Վեցերորդ Մրցույթ

ՈՒրախ եմ տեղեկացնելու բոլորին, որ այսուհետև, «Հավաքածու» բլոգը և «Գրական ակումբ»-ը կհամագործակցեն` իրականացնելով ընդհանուր ուժերով ստեղծված մրցույթների շարք` «Մեր Խոսքը» գրական մրցանակի դրոշի տակ:

Նոր մրցույթի նախագիծը այսպիսին է.

1. Մրցույթները կանցկացվեն երկու փուլով:
2. Առաջին փուլին հեղինակները կուղարկեն ինձ իրենց ստեղծագործությունները:
3. Անանուն ու համարակալված ստեղծագործությունները կտեղադրվեն այս բլոգում:
4. Ժյուրիի անդամները կնշեն վրիպումները և խորհուրդներ կտան հեղինակներին`զարգացնելու, թերությունները ուղղելու և մշակելու ստեղծագործությունները:
5. Հեղինակներին կտրվի 3 օր ժամանակ` վերանայելու և հանձնելու իրենց ստեղծագործությունները առաջին փուլին:
6. Ժյուրիի անդամները առաջին փուլից  կընտրեն լավագույն 3 ստեղծագործություն ( 7 և պակաս ստեղծագործությունից), կամ 5 ստեղծագործություն (10 և ավել ստեղծագործության դեպքում):
7. Քննարկումները և ժյուրիի քվեարկությունը տեղի կունենա «Արմգրակ» կայքում:

Առաջին տեղի մրցանակ-$75.00

Երկրորդ և երրորդ տեղ շահած հեղինակները, հաղթողների հետ միասին, հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ստեղծագործությունները ամսագրում կամ գրքում, որը կհրատարակվի տարվա վերջում` «Արմգրակ/Գրական» ակումբի կողմից:
Այս մրցույթին կընդունվեն միայն արձակ ստեղծագործություններ: Մինչև տասը էջի սահմանում ներկայացրեք ձեր ստեղծագործությունները:
Ստեղծագործությունները պետք լինեն նոր կամ չհրապարակված և չներկայացված ուրիշ գրական մրցույթներին:

“Մեր խոսք” մրցույթի ժյուրիի կազմի անդամները.
1. Գրիշ Դավթյան
2.Արսեն Համբարյան
3.Գիսանե Հովսեփյան
4.Բյուրակն Իշխանյան
5. Բայանդուր Պողոսյան
6.Դօրիան
7.Գոռ Հարությունյան
8. Արմինե Պետրոսյան
9. Հասմիկ Սիմոնյան
10. Անի Հովնանյան
11. Արուսյակ Օհանյան
12.Լիլիթ Կարապետյան

Ստեղծագործությունների ընդունելության վերջնական օրն է` Մայիսի 21, 23:59 Երևանյան ժամանակով:

Ստեղծագործությունների ընդունելություն-Մայիսի 1-21
Առաջին փուլ-Մայիսի 22-26
Երկրորդ փուլ-Մայիսի 29-30

dakopia@gmail.com

Advertisements

18 thoughts on “Վեցերորդ Մրցույթ

  1. Բարև Ձեզ։ Չեմ հասկանում. եթե ժյուրիի անդամները պիտի նշեն թերությունները. իսկ հեղինակները ուղղեն. ապա դա գրականությու՞ն է թե փինաչիություն։ Ինչքան ինձ հայտնի է. ժյուրիին պետք է ներկայացվի վերջին հղկված տարբերակը. որից էլ ժյուրին որոշի. սեղանին հասածը ծիրան է. թե դառը կորիզով վայրի դեղձ։

