Հինգերորդ Մրցույթ-10

Իզաբելլա Համբարձումյան

Ծնվել եմ ՀՀ Մեղրի քաղաքում: Սովորել եմ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում:
Աշխատել եմ թերթի խմբագրությունում և գրադարանում՝ շուրջ 25 տարի: Ստեղծագործելն այժմյան իմ հոբբին է:

Ջութակս, հարազա՜տս…

Երիտասարդի հայրը ջութակահար էր: Մանուկ հասակից որդուն էլ սովորեցրեց ջութակ նվագել: 15 տարեկան էր, դժբախտաբար հայրը հիվանդացավ, իսկ բժիշկներն անկարող եղան փրկելու նրա կյանքը: Երկու տարի անց մի ծեր գեներալ ամուսնության առաջարկություն արեց տղայի դեռևս երիտասարդ ու գեղեցկադեմ մորը: Նրանք ամուսնացան և նավով մեկնեցին այլ երկիր,որտեղ սպան ուներ սեփական ծովափնյա ամառանոց: Տղան ինքնակամ հրաժարվեց ապրել նրանց հետ համատեղ՝ չցանկանալով լքել իր փոքրիկ քաղաքի գերեզմանատանը հանգրվանած սիրելի հոր շիրիմը:
Տղան սովորելու հետ համատեղ երեկոները մոտակա զբոսայգում ջութակ էր նվագում և վաստակում իր հանապազօրյա հացի գումարը:
Արդեն մի քանի ամիս էր՝ ծանոթացել էր խաժ աչքերով, սև, ալիքաձև , ուսերին թափված , բարակիրան մի հաճելի աղջկա հետ: Աղջիկն այցելում էր զբոսայգի, կանգնում էր տղայի նստարանի կողքին և փալփլող աչքերով երանությամբ լսում ջութակի անու՜շ մեղեդին:
Երաժշտությունը ծանոթացրեց և սիրահարեցրեց երիտասարդներին: Տղան տուն էր ճանապարհում աղջկան, ափսոսանքով բաժանվում նրանից, իր տան մեջ ջութակը գրկած պարահանդեսային պարի շարժումներով պտտվում էր և քնում երազանքներով՝ վաղվա օրվա բարի արշալույսի սպասման մեծ հավատով:
Գարնանային զով երեկո էր: Աղջիկն ու տղան ձեռք-ձեռքի բռնած տուն էին գնում. իսկ ինչքա՜ն կարճ էր տան ճամփան, ասես րոպեներ անց հայտնվում էին աղջկա տան դռան շեմին:
Ամեն անգամ անցնում էին մի շքեղ,  սյունազարդ, բարձր դահլիճի կողքով, որտեղ մեծահարուստները հաճախ խրախճանքներ էին կազմակերպում: Տղան այստեղ երբեք չէր եղել. հոր պատմածից հիշում էր, որ հայրն այդտեղ էլ է նվագել: Բարձրաձայն կչկչոցի, ծիծաղի, քրքիջի միախառնված ժխոր էր լսվում ներսից:  Այդ օրը մի քանի կիսահարբած, օրորվող տղամարդիկ դուրս եկան դահլիճի քանդակած բարձր դռներից՝ հենված ճոխ հագուստներով, ակնեղենով զուգված կանանց ուսերին: Նկատելով ջութակով տղային, մեկը գոռաց.
_Հե՜յ, ջահե՛լ, հլա էս կողմ արի:
Տղան անակնկալի եկած նայեց աղջկա աչքերին:
_Քեզ ասում եմ արի՛, թե չէ՝ ուժով քեզ կբերեն էստեղ:
Տղան արագ կողմնորոշվեց. սրանց ձեռքից պրծում չկա. հարբած են, պահակներ էլ են պահում իրենց ծառայելու համար:
_Ես գնամ, սիրելիս, կներես, տունդ արդեն մոտ է, մենակ գնա տուն, չվախենաս:
Աղջկա հոնքերը հուզմունքից թրթռացին, իսկ սիրուն աչքերում արտասուք երևաց, որը նա աշխատեց թաքցնել գանգուր մազափնջի խոպոպների տակ, դժկամորեն ձեռքը սահեցրեց տղայի ջերմ ափի միջից և ետ-ետ նայելով ՝ հեռացավ:
_Տեսնում եմ նվագող ես,դե հիմա այս արժանավոր մարդկանց պատվին ջութակդ գործի դիր, դե՛, քեզ տեսնե՛նք…
Աստիճանակի հարթակի աթոռներին տեղավորվեցին կանայք, իսկ տղամարդիկ նստեցին քարե աստիճանների բազրիքին:
Ծորա՜ց ջութակի անուշ մեղեդին. սկզբում խղճահար, մելամաղձոտ, ապա ավելի համարձակ, ինքնավստահ, հպարտ:
Այգին կարծես լցվեց հոգեպարար երկնային մի զմայլելի երաժշտությամբ՝ հարստացնելով եթերը գունագեղ, յուրօրինակ բերկրանքով:
Տղամարդիկ երաժշտությունը լսելով հանդերձ՝ աչքները չէին կտրում հակառակ սեռի ներկայացուցիչներից, ասես հայացքով գուրգուրում էին կանանց վարսերը, ուսերն ու իրանը. տղայի կողմն իսկի չէին նայում. այնպիսի տպավորություն էր, որ մեղեդին չէին էլ ընկալում:
Մի քանի կատարումներից հետո նրանց ենթականերից մեկն ինչ-որ թղթադրամներ խոթեց տղայի բռան մեջ: Բոլորը խնդմնդալեն կրկին դահլիճ մտան՝ շարունակելու կիսատ հանդիսությունը:
Տղան ջութակը տեղավորեց պատյանի մեջ, զսպված բարկությամբ, անզորությունից սեղմված ատամներով, շրջվեց տուն գնալու համար: Ձեռքի թղթադրամներն ավելի ճմրթեց, նետեց մուտքի առջևի ծաղկամանի մեջ, որտեղ նարգիզներ էին աճում: ՛՛Այս երաժշտությունը ձեր համար չէր. ջութակի լարերի ախորժալուր մեղեդին հասկացող ու գնահատողների համար է՛՛:
Հոգնատանջ տուն հասավ, ջութակը դրեց սեղանին, պառկեց բազմոցին և երբ բացեց աչքերը՝ լուսամուտից  ծիկրակում էր լուսաբացի ադամանդյա շողը : Արևի մի ճաճանչ էլ չարաճճիորեն խաղում էր ջութակի պատյանի վրա, կարծես պահանջելով նվագել իր, սենյակի տաղտկության և տղային թարմացնելու նպատակով:
Ջութակահարը արթնանալով՝ չցանկացավ վերհիշել երեկվա ստիպողական ելույթը: Մտովի պատկերացրեց ծաղիկներով, դալար կանաչով պատված դաշտ. ինքը ջութակ էր նվագում, իսկ աղջիկը ճերմակ հարսնեկան քողով ու հագուստով սահու՜ն պտտվում, պարու՜մ էր անարատ բնության գրկում:
Երջանիկ էին երեքով. ինքը, հարսնացուն և հարազատ ջութակը:

Advertisements

5 thoughts on “Հինգերորդ Մրցույթ-10

    • Շնորհակալ եմ Լուսինե, եթե մեկն արդեն հաճույքով է կարդացել, ուրեմն գրիչս անտեղ չի աշխատել: Բանավոր այլ հաճոյախոսություններ էլ եմ ստացել: Նրանք ինձ հասկացել են:

      • /անտեղի/—Այս պատմության նախահիմքն է հանդիսացել այն, երբ ինձ ստիպում էին նվագել ակորդեոնի վրա…

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s