Հինգերորդ Մրցույթ-11

ԱՐԱՔՍՅԱ ԱՇՈՏԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Ծնվել եմ գարնան առաջին օրն ու երջանիկ եմ դրա համար:
Ապրում Մեղրու շրջանի Ագարակ քաղաքում, ամուսնուս ու որդուս հետ:
Ստեղծագործում եմ դպրոցական տարիներից. ուրախ կլինեմ գտնել իմ «աննոտա երգերի» համար երաժշտություն հորինողի:
Շնորհավորում եմ բոլորին Գարնան գալստյան առթիվ, իսկ կանանց՝ Գարնանային տոնական օրերի:
«Կարոտիս գույները» նվիրում եմ մի շատ լավ աղջկա՝ Թամարա անունով:

ՈՒԹ ՕՐ ՓԱՐԻԶՈՒՄ

 

Բարև՛, Ալեքսանդր.

Գիտեմ որ Հայաստանի ժամանակով առավոտյան 8-ին է թռիչքը:

Բարի ճանապարհի մաղթանքիս  կցում եմ մի նամակ, որ պիտի կարդաս, երբ ինքնաթիռն արդեն օդում լինի:

Ես ուզում եմ այս նամակը քո հետ բարձրանա երկինք ու այնտեղ քո ընկերը լինի: կարծում եմ համաձայն ես: Միգուցե  այդպես քեզ համար կարճ լինի ճանապարհը. Ինչևէ , ես սա անում եմ ուզենալով ու  հիմա  կփորձեմ գրել: Նախորոք ասեմ, որ այն  չեմ կարդալու, եթե կլինեն սխալներ, չես նկատի… այսպես..

Ահա առաջին խենթ առաջարկս, որ քեզ անում եմ,.

Ես երբեք չեմ եղել Փարիզում, այն ինձ համար անհնար մի բան է  ու որոշեցի տեղավորվել քո մտքում ու քո հետ գալ… իմ ներկայությունը քեզ կազատի այն տհաճ իրողությունից, որ ճանապարհի ընկերներդ քեզ անցանկալի մարդիկ են, քանի որ դու զբաղված կլինես ինձ պատմելով այն ամեն զգացողությունների մասին, որ կապված են թռիչքի հետ:

ես շատ վաղուց ինքնաթիռ չեմ նստել ու հիմա մի քիչ շփոթված եմ…

… դու կտեսնես կապույտ երկինքը, որ կարծում եմ քո աչքերի գույնն ունի … ու մի վհատվիր, որ դու Ալեն Դելոնի նման չես, նա ինձ այնքան ել գեղեցիկ չի թվում, առավել ևս, նա երբեք չի ասի ինձ «բարև Աստղիկ ջան», այո՛…

Ես կլինեմ Փարիզում աշնանը,

Ուր կապույտ երանգ կլինի ամենուր,

քանզի քո աչքերում կլինեմ ես՝

որ գույնն ունեն կապույտ անծիրի….

(սա քեզ էքսպրոմտ՝ խենթության հաջորդ արտահայտումը)

ես ուզում եմ տեսնել թե ինչպիսին են ամպերը վերևից ու դու այդ մասին  էլ ինձ կպատմես::

Հետո օդանավի աղջիկները քեզ կհյուրասիրեն ու դու կվերցնես ինչ որ մի հյութ, նախընտրիր ցիտրուսային, ես դրանք եմ սիրում:

Դու 8 օր կլինես Փարիզում ու այդ օրերը ավելի կհեռացնեն  քեզ ինձանից, ու որպեսզի չտխրեմ, դու երբեմն կնայես հայելուն, որքան էլ որ չես սիրում, չէ՞ որ դու ամեն օր պետք է սափրված լինես ու այնտեղից ինձ կժպտաս, ես այստեղ  կզգամ (պիտի ասեմ որ այն պահերին, որ դու ինձ նամակ ես գրում, ես այստեղ ահավոր կարմրում եմ (դու ասում ես կարմրվում…) ու երբ ստուգում եմ փոստը, ժամանակի առումով սխալված չեմ լինում ու  այն օրն էլ որ լուսադեմից առաջ զարթնել էի., ես  ձայն էի լսել ու կարծում եմ դա քո ձայնն էր. ահա այդպես…

Այնուհետև. Եթե կունենաս ժամանակ, գոնե մեկ անգամ կքայլես Սեն գետի ափով ու կողջունես նրան իմ կողմից ու կասես, որ ես շատ կուզենայի իրեն տեսնել ու հիմա նա պիտի այնպես տպավորվի քո աչքերում, որ ինձ տեսանելի լինի:

Ամեն գեղեցիկի մասին այդ քաղաքում դու կպատմես ինձ, երբ կունենաս այդ ժամանակը:

Ես տալիս են քո անունը բարձրաձայն ու ուզում եմ դու այն լսես, այսպես ՝ ԱԼԵՔՍԱ՛ՆԴՐ … ասել եմ չէ՞ ինչ հաճույքով եմ գրում քո անունը… դու միակ Ալեքսանդրն ես, որ ես ճանաչում եմ ու միակ մարդն ես, որ ունի կապույտ աչքեր ու կարողացել ես իմ խենթ հոգուն արթնանալ ներշնչել:

Գիտե՞ս, ես իհարկե դա չեմ անի, բայց ուզում եմ ամեն քայլափոխի ասել, որ դու կաս ու գնում ես կարևոր գործեր անելու մեր երկրի համար, մեր Հայաստանի, որին երկուսս էլ սիրում ենք  (խնդրում եմ, մի փորձիր ընդմիջել ինձ քո համեստությամբ, իսկ քո հետ եկողները չէ՞ որ գոռոզանում են հենց այդ մտքից, չնայած միայն Փարիզում լինելու համար են գալիս… այսինքն, չգիտեմ…):