    • Բոլոր ժամանակներում եղել են և կան գրական խմբեր, միավորումներ, որտեղ հեղինակները քննարկման են դնում իրենց գործերը, լսում են կարծիքներ, ըստ այդմ անում մշակումներ: Նախնական կարծիքները, խորհուրդները կարող են շատ օգնել հեղինակներին: Եթե հարցն այն է, որ այդ ամենը տեղի է ունենալու ոչ թե ուղղակի որևէ քննարկման ժամանակ, այլ մրցույթի, ապա ասեմ, որ դա գուցե նորություն է, բայց հօգուտ ստեղծագործողի և գրականության: Եթե կարծիքներ ու քննադատություն փորձում են լսել ու հաշվի առնել կամ չառնել նաև հայտնի գրողները,ապա ինչո՞վ է դառնում մրցույթի նպատակը փինաչիություն: կարծում եմ, որ ուղղակի անսովոր է, բայց ընդունելի:

    • Պարոն Ավդալյան, գրականությունը մնում է գրականություն: Անկախ նրանից, քննադատական կարծիքից հետո երկրորդ հնարավորություն ստանում է, թե ոչ: Ձեր կանխատրամադրված «փինաչիություն» վիրավորական որակումը կխնդրեի ձեզ պահել:
      Կավելացնեմ նաև, որ դեղձը պարտադիր չի, որ վայրի լինի, որպեսզի նրա կորիզը դառը լինի. դառն են եղել բոլոր դեղձերի կորիզները, որոնք ես ջարդել եմ ու փորձել եմ ուտել: Բայց դա բնավ էական չի:
      Ցանկացած դեպքում, եկեք գրական մրցույթը գյուղատնտեսական-բանջարաբուծականի չվերածենք, լա՞վ:

  2. Բարև ձեզ։
    եթե քննադատը պիտի խրախուսի ու ուղղություն տա ստեղծագործողին, ապա այդ ստեղծագործողի գինը հաստատ բարձր չի։ Քննադատի գործն է, ըստ իս, գրողին պահել ընդունված կանոնների սահմաններում։ եթե գրողը թելադրում է նոր կանոններ, ապա նա բվականին ծանրակշիռ խոսք պիտի ասի։ Իսկ այսօրվա գրողին հաճախ է պետք քշել տարրական բարոյականության շրջանակները։ Մեկը իր անկողնում չստացածն է երգում մյուսը՝ իր մորաքրոջ ներքին սպիտակեղենի գույնը։ Ու հետո էլ ուզում են Սահյանի ու Սևակի կողքին կանգնեն պոետի կոչում ստանան ու հլա Պառնասի գագաթին էլ մշտական գրանցումը վերևից։ Բայց վերադառնանք մեր ոչխարներին։
    Վերջին մեկ ամիսը զբաղված եմ հայ ժամանակակից պոեզիա կարդալով։ Էն որ կարդացել եմ(մոտ 50 հեղինակներ յուրաքանչյուրից երեք չորս բանաստեղծություն) հենց փինաչիությունն է, որ կա։ Իրար հետևից անկապ մտքերի շարադրանք են համարյա բոլորը։ Ու մի ապուշ մոդա ամեն խոսքը սկսում են փոքրատառով։ Այս ամենը նշանակում է որ հայ պոեզիան մեռած է։ Գուցե կան ուրիշներ, ստեղծագործությունների մարդկային կերպարանքով, չգիտեմ ,առայժմ չեմ հանդիպել։ Որպեսզի դատարկախոս չլինեմ, կոչ եմ անում Ձեզ կարդալ իմ բանաստեղծություններից մի քանիսը Արխանգելոյի բլոգում։ ՈՒ եթե մրցանակներ եք բաժանում ապա տվեք ինձնից ավելի լավ գրողներին։ Դուք անկասկած գիտեք իրավիճակը մեր գրականությունում ու կարծում եմ ճիշտ որոշում կընդունեք։ Կխնդրեի որ ինձ ուղարկեիք մրցույթում հաղթողի գրածները խոշորացույցի տակ նայելու համար։

    Հարգանոք ՝ Սամվել Ավդալյան Մոսկվայից։

    • Հարգելի Սամվել.

