Հինգերորդ Մրցույթ-Քննարկումներ

Այս բաժնում կմեկնաբանվեն և կքվեարկվեն ստեղծագործությունները ժյուրիի անդամների կողմից: Մյուսները` առիթ կունենան մեկնաբանելու ստեղծագործությունները` Ապրիլի 26-ին, ժյուրիի քվեարկումից հետո:

Ժյուրիի անդամներին խնդրում եմ լինել ակտիվ այս բաժնում և բացահայտորեն չնշել իրենց ընտրած ստեղծագործությունները:

116 thoughts on “Հինգերորդ Մրցույթ-Քննարկումներ

  1. Որպեսզի հետագայում չխճճվեմ, որոշեցի կարծիքս մաս-մաս գրել: Քանի որ էստեղ մարդիկ բավական լուրջ են տրամադրված, լուրջ էլ քննադատելու եմ: Նեղանալ-մեղանալ չկա:

    Նախ զարմացա, որ կարդացածս առաջին երեք պատմվածքներն էլ այս կամ այն չափով սեքսի մասին էին: Հիմա առանձին-առանձին.
    1. Գաղափարը լավն էր, բայց լեզուն բացարձակապես դուրս չեկավ: Ինչպես կասեր ինձ գրել սովորեցրած մի հայտնի գրող, այստեղ “flowery language” է օգտագործված: Չեմ ասում` հայհոյանքներով գրեք: Բայց արհեստական գեղեցիկ լեզուն էլ է խանգարող: Օրինակ` «տռփոտ» բառը:

    2. Հում գործ էր, վերջաբանն էլ համոզիչ չէր: Ընդհանրապես, կարմիր խնձորի մասին շատ են գրում, ու կարդացածս ամենալավ պատմվածքը կարծեմ կոչվում է «Ինչպես որոշվեց հարսանիքի օրը» կամ նման մի բան: Հեղինակին էլ չեմ հիշում: Խորհուրդ կտայի կարդալ ու տեսնել, թե ինչ մոտեցում կարելի է ցուցաբերել:

    3. Հետաքրքիր մոտեցում էր, ուժեղ արտահայտություններ կային, բայց դրանք խամրում էին թույլերի կողքին: Ձևով Քամյուի «Անկումին» էր նման (բայց չեմ կարդացել էլի «Անկումը», մանր-մունր մեջբերումներից է տպավորություն ստեղծվել: Եթե սխալվում եմ, հազար ներողություն):

  2. 4. Կարդացածներիցս առայժմ այս մեկն է ամենաշատը դուրս գալիս, չնայած որ ասեմ հիացած եմ, սուտ կլինի: Զարմանալի բան 1. էլի սեքսի թեման: Զարմանալի բան 2. նմանատիպ պատմվածք տարիներ առաջ ես էլ եմ գրել, հերոսուհու անունն էլ Մերի էր (եթե անունը նույնը չլիներ, գուցե էդ նմանությունը չտեսնեի): Հեղինակին ամենևին չմեղադրելով գրագողության մեջ (գիտեմ, թե ոնց է բոլորովին տարբեր մարդկանց մտքով նույն բանն անցնում)` կուզեի իմանալ, թե ինչու է հերոսուհու անունը Մերի դրել (որովհետև իմ դեպքում բոլորովին պատահական չէր):

  3. 5. Չգիտեմ էլ էս գործը դուրս եկավ, թե չէ: Երևում էր` հեղինակը լավ կարդացած է, բայց տեքստն ինտելեկտախեղդ էր արել, ծանրաբեռնել: Ածականները չափից դուրս շատ էին ու ավելորդ (սա իմ ճաշակն է. ածականներ չեմ սիրում): Ամեն պարբերությունը կարդալիս հույս ունէի, որ վերջինն է. ծանր էր կարդացվում, զոռով մինչև վերջ գնացի: Տեղ-տեղ շատ դիպուկ էր, տեղ-տեղ ոնց որ բարոյախրատական քարոզ լիներ: Էսպիսի գործերն են, որ ինձ ստիպում են քրիստոնեական գրականությունը թերագնահատել: Իմ կարծիքով, քրիստոնեական գրականությունը կամ պիտի Դոստոևսկի լինի, կամ չլինի:

  4. 6. Սկզբում լավ էր գնում: Ճիշտ է` լեզուն մի քիչ շատ արհեստական գրական էր, բայց ուտվում էր: Հեղինակը փորձել է թաքցնել հերոսի հաշմանդամությունը մինչև վերջ, բայց իրականում հենց առաջին ձեռք բարձրացնելուց էլ պարզ դարձավ, որ ինչ-որ խնդիր ունի: Այնպես որ, կամ պետք էր ավելի լավ թաքցնել, կամ հենց սկզբից էլ ասել: Հա, պատմվածքը լավ էր գնում մինչև էս պահը. «գեղասրունք ու բարակիրան ինչպես մատղաշ բարդի, հրացայտ սև աչքերով ու կրակի շեղջի պես հուրհրատին տվող վարդագույն ուռուցիկ շուրթերով»: Էս արտահայտությունը լրիվ համը հանեց: Ու դրանից հետո էլ համը հանած շարունակեց:

  5. 7. Շատ լավն էր: Վերջապես մի կարգին բան կարդացի: Եթե ճիշտ եմ հասկացել, ապրի հեղինակը, մեսիջը լավն էր: Ուղղակի վերջը կարող էր մի քիչ ավելի համոզիչ սարքել, չէր արել:

  6. 9. Մինչև վերջ չկարդացի: Հազար ներողություն եմ խնդրում հեղինակից, բայց առաջին մի քանի պարբերությունից արդեն ամեն ինչ պարզ էր, շարունակելու կարիք չկար:
    Գերազանցիկ դպրոցականի կլիշեախեղդ շարադրություն 2

    Իսկ էս նախադասությունից կաթվածահար էղա. «չեմ մոլորվի ականակիտ աչքերիդ ալեկոծ ծովում»:

    • Հ.Գ. Մոռացա ասել` էս մրցույթի սաղ աղջկերքը բարակիրան են :))))
      Մեկ էլ` կիսահարբած, օրորվող չի լինում: Օրորվողն արդեն լավ էլ հարբած ա:

  7. 11. Թույլ էր, շատ թույլ: Կարծեմ նախորդ մրցույթում ինչ-որ մեկն ասել էր` հերիք էդ խենթանալ բառը բռնաբարեք: Ես էլ եմ նույնն ասում, ավելացնում նաև թախծելը: Վերջում էլ անհաջող չափածոն է հետևում:

    Ի դեպ, շատ հետաքրքիր կլիներ, եթե հեղինակը հատ-հատ Ալեքսանդրի ութ օրերը Փարիզում նկարագրեր` իր երևակայությամբ: Գուցե հետաքրքիր գործ ստացվեր:

  8. 13. Էս էլ էր լավը: Աչքիս լավ գործերը վերջում են :)))
    Մենակ վերջը մի քիչ համոզիչ չէր: Ի դեպ, հեղինակին կխնդրեի մյուս անգամ չակերտներն այսպես օգտագործել. «»

  9. 14. Մի հատ էլ շարադրություն: Աբորտի մասին կարելի էր ավելի լավ գրել:
    Չգիտես ինչու, էս մրցույթի բոլոր հերոսները կինոժապավենի նման են տարբեր բաներ հիշում: Ժողովուրդ ջան, թվայնացված դարում ենք ապրում, մոռացեք էդ կինոժապավենները:

  10. 17. Դպրոցական շարադրություն չգիտեմորերորդ: Այս ու մնացած շարադրությունների հեղինակներին խորհուրդ տայի նախ հասկանալ, որ դպրոցի հայոց լեզվի նշանակած «5/5»-ը բոլորովին չի նշանակում, որ իրենց գրածը գրական ստեղծագործություն է: Նաև կարելի է սովորել շարադրությունը պատմվածքից տարբերել:

    Բոլոր հեղինակներին կուզեի մի հարց ուղղել. ինչքա՞ն եք կարդում (եթե կարդում եք ընդհանրապես), ի՞նչ եք սիրում կարդալ: Գրելու ի՞նչ փորձ ունեք:

    Դատելով նախորդ մրցույթից` ենթադրում եմ, որ հեղինակներից շատերը նեղվելու են ու ասելու են` դու ի՞նչ ես գրում որ: Եսի՞մ, երևի ձեզնից լավ չեմ գրում, բայց եթե ընդգրկվել եմ ժյուրիի կազմում, թույլ տվեք իմ անկեղծ կարծիքը ասել: Կարող եմ գրել` ապրեք, բրավո, հանճարներ եք, բայց ի՞նչ օգուտ դրանից: Ոչ դուք կաշխատեք ձեզ վրա, ոչ էլ ես իմ գնահատականը տված կլինեմ:

    Վերջում կուզեի մի խորհուրդ տալ այս մրցույթի մասնակիցներից շատերին. ձեր տեքստերն ավելորդ ածականներով մի ծանրաբեռնեք, դրանից տեքստը տուժում է: «Երբ ածական ես բռնում, սպանիր այն: Չէ, նկատի չունեմ` ամբողջությամբ, բայց սպանիր մեծամասնությանը, որպեսզի մնացածներն արժեք ունենան: Նրանք թուլացնում են, երբ իրար մոտ են գտնվում: Նրանք ուժեղացնում են, երբ իրարից հեռացած են»: Էս էլ ես չեմ ասել, Մարկ Տվենն ա ասել, ու ինքը հաստատ ինձնից էլ, ձեզնից էլ հազար անգամ լավ ա գրում:

    Հազար ներողություն սուր խոսքերիս համար: Ավելի մեղմ չէի կարող: Շնորհակալություն մատների վրա հաշված լավ գործեր ուղարկողներին:

  11. Նախ շնորհակալություն բոլոր ստեղծագործությունների հեղինակներին այս մրցույթին մասնակցելու համար: Ինչ որ տեղ հետաքրքիր է այն մարդու ասելիքը, որը ոչ ստեղծագործական կանոններին է հետևում, ոչ էլ չափանիշներ է ընտրում: Այտեղ պարզապես հոգուց բխած ստեղծագործություններ են, մեզ հաճելի է կարդալ, կարծիք հայտնել, պարզապես ասել այն, ինչ զգում ենք տվյալ ստեղծագործությունը կարդալու պահին: Ասեմ, որ արձակ ստեղծագործություններն ինձ ավելի դուր եկան, քան չափածոները: Այնտեղ մի տեսակ չափը պահելու ընթացքում կորել էր ասելիքը, իսկ միտքն արտահայտելիս չափն էր աղավաղվել: Հիմա իմ կարծիքը այս մրցույթի ստեղծագործությունների մասին: Ես բոլորին չեմ անդրադառնա, միայն նրանցից կգրեմ, որոնք ավելի են տպավորվել իմ ընթերցելու ընթացքում:
    1. Ցանկության բույրը
    Նախ իմ մոտ տպավորություն էր, որ ստեղծագործողն իր կյանքում ավելի շատ արտասահմանյան գրականություն է կարդացել, մի տեսակ արևմտյան գրականություն շունչ կար, բայց հետաքրքիր էր, պարզ, սահուն շարադրված, թվում է, թե սովորական մարդկային հարաբերություններ են: Հեղինակն այնպես վարպետորեն է անձի կերպար հաղորդել իր իսկ թուլությանը, ներկայացրել կնոջ կերպարով, բայց դա իրականում պարզապես թուլություն է սիգարի, հաշիշի, կամ նրաց նման մեկ այլ մարդու կյանքը թունավորող անպետքության հանդեպ:
    3.Դեղնակարմիր տերևներ
    Խոհափիլիսոփայակն էր, ավելի շուտ մենախոսություն, քան պատմվածք, բայց գեղեցիկ էր մատուցված:
    6.Հայրը, տղան և կարմիր ժապավեններով աղջիկը
    Ցավոտ իրական պատմվածք: Լավ էր շարադրված ու հետաքրքիր կարդացվում էր: Լավն էր:
    8.Իմ քսանմեկ…
    Սա նույպես ցավոտ իրական պատմություն էր, մեր չսպիացած վերքերից:
    11.Ութ օր Փարիզում
    Միակողմանի սիրո մենախոսություն, երևի այն պատմություններից մեկը, որ հորինում են կանայք, հավատում ինչ որ տեղ` ուժ հավաքելու վաղվա միապաղաղ օրվան դիմակայելու համար:
    13.Էշն ու ավանակը
    Թվում է հասարակ, մի պարզ պատմություն, դե մարդը հանդից տուն է գալիս… Հիշում եմ դպրոցական տարների սովորած բանաստեղծությունը
    Խոնարհ ու հեզ
    Մի հոգնած եզ,
    Արորն ուսին
    Ճանճը պոզին
    Մի իրիկուն
    Գալիս էր տուն:

    Մին էլ ճամփին
    Մի ուրիշ ճանճ
    Հենց նստածին
    Ասաց. – Տո, մանչ,
    Էս եզան հետ
    Որտեղի՞ց էդ:

    Քիթը տնկած
    Ճանճը ասաց.
    — Մենք որտեղի՞ց.
    Վարում էինք,
    Վարատեղից:
    Սրա ասելիքն այնքան արդիական ու խորն է իմ կարծիքով, անկեղծ, ես մի պահ վերնագիրն էլ փոխեցի ու ամեն ինչ իր տեղն ընկավ: Ես վերնագիրը կգրեի Հավատանք, որ փոխենք:
    Ախր շատ է մեր իրականությունից գրված է…
    14.Լավն էր: Էլի արդիական, էլի շատ շատերի համար անցնել- չանցնելու ճանապարհ: Սրա համար էլ վերնագիր ընտրեցի, ու ես կանվաներ Համր ճիչ :

    Այսքանը:

  12. Գուցե որոշ հեղինակներ գոհ չլինեն ժյուրիի մեկնաբանություններից, բայց այդ հեղինակներին կխնդրեմ մոտենալ քննադատությանը ավելի գործնական տեսանկյունից: Ի վերջո, ոչ ոք ժյուրիի կազմից չի ցանկանում նսեմացնել ինչ-որ մի հեղինակի կամ իր ստեղծագործությունը: Առողջ քննադատությունը, միայն կօգնի հեղինակին նայել իր ստեղծագործությանը միկրոսկոպիկ պրիզմայով:

    Ինչպես Ռիմա Խաչատրյանն էր նշել իր հարցազրույցում, ժամանակակից գրողը ունի որոշ պարտականություններ իր և ընթերցողների համար:

    5. Ի՞նչ է պակասում ժամանակակից հայ գրողին:

    -Ժամանակակից հայ գրողին, կարծում եմ պակասում է ինքնաքննադատությունը (իհարկե ասածս անխտիր բոլորին չէ, որ վերաբերում է): Շատ ավելի ուրախ կլինեի, եթե տեսնեի մինչև վերջ հղկված, մշակված, իմաստային առումով ասելիք պարունակող ու որ ամենակարևորն է, չկրկնվող գործեր, որոնք, եթե անգամ շոշափում են արդեն բազմիցս մեկնաբանված թեմա՝ ասել է թե՝ կրկում են թեման, գոնե նորը լինեն մատուցման ձևով ու մեկնաբանությամբ: Հատկապես կուզեի, որ յուրաքանչյուր գրող նայեր իր գործերին ոչ թե զգացմունքային ընթերցողի աչքերով, որին դուր են գալիս հոգի շոյող պատկերներն ու հուզում են գեղեցիկ շարադրված բառերը, այլ ամենախիստ քննադատի աչքերով, որ կասկածի տակ է առնում ամեն բառ ու ստորակետ: Սա իմ կարծիքով կբերի ինքնակատարելագործման, որն էլ ավելի ու ավելի լավ գրելու բանալի կարող է լինել: Այսինքն իղձս է տեսնել թարմությամբ հագեցած ու նորովի մեկնաբանված աշխատանքներ՝ հնարավորինս հղկված ու թրծված կառուցվածքով:

