այդ ամենը գիտակցելով`ես ճաշը եփեցիր:
-Լաավ էլի, հիմա դրա ժամանակը չի:
Ի վերջո գնացինք «նամուսի բազար»` ընկերուհուս համար «անմեղություն» գնելու:
Ընկերուհիս մոտեցավ «նամուսի» բաժնի գլխավոր բժշկուհուն:
-Ի՞նչ արժե:
Բժշկուհին ասաց արժեքը:
-Ինչ որ շատ թանկ չէ՞, ավելի էժան չի լինի՞,-փորձեց սակարկել ընկերուհիս:
-Լսի´ր, աղջի´կ ջան, եթե գինը դուրդ չի գալիս, գնա ուրիշ տեղ հարցրու. հազար հոգի հերթի մեջ ա, խանգարում ես:
-Լա´վ, լա´վ, մի´բղավեք: Ժամ նշանակեք վաղը կգամ,-դժգոհ համաձայնվեց Կարինեն:
  Հաջորդ օրը նշանակված ժամին տեղում էինք:
Կարինեն անհանգիստ մտավ վիրահատարան,իսկ նրա ետևից սպիտակազգեստ վհուկը`անմեղության գործիքները ձեռքին:Քիչ անց սենյակից դուրս եկավ ընկերուհիս`նամուսն ու անմեղությունը ճակատին դաջած:
-Վե´րջ:Վաղը հանգիստ կարող եմ ամուսնանալ:
   Հարսանքից երկու օր էր անցել:Անհանգիստ սպասում էի. ի վերջո ընկերուհիս զանգ տվեց:
-Ալո´,Կա´ր: Ո՞նց ես:
-Լավ եմ: Ամեն ինչ նորմալ ա: Տեսա՞ր ոնց կարմիր խնձորներս մտցրի սկեսուրիս աչքերը: Ինքը թելադրեց խաղի կանոնները, ես էլ իմ ձևով խաղացի: Եթե նրա համար կարևորը կարմիր խնձորներն էին և ոչ թե այն, որ ես իր տղային սիրում ու հենց նրան էլ պատկանում էի, ուրեմն թող ուտի´:
 Կարմիր խնձորներն ու կույսերը`ձեռք ձեռքի տված,պարում էին մահճակալի շուրջ: Երբ ավանդական մահճակալը փշրվեց, կարմիր խնձորները լղճվեցին, կույս կանանց մեղքերը քչացան, իսկ անմեղ կույսերը`չամաչեցին:
Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s