      Իմ կարծիքով, ավելի ճիշտ կլիներ մասնակցել մրցութին և այդպիսով ծանոթացնել մեզ ձեր ստեղծագործություններին:

    • «եթե քննադատը պիտի խրախուսի ու ուղղություն տա ստեղծագործողին, ապա այդ ստեղծագործողի գինը հաստատ բարձր չի»։
      Հաստա՞տ: Ինչի՞ց ելնելով: Հուշեմ. ոչ մի բանից, պարզապես ձեր ականջին գեղեցիկ է հնչում:
      «Քննադատի գործն է, ըստ իս, գրողին պահել ընդունված կանոնների սահմաններում»։
      Կներեք, բայց քննադատը ոստիկան չի:
      «Իսկ այսօրվա գրողին հաճախ է պետք քշել տարրական բարոյականության շրջանակները»։
      Մեկին գիտեի՝ Շիրվանզադեն, անընդհատ փորձում էր Դանիել Վարուժանին քշել «տարրական բարոյականության շրջանակները»:
      «Մեկը իր անկողնում չստացածն է երգում մյուսը՝ իր մորաքրոջ ներքին սպիտակեղենի գույնը»։
      Պահանջում եմ օրինակներ:
      «Ու հետո էլ ուզում են Սահյանի ու Սևակի կողքին կանգնեն պոետի կոչում ստանան ու հլա Պառնասի գագաթին էլ մշտական գրանցումը վերևից»։
      Պառնասի և այլ ստերեոտիպային բաներից չխոսեմ, բայց եկեք հասկանանք, որ պոետը «բարձր, վեհ» բան չի, պետք չի դրամատիզացնել, էլի:
      Բայց վերադառնանք մեր ոչխարներին։
      Սկզբում մտածում էի՝ երևի ինչ-որ հին սերնդի բանաստեղծ եք, ում նոստալգիան ու ծերունական աթերոսկլերոզն են մղել այսպիսի մեկնաբանություններ անել, դրա համար էլ առաջին արձագանքիս մեջ ծայրահեղ զուսպ եղա:
      Պարոն Ավդալյան, ես բզբզեցի-պարզեցի, թե ով է Արխանգելոն ու ինչ է Արխանգելոյի բլոգը, գտա նույնիսկ ձեր ստեղծագործությունները:
      Բան չկար, որին ձեր այստեղի ձեր գրառումները նախապատրաստած չլինեին, բայց, ցանկացած դեպքում, եթե չալարեի կարծիքս արտահայտել ձեր ստեղծագործության մասին, երևի ձեր ինքնագոհ տոնը մի փոքր մեղմվեր: Բայց, անկեղծ ասած, ժամանակս ավելի թանկ է:

  3. Հարգելի՛ Սամվել Ավդալյան, ես արդեն ասել եմ, որ բոլոր ժամանակների լավագույն գրողներն անգամ իրենց մոտ ընկերների շրջանում, որոնց մեջ եղել են քննադատներ, քննարկման են դրել իրենց գործերը, լսել կարծիքներ, ու եթե հիմա մենք ուզում ենք այդ հնարավորությունը տալ նորեկ ստեղծագործողին, իսկ ստեղծագործողները միմիայն գոհ են, ուրեմն՝ մեր գործը լավ հիմքի վրա է: Սիրով կծանոթանանք նաև ձեր գործերին: Ասեմ, որ ժամանակակից պոեզիայում և՛ կան հանգավոր բանաստեղծություններ, և՛ վերլիբռներ… Նույնիսկ նույն գրողը կարող է գրել տարբեր ժանրերում, ու բավական հաջող: Դա կախված է տրամադրությունից, ստեղծագործության էությունից, ասելիքի ձևից: Ի վերջո, ասելիքն ինքն է ընտրում իր ձևը, հակառակ դեպքում արհեստական կլինի: Ես ինքս ունեմ գրական կայք՝ Գրական ակումբը, որտեղ դրված են նաև մեր ժամանակների նորեկ ու արդեն կայացած ստեղծագործողների գործեր: Եթե այցելեք, ապա կտեսնեք, որ շատ բազմազան է մեր արդի պոեզիան, ու ցանկացողը կգտի իր ուզած ժանրն ու ոճը:
    Շնորհակալություն ձեր կարծիքի համար:

  4. Arxangelo wrote…

    «Արամին ողջույն։ Վերջերս կարդացել եմ մի շարք հայ բանաստեղծների գործերը, որոնք շատ վատ տպավորություն թողեցին վրաս։ Դա վիրավորական է մեր գրականության համար։ Ու որոշեցի ինքս մեջլիս մտնեմ ։ Ձևափոխելով Վերեշչագինի խոսքը ԱՆԱՊԱՏԻ ՍՊԻՏԱԿ ԱՐԵՎԻՑ -նման բաները ես չեմ ուզում կարդալ, մնե զա արմյանսկույու լիտերատուրու աբիդնո։ Գրում եմ քնարական թեմաներով, ձոներ, ռուբայիներ, էքսպրոմտներ, պատմվածքներ, պոեմներ և այլն։ Ներկայացրածներս թող ստեղծեն սկզբնական կարծիքը իմ մասին։ Ինձ հետաքրքիր են Ձեր ընթերցողների կարծիքները։ Թող գնահատեն ամենախիստ չափանիշներով անցկացնեն ամենափոքր անցքեր ունեցող փլավքամիչով, ամենանուրբ ֆիլտրով ու ցանցով։»
    Եվ ես որոշեցի աջակցել Սամվելին Ձեր դատին հանձնելու իր ստեղծագործությունները: Հիշե՛ք հարգելիներս, որ Ձեր արձագանքները մեկնաբանությունների տեսքով շատ կարևոր են: Այնպես, որ անհամբեր սպասում ենք Ձեր արձագանքներին:
    Ահա և նրա ստեղծագործությունները.
    ***
    Խառնամբոխի կամքին հլու ես չեմ վազի
    անհայտության ճանապարհով։
    Կուլ չեմ գնա սին հավատքին ու չե՜մ ապրի
    խղճուկ օրով,
    Բեմի վերջին անշուք դերով,
    Փշրանքներով,
    Մեր հերթական աստվածների ցոփ սեղանից։
    Ճի՜շտ եմ ասում սիրտս խառնում է նրանից
    երբ տեսնում եմ պատվանդանից
    Կոռքը գահընկեց արողին,
    Հանկարծահաս փոթորիկից դավանանքը ուրացողին,
    Գիշերային կողոպուտից առատաձեռն դարձած գողին։
    Անկարող եմ արդեն նայել
    Սատանայի դեմքը ծածկող սուրբ դիմակի՛ն
    Իմաստունի շորեր հագած խեղկատակի՛ն
    Արաբական երիվարի սանձը ծամող ավանակի՛ն
    Չէ չեմ ուզում ես խոնարհվել մեր սրբապիղծ ժամանակին…

    ***
    Գարնանային քամու նման ջերմաշունչ,
    ՈՒ հմայված հոգու նման անհամբեր,
    Դու քայլեցիր,սակայն,ավաղ,լուռ ու մունջ
    Խելառ սիրուս ու աշխարհիս անտարբեր։
    Սրտիս թվաց, թե ընկերն եմ ցանկալի
    ՈՒ կանչեցի ոգի առած, թևավոր
    Ձայնս սակայն, արձագանքն էր անցյալի,
    Բախտակիցս՝ ընկուզենին մենավոր։
    Կանչս մարեց անլուր կյանքի հորձանքում,
    Ողջ աշխարհը դարձավ վարար մի սև գետ,
    Ու լողացի ամենակուլ տարերքում,
    Կռիվ տալով անագորույն բախտիս հետ։
    Ձոն(ակրոստիխ,գտեք թե ումն է նվիրված)
    Սիրող մոր պես դու սյունն էիր մեր հին տան,
    Իջևանը մեր կրքերի, մեր ոգին,
    Լիալուսին փարոսն էիր, մեր ճամփան
    Վերուվարով չէր մորմոքում մեր հոգին։
    Ակունք էիր զուլալ, զվարթ գետերի,
    Կարկաչահոս, ինչպես հայոց մեղեդին
    Աղոթք էին երգերդ՝ երգ երգերի
    Պնդակորով մեր նորելուկ սերնդին։
    ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով զորացած
    Տաճար դարձար դու փորձության մեր ժամին,
    Ինչպես անմահ մի մարտիրոս սրբացած
    Կանգնել էիր դու պատմության մեր բեմին։
    Յոթը տասնյակ ստեղծագործ տարիներ
    Ալեծուփ ծով դարձար չքնաղ երգերի
    Նվիրակի անխոնջ, անվերջ փնտրումներ
    Ու հուշարձան՝ հայրենասեր ձիրքերի։