  13. Իսկապես եմ ասում,վոր շատ լավ գորցեր կարդացի:Առաջինը,որը լրիվ իմ ճաշակով էր ու այն ոճով էր գրված,որ չէի ալարի կարդալ,դա համար 7-ինտելեկտուալներն-էր:Ես ,չգիտեմ ունեմ այդ իրավունքը,թե`ոչ,բայց խորհուրդ կտամ հեխինակին աճեցնել այն,շատ մեծանալու տեղ ունի գործը.կարդացի,կարդացի ու մեկ էլ ափսոսեցի,որ շուտ վերջացավ ուփ կարելի է ասել առանց վերջաբանի.շնորհակալություն,իմ հավանած առաջին սիրելի հեղինակ:1 ու 3 գործերը նույնպես հավանեցի,չնայած կարդալուց հետո դրանք ինձ շատ նման թվացին,այնուամենայնիվ գեղեցիկ և զգացական գործեր են,հաճելի ընթերցվող և դյուրամարս:Ապրեն նաև 1 ու 3-րդ գործեերի հեղինակները:1 ու 3 գործերի արանքում երկրորդ գործը չտեսա,երևի մոռացել են դնել:Չէ,իսկ եթե ավելի ճիշտ,ես մեկ բառով կբնութագրեի այն`էշություն.պարզ երևում է,թե դրա հեղինակը թամբալ է ու առաջին իսկ գրած թղթից առանց ծավալելու ու գրական արժեք տալու ուղարկել է.2 գործի հեղինակին`ամոոոթ:

  14. վաաայ տառասխալներիս ու մնացած թերություններիս համար խնդրում եմ չքարկոծեք,ներողությո ւն: 😀

  15. 13-էշն ու ավանակը-,,,գեխեցիկ գործ էր,գեղջկական,աշխարհը ինչ կեղտերի ու պռոբլեմների մեջա,իսկ մեր գյուղացին ու էշերը էլի նույն անմեղ-մեղավոր հարաբերությունների մեջ են,չնայաց մեր գյուղում երբեք էշ չեմ տեսել,բայց մի տեսակ մեր գյուղը հիշեցի:Շնորհակալություն նաև 13-ի հեղինակին:
    12-սն էլ հետաքրքիր էր.մի բան,որ ուղղակի կարող ես նստել ու կարդալ,մտնել ուրիշի կյանք,գնալ հասնել աշխարհի որ ծայրը.ինձ միշտ էլ գրավում են օտար անուններով գործերը:ապրե´ս, 12-ի հեղինակ:
    5-ը օրագրական գործ է բնականաբար,լավ ու խելացի մարդու կողմից գրված,էդ ոճի սիրահարները կարող են սիրով կարդալ,ես էլ եմ կադացել,բայց ցավոք այդ տեսակի համար գլուխ չեմ կոտրում:Գնահատում եմ գործը բարձր.շատ հղկված է:Շնորհակալություն 5-ի հեղինակ,քո գործը նույնպես արժանի է հաղթանակի:
    16-17 գործերը թույլ եմ կարծում:Ներողություն եմ խնդրում հեղինակներից կարծիքիս համար:
    Թերևս բոլոր գործերի մասին չկարողանամ հիմա իմ բնութագրերը տալ,քանզի այսքան տարբեր ափսեներից միառժամանակ ուտողը դժվար թե լավ մարսի:Ավել-պակասի համար էլ կներեք:Հա ավելացնեմ,որ ես սովորական ընթերցող եմ,այսինքն ժյուրի չեմ:

  16. Շատ շնորհակալություն բոլոր հեղինակներին հուզիչ ու տպավորիչ պահեր պարգևելու համար: Շատ էին այն գործերը, որոնք ազդում էին, զգացնել տալիս այս կամ այն դրվագում, բայց ընդհանուր վերցրած գրելու տեխնիկան թույլ էր: Որոշ հեղինակներ շատ հաջող թեմաներ էին վերցրել, բայց ներկայացնելիս կաղել էին: Կար նաև հակառակ պատկերը: Չնայած թերություններին՝ գործերից ամեն մեկը լավն էր յուրովի, ու չեմ փոշմանում դրանք ընթերցելու ու ինքս ինձ վերլուծելու համար:
    Առանձնացնեմ մի քանիսը, որոնց մասին կուզեի մի քանի խոսք ասել:
    “Արևոտ Արծիվը”-շատ հավանեցի աֆորիտիկ մտքերը, հոգեբանական պատկերները:
    “Մա’մ ..մի’ արա”-ընդհանուր հավանեցի, ընթացքը, լուծումը, ամեն ինչ հետաքրիր էր ու տպավորիչ, բայց մի բան կուզեի փոխվեր այդ պատմվածքում. հեղինակային խոսքը, պարզ նկարագրությունը շատ մեծ տեղ էր գրավում: Փոխարեն ասելու ՝ նրա աչքի դիմաց պատկերներ երևացին .. տաք ջուրը այրեց լեզուն (օրինակները պատմվածքից չեն, ընդհանուր ասելիքս հասկացնելու համար եմ մեջբերել), պիտի այնպես նկարագրվի, որ ընթերցողի աչքի առաջ պատկերների պես երևան, ասենք՝ հերոսի խոսքով՝ մենախոսությամբ, երկխոսությամբ…: Դե’, սա իմ անձնական կարծիքն է:
    “Թատերական փողոց, քսանինը”-շատ հավանեցի անակնկալ լուծումները, փոխկապակցվածությունը, նովելիկ մտածողությունը:
    “Ութ օր Փարիզում”- այս գործը ինձ դուր եկավ այնքանով, որ հուզեց ու հիշեցրեց իմ նույն ապրումները, երբ սիրելիս գնում էր Հունաստան: Ես այդ տողերը մտքումս ունեի, հենց այդ տողերը, բայց չկարողացա դրանք փոխանցել հենց այդ տեսքով նրան: Եթե այն ժամանակ կարդացած լինեի, անպայման կպրինտեի ու կտայի նրան… Չնայած ապագայում էլ գուցե պետք գա:
    “Ինտելեկտուալները”-լավ էր գրված, անակնկալ վերջաբանով, որից փշաքաղվեցի:
    “ՀԱՅՐԸ, ՏՂԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԺԱՊԱՎԵՆՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ”- նովելիկ մտածողություն, լավ կառուցված պատմվածք՝ անակնկալ ու խորհելու տեղիք տվող վերջաբանով: Շատ հավանեցի:
    “Կյանքի վերանորոգված օրագրից”-հավանեցի անմիջականությունը, անտեսանելի շփումը ընթերցողի հետ, մտքերը, եզրահանգումները:
    “Դեղնակարմիր տերևներ”-լավ էր գրված, ինձ դուր եկավ գրելաոճը, թեման, իմաստը, միայն թե լավ կառուցված նախադասությունների կողքին կային նաև թույլ կառուցվածքով աչքի ընկնող մտքեր ու տողեր:

  17. Արդեն ինքս ինձանից եմ սկսում զզվել, ճիշտն ասած, մի կարծեք, թե հաճույք եմ ստանում բացասական կարծիք հայտնելիս: Չնայած, ի ուրախություն ինձ, լավ աշխատանքներ կային (3, 6, 12):
    Գնացինք:

    1. (Ցանկության բույրը)
    Պոպուլյար պոռնոգրաֆիկ պատմվածքի բառապաշար+Ռեմարկի «Երեք ընկերները» ժամանակին աղտոտած կլիշեներ+տրիվիալ այլաբանությամբ ավարտ: Բովանդակությունն իսպառ բացակայում է: Այնպիսի տպավորություն էր, որ հեղինակը կարող էր ավելի լավ բան գրել, բայց մի քանի իր կարծիքով տպավորիչ արտահայտությունն իր կարծիքով բավական էր ընթերցողի վրա իր ուզած տպավորությունը թողնելու համար:

    2. (Նամուսը թանկացել է)
    Երկխոսությունները դինամիկ/բնական չէին, շարադրանքը ստանդարտ էր: Չեմ ուզում հավատալ, որ կան մարդիկ, ովքեր նորմալ կյանքում օգտագործում են «հենց սկզբից էլ համաձայն չէր իր տղայի և իմ միությանը» կարգի ձևակերպումներ: Պատմվածքն էլ, իհարկե, գաղափարախոսական տեսանկյունից ողջունում եմ հայ ռազմահայրենասիրական ադաթների դեմ բացահայտ պայքարելը, բայց չեմ սիրում, երբ գրական աշխատանքի արժեքը ոչ թե գրական է, այլ գաղափարախոսական: Ու դա բավականին օբյեկտիվ թերություն է՝ օրինակ, Տոլկիենի «Մատանիների Տիրակալի» դեպքում ունենք ճշմարտության պլյուրալիզմ, սև ու սպիտակ բարոյականություն և այլ գաղափարական թույլ կողմեր, բայց աշխատանքի գրական ու էսթետիկ արժեքն այն դնում են որոշակի բարձրության վրա:
    Աշխատանքը շարադրանքի ու խարիզմայի պակաս ունի, ինչով էլ բացատրվում է ծավալի փոքրությունը: Ես ինձ չզգացի հերոսների կողքին, չզգացի ընտանեկան վեճի/հիվանդանոցի կոլորիտը, չզգացի բժիշկների դիլեման իրենց աշխատանքի ու իրենց անձնական արժեքների հետ կապված և այլն:

    3. (ԴԵՂՆԱԿԱՐՄԻՐ ՏԵՐԵՎՆԵՐ)
    Stream of consciousness էր, այդ ժանրն այնքան էլ չեմ սիրում, պարունակությունն էլ իմը չէր, բայց օբյեկտիվ եթե նայենք՝ բավականին հաջող աշխատանք էր: Նամանավանդ ռիթմը շատ դինամիկ էր ստացվել: Ենթավերնագիրը (Նրանց, ովքեր ուզում էին սաղարթ լինել, բայց խաշամ դարձան…) դուրս եկավ:)

    4. (Դու ո՞վ ես…)
    Գաղափարը Դիքենսի «Մեծ Սպասումներից» էր, պատմվածքը երկու լուրջ խնդիր ուներ.
    * Ոճական: Հեղինակի բառապաշարն ու պատմվածք կառուցելու ձևը հուշում էին, որ նա կարդալ այնքան էլ չի սիրում՝ գրական քիչ բան կար, ավելի շատ Արմենչիկի երգերի բառերից նվաղող ու դիսկոների մշտական հաճախորդ աղջկա նույն երիցս նզովյալ հուշատետրային զեղում էր հիշեցնում:
    Ժողովուրդ, պատմվածքը պատմվածքի նման կառուցեք, որ կարդացողը հնարավորինս կարողանա առանձին տարրերի վրա ուշադրություն դարձնել: Օրինակ՝ ուղղակի խոսքի: Նույն սկզբունքն էլ լուսանկարչության մեջ է գործում. սկսնակ լուսանկարիչները կենտրոնանում են նրա վրա, թե ինչ են նկարում, բայց նկարելու ձևը շատ ավելի կարևոր է՝ պետք է օբյեկտներն ու ֆոկուսի կետերն առանձնանան, պետք է ծավալ լինի, ոչ թե հարթ, միապաղաղ, գրական շարադրանքից զուրկ մտքերի շարան՝ իբր թե գրական հայերենով գրված:
    * Էթիկ. ես ինքս մի անգամ պեդոֆիլիայի մասին պատմվածք էի փորձում գրել, ու ժամանակին կանգ առա: Որովհետև բաներ կան, որոնց մասին էթիկ չի գրել, եթե տեղյակ ես միայն ֆիլմերից ու գրքերից: Եթե հեղինակը սեփական/դիտարկված ապրումների հիման վրա է գրել, ապա չի կարողացել այնքան լավ ներկայացնել, որ ես հավատամ:

    5. (Կյանքի վերանորոգված օրագրից)
    Քննադատության պես մի բան, որից խուսափելն ավելի ճիշտ է…
    Ինչքան էլ սա նման լինի քննադատության, ամեն դեպքում կարիք չեմ զգում տրամադրելու որևէ մեկին`մի պարզ պատճառով, սա կտակ է մահվան մահճում պառկած մի երիտասարդի,ավելի ճիշտ գամված, որովհետև արդեն բավականին թույլ եմ քայլելու համար`անբուժելի հիվանդությամբ…Գուցե խղճացիք կամ հետաքրքրությունը տեղի տվեց (երկրորդն ավելի հավանական է), սակայն ամենևին ինձ չի հուզում.ես գնում եմ սրբագործված անհայտություն,դուք մնում եք անհայտ հայտնության մեջ…
    Գրական աշխատանք չտեսա այստեղ, նույնիսկ մինչև վերջ չկարողացա կարդալ:

    6. (ՀԱՅՐԸ, ՏՂԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԺԱՊԱՎԵՆՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ)
    «Խենթ» բառի և իր ածանցյալների մասին իմ ասածը տարածվում է նաև «անջրպետվել» բառի վրա:
    Չնայած այդ ամենին, առաջին իսկ նախադասությունից դուր եկավ: Հեղինակին խորհուրդ կտայի աշխատել բառապաշարի վրա: Մեկ էլ՝ վերջում պատմվածքը շատ անհամասեռ դարձավ ու չափից դուրս ոչ պատմվածքային, հրապարակախոսական ավարտվեց:

    7. (Ինտելեկտուալները)
    Հեղինակը սովետական «Карнавальная Ночь» ֆիլմի Օգուրցովին է հիշեցնում. գործող անձին ներկայացնելու ձևը՝ имя-отчество-место работы 😀 զվարճալիոտ էր, բայց թույլ: Հեղինակն ակնհայտորեն բագաժ ունի, բայց չի սիրում այն օգտագործել:

    8. (Ի՜մ քսանմեկ…նվիրում եմ ՀՀ բանակի կազմավորման 20 ամյակին)
    «Նախկին ծով թախիծը պարուրեց հոգիս: Կինոժապավենի նման հիշողությանս ամբարից պտտվեց անցյալի իրադարձությունների սկավառակը». որ կարդացի, նույնիսկ ես խաչակնքեցի:
    Մայիսյան մի իրիկնամուտին смеркалось: Սարսափում եմ պատկերացնել, թե հեղինակին իր սեփական աշխատանքը դուր է գալիս:

    9. (Մենախոսություն քեզ հետ)
    Գովազդային ընդմիջում էր: Մի քիչ կարդացի, զգացի, որ ուղեղս հոսում է ականջներիցս: Անկյունագծով կարդացի, որ գոնե մինչև վերջ հասնեմ ու մոտս խնդրանք ծնվեց՝ hetanos ջան, նման պատմվածքների վրա индикатор спонтанного безумия ( http://img-fotki.yandex.ru/get/5410/124082307.1/0_55bc8_fcf03175_XS ) դիր, էլի, որ նախազգուշացված լինենք:

    10. (Ջութակս, հարազա՜տս…)
    «Երիտասարդի հայրը ջութակահար էր»:
    Սկիզբ, որ չի տրամադրում շարունակությունը կարդալ: Ինչն այստեղ առաջին նախադասություն է, «02» հաղորդման ժամանակ կարող էր սյուժեի երկրորդ նախադասություն լինել: «Այսօր երաժշտական գործիքների խանութի աշխատակցի նկատմամբ անբարո գործողություններ իրականացնելու համար ձերբակալվել է Մաշտոցի շրջանի բնակիչ, երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող Ս. Բռնաբարը» նախադասությունից հետո:
    Լուրջ, պատկերացրեք.
    «Այսօր երաժշտական գործիքների խանութի աշխատակցի նկատմամբ անբարո գործողություններ իրականացնելու համար ձերբակալվել է Մաշտոցի շրջանի բնակիչ, երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող Ս. Բռնաբարը»:
    (վիդեոսյուժե ձերբակալության ու դեպքի վայրի պատկերներով):
    «Երիտասարդի հայրը ջութակահար էր»:
    Շարունակությունն արդեն 90-ականների առաջին կեսի «Լրաբերի» սյուժե է հիշեցնում: Ու ոչ միայն:
    «Գարնանային զով երեկո էր»: Смеркалось.
    «Քեզ ասում եմ արի՛, թե չէ՝ ուժով քեզ կբերեն էստեղ»:))) չեմ կարծում, որ նման մարդը նման բառեր օգտագործեր: Հետո՝ սովորաբար այդպես չի լինում, հարբած-քրտնաբույր մի համբալ տղայի ուսը գրկում է, ասում. «Վայ էս ում ախպերն ա, ջիգյարիդ մեռնեմ, էս նվագում ես, հա՞, արի մի հատ ախպերների համար նվագի, սիրունն էլ թող գա մեզ հետ քեֆ անի», աչքով անում աղջկան ու տղայի ականջին ասում. «Ապեր էս քաՁդ ա՞», ընթացքում կիսով չափ հրելով-կիսով չափ քարշ տալով դեպի «օբԷկտ»: Իրականում մարդկային բռիությունը հազվադեպ է հեղինակի գրածի պես ռոմանտիկ և ուղիղ լինում, նման «հոպարազավրերն» էլ սովորաբար իրենց բռիությունը քրտնածաջիգյարախառն են անում, ոչ թե դիմում, ինչպես գեստապոյի սպան փոքրիկ Ավղաամին:)
    Բյուրը ճիշտ նկատեց՝ որտեղ հեղինակին իր խոսքը համոզիչ չէր թվում, ածական էր ավելացնում: Փաստորեն, գրեթե ոչ մի տեղ հեղինակին իր խոսքը համոզիչ չէր թվում:

    11. (ՈՒԹ ՕՐ ՓԱՐԻԶՈՒՄ)
    Հերթական խենթը: Մեղա քեզ տեր: Մեկ էլ, երբ պատմվածքին չափածո եք ավելացնում, հաշվի առեք, որ այն կարող է ավելի վատը լինել, քան պատմվածքը: Ինչքան էլ որ պատմվածքը վատը լինի:
    Բանաստեղծության վիճակագրական անալիզ իրականացրեցի.
    6 տուն
    24 տող
    100 բառ
    Որոնք պարունակում են առնվազն 4 անգամ կրկնվող.
    4 «Աչքերիդ կապույտ անծիրում»
    5 «Փարիզ»
    4 «Սեն»
    Որոնք միասին կազմում են.
    12+5+4=21 բառ
    Բանաստեղծության գրեթե մեկ քառորդը:) նման վիճակագրությունը հաճախ ցույց է տալիս, թե ինչի մասին է փորձում գրել հեղինակը: Իսկ տվյալ դեպքում հեղինակը ֆրանսիայի հետ կապված ռոմանտիկ սենտիմենտի վրա է խաղում: Ու սարսափելի վատ է խաղում:

    12. (Թատերական փողոց, քսանինը)
    Նկատողություն. «համտեսելով չեխական հեռուստածրագրերը» — Գոռ Թամազյանի «ծանուցագիր/նկատողություն/ռեպորտ» ճաշակելը հիշեցի, եկեք հեռուստածրագրերը դիտենք կամ աչքի անց կացնենք: Հետո, եթե հեռուստածրագրերի չեխական լինելը պատմվածքի մեջ չի ամրագրվում, կամ նշված է միայն նրա համար, որ ընթերցողը պատկերացում կազմի հերոսի գտնվելու վայրի մասին, ապա հիշատակել դրա մասին այդ կերպով պետք չի՝ բռի հնարք է: Ավելի լավ կլիներ հեռուստահաղորդումներ թվարկել, հենց չեխերեն վերնագրերով: Կոլորիտ էլ կփոխանցեր:
    Ընդհանուր առմամբ, բարեխիղճ ու հետաքրքիր աշխատանք էր, բայց մասշտաբը պատմվածքի համար մեծ էր վերցրած, դրա համար էլ հանգուցալուծումը չարդարացրեց պարունակությունը: Հեղինակին խորհուրդ կտայի, եթե կարելի է, վերամշակել ու գոնե վիպակի չափսի հասցնել: Ինձ հետաքրքիր են Պատրիկն ու իր ընկերները, Միխալը, Թերեզան ու մնացածները: Փորձիր նրանց տեսնել որպես մարդիկ, որոնք ոչ թե իրենց համար նախանշված դերն են խաղում քո պատմվածքի միտքն ընթերցողին հասցնելու համար, այլ ինքնուրույն կյանքով են ապրում, մղումներ ունեն, խնդիրներ ունեն: Կարծում եմ՝ քեզ մոտ դա կստացվի:

    13. ( ու ավանակը)
    Կլիշե ռազմահայրենասիրական, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի արտադրության. «ճիպոտի պես նիհար, միջահասակ մարդ էր», «ծյուղի մերձակայքում ծփում էին ցորենի ոսկեշող դաշտերը»:
    Շատ վատը չէր, բայց լավն էլ չէր: Ավարտն ամեն ինչ կարող էր մի քիչ փրկել, եթե «Մոխրու՜կը… հարազատ վայերից հեռանալուց և այս վայրենիները ձեռքն ընկնելուց հետո Մոխրուկը դեռ ոչ մի անգամ չէր լսել իր անունը: Բոլորը նրան <> էին անվանում, իսկ այսօր հենց այդ անվան հեղինակի շուրթերից հնչեց իր անունը` ականջ շոյելու չափ հարգալից տոնով, բայց արդեն ուշ էր…»-ը համը չհաներ:

    14. (ՄԱՄ…ՄԻ ԱՐԱ…)
    Պատմվածք 2-ի ու 4-ի նկատմամբ արված նկատողություններն ուժի մեջ են: Էլի գրական արժեքից իսպառ զուրկ աշխատանք:

    15. (Արևոտ Արծիվը)
    Մեղա, մեղա, վերջերս շատ ցինիկ եմ, բայց միանգամից պատկերացրեցի, որ Խաչիկ Ասրյանը երազ է տեսնում.
    -Մի՛ չափազանցրու, ես երբևէ իմ կյանքում առավել երիտասարտ արծվի չեմ ճանաչել:
    -Դու հիանալի ես առավել, քան պատմում էին քո մասին երգերդ:
    Բառապաշարն իրոք սարսափելի էր: Երբ հայոց լեզվի ուսուցչուհիները հպարտանում են հայոց լեզվի հարուստ բառապաշարով, պետք չի նրանց հավատալ ու ստեղծագործություն գրելիս հոմանիշների-հականիշների բառարան կարդալ: Հերոսների զգացողություններն ու արարքներն արդարացված/տրամաբանական չէին, ոչ մի բան բնական չէր՝ ընդհակառակը, ամեն ինչ համապատասխանեցված էր հեղինակի կոնցեպցիային: Որն էլ իրենից առանձնապես մեծ արժեք չէր ներկայացնում:

    16. (Ափսոս …)
    «Ապրիլ է արդեն»:
    Смеркалось. Ընդհանուր առմամբ, ինչ կասեմ հաջորդ պատմվածքի մասին, այս մեկի մասին էլ է կիրառելի (բացի տարիքային խմբից, քանի որ բնավ չեմ պատրաստվում հեղինակի հիպոթետիկ ամուսնուն մեղադրել պեդոֆիլիայի մեջ):
    Սրտաճմլիկ աշխատանք էր իրականում: Պարունակություն կար, բայց հեղինակը սարսափելի վատ գրող է: Ցավում եմ՝ կարելի էր նույն բանն ավելի լավ գրել:

    17. (Արարատը` շալի անցքերից)
    Բազմակետերի չարաշահում (ինձ որ հարցնեք, ընդհանրապես բազմակետ օգտագործելը մահացու մեղք կհայտարարեմ) = թույլ ոճի նշան:
    Աշխատանքն էլ իր էությամբ, ասենք, 5-րդ դասարանցու համար վատ շարադրություն չի, ավելի վատերն էլ եմ տեսել (մեղա, մեղա, իմ սեփական շարադրություններն էլ այդ տարիքում ավելի լավը չէին): Բայց որպես մրցութային պատմվածք, այն էլ չափահաս մարդու գրած՝ հը-ը:

    • Կարծես թե հատուկ նստել եք թվաբանությո՞ւն արել, ինչ ասեմ, դուք այն դիտում եք «ֆրանսիայի հետ կապված ռոմանտիկ սենտիմենտի վրա է խաղ»- իսկ իրականում իմ ապրումներն են, դուք ինձ խիստ վիրավորեցիք

    • Ես Ձեր հարցից կջնջեմ հեգնանքն ու կպատասխանեմ անկեղծորեն, Ֆրանսիան իմ երազների քաղաքն է, երբեէ կլինե՞մ այնտեղ, աստված գիտե,

      • 🙂 Փարիզը ձեր երազների քաղաքն է: Ինչպես նաև մնացած մի քանի միլիոն նախկին սովետական կանանց երազների քաղաքը:
        Ասածիս նպատակը հեգնանքը չէր, այլ ցույց տալը, որ դուք ունեք իլյուզիաներով ապրելու հակում: Ինչպես Փարիզի մասին իլյուզիաներով (որն իրականում հայտնի է իր հիգիենայի պակասով տառապող ու ներվային, շտապող բնակիչներով ու բավականին կեղտոտ հասարակաց տներով), այնպես էլ սեփական ստեղծագործության արժեքի մասին իլյուզիաներով:

    • Ես երջանիկ եմ մարդ եմ, անգամ այս շրջանում, որ աշխատանք չունեմ
      բայց ունեմ հավատ (երբեմն միամտության աստիճանի), համաձայն եմ, իլյուզիաներ, որոնք ապրելուս օգնում են
      լավատես եմ շատ, անգամ արտահայտվելիս թե՛ բանավոր խոսքում ու թե՛ իմ ստեղծագործություններում, այդպես էլ Փարիզը, ինչու՞ մտածեմ որ այն « հայտնի է իր հիգիենայի պակասով տառապող ու ներվային, շտապող բնակիչներով ու բավականին կեղտոտ հասարակաց տներով», երբ նամակ եմ տալիս իմ բարեկամին թռիչքի ընթացքում նրա հետ լինելու համար

      Ես Ձեզ գրել եմ FB-ում ու կուզենայի զրուցել իմ ստեղծագործությունների մասին, եթե կունենաք ժամանակ

  18. Էս գիշերվա կեսին, այսինքն իմ ունեցած ամենահրաշալի ժամանակը, երբ ես կարդում եմ սովորաբար ու վայելում` օրհնելով հեղինակներին, ահա այս չարաբաստիկ ժամին (չարաբաստիկ մասնակիցների համար), որոշեցի մրցույթի գործերը կարդալ, կարդացի վերևից ներքև` 17, 16, 15 ու էլ չդիմացա. գլուխս անորակ գրածների պատճառով ցավում է, եկա` ասելու, չէ, գոռալու, որ գնացեք ու գիրք ԿԱՐԴԱՑԵՔ, ԿԱՐԴԱՑԵՔ, ԿԱՐԴԱՑԵՔ: Ֆոլքների օրագրերում եմ կարծեմ կարդացել, գրում էր, որ ուզում է էնպիսի գրականություն ստեղծել, որ ընթերցողը չափսոսա կորցրած ժամանակի համար:
    Եթե դուք էլ կարդաք, դրանից հետո կխնայեք ոչ միայն ձեր ժամանակը, այլև ուրիշների:
    Վաղը մյուսներին էլ կկարդամ, էսօր ես սպանված եմ, ի վիճակի չեմ:

  19. Հասմիկի վերջին նախադասությունը հեռացվել է իմ կողմից:

    Հասկանում եմ, որ որոշ հեղինակներ շտապել են և մրցույթին հանձնել են չմշակված և ոչ սահուն ստեղծագործություններ: Ցավոք սրտի, իմ կարծիքով, այդ որոշ հեղինակների տոկոսային հարաբերությունը գերազանցում է 2/3-ին:
    Այնուամենայնիվ, կխնդրեի ժյուրիի անդամներին ցուցաբերել մի փոքր հանդուրժողականություն և համբերություն: Խնդրում եմ քննադատել և մեջբերել պատմվածքների թերությունները`խուսափելով օգտագործել այլ էպիտետներ, որոնք այս մրցույթների հանդեպ միայն կթողնեն բացասական նստվածք` հեղինակների և ընթերցողների մոտ:

    • Դավիթ ջան, իսկապես երեկ գիշեր գխացավի դեղ խմեցի, կատակ չէի անում, ոչ էլ հաճույքից նվաղելով էի գրում:
      Հիմա մյուսներին էլ կանդրադառնամ, իսկ թույլ կողմերին չեմ անդրադառնում, որովհետև ցավոք սրտի նկատել եմ, որ ասած-չասած մի հաշիվ է:

  20. Մրցույթներում կամ առհասարակ արագ կողմնորոշվելու համար, թե որն էր ավելի լավը կամ իմ քիմքին շատ հաճո, բացի այն, որ առանձին թղթիկի վրա հատ-հատ նշում եմ թերի ու լավ կողմերը, մոռանում եմ օգնական թղթիկս ու փորձում հիշել` ինչ կարդացի, որը տպավորվեց ևլն:

    Սիրով և փոշու մեջ մարգարտահատիկ գտածի ոգևորությամբ նշում եմ երկուսը` ինտելեկտուալները և թատերական փողոց 29ը: Աչքի զարնող և աչքս սիրով մտնող առավելություններն են թեթև ու համով պատմելաոճը, առանց անհարկի շահարկումը ածականների, գունագեղ բառերի, հոմանիշների, որոնք խցանվում են շարադրությունների մեջ ու կանգնում ընթերցողիս կոկորդին:

    Հասկանում եմ, որ դպրոցում կամ մտերմիկ շրջանում գրածներից շատերը ծափողջյուններով կընդունվեին, հիշենք, որ նմանատիպ հարազատ վայրերում մեր թերությունները սիրում են, որ հաճելի է, բայց ոչ օգտակար: Ես հիմա ուզում եմ մի քանի օգտակար, բայց ոչ այնքան հաճելի դիտարկումներ անել: Կարող եք ընդունել դեղահաբի պես, ինչպես ես երեկոյան, երբ գլուխս ցավում էր վերը նշված պատճառներից: Ի դեպ, դեղահաբը շոկոլադ չէր, այլ դառը կլոր սպիտակ մի բան, որ սկզբում զզվելի էր:

    1. ՈՉ ասենք պաթետիկ, բարձրագոչ մտքերին, դրանց ժամանակը վաղուց անցել է, և նրանք, ովքեր գրել են, ժամանակին վարպետորեն են կիրառել: Ուզում եմ Հայնեի խոսքը մեջբերել` առաջին մարդը, ով կնոջը համեմատեց ծաղկի հետ, հանճար էր, երկրորդը` ապուշ:

    օրինակներ, թե ինչպես չպետք է այլևս գրել`

    ” Հիմա աստվածահոժար ու հասկանալի մրմուջով նորից կրկնում եմ հին երգս. «Իմ հույսի ճանապարհը Արարատին է գնում»: Հայաստանի թռչող հեքիաթի մի մեղմիկ երազն եմ: Իմ երազը Հայաստանն է ու… Արարա՛տ, ինչպես ցերեկը դու հեռացնում ես բոլոր դավոտ մշուշները, այնպես էլ գիշերով ցրի՛ր տարակուսանք բերող մութը, հակառակ դեպքում՝ խելագար մտքիս մոլուցքը զսպի՜ր…”

    ”Այո, այժմ կարող եմ համարձակ արտահայտվել. Վահեն զոհվեց այս և նման այլ 21 երեխաների զվարթագին առօրյայի համար, Հայաստանի և Արցախի ազատության և անկախության համար: Եվ մենք պարտավոր ենք հիշել, մեծարել, գնահատել հայ քաջազուն նահատակներին, քանզի նրանց արյան գնով ենք այժմ ապրում սեփական խաղաղ Հայրենիքում:
    Փա՛ռք տանք Նրանց… ” (կան թեմաներ` եղեռնի, պատերազմի, կորցրած մոր ու զավակի, որ շատ ցավոտ են, հին, ծեծված, բայց կարելի է դրանք ներկայացնել նորովի, յուրովի, եթե բառապաշարը չի փոխվելու, թեման ու սյուժեն` նույնպես, գրելու իմաստը ո՞րն է:

    ”Նայե’ք նրան. ասես, կատարելություն լինի, ասես, ոգեղեն արարած լինի, կարծես թե ինչ-որ մեկը կախարդական վրձինով զգուշությամբ ստեղծել է նրա պատկերն ու նրբանկատորեն կերտել կերպարը: Նա միս ու արյունից է և ունի հոգի, ունի զգացմունքներ և հույզեր, ապրումներ և հոգսեր: Նա սիրում է և ատում, ներում և մոռանում, հասկանում և ոգեշնչում, նա օգնում է, նաև` խանգարում: ” (Նախաբան, որ կարծես ցուցում լինի` կարդալն անիմաստ է: Եկեք համեմատենք: ”Գիտեմ, որ գալու ես: Հաստատ գիտեմ: Հիմա երևի քայլում ես մայթերով, աչքի անցկացնում խանութների ու պատերի ցուցանակները. ”1կգ. մազը 250հազար դրամ” ու մտածում, որ կարող ես վաճառել իմ մազերը: Խուսափում ես փողոցներից և, ինչպես միշտ, օգտվում անցումներից…” Սա երիտասարդ գրող Լիլիթ Կարապետյանի պատմվածքի սկիզբն է, հետաքրքրե՞ց: Երևի թե` այո:)

    2. ՈՉ ասենք խենթ բառին. Բաղրամյանի վրա կանգնած ցանկացած մարմնավաճառ խենթ բառի հետ համեմատած անհպելի կույս է:

    օր.` Արևոտ արծիվը դաժանորեն վատ գրված ստեղծագործության մեջ, խելացնոր, խենթ ու էլի խենթ, շատ խենթ, անընդհատ խենթ բառերով ուզում է համոզել ինձ: Լավ բանը չեն համոզում, ասում են, պատմում սովորական բառերով:

    ”Քալում էին այնպես խելացնոր…”
    ու մի քիչ հետո`
    ”Քայլում էին, թե՞ սավառնում, դժվար է ասել: Իրենք էլ չէին հասկանում կան, թե՞ չկան, իրական են, թե՞ մի խենթ երաժշտի նոտաներից պոկված հնչյուններ:
    Քաղաքի աղմկոտ փողոցներում երկու խենթ հոգի էին պարում… ”

    ”քանզի քո աչքերում կլինեմ ես՝
    որ գույնն ունեն կապույտ անծիրի….
    (սա քեզ էքսպրոմտ՝ խենթության հաջորդ արտահայտումը)”

    ”դու միակ Ալեքսանդրն ես, որ ես ճանաչում եմ ու միակ մարդն ես, որ ունի կապույտ աչքեր ու կարողացել ես իմ խենթ հոգուն արթնանալ ներշնչել:”

    ”Այս օրերին ես դառնալու եմ համակ ուշադրություն ու կպչելու եմ հեռուստացույցին.: Միգուցե պատահականորեն ինչ-որ մի խենթ օբյեկտիվ քեզ նկարի՞ ինձ համար առանց քո գիտության …”
    (միտքը լավն է, էս պատմվածքը ես կուզեի քերել խանգարող բառերից ու վատ ոտանավորից, սիրուն գործ կդառնար)

    3. ՈՉ ասենք անհարկի ածականներին, դրանք մեր թշնամիներն են:
    ”իմ սիրտը նվաղած, վիրավոր
    Խոսքիդ գգվանքին է կարոտ,
    Գորովանք, քնքշանք է հարկավոր
    Իմ սրտին նվաղած, վիրավոր…”
    ”Այգին կարծես լցվեց հոգեպարար երկնային մի զմայլելի երաժշտությամբ՝ հարստացնելով եթերը գունագեղ, յուրօրինակ բերկրանքով:”
    ”աղջիկը ճերմակ հարսնեկան քողով ու հագուստով սահու՜ն պտտվում, պարու՜մ էր անարատ բնության գրկում”
    ”գեղասրունք ու բարակիրան ինչպես մատղաշ բարդի, հրացայտ սև աչքերով ու կրակի շեղջի պես հուրհրատին տվող վարդագույն ուռուցիկ շուրթերով՝ նա ժպտալով անցնում է տղայի կողքով, առանց կանգ առնելու…”

    4.Մի ժամանակ ես կարծում էի, որ թախիծ բառը տարիք չունի, և սխալ է ասելը ոչ ասենք սրան, ոչ ասենք նրան, պարզապես կան բառեր, որոնք եթե վարպետորեն չես գործածում, գլխիդ փորձանք են դառնում, թախիծ բառը այդ շարքում է:

    ”կրկին նախկին ծով թախիծը պարուրեց հոգիս: ”
    ”Անհուն կարոտ է իմ հոգում
    Ու ես թախծում եմ, անվերջ թախծում”

    ”Իմ թախիծ հոգում արեգակն արդար բույն դրեց, ու կարմիր ցոլքերը մազերիս արմատներով հոսեցին ցած…”

    Ուզում էի առանձնացնել նաև ”Այո ասենք էս մրցույթի փրկօղակ նախադասություններին”, բայց հիմա աչքերս ցույց են անում` ի պաշտպանություն ուղեղիս: Դա մնաց հետո:

    • 1. ՈՉ ասենք անհարկի ածականներին, դրանք մեր թշնամիներն են:
      ”իմ սիրտը նվաղած, վիրավոր
      Խոսքիդ գգվանքին է կարոտ,
      Գորովանք, քնքշանք է հարկավոր
      Իմ սրտին նվաղած, վիրավոր…”

      հարգելիս, այստեղ խոսքը ինֆարկտից հետո վիրահատված իմ սրտի մասին է

      2. դու սկզբում, երբ անկեղծ ես եղել, ճիշտ ես հավատացել, որ թախիծը տարիք չունի, իսկ քանի որ հիմա ինքնասիրահարված ես, դրա համար էլ ընդունակ չես դա ըմբռնելու. իմ չափածո թախիծը զգալի է- իսկ քո նախադասություններում այն ընդամենը բառ է

      • Արաքս ջան, ենթադրենք ես ինքնասիրահարված եմ, բայց արի խոստովանի, որ հենց այս քառատողը միայն կարող է հուզել մարդկանց, ովքեր տեղյակ են քո հիվանդության շուրջ կապված դեպքերին: Ես էդ մարդկանցից չեմ բնականաբար, կարդում եմ ու ոչինչ չեմ զգում: Գիտես` ինչո՞ւ չեմ զգում: Չես խոսում ինձ հետ, քո քառատողը չի խոսում, մենախոսում է, պատմիր ինձ ու ես կլսեմ: Իսկ եթե տեխնիկայի թերություններից խոսեմ, ավելի կտուժի: Ենթադրելի է, որ անապեստով ես ցանկացել գրել, բայց 2րդ տողը համը հանում է, էլ չեմ խոսում մոտավոր հանգավորման մասին:

        Ի դեպ, ես էլ թախծոտ բաներ ունեմ, պարտադիր չի ածականներ գրել` համոզելու համար: Արի իմ բլոգ(hs-poetry.blogspot.com), աջ կողմում հսագիր բաժինը տես, ու կարդա իմ բանաստեղծությունները և որքան սիրտդ տա, քլնգիր, սղոցիր, անդամահատիր: Արա դա նույնքան ինքնասիրահարված, որքան ես:

  21. Չնայած` ժյուրիի ոչ բոլոր անդամներն են մասնակցել քննարկումներին և ինձ տեղակացրել իրենց ընտրած պատմվածքները(եթե լինենք անկեղծ, ապա 50 տոկոսը), արդեն ժամանակն է` որոշելու մրցույթի երկու լավագույն պատմվածքները:

  22. 1. Բելլա -Չի քվեարկել:
    2. Լիլի Ա.-13-3, 14-1
    3. Շինարար-7-3, 6-1
    4. Հայկ Ֆալակյան-Չի քվեարկել:
    5. Strange Little Girl-12-3, 4-1
    6. Հասմիկ Սիմոնյան-?
    8. Հովիկ Չարխչյան-Չի քվեարկել:
    9. Արմինե Պետրոսյան-5-3, 12-1
    9. Բայանդուր Պողոսյան-12-3, 3-1
    10. Սուրեն Ֆանթ-Չի քվեարկել:
    11. Դօրիան-Չի քվեարկել:
    12. Գևորգ Թումանյան-Չի քվեարկել:

    13. Դավիթ Հակոբյան-12-3, 7-1

    Հաշվի առնելով, որ Հասմիկին դուր էր եկել 12 և 7 ստեղծագործությունները, վերջնական հաշվարկներով, «Թատերական փողոց, քսանինը» գրավեց առաջին տեղը և «Ինտելեկտուալները»` երկրորդ տեղը: Շնորհավորում եմ հաղթող հեղինակներին:
    Շնորհակալություն եմ հայտնում նաև մյուս հեղինակներին, որ մասնակցեցին այս մրցույթին:

    Թեման բաց է հեղինակների և ընթերցողների մեկնաբանությունների համար:

  23. Բայանդուրը ինձ երեք միավոր ա տվել, ես ցնծության մեջ եմ: :)))) Նկատողությունդ տեղին էր, հաշվի կառնեմ: 😉
    Մերսի բոլորին, ապրի Դավիթը, ապրեն մասնակիցները:
    Մենակ ափսոս, որ ժյուրին շատ ակտիվ չէր:

    Հաղթանա՜կ: :yahoo

    • Սպասի մի հատ ես էլ ուրախանամ: Ուռաաաաա (շատ էլ որ Բայը քլնգել ա ինձ :P)
      Ուղղակի իրոք ափսոս, որ ժյուրին ակտիվ չէր, չնայած մյուս կողմից իրոք դաժան փորձություն էր էս բոլորը կարդալը: Անկեղծ ասած (հազար ներողություն մեծամտությանս համար), կյանքիս մեջ առաջին անգամ ահավոր ափսոսացի, որ ինքս ինձ ձայն տալ չեմ կարող, որովհետև իրականում միակ գործը (բացի իմից), որ իրոք դուրս եկել էր, 12-րդն էր:

      • Սիրելն ուրիշ է, իսկ որպես յժուրի բացահայտ նման կարխիք արտահայտել, ցանկանալով ուշադրություն գրավել Ձեր գործի կողմ, բոլորովին ուրիշ: Դե, իսկ քննադատությունը սեփական գործի վերաբերյալ շաատ հետաքրքիր էր: Բա գրելուց խորհուրդ տայիք 😀

      • Հանգիստ, եթե գործս լավը չլիներ, ժյուրին չէր քվեարկի: Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա ի տարբերություն մրցույթի շատ մասնակիցների, ես իմ գրածը հազար անգամ կարդում եմ ու հազար անգամ նոր բան նկատում փոխելու: Էն, ինչ գրեցի, հենց մրցույթի շրջանակներում կարդալուց հետո էր. մի բան, որ նկատեցի, բայց այլևս անկարող էի փոխել:

  24. nerecek voch hayalezu komentis hamar…shnorhavorum em mer bolor haxtoxnerin,,,es inks el im skzbum haytnac karcikneri mech naxentrutyuns tvel em arachine -intelektualnere- gorcin,apsos shyuri chei:Erku gorceri hexinaknern el apren,tox shatunaken nuyn vogov Hasmiki varpetuty an dexahabere kul talov u myus andamneri myus xorhurdnere nuynpes kirarelov:Inks el mrcuyti masnakic ei ev henc skzbic el gitei ,vor haxtox gorc em uxarkel…uxaki uzum ei meche li el,vor aveli mec vogevorvacutyamb masnakcem mrcuyti amboxch entackin…inks ime skzbum eshutyun ei hamarel,chnayac erkrord angam gorcere kardaluc heto ime mikich avanakacav aveli tuyleri koxkin….de inch apri shyurin,spren masnakicnere ev haxtoxnere,,,depi nor haxtanakner…

    • Սաթենիկ, մրցույթի ժյուրի չէիք, բայց անկեղծ ասած Ձեր քննադատությունը ամենակարևոր բանն է, որ տանում եմ էս մրցույթից, որովհետև նկատել էիք մի բան, որ ինձ նույնպես մտահոգում էր: Եթե գաղտնիք չէ, որի՞ հեղինակն եք:

  25. որոշեցի առայժմ հետդ զրուցել, թեկուզ գիտեմ ժամանակդ սուղ է և լարվածություն կլինի անշուշտ: Համա թե ժյուրիի անդամներ եք ընտրել: Մրցույթին, ինքներդ գիտեք՝ մասնակցում են նաև երիտասարդ, անփորձ, սիրողական ստեղծագործողներ. բնական է՝ ոչ Ռեմակ ենք, ոչ Մարկես, ոչ էլ Դիկենս:Ինչպիսի դաժան, հարձակողական քննադատություն., կասես հեղինակները երկնքից արևն էին փախցնելու, իրենք էլ սրթսրթալու էին ձմռան սառնամանիքում: Թե՞ գրական ասպարեզում տեղները կնեղանար: Բնության դաժան օրենքներց՝ թույլ ձագերին ցած նետել բնից…Այնպես անհավես են վերջին կես ժամում կարդում ու բողոքում, ասես մենք ենք մեղավոր: Չէ՞ որ գործերը մեկ շաբաթ առաջ էին ուղարկվել: ՛՛Կորցրեցին իրենց թանկարժեք ժամանակը՝ ընթերցելով անորակ գործեր՛՛: Չգիտեի՞ն, որ դա բնական է , այսեղ պրոֆեսիոնալներ չէին:
    Չսազեց, կոտրում են գրելու հանդեպ յուրաքանչյուրի սերը: Ախ նրանք գրական քուրայի մեջ թրծվածներից չեն: Այնպես են հարվածում, ճահճի մեջ խրում, որ այլևս իսպառ մոռանան ինչ է գրիչը: Նմանվեցին արյան ծարավի դահճին՝ կացինը զոհի գլխավերևում հաճույքով բռնած: Ա՜յ քեզ ջահելություն. ասենք մի 2 արտասահմանյան գրականություն էլ ավել են ընթերցել մյուսների հանդեպ կամ էլ բախտները բերել է՝ եղել են եվրոպաներում. դա չի նշանակում, թե իրենց իրավունք են վերապահում քոթակելու գրելու փորձ արած ՛՛համարձակներին՛՛: Եվ ժամանակից են բողոքում, սակայն չեն զլանում կարդալով գրվածքի վերնագիրը՝ նոր գործ ստեղծեն իրենց ճաշակին համապատասխան: Ու՞ր են նրանց հանդուժողականությունն ու բարեհոգությունը. փոխանակ օգնելու և խրախուսելու անլիարժեք գործերի հեղինակներին: Շատ երևակայեցին իրենց. դե հայ են չէ՞ վերջապես: քննադատում են ածականներ ու մակդիրներ հանդուժող հեղինակներին. բայց կհամեմատե՞ս կենդանի ծառը արհեստականի հետ: Արտ. գրողների փոխարեն խորանան Րաֆֆու, Աբովյանի, Լեոյի ստեղծագործությունների մեջ. մեզ դրանք ավելի հոգեհարազատ են: Քննարկելու տեղ քննադատում են խստագույնս: կարծում եմ ոչ մի ինտելեկտով,բարձր մակարդակի գիտակ, փորձառու ուսյալ իրեն թույլ չէր տա նման մոտեցման այս պարզ, հասարակ, հաճելի գրական մրցույթի հանդեպ: Դիտողությունները պետք է լինեին մեղմ, ընդունելի, առանց գռեհիկ դարձվածքների: Հետո էլ նկատում եմ, ոմանց լավ էլ դու է գալիս անբարոյականության բերաբերյալ թեմաները. դե՛, հայ ժողովուրդ, խմե՛ք, ծխե՛ք, թավալվե՛ք անկողնում, վաճառե՛ք ձեր մարմինն ու հոգին. դե 21-րդ դարն է, կարող է աշխարհն ավիրվի, բա չվայելե՞ք ՛՛կյանքի հաճույքները՛՛; Ժյուրիի անդամը ամեն ինչով պետք է լինի կատարյալ՝ գիտելիքով, վերաբերմունքով, մոտեցման մեթոդներով: Այս փոքրիկ միջոցառման մեջ անգամ կրկին տեսա փառասերների ջոկատի անդամներ: Նմանատիպ հակաքննադատությամբ էլ կարող եմ ես հանդես գալ. օգտագործում են ոչ հայերեն բառեր, դե դրանք ցույց են տալիս իրենց զարգացվածության աստիճանը, հենց իրենք էլ կրկնվում են բառերի կրկնությունների մեջ՝ ուրիշներին դիտողություններ անելով հանդերձ՝՛՛ծո՛, ընչի կ՛ըսես՝ ծո՛ ՛՛…կլիշե-կլիշե …սպանեցին: Ուղեղներից էլ չի հեռանում ՛բռնաբարել՛ բառը. հիմա շուռ գամ, հարցնեմ՝ ո՞վ , ու՞մ…Գեստապոի ձեռքն ընկած հայրենադավ մեղսագործ-լրտեսներ էինք…
    բա եղա՞վ—հաճելի ժամանցի տեղ միմիայն տհաճություններ վաստակեցին շատերը. տեսնեմ հաջորդ մրցույթին ի՞նչ ոգևորությամբ ստեղծագործողները կուղարկեն ձեզ իրենց սրտի խոսքը, իրենց զգացումներն ու մտորումները: Եթե հացը գարուց է, ցորնահաց չէ, ուրեմն պետք է սոված մնալ, չուտել, քանի ոչ այն բարձր որակի չի:
    Ինչևէ, Դավիթ, կներես հազար անգամ, քանզի հաճախ են թաց ու չոր խառնվում միմյանց: Սակայն այս հասակում էլ ես ամեն օր նոր բացահայտումներ եմ անում ինձ համար, մինչ այդ կասկածելի, այժմ հաստատուն. լավ հայը՝ լավ հայ է, վատ հայը՝ լավ վատ հայ…
    Կներես ճոռոմախոսեցի, սրտիդ մոտ մի ընդունի, բայց չասեի՝ ինքս իմ աչքից կընկնեի. կարող է՞ անինքնասեր ենք. երեկվա ձվից դուրս եկածները թող ուշադիր զննեն աշխարհը, հասկանան թույլատրելի սահմաններրը և չմտածեն՝ եթե իրավունք են ստացել՝ մի լավ քոթակեն ու հանգստանան: Ես հեչ, ջահելներին /իրենց բառապաշարով/ —դուխից գցեցին:
    Այնուհանդերձ՝ երևի այս մրցույթ-շահույթը շատ փակագծեր բացեց, գոնե ինձ համար: Հաջողություններ եմ մաղթում խորաթափանց մարդկանց բոլոր բնագավառներում:
    /այս գրառումը նախօրոք էի ուղարկել Դավիթին, այժմ հղում եմ ձեզ; Շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ապրե՛ք,/