Քանի՞  ժամ է թռիչքը… ես առանց ձանձրանալու շատախոսում եմ … դե ես 20+ տարեկան եմ ու այդ պատճառով  հիմա  անօգնական վիճակից մի քիչ արցունքոտվում եմ ,

Անհուն կարոտ է իմ հոգում

Ու ես թախծում եմ, անվերջ թախծում

Ալեքսանդր, մեր նամակագրությունը հասկանալու համար ես դեռ ժամանակի պահանջ ունեմ, բայց և՛ ուզում եմ գրել, և՛ ստանալ, ու թե ինչու՞, չեմ ուզում մտածել այդ մասին …  դե հիմա ինչ կմտածես իմ իմ մասին, ես հանկարծ փոշմանեցի որ քեզ գրում եմ այս նամակը… չեմ ուզում այսպես…

Սակայն քեզ խոստացել եմ, ետ չեմ նայում. հաշվում եմ մինչև 7 ու… ահա, շարունակում եմ.

Չե՞ս ուզում մի քիչ ննջե՞լ… ավելի հարմար տեղավորվիր նստատեղում. այո, լավ է… ես չգիտեմ գուշակու՞մ եմ, թե՞… ժպտա՜, ես դա էի ուզում, մերսի՜…

Երևի այդ քաղաքում բոլոր կանայք գեղեցիկ են, օդը  ներծծված է անուշահոտություններով… ու չկան բարդույթներ … Փարիզն ես այդպիսին եմ պատկերացնում …

Ինձ թվում է այդ 8 օրերը հավիտենական են լինելու, ինչու՞… չէ՞ որ ինձ ու  քեզ անհրաժեշտ քո համակարգիչը քո հետ է, իմը՝ իմ տանը…

Այս օրերին ես դառնալու եմ համակ ուշադրություն ու կպչելու եմ հեռուստացույցին.: Միգուցե պատահականորեն ինչ-որ մի խենթ օբյեկտիվ քեզ նկարի՞ ինձ համար առանց քո գիտության …

Ալեքսանդր, խնդրում եմ, երբեմն-երբեմն կգտնես ինձ համար ժամանակ, ես, ես… ես… կարծես թե սիրտս նվաղում է այս պահին… ու՞ր եմ գնում քեզ հետ, ի՞նչ է կատարվում իմ հետ… ու ինչե՞ր եմ գրում հիմա ես քեզ ու ինչու՞… հավանաբար ես քեզ ասում եմ բաներ, որ մտածում են միգուցե, բայց բարձրաձայն չեն ասում, իսկ խենթերը ասում են. ահա, պարզվում է ես գրում եմ քեզ, բայց ինքնաարտահայտվում եմ,…լավ է ես հիմա ավարտեմ աս նամակը:

Ժպտա ինձ ու… ես էլ եմ ուզում ժպտալ քեզ… ԱԼԵՔՍԱ՛ՆԴՐ…  եթե քո անունը լիներ ավելի երկար, միևնույնն է, ես այն հաճույքով եմ արտասանում…

Ես քեզ հաջողություններ եմ ցանկանում, անհոգ օրեր ու վայելիր Փարիզը բոլոր հնարավոր պահերին:

Բարի՜ վայրեջք:

Շատ սիրով, լայն ժպիտով ու արդեն կարոտով՝ Աստղիկ

……………………………………………………………….

Անցել է մեկ ամիս ու քո տպավորությունները Փարիզի մասին  թերթելով մի նոր խենթություն ունեմ  քեզ հայտնելու՝ այս անգամ էլի չափածո

Աչքերիդ կապույտ անծիրում

Փարիզը ես տեսա  աշնանը,

Ու Սենը ես տեսա գիշերով

Աչքերիդ կապույտ անծիրում

 

Սենի հայելին աստղազարդ,

ՈՒ աշտարակը Էյֆելյան,

Աչքերիդ կապույտ անծիրում

Ինձ համար Փարիզ են նկարում

 

 Տեսնում եմ  հայացքդ սևեռուն

Սենի խոր  ջրերին հառած,

Իսկ  նա կարծես թե մոլորվել

ՈՒ  էլ  չի գնում առաջ

 

Դու պատմում ես նրան այն մասին,

Որ  փոքրիկ աղջիկ եմ ես հեռվում,

Ու կապույտ աչքերիդ անծիրում

Իր  տեսքով Փարիզ եմ ես փնտրում…

 

իմ սիրտը նվաղած, վիրավոր

Խոսքիդ գգվանքին է կարոտ,

Գորովանք, քնքշանք է հարկավոր

Իմ սրտին նվաղած, վիրավոր…

 

Ահա  Փարիզ, Սէն  միատեղ

Գիշերվա լույսերով ողողված՝

Աչքերիդ կապույտի անծիրով

Ինձ համար Փարիզ են նկարում…

 

Բարի մնաս, միշտ սիրով՝ Աստղիկ

Advertisements

3 thoughts on “Հինգերորդ Մրցույթ-11

  1. Ընկալել եմ գրածիդ խորիմաստությունը, քանզի այլոց անհայտ սուբյեկտիվ իրականությանն էլ եմ տեղյակ: Ապրես, եթե քեզ չճանաչեի, անշուշտ 20 տարեկան հեղինակին կասեի՝ ապրե՛ս, աղջիկս…

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s