    ***
    Մի աստղալից երկինք,
    Մի նորահարս լուսին,
    Էլ ի՞նչ է պետք, ասա,
    Այս սիրահար կույսին։
    Այս սիրահար կույսին
    Մանուշակներ են պետք,
    Նրա թախծոտ սրտին`
    Արևաշող մի հետք։
    Արևաշող մի հետք,
    Սիրո այրող մի վերք,
    Սիրո անուշ ցավի
    Անվերջ մի տիեզերք։

    Սիրո թռիչք
    Աշնան թախծոտ անձրև,
    Ճեղքում՝ սառած չղջիկ,
    Ծառին՝ մրսած տերև,
    Ճամփին՝ մոլոր աղջիկ,
    Մոլոր մռայլ մտքեր,
    Կասկած խռովք ու խանդ,
    Անսանձ ու բոց կրքեր,
    Հայացք՝ կրակ ու շանթ,
    Մայրամուտի խարույկ,
    Բոցից ելնող ջահել,
    Ափին հասած մակույկ,
    Ջերմ ժպտացող ահել,
    Ջերմ ժպտացող աղջիկ,
    Ջերմից ճախրող չղջիկ,
    Դեպի խարույկ թռչող
    Կապուտաչյա եղնիկ։
    ***

    1995(Հուսահատության ժամեր շարքից)
    Կանգնած էի կյանքի գետի եզերքին,
    Լողում էին դեմքերն անթիվ իմ կողքով,
    Ոմանք հլու ոմանք ընդդեմ տարերքին,
    Ոմանք հպարտ, ոմանք խոնարհ հայացքով։
    ***
    Իմ վշտերի խորությունը ե՜ս գիտեմ,
    Կորուստներիս գինը միայն ե՜ս գիտեմ,
    Պանդխտության գավազանն է ձեռքերիս,
    Արցունքներիս դառնությունը ե՜ս գիտեմ։
    ***
    Այս լուսնի տակ ես չեմ գտնի հանգրվան,
    Իմ նժույգն էլ հոգնեց քամուց անձրևից,
    Ճանապարհիս վերջակետը՝ գերեզման,
    Օտար հողում, խանձված օտար արևից։
    ***
    Էքսպրոմտ
    —Ի՞նչ է պոետ
    կյանքը երկրի քո հայոց
    — Շնագայլի ու բորենու գզվռտոց
    Նկուղում գող առնետների խլրտոց
    Մեկ էլ ագահ ձեռքով ափին
    նետված ձկան թպրտոց։