    • Հարգելի Իզաբելլա,
      Եթե ինձ ընտրել են որպես ժյուրիի անդամ, ապա ես պիտի իմ անկեղծ կարծիքը հայտնեմ` առանց որևէ մեկի խնայելու ու նաև ակնկալելով, որ իմ գործն էլ անխնա քննադատության կարժանանա: Խնդրեմ, Բայանդուրը կոխեց ինձ ցեխը, հանեց, բայց մի կաթիլ անգամ վատ չեմ զգում, մի կաթիլ անգամ չեմ մտածում` էլ չեմ գրելու: Ուղղակի ընտրում եմ քննադատության այն մասը, որը տեղին եմ համարում, իսկ որը` ոչ, մոռանում եմ: Կարծում եմ` ցանկացած մասնակից էլ էդպես պիտի անի, ոչ թե նեղանա, գնա:

      Սիրողական մրցու՞յթ: Կներեք, եթե սիրողական է, դեռ չի նշանակում, որ պետք է անորակ լինի: Գիտեք, տարիներ առաջ կիթառ էի նվագում ու երազում էի կիթառով երգչուհի դառնալ: Մի անգամ մեկն ասեց` անսլուխ ու անտաղանդ եմ: Հիմա շնորհակալ եմ էդ մարդուց, որ աչքերս բացեց: Թե չէ կյանքում չէի իմանալու, ու հիմա բեմից ձեր ականջներն էի սղոցելու:

      Ախր հասկացեք, որ լավ գրելը հենց էնպես չի տրվում, հոգու կանչ չէ, ամեն մեկը չի կարող մի օր որոշել գրել: Դա անընդհատ կատարելագործում է պահանջում: Պահանջում է, որ իմանաս քեզնից առաջ մյուսները ոնց են գրել, անընդհատ վարժություններ անել, մարզվել: Դրա համար գիրք կարդալը շատ կարևոր է: Հենց այս մրցույթում հատ-հատ կարող եմ ասել, թե ով կյանքում քանի գիրք է կարդացել:

      Ինչ վերաբերում է արտասահմանյան-հայ գրականությանը, ապա ինչի՞ց հանկարծ որոշեցիք, որ հայ գրականությունից հեռու ենք: Չգիտեմ` մյուսները ոնց, բայց իմ կյանքի բավական շոշափելի հատված տրամադրել եմ հենց հայ գրականության ուսումնասիրությանը: Ու մեծ ցավով պիտի նշեմ, որ հայ արձակը համաշխարհայինի կողքին շատ է կաղում: Նույն Րաֆֆին ու Աբովյանը բավական թույլ գրողներ են: Հայ արձակի հզոր դեմքերից են Բակունցն ու Մաթևոսյանը: Թող գոնե նրանց կարդան մասնակիցները գրելուց առաջ:

      Բոլոր մասնակիցներին կոչ կանեի հասուն մոտեցում ցուցաբերել ու ոչ թե նեղանալ ժյուրիի խոսքերից, այլ փորձել դրանից օգուտ քաղել:

      • ծխում են խաշամի կույտերը, մոմի պես ուղիղ երկու ջահել տանձենի կարմրած տերևներով բոց են շատրվանում, միակ ուշացած արևածաղիկը կախել է գլուխը: Մերկ խնձորենու վրա մի ծիտ գտել է իր վերջին խնձորը և կտցահարում է հրճվանքից իրեն կորցրած: Սիմինդրի չորացած տերևները թեթև քամուց թիթեղաձայն խշրտում են:

      • Եթե Մաթևոսյանի անունը Մաթևոսյան է, ու նա ունի իրոք լավ աշխատանքներ, դա դեռ չի բացառում, որ ինքը կարող է ունենալ անտանելի վատ գործեր: Ի վերջո, գրողի հեղինակությունը դեռ նրա ամեն առանձին աշխատանքի արժեքի գրավական չի:

    • Պարզապես ուզում եմ ասել, որ ավելի կայացած գրողներ են եղել իմ կյանքում, ովքեր այնպես են նկատողություն անում, որ հնչում է որպես օրհնանք, կայացած գրողի նկատողությունը առավելապես երախտագիտության զգացում է առաջացնում, իսկ այ ձեր կարծիքները փոքր-ինչ զավեշտալի էին և տպավորություն էր ստեղծվում, որ փորձում եք ինքնահաստատվել ձեզանից թույլերի հաշվին: Հարգելի Հասմիկ Սիմոնյան, մասնակիցը չարաբաստիկ չի կարող լինել, քանի որ նա անձ է, գոնե ստեղծագործությունն այդպես անվանեիք: Ամեն դեպքում` զարմանալի է, թե ինչպես կարող է գրողը առաց ճանաչելու մարդուն անվանել չարաբաստիկ: Ցանկալի կլիներ, որ ժյուրիի անդամները մասնագիտական խորհուրդներ տային և առավել պարկեշտ շարադրեին իրենց մտքերը: Ամեն դեպքում` ձեր կարծիքների մաջ կային որոշ խորհուրդներ և ես դրանք անպայման հաշվի կառնեմ հետագայում: Շնորհակալություն Արմինե Պետրոսյանին իմ ստեղծագործության մեջ լավը և գեղեցիկը տեսնելու համար: Շնորհակալություն Դավիթ ջան, կազմակերպման առումով դուր եկավ ամեն ինչ, հաճելի էր մասնակցել: Սրտանց շնորհավորում եմ հաղթողներին:

      • Հարգելի Հայարփի, սխալ եք հասկացել, մասնակիցների համար ժամն է չարաբաստիկ, ոչ թե մրցակիցներն են չարաբաստիկ: էդ էլ չկետադրելու արդյունքները:

      • ))))շնորհակալություն պարզաբանելու համար, հիմա նկատեցի, գուցե բութ պիտի լիներ այդ երկու բառերի արանքում: Բայց չկար: Ձեր խորհուրդները ինձ պետք կգան հաստատ, հույց ունեմ, իմն էլ` Ձեզ:

      • էդպես օրհնող նկատողությունների վարպետ է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը, էդպես էլ չսովորեցի իրենից, առաջիկայում կփորձեմ ավելի մեղմ լինել:

    • Իզաբելլա, ես անկեղծ եմ եղել, կարող եմ դափնիներ շնորհել, սիրուն բառեր ասել, գովել երկար, հավատացնում եմ` դա ամենահեշտն է, կարող եմ առանց կարդալու էլ դա ասել, միևնույն է, փչելու համար մեծ ու փոքր բառափուչիկներ, կարելի է ամեն ինչի շուրջ, մատների արանքով, անգամ փակ աչքերով:

      Խիստ եմ, որովհետև ընթերցող եմ, վաղը գուցե գիրք էլ տպեք, ու ո՞վ է կարդալու: Ես, իսկ ես լավ գրականություն եմ ուզում կարդալ, ի դեպ, հայ բանասեր եմ: Հրանտ Մաթևոսյանն իր ”Սպիտակ թղթի առաջ” գրքում գրում է. ”Ինչու եմ գրո՞ւմ.որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե` այո, բայց ավելի շատ գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել:”

      Տվյալ դեպքում ես հեղինակների կողմից եմ նաև, ես ուզում եմ ու պահանջում եմ, որ դուք լավ բան ստեղծեք: Եթե խանութում հին հավկիթ վաճառեն կամ թունավոր սունկ, չէ՞ որ դուք կպահանջեք անմիջապես փոխել կամ պարզապես չեք գնի: Ես գնորդ եմ, որը լավ ապրանք է ուզում:

      • Այստեղ ստեղծագործողներին դափնիներ շնորհելու վայրը չէր, սակայն վերջում ի հայտ եկավ անձի հոգեկան արժանապատվության ոտնահարվելու հարցը: Մենք այստեղ անծանոթներ ենք, իրապես, հարկ չկա որևէ մեկն իրեն Պառնասում զգա ու այնտեղից ցած նայի: Քավ լիցի, ես ուրիշների հաշվին ինքնահաստատվելու ձգտում ու կարիք չունեմ:
        -Ո՞վ էր Հրանտ Մաթևոսյանը. հա՜,հիշեցի՛, նա, որ գրել է՝՛՛Տերը, Ջաղացը, Աշնան արևը, Այս կանաչ-կարմիր աշխարհը՛՛: Կարծեմ կինո էլ կա, ներկայացումներն էլ տասնյակ տարիներ է բեմերում է.
        Սիրելիս, դիմացինին մի՛ թերագնահատի՝ չճանաչելով նրան: Ասեմ, ես ավարտել եմ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: Աշխատել եմ թերթի խմբագրությունում և գրադարանում՝ բաժնի վարիչ՝ շուրջ 25 տարի: Կյանքում քանի՞ ՛՛թունավոր՛՛ գիրք կարդացած կլինեմ: Ասեմ նաև, որ 3 գիրք ունեմ, 4-րդն էլ տպարանում է:
        Այսօր ձեր կանոնադրության համաձայն ենթակետեր են՝ չօգտագործել ՛՛թախիծ, խենթ՛՛ բառերը—խիստ ին վնասակար առողջության համա…/ինչպես ժամանակին թուրքիայում՝ ՛՛Հայաստան, հայ՛՛բառերը./
        չասել ՛՛Փառք նրանց՛՛, քանզի հնաոճ դարձվածք է, կարելի է նոր ձևով արտահայտվել, թե չէ՝ 100 տարի է՝ կրկնում ենք նույնատիպ՝ փառք տանք նրանց…
        Հազարավոր տարիներ էլ մարդկությունը ասում է.՛՛ես սիրում եմ քեզ՛՛.
        Կարելի է թարմ ձևով մատուցել սիրային աղանդերը՝ ասեք՛՛սիրում եմ ես քեզ, քեզ եմ սիրում ես, քեզ սիրում եմ ես՛՛—ի՞նչը փոխվեց՝ սերը ահագնացա՞վ:
        Եվ ձեր բազում խորհուրդների ստվար տողերի արանքում ավելացրե՛ք
        այս գովազդը նույնպես.—ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ կփրկի աշխարհը:
        Մի հայտնի մարդու խոսքերն են. վատ գրողը լավ քննադատ է դառնում:
        Ինքներդ կողմնորոշվեք՝ որ խմբին եք պատկանում:

  26. Բարև Ձեզ. դե շնորհակալ եմ գոնե հանդարտ երկխոսության համար: Ուղարկված գործերը միմիայն դատարկ բառերի կույտ չէր. նրանց մեջ գոնե կար հոգու ճիչ ու կուտակված զգացմունք, ասենք թե մատուցումն էր անլիարժեք: ես հայ հեղինակներին նշել էի որպես գեղեցիկ մակդիրներ օգտագործող գրողներ, չնայած նրանց թիվն անհաշվելի է՝ սկսած արևմտահայ և արևելահայ բանաստեղծ-գրողներից մինչ արդիականը: Խոսեցի մոտեցման մեթոդների մասին. գիտենք. խրախուսելուց, թերությունը մատնանշելուց ավելի են զգաստանում, փորձում վեր հառնել ,քան քոթակ ուտելուց, որից ՛՛մեջքը ջարդվում է՛՛: Այստեղ նեղանալու խնդիրը չի,ես ինձ թույլ չեմ տա այդ կարգավիճակում հայտնվել. այնուամենայնիվ, սա դաս էր մրցույթի մասնակիցների և ժյուրիի անդամների համար; Կրկին շնորհակալ եմ ձեր ժամանակը վատնելու համար:
    Լինենք բարեկամներ…

  27. Նախ ուզում եմ ասել, որ աշխատանքս պաշտպանելու, կամ բողոքելու համար չեմ գրում: Իմ պատվածքն ինձ դուր է գալիս, ու ես համոզված եմ, որ այն “գրական արժեքից իսպառ զուրկ աշխատանք” չէ: Ուղղակի հետաքրքիր է ինչպես է ընտրվել ժյուրիի կազմը, որի անդամներից մեծ մասն ուղղակի “ալարել” են մասնակցել քննարկումներին, և անգամ չեն էլ քվեարկել: Մյուսներն էլ չեն զլացել շեշտել իրենց ԹԱՆԿԱՐԺԵՔ ժամանակի կորստի մասին: Իսկ ինչ վերաբերվում է անկեղծությանը. ապա անկեղծ լինել, չի նշանակում լինել կոպիտ և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել աշխատանքի հանդեպ, լինի դա գրական գլուխգործոց, թե ուղղակի բառերի մի կույտ: համոզված եմ, որ հեղինակներից շատերը եթե մինչ այժմ չեն լսել, ապա հետագայում հնարավորություն կլունենան լսել ԻՍԿԱԿԱՆ մասնագետների կարծիքներն իրենց արվեստի մասին, իսկ դուք, որ չգիտեմ ինչ չափորոշիչներով եք ժյուրի ընտրվել, լավ կլինի գիտակցեք Ձեր իսկական տեղն ու մարդկանց քննադատելու փոխարեն ինքներդ այնպիսի ստեղծագործություններ գրեք, որ Ձեզ չասեն. “Իսկ Դուք ինչ եք գրել, որ մի հատ էլ քննադատում եք”:

    ….Հեռացվել է իմ կողմից:

  28. Անժելա ջան, կխնդրեի լինել ոչ գրոհական դիրքում այստեղ: Հասմիկը գործ չի ներկայացրել այստեղ, և երբ դու գրում ես, որ «Չգիտեմ ինչպես, բայց ինձ իմ պատմվածքը դուր է գալիս», համոզիչ չէ, գոնե ինձ համար:

    • Ես բնավ չեմ գրոհում, ու ամենասկզբից էլ ասել եմ, որ չեմ բողոքում: Ուղղակի պետք չի վիրավորել և գետնին հավասարեցնել աշխատանքը: Ու խոսքս միայն Հասմիկին չէր վերաբերվում: Պարզապես Հասմիկի մեկնաբանություններն ինձ ամենից կոպիտը թվացին:

    • Բացի դրանից, երբ ժյուրիի անդամն է կարծիք հայտնում իր գործի մասին, ասելով, որ (մեջբերում)- Շատ լավն էր: Վերջապես մի կարգին բան կարդացի: Եթե ճիշտ եմ հասկացել, ապրի հեղինակը, մեսիջը լավն էր: Ուղղակի վերջը կարող էր մի քիչ ավելի համոզիչ սարքել, չէր արել: (մեջբերման ավարտ) էլ ինչի մասին է խոսքը:Պարզ է, որ իմ գրածն էլ ինձ է դուր գալիս: Ուղղակի ես համեստաբար լռում էի:

  29. Նախ շնորհակալություն մրցույթի կազմակերպչին՝ երիտասարդ ստեղծագործողներին իրենց գործերը հանրությանը ներկայացնելու հնարավորություն տալու համար:
    Նաև շնորհավորում եմ հաղթողներին:
    Բոլոր պատմվածքներն էլ կարդացի, ինչն ի դեպ ամնեևին էլ ժամանակի կորուստ չէր ինձ համար, ինչպես արտահայտվել էին ժյուրիի անդամնեիրց ոմանք: Այժմ անդրադառնամ քննադատություններին.
    1. Կոչ էիք անում գնալ և գիրք կարդալ — հարգելիս, եթե մրցույթի մասնակիցները սկսեն թվել իրենց կարդացած գրքերի, հեղինակների անունները, հավատացնում եմ, որոշ, իրենց կարդացած համարող գրողներ ամոթով կմնան:
    2. Եվ ի՞նչ է նշանակում չկարողացա մինչև վերջ կարդալ կամ իզուր ժամանակ վատնեցի… եթե համաձայնել եք լինել ժյուրիի անդամ, ապա խնդրում եմ, բարի եղեք լինել նաև հանդուրժող և գոնե մի փոքր նրբանկատ: Ինչքան էլ գրեք, որ ուրախ կլինեք, եթե Ձեզ ել ճիշտ քննադատեն, համոզված եմ, կսարսափեք, եթե հանկարծ մեկը ասի, որ Ձեր ստեղծագործությունը… չգիտեմ ինչ էր… համը հանեց, կլիշեախեղդ շարադրություն և նմանատիպ այլ էլի չգիտեմ ինչ…
    3. Չեմ հասկանում, ինչու Դուք՝ Ձեզ ժամանակակից գրողներ համարողներդ, համը հանել և անտեղի եք համարում գեղեցիկ նկարագրությունը, ածականներով համեմատությունները… պատմվածքն էլ գեղարվեստական գործ է և փոխանակ հորդորելու, որ գնան և արտասահմանյան գրականություն կարդան, փորձեք հասկանալ դրանց անհրաժեշտությունը գրական ստեղծագործություններում: Մի երկկու-երեք բառ եք գտել ու շարունակ պտտվում եք դրանց շուրջը… պատկերացնում եմ Բալզակին կամ Բոնդարևին ինչպես կքննադատեիք ՛՛ածականախեղդելու՛՛ համար…
    4. Ժյուրիի անդամներից և ոչ մեկի նկատմամբ ոչինչ չունեմ, նույնիսկ անձամբ չեմ էլ ճանաչում. միայն նրանց գործերին եմ ծանոթ, բայց, հաշվի առնելով , որ գրող, ստեղծահործողը համարվում է ազգի մտավորական,կներեք հազար անգամ, ես չեմ կարող մտավորական համարել այն մարդուն, ով ուրիշի ստեղծագործյունը, սրտի խոսքը գովազդային ընդմիջում է համարում և դեռ ինչ-որ մեկն էլ իրեն թույլ է տալիս ամոթանք տալ մասնակիցներից մեկին, իբր քո գրածը քո դուրը գալիսա… եթե ժյուրիից մեկին այդ գրվածքը դուր չի եկել, չի նշանակում, որ պետք է այդ կերպ վիրավորել: Ստեղծագործողն ամենից առաջ ՄԱՐԴ պետք է լինի:
    5. Վերջում ցանկանում եմ դիմել Դավիթին… ցանկացած մրցույթում, հատկապես ստեղծագործական, որքան ավելի շատ լինեն ժյուրիի անդամներն, այնքան ավելի անաչառ և օբյեկտիվ կլինի վերջնական արդյունքը: Չգիտեմ ոմանք ինչ պատճառներով չեն քվեարկել, բայց ցանկացած պատճառ անընդունելի եմ համարում: Եթե չեն քվեարկելու, թող բարի լինեն նախօրոք ասել և նրանց փոխարեն թող լինեն ուրիշները… ստացվում է, որ ընդամենը 5-6 հոգի են որոշել մրցույթի հաղթողներին…
    Ամեն դեպքում՝ այդ մի քանի կարծիքները չեն, որ մեզ պիտի ստիպեն գրել կամ ոչ, ուղղություն ցույց տան կամ երեսով տան…

    Հ.Գ. Ինտելեկտուալները պատմվածքը հավանեցի, անկեղծ ասած միայն երկրորդ անգամ կարդալուց հետո, լավն էր, վերջաբանն էլ անսպասելի, բայց… եթե ես լինեի օրարազգի և կարդայի այդ պատմվածքը, հայ երիտասարդների մասին դժվար թե դրական կարծիք կազմեի: Գրականության միջոցով պետք է քո ազգը ներկայացնես: Համոզված եմ հազարավոր հայեր կգտնվեն, որ իրենց հայրենքի անկախության օրը չգիտեն, այնուամենայնիվ մի տեսակ հակակրանք առաջացավ, կներեք…

    • իսկ «Թատերական փողոցը» հավանեցի՞ր, ընկել եք ձեր կռիվների մեջ, առաջին տեղ գրաված պատմվածքի մասին բան չեք ասում, ես ինձ արդեն աութսայդեր եմ զգում :)))

    • Հավատա, որ ժյուրիի 5-6 անդամներն էլ են ընդունակ կայացնելու ճիշտ որոշում, որը ապացուցվեց այս մրցույթում: Ընդհանրապես. մրցույթի առաջին օրը, ես միշտ տեղեկացնում եմ ժյուրիի անդամներին ֆեյսբուկով: Մյուս մրցույթին, ժյուրիի կազմում չեն լինի Սուրեն Ֆանթը, Հովիկ Չարխչյանը և Գևորգ Թումանյանը:

    • Հարգելի Իրինա, քանի որ վերջում անդրադարձաք Ինտելեկտուալներին, փորձեմ մի փոքրիկ պարզաբանում մտցնել: Իմ գրեթե բոլոր պատմվածքները գրված են հայկական կոնտեքստում, հասկանալի միայն հայերի կամ հայ մշակույթին ծանոթ անձանց համար: Եթե այդ պատմվածքն օտարազգի ինչ-որ մեկը կարդա, ոչ թե վատ կարծիք կկազմի հայերի մասին, այլ ընդամենը ոչինչ չի հասկանա, որովհետև օտարազգին չգիտի, որ Հայաստանում մայրենի լեզուն ոչ թե ռուսերենն է, այլ հայերենը, որ ապրիլի 24-ը հիշվող օր է, որովհետև Ցեղասպանության հիշատակի օրն է, որ սեպտեմբերի 21-ն Անկախության օրն է: Ու ընդհանրապես, ես միշտ այս խնդրին հանդիպում եմ, երբ արտասահմանցի հեղինակներն ու ընթերցողները խնդրում են, որ իրենց համար թարգմանեմ գործերս: Էնպես որ, ես գլուխս կախ ընդունում եմ, որ իմ պատմվածքների ճնշող մեծամասնությունը մշակութային կոնտեքստից դուրս արժեք չունեն:

    • «եթե մրցույթի մասնակիցները սկսեն թվել իրենց կարդացած գրքերի, հեղինակների անունները, հավատացնում եմ, որոշ, իրենց կարդացած համարող գրողներ ամոթով կմնան»
      Առաջարկում եմ թվել ու ինձ ամոթով թողնել: Դրանից առաջ կարող եք ծանոթանալ վերջին վեց տարվա մեջ իմ կարդացած գրքերի ցանկին այստեղ. http://www.goodreads.com/user/show/4330015-bayandur
      «Եվ ի՞նչ է նշանակում չկարողացա մինչև վերջ կարդալ կամ իզուր ժամանակ վատնեցի… եթե համաձայնել եք լինել ժյուրիի անդամ, ապա խնդրում եմ, բարի եղեք լինել նաև հանդուրժող և գոնե մի փոքր նրբանկատ»
      Ժամանակը բավականին սեղմ է: Ես լավագույն դեպքում տարեկան 100 գիրք եմ կարդում: Ու նախընտրում եմ չկարդալ բաներ, որոնք ինձ ոչ մի բան չեն տալու: Ու առավել ևս նախընտրում եմ չկարդալ բաներ, որոնք ինձ մոտ տհաճության զգացողություն են առաջացնելու:
      «համը հանեց, կլիշեախեղդ շարադրություն և նմանատիպ այլ էլի չգիտեմ ինչ»
      Ես ու Հասմիկն իրար քննադատելիս իրար բեթար բաներ էլ ենք ասել, բայց այնպես չի, որ դրանից դադարել ենք գրել կամ սկսել ենք իրար վատ վերաբերվել:
      «պատկերացնում եմ Բալզակին կամ Բոնդարևին ինչպես կքննադատեիք ՛՛ածականախեղդելու՛՛ համար…»
      Բոնդարև չեմ կարդացել, ձեր ասածից հետո մտածում եմ՝ երևի բարեբախտաբար: Բալզակի ազդեցությունն էլ ժամանակակից գրականության գործի վրա թույլ/վատ աշխատանքի իմ չափանիշներից է: Բալզակը 19-րդ դարի գրող է: Եկեք չմոռանանք դա: Ու նույնիսկ իր ժամանակվա համար, չնայած գրական գիգանտ լինելուն, բավականին տաղտկալի աշխատանքներ էր գրում: Առաջարկում եմ կարդալ «Կարմիր գլխարկը տարբեր գրողների ոճերում» հումորային շարքը ( http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=40&t=111 ), մասնավորապես՝ Բալզակի մասը.
      … Волк достиг домика бабушки и постучал в дверь. Эта дверь была сделана в середине 17 века неизвестным мастером. Он вырезал её из модного в то время канадского дуба, придал ей классическую форму и повесил её на железные петли, которые в своё время, может быть, и были хороши, но ужасно сейчас скрипели. На двери не было никаких орнаментов и узоров, только в правом нижнем углу виднелась одна царапина, о которой говорили, что её сделал собственной шпорой Селестен де Шавард — фаворит Марии Антуанетты и двоюродный брат по материнской линии бабушкиного дедушки Красной Шапочки. В остальном же дверь была обыкновенной, и поэтому не следует останавливаться на ней более подробно…
      Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նկարագրությունն աշխատանքի այն մասն է, որն ընթերցողների մեծ մասը պարզապես բաց է թողնում կամ անկյունագծով կարդում: Հետևաբար, նկարագրություններով ծանրաբեռնված աշխատանք=անընթեռնելի աշխատանք: Հասկանում եմ, որ սովետահայ գրականության վրա մեծացած մարդկանց համար ցավոտ է ընկալել այս փաստը, հայ գրականության ուսուցչուհիներն էլ աշակերտներին միշտ ներարկել են ուշադրություն դարձնել «Արարատյան դաշտի վրա բացվող վարդակարմիր արևի ճաճանչների» գեղեցկությանը: Բայց սա գեղեցկություն չի, այլ գեղեցկության ստերեոտիպ: Իսկ հիմա՝ իրոք գեղեցիկ աշխատանք, երևի իմ կարդացած ամենագեղեցիկներից մեկը.
      Свиданий наших каждое мгновенье
      Мы праздновали, как богоявленье,
      Одни на целом свете. Ты была
      Смелей и легче птичьего крыла,
      По лестнице, как головокруженье,
      Через ступень сбегала и вела
      Сквозь влажную сирень в свои владенья
      С той стороны зеркального стекла.

      Когда настала ночь, была мне милость
      Дарована, алтарные врата
      Отворены, и в темноте светилась
      И медленно клонилась нагота,
      И, просыпаясь: “Будь благословенна!” —
      Я говорил и знал, что дерзновенно
      Мое благословенье: ты спала,
      И тронуть веки синевой вселенной
      К тебе сирень тянулась со стола,
      И синевою тронутые веки
      Спокойны были, и рука тепла.

      А в хрустале пульсировали реки,
      Дымились горы, брезжили моря,
      И ты держала сферу на ладони
      Хрустальную, и ты спала на троне,
      И — боже правый! — ты была моя.
      Ты пробудилась и преобразила
      Вседневный человеческий словарь,
      И речь по горло полнозвучной силой
      Наполнилась, и слово ты раскрыло
      Свой новый смысл и означало царь.

      На свете все преобразилось, даже
      Простые вещи — таз, кувшин,- когда
      Стояла между нами, как на страже,
      Слоистая и твердая вода.

      Нас повело неведомо куда.
      Пред нами расступались, как миражи,
      Построенные чудом города,
      Сама ложилась мята нам под ноги,
      И птицам с нами было по дороге,
      И рыбы подымались по реке,
      И небо развернулось пред глазами…
      Когда судьба по следу шла за нами,
      Как сумасшедший с бритвою в руке.
      Արսենի Տարկովսկի, ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայրը:

      Գովազդային ընդմիջման առումով: Նորից կարդացեք աշխատանքը, որը ես այդպես եմ որակել ( https://havaqatsu.wordpress.com/2012/04/23/%d5%b0%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a5%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%b4%d6%80%d6%81%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9-9/ ): Եթե չօգնի՝ մի անգամ էլ:
      Մյուս կողմից՝ մտավորականի պահը շատ բան է բացատրում: Չգիտես ինչու՝ բոլորը տառապում են մտավորական/գրող կոչվելու ախտով: Մտավորականը որակում է, գրողը՝ մասնագիտություն: Եթե ուզում ես գրող դառնալ, պետք է սովորես, մասնագիտանաս ու կատարելագործվես: Իսկ մտավորական քեզ կանվանեն կամ չեն անվանի: Դրանցից ոչ մեկն էլ ինչ-որ վեհ, միստիկական բան չի, էլի:
      «Ամեն դեպքում՝ այդ մի քանի կարծիքները չեն, որ մեզ պիտի ստիպեն գրել կամ ոչ»:
      Միակ կետը, որի հետ անվերապահ համաձայն եմ:

  30. Ես հեղինակներից մեկն եմ,
    Երեկվանից մեր մեծերից էկած խոսքով ասած՝ «տափը տեղ չէր տալիս»… գրում եմ ուշացումով, քանի որ մեկնել էի Գորիս՝: Որքան էլ օրս հագեցած էր, չէի կարողանում մարսել երեկվա կարդացածս, կարծիքները, մանավանդ որ դրանք բարի խորհուրդներ չէին… սակայն, ետդարձին ինձ զիջեցին առաջին նստատեղը, ու…
    Որքան գեղեգիկ է իմ զանքեզուրյան բնաշխարհը, Հասմիկ Սիմոնյան, Ձեզ հրավիրում եմ այս օրերին մի պատրվակ գտնել ու գալ Հայաստանի հարավ, որ տեսնեք մեր լեռները, մեր կանաչը ու հավատացեք, դուք կբարիանա՜ք
    Մինչ կանդրադառնամ ստեղծագործություններին, ուզում եմ ասել , անձամբ ես բոլոր գործերում տեսա կարևորը, կարդացել եմ հենց առաջին օրը, հետո երեկ… եթե երեկվա կարդացածդ այսօր քեզ հիշեցնում է հերոսներին ու նրանց ապրումներն ու գործողությունները, ուրեմն հեղինակի ասելիքը դու հասկացել ես (ածականներն ու կլիշեաները այնքան գործածեցիք, որ իրենք դարձան ածականներ ու կլիեշաներ…)

    17. Լուսին Ամարա, հրաշալի բանաստեղծոպւթյունների հեղինակ՝ քո փնտրած բարձրությունը Մեծն Մասիսի բարձրությունն է, ասել է թե՝ ամենաբաղձալին, որ ունի ամեն հայ պահած իր հոգու խորքում, իսկ շալի անցքերից՝ քանի որ հիշողությունների հեռավորություն ունի:
    16. Թինա ջան, մայրդ քո կարոտը մեղմել է ցանկացել, հուսամ նա հաճախ կգա քեզ հյուր տեսիլքների տեսքով ու կտա այն բարի խորհուրդները, որոնք պիտի լսեիր իրենից, եթե այսօր մեր Աշխարհում լիներ:
    15. Հայարփի ջան, ես ամեն պահի ուզում էի որ Արծիվդ մնար Արևին պաշտպան՝ ցրելով բոլոր ամպերը, բայց ամեն ինչ չէ որ մեր ուզելով է լինում, ավա՜ղ…
    14. Լույս էր… Լռության մեջ սրտի զարկերը երգում էին: Նա վազում էր սալիկապատ հատակով`ձեռքերով արդեն ձևավորվող փորիկը գրկած. — <>:
    Հասցրեց, հասցրեց…
    Շնորհակալ եմ, Անժելա ջան, վերջաբանդ ամեն ինչ արժե
    13. Ես շատ հավանել էի քո պատմվածքը, Իրինա ջան: Տխրեցի Մոխրուկի համար, բայց մի ժպիտ եկավ դեմքիս., եթե երեխան զգաց խղճահարւթյուն իրենց տան բանող անասունի համար, ուրեմն դեռ ամեն բան վերջացած չէ…
    12. Այս պատմությունն էլ իմ սրտով է. Հուսամ ամեն ինչ կընկնի իր տեղը հոսանքի կարգավորումիգ հետո, ես Ձեր գործին միավոր կտայի:
    11. Թող որ թույլ է իմ 8 օրը…, մի սեթևեթ հուզված աղջկա տողեր են, որ իրականում 3 ժամ ժպիտ են պահել Ալեքսանդրի դեմքին ու 8 օր նրան օգնել դիմակայելու կառավարական առնետների «ընկերակցությանը» … ձեր խոսքը կարո՞ղ է այդ ուժն ունենալ, ինչևէ, երբ կլինեք անօգնական, փորձեք մեկ անգամ էլ կարդալ …(ով հեգնական ժպիտ ունի հիմա, թող զսպի այն ) իսկ չափածոի մասին Ձեր կարծիքը ես անտեսում եմ … պետք է ապրել, որ հասկանալ:
    10. Երջանիկ էին երեքով. ինքը, հարսնացուն և հարազատ ջութակը… այո, երջանիկ էին, քանի որ չվաճառվեց պատիվը
    9. «դու աննման ես, դու գեղեցիկ ես, վեհ սքանչելի հենց միայն նրա համար, որ դու մարդ ես: Մարդ, և քեզ նման երկրորդը չկա այս կյանքում, չկա ոչ մի տեղ, չի եղել երբեք և չի լինի այլևս: Եվ գիտես ինչ` ես սիրում եմ քեզ…»
    Ես էլ սիրեգի ՔԵԶ, Հակոբյան ազգանունով Լիլիթ
    8. Իմ լավ բարեկամուհի Իզաբելլա. Ես արտասվել եմ «21..»-ը կարդալիս… Քո ստեղծագործությունը մութ ու ցուրտ տարիների մասին է նաև… ամեն նախադասությունիցդ այն տարիներին պակաս ջերմությունն ու Լույսն եմ զգացել, ես քո գործին նույնպես միավոր կտայի:
    7. Ձեր էջն այցելելուց հետո ես կասկածում էի, ինձ թվում էր հեղինակին գիտեմ, ուրախ եմ, ընդունեք շնորհավորանքս
    6.Ես հավատացած եմ, որ Կալուգայում կօգնեն երեխային, այդպիսի օրինակներ գիտեմ
    5. Դուք շատ լավ եք գրել ու շատ գրագետ եք, ՈՒզում եմ Ձեր հերոսը ապրի… ապրեցրե՜ք նրան, խնդրում եմ
    4. «Մերին չափահաս կյանքում առաջին անգամ լացեց… չէ’, փուլ եկավ…հեղե՞ղ էր, որ փորձում էր սրբել անիմաստ անցյալը:…»… մի ֆիլմ կա «Եվ անձրևը լվանում է բոլոր հետքերը», ո՜նց եմ ուզում Ձեր Մերին լսի հորաքրոջը ու ետ դառնա այդ ճանապարհից…
    3. Ամե՛ն կնոջ մեջ էլ Լիլիթ կա… « ԴԵՂՆԱԿԱՐՄԻՐ ՏԵՐԵՎՆԵՐ» վերնագիրն ինձ ծանոթ է այնքանով, ես ունեմ «Երկու տէրև» փոքրիկ ստեղծագործություն, ուր հերոսներիցս մեկը Դեղնակարմիր է, մյուսը՝ Դեղնականաչ
    2. Այս ի՝նչ է կատարվում Հայոց Երկրում ,,, Նամուսը վաճառվում է
    1. նկարագրել եք Ձեր գլանակները վայելելու զգացողությունը, հետաքրքիր է… հանկարծ խանդեցի այն սիգարետներին, որ ամուսինս հաճույքով ծխում է …

  31. շնորհակալություն հարգելի Արաքս այս բարի նոտաների համար, այս հոգու երկրաշարժից հետո, իրոք դրանք բոլորիս էին պետք)))և մի բան էլ` նույնիսկ զանգեզուրյան և Հայաստանի հարավն են անկարող որոշ մարդկանց մար արթնացնել հավերժ քնած բարի, մարդասեր մարդուն))))սա Հասմիկի մասին չէր)))ևս մեկ անգամ շնորհակալություն Արաքս ջան:

  32. Մտածում էի՝ չգրել կարծիքս, բայց դե ինչի չգրեմ որ: 🙂
    Ոչ մի քննադատություն էլ հեշտ չի ընդունելը, ես դա լավ հասկանում եմ:
    Ու էստեղ արված քննադատություններն էնքան «սովորեցնելու» նպատակով արված չէին, ինչքան արտահատում էին վրդովմունքը՝ մասնակիցների կողմից մրցույթին նման ձևով ներկայանալու համար: Դա էլ եմ հասկանում:
    Ճիշտն ասած՝ ես չգիտեմ որոնք են մարդկանց մոտ էս մրցույթին մասնակցելու մոտիվացիան: Քիչ առաջ նայելով նախորդ մրցույթները՝ տեսա, որ մի քանիսը առաջին անգամը չէ, որ մասնակցում են, ու ամեն անգամ էլ քննադատություն են ստացել, բայց միևնույն է շարունակում են մասնակցել: Ինչո՞ւ: Եթե էդքան դժվար է դիմանալ ժյուրիի խոսքերին, ի՞նչ իմաստ ունի նորից ու նորից էստեղ հայտնվել, հատկապես, որ ներկայացրած գործերը մնում են նույն ձևի մեջ, այսինքն՝ մարդ պիտի որ ենթադրի, որ նորից է դառը խոսքեր լսելու:
    Եթե մարդ ունի զգացմունքներ, հույզեր ու հոգու ճիչ, որոնք ուզում է թղթին հանձնել, թող օրագիր պահի կամ բլոգ. ամեն ինչ չի, որ ստեղծագործության արժեք ունի:
    Պետք չի վիրավորվել, երբ մարդ ձեր գրածը վերլուծում է՝ իբրև ստեղծագործություն, մրցույթին ներկայացված նյութ, որը մրցանակի ակնկալիք ունի, և տեսնում, որ դա ոչ մի գրական արժեք չունի:

    Ես իմ կամ Բյուրի գրածը գլուխգործոց չեմ համարում, ու հենց մենակ էն փաստը, որ դրանք հեշտությամբ հաղթեցին, խոսում է մյուս տարբերակների բացարձակ անմրցունակության մասին: Էսպիսի գործերով մարդ չի գնում մրցույթի: Մի նեղացեք. դա իրականությունն է:
    Շատ-շատերս ունենք սրտում կուտակված բաներ, որոնք ուզում ենք թղթին տալ, բայց դա դեռ ստեղծագործություն չի: Ամեն մեկը չի, որ կարող է ստեղծագործել: Ինչպես որ ամեն մեկը չի, ով կարող է երգել, պարել կամ նվագել, թեև հարսանիքներին բոլորս էլ պարում ենք կամ լողանալիս երգում…

    • Ես Ձեր գործը շատ էի հավանել, և համարում էի հաղթանակի արժանի գործ, բայց այս արտահայտությունը — հենց մենակ էն փաստը, որ դրանք հեշտությամբ հաղթեցին, խոսում է մյուս տարբերակների բացարձակ անմրցունակության մասին- խոսում է հեղինակի ինքնագոհության մասին, և փչացնում ամեն լավ տպավորություն: Ափսոս… Իսկ այն, որ Ձեր գործը գլուխգործոց չեք համարում, իսկ մյուսներինն, առհասարակ, բառերի խզբզանք, ապա որն է Ձեր հաղթանակի իմաստը 🙂

      • Ես իմ գրածը հավանում եմ, բայց գիտեմ, որ գլուխգործոց չի, ի՞նչ վատ բան կա էդ արտահայտության մեջ: Ես գրող չեմ ու գլուխգործոցներից հեռու եմ:
        Մի քիչ երկմտելով էի մասնակցում մրցույթին, քանի որ մտածում էի՝ շատ ավելի ուժեղ գործեր կլինեն, ու իմը հնարավոր է նույնիկ ոչ մի միավոր էլ չստանա: Բայց դե փորձեցի, ինչ լինում էր, լիներ. համ էլ հետաքրքրիր էր տեսնել մարդկանց վերաբերմունքը իմ գրածի հանդեպ, գովեստի ու քննադատության խոսքերը կարդալ, եթե դրանք առհասարակ լինեին:
        Ու երբ սկսեցի կարդալ մնացած տարբերակները, բերանս մեղմ ասած բաց էր մնացել: Իսկականից չէի սպասում էսպիսի որակ…
        Եթե քննադատությունները շատ են ու ամեն կողմից, գուցե մարդ մի պահ ուղղակի մտածի, որ հնարավոր է՝ ճշմարտություն կա էդ ասածների մեջ: Առանց վիրավորվելու ու բողոքի ալիք բարձրացնելու…

        Եվ հա, հաղթանակս շատ ավելի քաղցր կլիներ, եթե մեծ մրցակցության դեպքում հաղթեի: Ոչ թե էսպես:
        Իսկապես չեմ ուզում ոչ մեկին ավելի նեղացնել, բայց մի պահ ուղղակի մի կողմ դրեք վիրավորված ինքնասիրությունը ու նայեք իրերին, ինչպես որ կան…

      • Եվ ո՞րն էր մեծամտությունը, էն որ ասում եմ՝ իմ գրածը գլուխգործոց չէր, բայց հաղթեց, որովհետև մյուսները շատ թո՞ւյլ էին:
        Իսկ եթե էսպես ասեի՝ իմ գրածը հաղթեց որովհետև բոլոր հզոր գործերից ամենահզորն էր, էսպես ավելի լա՞վ է: 🙂

    • Այվ, սխալ չհասկանաս, բայց անկախ ամեն ինչից՝ քո աշխատանքն իմ տված միավորներն ուներ հենց կարդալու պահից:
      Բացատրեմ, թե ինչու: Սա գրական մրցույթ է, ոչ թե Նոբելյան մրցանակաբաշխություն: Անձամբ ես, օբյեկտիվ լինելու համար, այսպիսի չափանիշներ եմ սահմանում.
      ոճ
      տեմպ
      կառուցվածք
      մտահղացում
      ներածություն
      ընթացք
      հանգուցալուծում
      անձնական տպավորություն
      Ու (+)-ներ եմ դնում այն կետերի առաջ, որոնց աշխատանքը համապատասխանում է: Միայն դրա հաշվին էր, օրինակ, որ «… կարմիր ժապավեններով աղջիկը» միավոր չստացավ՝ աշխատանքն արտակարգ պահեր ուներ, չնայած թույլ ավարտին: Բայց չափազանց շատ (-)-ներ հավաքեց: Ի միջի այլոց, ու՞ր է հեղինակը:)
      Ես լավ քլնգում եմ այն աշխատանքները, որոնց համար նույնիսկ այդ չափանիշները կազմելն ու վերլուծելն անիմաստ է:
      Ամենայն լրջությամբ, եթե հեղինակները գոնե մի պահ կարողանային իմ աչքերով նայել իրենց աշխատանքներին, նրանց էլ ծիծաղելի կթվար նույնիսկ այն փաստը, որ ես այս թեմայով բանավիճում եմ:

    • Ու մեկ էլ, մի զարմացիր՝ այս մարդիկ իրոք, անկեղծորեն համոզված են, որ միջազգային մասշտաբի քերթվածք են գրել, իսկ դու՝ աշխատանք, որն ընդամենը իրավունք ունի իրենց սուրբ հոգու քերթվածքների կողքը հրատարակվել: Դրա համար էլ դու մեծամիտ ես, պախարակելի մեծամիտ 😀
      Եթե միայն հասկանային, թե ինչ գնով ես մեջդ ներողամտություն ու հանդուրժողականություն գտել, որ ուղիղ տեքստով չասես՝ ամաչում եմ, որ ստիպված էի այս աշխատանքների հետ մրցել 😀 պարզապես, հավատա ինձ, քո արածն այստեղ չի գնահատվի:

      • Դուք բավականին խելացի եք, մարդիկ այստեղ չեն բողոքում, որ դուք քննադատում եք իրենց ստեղծագործությունները, դուք վատաբանում եք նրանց անձնական վիրավորանք հասցնելու աստիճան
        ինքս շատ, հավանել եմ Հռիփսիմեի գործը, բայց չհավանեցի իր վերամբարձ տոնը, նկարից ժպտացող աղջիկն ավելի համեստ է

    • Հենց այս պահին փորձում եմ ավարտել Պ. Սևակի “Շունն ու կատուն” վեպի առաջին հատորը: Հույս ունեմ շատ բան կքաղեմ այս գրքից:

      • երբ Պ. Սևակ են ասում, ես միայն Պարույր Սևակ եմ հասկանում, ու առաջին անգամ եմ լսում, որ իմ կարծած Սևակը վեպ ա գրել, էն էլ <> վերնագրով, ենթադրում եմ, որ ուրիշ հեղինակ ա, որին չեմ ճանաչում, անունը կասե՞ք, գնամ Ազգային գրադարանում փնտրեմ, կարդամ:

      • Հասմիկ ջան, շնորհակալ եմ անգրագետիս լուսավորելու մասին: Ճիշտն ասած, որ կարդացի` մտածեցի երևի տենց բան ունի Սևակը, ես չգիտեմ, սուսուփուս քաշվեցի մի կողմ:

      • Բյուր ջան, հլը սպասի, կարող ա իրոք ունի, ուղղակի ես ոնց հիշում եմ Սևակին լրիվ կարդացել եմ, ու Սևակը վեպ, իմ իմանալով, չունի: կարող ա ուրիշ Սևակ ա: Կարող ա վերջ ի վերջո վեպի փոխարեն ուրիշ բան ա կարդացել, մի խոսքով սպասում եմ լուսավորումների:

  33. Մի անգամ գրել եմ, նորից եմ գրում, ծափերով ու գովեստներով ողջունելը հեշտ է: Ավելի վատ, որ էդքան գրքեր եք կարդացել ու ալարել եք համեմատել ձեր գրածը: Ածականներով, շատ ածականներով կարելի է գրել ու ընդհանրապես ամեն բառ կարելի է գրել, ինչպես վերևում էի նշել` ինձ համար թախիծ բառը անտարիք բառ է եղել, բայց դուք գործածել չգիտեք բառերը: Ես մեղավոր չեմ: Հակառակն ինձ ապացուցեք, հաջորդ անգամ էնպիսի գործ գրեք, որ ես հաճույքից մեռնեմ: Եթե նորից լավ գործ գրեք ու իմ կողմից քննադատվեք, գտեք ինձ ու սպանեք:
    Եթե թքած ունենայի, եթե ինքս ինձ ցուցադրելու ու պուպուշ բառերի կարիք ունենայի, բոլորիդ կգովեի, բոլորիդ անխտիր: Դուք ինձ կսիրեիք, գլուխս էլ կշոյեիք, հանդիպելուց էլ թուշս կպաչեիք: Էժան սեր եք ուզո՞ւմ… ափսոս…
    Համեցեք իմ բլոգ ու քննադատեք ինձ ու իմ գրածները, ես պատրաստ եմ բոլորիդ լսել` hs-poetry.blogspot.com:

    Ձեր ոխերիմ բարեկամ` Հասմիկ Սիմոնյան

  34. Ժող, ընդունում եմ, որ որոշ աշխատանքներ չափից դուրս ուժեղ եմ քլնգել, տվյալ դեպքում մեղավորը կոնտեքստն էր. անտանելի աշխատանքի կողքին մեկ այլ աշխատանք կարդալիս, որն ինչ-որ կառուցվածքային կամ բառապաշրարային առումով վերջինիս հետ ընդհանուր բան է ունենում, նախորդի թողած նեգատիվը հաջորդի վրա էլ է տարածվում: Դրա համար հաջորդ մրցույթներին խոստանում եմ բոլոր աշխատանքները կարդալ ու մեկնաբանել առանձին՝ իրենց կոնտեքստով: Դրա համար այն աշխատանքներին, որոնց մասին դեռ ասելիք ունեմ, հիմա նորից կանդրադառնամ, ավելի ծավալուն, բաց թողնելով անհույսները:
    Խոսք էր գնում երկնքից աստղեր իջեցնելու մասին: Ընդհանուր առմամբ, կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է անձնական ստեղծագործական ժառանգականությունը: Երբ մարդու հաջորդ աշխատանքը հիմնվում է նախորդի էվոլյուցիայի վրա: Երբեմն հեղինակին ավելի ճիշտ է ասել, որ այն ուղղությունը, որով նա գնում է, բանի պետք չի, ու ժամանակն է նոր բան փորձել: Կլսի՝ շատ բարի, չի լսի՝ իր գործն է:
    Օրինակ, ես: Վիպակիցս հետո ստիպված եմ կոտրել մաթեմատիկական/սիմվոլիկ-սյուրռեալիստական գիծը, որով հիմնականում գնացել եմ, ու նոր բան փորձել, քանի որ.
    * լիարժեք ստեղծագործական ռեալիզացիայի չեմ հասնում այս ժանրի մեջ
    * չեմ ցանկանում իմ ստեղծագործությունը սահմանափակել այս ժանրով
    * չափազանց բարդ ու արտհաուսային է, ու ֆորմայի բարդությունը սահմանափակում է ասելիքը
    * բարդության պատճառով կորում են պարզ բաները, որոնք ոչ պակաս կարևոր են
    Ցավոք, ոչ մեկը չգտնվեց, որ ժամանակին ինձ զգուշացնի նման արդյունքի մասին, ու ես ստիպված եղա համոզվել անձնական փորձի հիման վրա: Մի քանի տարի հետո ես կարող էի կանգնել կոելիոացման վտանգի առաջ, ու միգուցե արդեն շատ ավելի դժվար լիներ ամեն ինչ զրոյից սկսել:
    Մյուս կողմից, հաշվի առնելով, որ ԽԾԲ-ները քաղաքավարությունից դրդված սիրում են գովել ամեն ինչ, այս քննադատության մեջ շատ կարևոր է քաղաքավարության զոհ չգնալը: Այս քննադատությունը լավ կետ է, որ ստեղծագործողը կանգ առնի և այլ աչքերով նայի սեփական աշխատանքին:
    Հայտնի ու համատարած հանճարեղ համարվող հեղինակների թեմայով: Ռեմարկն իր «Երեք ընկերներում» այնքան է կլիշեախեղդ անում, որ ես գիրքը չկարողացա երկրորդ անգամ կարդալ: Գաղափարն ուժեղ է, թեման՝ ցավոտ, բավականին անկեղծ: Պատկերներ կան, որ այլանդակ ուժեղ կպնում են: Բայց ռոմանտիկ և էրոտիկ պատկերները նկարագրելիս հեղինակն ընկնում է էժանագին կլիշեների գիրկը, նույնիսկ եթե դրանք այդ ժամանակ կլիշե չէին, ապա դատապարտված էին կլիշե դառնալ: Արդյունքն՝ ինչպես նշեցի, գրքի անընթեռնելիությունն էր:
    Ընդհանուր առմամբ, ես միշտ խորհուրդ եմ տալիս ստեղծագործողներին հնարավորինս խուսափել առաջին դեմքով գրված ստեղծագործություններից, որպեսզի.
    * հերոսի նկատմամբ վերաբերմունքը, որը հաճախ տարբեր է ամեն ընթերցողի մոտ, չտարածվի ամբողջ ստեղծագործության վրա
    * ընթերցողը չզրկվի երրորդ/դիտող անձ լինելու հնարավորությունից
    * չխախտվի ընդհանուր շարադրանքի նեյտրալությունն ու շարադրանքը ծայրահեղ սուբյեկտիվ չդառնա
    * հեղինակն իր տեսանկյունը չպարտադրի ընթերցողին
    * ուրիշի ուղղակի խոսքն ու երկխոսությունը դառնան գործող անձանց տեսանկյունի արտահայտման հիմնական ձև ու բոլոր գործող անձանց հավասար հնարավորություն տրվի արտահայտվել:
    Ի վերջո, Դավիթը շատ լավ բան ասաց՝ վատ բան գովելուց հետո ինչպե՞ս կարելի է հանգիստ քնել:
    Լավ, գնաց քննադատության երկրորդ փուլը: Ինչպես արդեն նշեցի՝ աշխատանքների համար, որոնց մասին դեռ ասելիք կա:

    • Բայ, չգիտեմ` էդ գրական ժառանգություն կոչվածով ինձ ես նամյոկ անում, թե չէ, բայց մեծ սիրով վերցնում եմ ինձ վրա, որովհետև նույն բանն ինձ վրա եմ զգում. ոնց որ ստեղծագործական փակուղի մտած լինեմ: Չեմ կարծում, թե էդքան ուշադիր հետևում ես իմ ստեղծագործական ընթացքին, բայց էդ Մարիայի մասին լիքը տարբեր պատմվածքներ կան (որոնց մեծ մասը չեմ էլ հրապարակել): Ինձ թվում ա` ինքը որպես կերպար իրան սպառել ա, նյութն էլ անընդհատ կրկնվում ա: Երևի պետք ա սաղ պատմվածքները միացնեմ իրար, վիպակ սարքեմ, հակասությունները վերացնեմ, վիպակ սարքեմ ու հավերժ գրողի ծոցն ուղարկեմ: Հատուկ էդ նպատակով ստեղ creative writing-ի դասեր եմ վերցրել:

  35. նախապես ողջունում եմ մրցույթի բոլոր մասնակիցներին, մաղթելով ստեղծագործական մեծ եռանդ նաեվ ապագայում:Կուզեի կիսվել իմ տպավորությունների մասին որպես հասարակ ընթերցող,ասել է թե ընթերցելով ներկայացված պատմվածքները, ինչն է հատկապես գերել ու ինչն է որ վանել է…
    Անդրադառնում եմ առանց հեղինակների անձը դիտելու,ինչպես նաեվ առանց բոլոր քննադատությունները աչքի անցկացնելու,որպեսզի չկրեմ այլոց ազդեցությունը…
    Այսպիսով, ընդհանուր առմամբ ցնցող որեվէ գործ չկարդացի ,եղածների մեջ հատկապես դուր եկան 3,12, 5 գործերը
    3_ի մեջ համարձակ մտքերն էին,ՔԱՄՅՈՒԱԿԱՆ ոճը ((ինձ հարազատ)),ավելորդ ածականներից զերծ էր հեղինակը ու մի թաքնված արհամարհանք,քմծիծաղ կար արուի դեմ…կուզենայի ունենալ իմ անձնական գրադարանում տպագրված տեսքով …
    12_ը ինձ գրավեց իր մատչելի կյանքային իրավիճակներով ,որտեղ զգացի մեկը այդ բնակիչներից ու որը թռթիռով սպասում էր ցանկալի ավարտի ,այն է “ԵՐՋԱՆԻԿ ԱՎԱՐՏԻ”…եվ մի քիչ էլ անսպասելի լուծումին…
    5_րդ գործը _”ես գնում եմ սրբագործված անհայտություն,դուք մնում եք անհայտ հայտնության մեջ…”
    հետաքրքիր էր իր մտավոր խոհափիլիսոփայության մեջ ,ստիպում էր ընթերցել համակ ուշադրությամբ,սա մի տեսակն է պատմվածքի ,որ ամեն անգամ ընթերցելիս նոր բան կարող ես հայտնաբերել …մի քիչ ծավալուն էր գուցե մրցույթի շրջանակներում …
    մնացած աշխատանքներում հետաքրքիր մտքեր կաին , բայց շատ անհասկանալի խոհեր կային ,որոնք օրիգինալ թվալու հավակնությունն ունեին հավանաբար , բայց ավաղ …ինչպիսին էին
    9_ում __ միևնույն ժամանակ, ամեն ինչ այնքան խճճված է 
    երբեմն չես սիրում ճիշտը, եթե այն դեմ է քեզ: 
    կամ_
    15_ում__Արևաթաթախ գիշերվա մթության մեջ
    ասաց մտքին եկած առաջին իսկ միտքը, ակամայից քաղաքի վրա ժայթքեց մի միտք, որ թերևս ամենաքիչը կուզեր ասել այդ պահին.
    Մոխրուկի մասին ընթերցելիս գյուղի կոլորիտը տեղ հասավ,բայց դրանից ավանակի իմիջը չփոխվեց իմ աչքում…
    ՊԱՏԵՐԱԶՄԻ մասին գրված 21 տվով խաղարկվող սյուժեն թույլ էր , հիշեցրեց ազատ թեմաոյով շարադրություն- ազդված խորհրդային ֆիլմադարանից …
    Գալով փարիզի մասին 8-րդ գործին …կարդացի ու շատ խղճացի փարիզին,ետե անգամ երեվակայական երազանքը այն զգալու մեջ էր , հեղինակը պիտի ժամանակ տրամադրեր ու այն էլ շատ ժամանակ հավաքելու առավելագույն տեղեկություն սիրո ու արվեստի քաղաքի մասին վերացական գրություն անելիս …առնվազն Հեմինգուեյ պետք էր կարդալ …
    ” Եթե բախտդ բանել է, և ջահել օրերիդ ապրել ես Փարիզում, ապա հետագայում որտեղ էլ լինես, այդ քաղաքը մինչև քո օրերի վերջը քեզ հետ կլինի, որովհետև Փարիզը մի տոն է, որը միշտ քեզ հետ է : » 
    փարիզը քաղաք է ,որ ստիպում է վերադառնալ մեզանից յուրաքանչյուրին,ով երբեվէ եղել է այնտեղ իր նույնիսկ ամենաղքատ,բայց ուրախ օրերին..
    Տâվորությունն այն էր թե “կամանդիրովկա ‘ գնացող սիրած մարդը առնվազն Մոսկվա է գնում կամ որեվէ հայկական գյուղ ..օրինակ ԿՈՒՐթԱՆ …
    կԱՐԵԼԻ է ծավալվել անվերջ , բայց կարծում եմ կարող եմ սահմանապակվել ասելով ,թե ամեն միտք ,որ հանձնվում է
    թղթին,որ հավանություն է ստանում ընտանեկան շրջանակում ,որ ընդամենը գրություն է ու չի համապատասխանում ընթերցողի ՊԱՏՄՎԱծՔ ԴԱՍԱԿԱՆ հասկացողությանը ,պետք չէ գուցե ինքնավստահությամբ ներկայացնել Մրցույթի …սա իմ կարծիքն է ..
    Շնորհավորում եմ հաղթողներին,իսկ մյուսներին մաղթում խելոք մտքեր …

    • … …. 28.11.2011 22:48:10:lavn er ,zaxatelos v PARIS

      … …. 28.11.2011 23:03:50:mersi dzes vor lavn eq aydqan

      … …. 29.11.2011 1:05:35:nuyn concepcian unenq

      … …. 29.11.2011 21:32:33:kak jallllllllllll ya bila i mnogo raz poedete ,ne grustite ,ya videla PARIS vashimi glazami i ne xuje nastayashego ,spasibo

      VANUHI Molorak@ ayl 30.11.2011 1:09:03:
      Աչքերիդ կապույտի անծիրով
      Ինձ համար Փարիզ են նկարում…
      achqeri kapuyt ancir@ inz hascrec PARIS __siro qaghaq@ ,im amenasirac qaghaq@ ashxarhum… taq shokolad u pric hanac qghuasonov ..; poqrik naxajash __xent yertevekutyun isk yerekoyaan … ay heqiat@ sksvum e yerekoyan … shnorhakal em qez
      VANUHI Molorak@ ayl 30.11.2011 23:27:04:Araqs jan henc gas Fransia gri inz __miasin kgnanq xentanalu Parisum _mec hajuyqov __lav ?????,, khandipenq sharl d@ gol aeroportum u kskvi ……………. xostanum em .
      ………………………………….
      ստորև նրա գրառումներն են իմ այս բանաստեղծության մասին Հայլենդի իմ օրագրի էջում,

      • Հարգելի հեղինակ
        քաջածանոթ Հայլանդ կայքից ,անկեղծ ասած անհասկանալի է ինձ ձեր մեջբերումը իմ իսկ կողմից արված ասեմ ինչու …անկախ ձեր _իմ ունեցեծ մեծ հակակրանքից , ես ասեմ որ նախ
        1_դուք իրավունք չունեիք մրցույթին ներկայանալ արդեն այլ տեղ տպագրված թեմայով
        2_գնահատականը որ տրվել էր իմ կողմից ,տրվել է Հայլանդում ,ձեր գրածը դիտել եմ ընդամենը բլոգի սահմաններում ու որակում ,այն էլ ոչ շատ հանրաճանաչ ու հեղինակային կայքի
        3- ինչ ավելացրել եմ իմ զգացումներն են քանզի ապրում եմ Ֆրանսիայում ,բազմիցս եղել եմ փարիզում ու օդից բաներ չեմ գրել ,խղճացել եմ ձեզ,…ոչ ավելին
        4_ինձ հիշելով որպես Վանուհի((գրական կեղծանուն))?չեմ հրաժարվել իմ իսկական անունից , ու իմ վրա ավելորդ հարձակում գործելուց դուք ակամա պր եք անում ինձ _շնորհակալ եմ ,բայց ես արջի ծառայությունից միշտ եմ խուսափել ((կներեք փոխաբերության համար _գրական մրցույթ է ))
        5 եվ ի վերջո որ ավելի կարեվոր է __այն ինչ դուք գրում եք կամ պորդ”ում եք գրել ինձ վերագրելով ,դրանից ձեր խղջուկ պատմվածքը ԳԼՈՒԽԳՈՐծՈՑ չի դառնալու …խորհուրդ եմ տալիս մրցույթը չվերածել էժանագին ֆարսի ,որ ձեզ մոտ հոյակապ է ստացվում …այլ գրեք որպես “գրող” ,բերելով հիմնավոր հակա_ասելիք իմ գրածներին
        հարգանքներիս խորը հավաստիքը

    • VANUHI Molorak@ ayl 06.02.2012 14:39:44
      chapazanc huzich patmutyun er….chapazanc …inch asem ?????????,
      Նույն անձի կողմից 2 տարբեր վերաբերմունքով գրած կարծիք:
      / իմ 21-ի մասին բլոգումս/.????????

Leave a reply to Արաքս Չեղարկել պատասխանը