    • Ողջույն Բարեկամներ. Ժամանակակից հայ պոեզիայում Սամվելի բանաստեղծությունները բավականին մրցունակ եմ և’ ձևով, և’ բովանդակությամբ: Առայժմ, այստեղ եղած զրույցին չեմ մասնակցում, բայց խոսքի կուլտուրայի մասին մեկ ռեպլիկ ուզում եմ անել` այն տարածքը, որը հանրային է, ոչ ոք իրավունք չունի, ի ցույց բոլորի, շոշափել իր և ուրիշի սեռական օրգանները, զբաղվել թեկուզ մտքի օնանիզմով և զուգարանային գարշահոտ տարածել… ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. և այս ամենը արվում է Մեծն ԽՈՍՔՈՎ/ԲԱՌ ու ԲԱՆՈՎ/, ապա խոսվում Լավ ու վատ, Արժեքավոր ու անարժեք, Գեղեցիկ ու տգեղ, այլանդակ Գրականության մասին: Հարգարժան ընթերցողներ, գրականագետներ ու մանավանդ` գրողներ, վերջապես մի բան պե?տք է հասկանաք` անխախտ ի գիտության կարգով ընդհանուր, որ Գրականությունը արվեստ չէ, Նրա ելակետը ԽՈՍՔՆ է, ԲԱՌԸ և այս ԽՈՍՔԸ, ԲԱՌՆ ու ԲԱՆԸ նախ և առաջ ունեն կիրառության իրեն կողմից թելադրվող Կուլտուրան, այն է` ԽՈՍՔԻ Մ Շ Ա Կ Ու Յ Թ Ը, անկախ Դուք դա/Բառը/ դրսևորում եք պրոզայիկ, թե չափածո, հանգավոր, թե վեռլիբր, նովել, պատմվածք, հեքիաթ…, թե վեպ, կամ պարզապես, առօրյայում խոսում եք ՀԱՆՐՈւԹՅԱՆ հետ: Ինչքան կարելի է մերկ շրջել, այն էլ ուրիշի ՏԱՆԸ: Իսկ, թե ոմանց բացիլակիր ուղեղներին կթվա` սեռական օրգանների տեղն ու կիրառության <> ձևը չգիտենք կամ հայհոյաբանությանը, գռեհկաբանությանը, արխայիզմին չենք տիրապետում/նույնիսկ հատորներով/, ես խոստանում եմ մի այդպիսի ծավալուն հեղինակային նյութ ընծայագրել իրենց: Ով ականջ ունի, թո’ղ լսի, իսկ ով լուծելիք հարց ունի ինձ հետ, ինձ գտնելը դժվար չէ: Սամվելի հետ էլ մասամբ համաձայն լինելով, կխնդրեմ Գրական ակումբի շրջանակներում գտնել ինձ ու ուղարկել իր Բանաստեղծությունները:
      Խորին Հարգանոք` Գոռ Հարությունյան:

      • Վրիպակների ուղղում. 1….բանաստեղծությունները բավականին մրցունակ են… 2….Հարգարժան ընթերցողներ, գրականագետներ ու մանավանդ` գրողներ, վերջապես մի բան պե?տք է հասկանաք` անխախտ ի գիտության կարգով, որ Գրականությունը <> արվեստ չէ.. 3….ԲԱՌՆ ու ԲԱՆԸ նախ և առաջ ունեն կիրառության իրենց կողմից թելադրվող Կուլտուրան… 4…սեռական օրգանների տեղն ու կիրառության <> ձևը չգիտենք… 5….գտնել ինձ և ուղարկել իր Բանաստեղծությունները:

      • Առաջին չակերտում ինքնուրույն բառն է, երկրորդում` ճիշտ:

  5. Եսլի գոռա նե իդյոտ կ մագոմեդու(փոքրատառով), տո մագոմեդ պոյդյոտ կ գոռե…

    Սամվել ջան, խնդրում եմ ընտրիր ամենա ուժեղ գործդ և համեմատի 2-րդ և 4-րդ մրցույթներում հաղթող ստեղծագործությունների հետ:

  6. Ցավում եմ, Սամվել, բայց Ձեր գործերում չտեսա այն հանճարին, ով ներկայացված էր Ձեր մեկնաբանություններում… Այստեղ իրենց գործերը ներկայացնում են սկսնակներից մինչև արդեն ճանաչում ունեցող գրողներ, եթե անգամ մի ժամանակ թույլ էր տրվում ոչ շատ որակյալ գործերի ներգրավումը մրցույթին, դա միայն հեղինակին չկոտրելու համար, իսկ այժմ ժյուրին բաղկացած է բանասերներից ու գրողներից, որոնք վերջնական փուլի համար անգամ այդ գործերն են ֆիլտրելու, այնպես որ, գործերի անորակության մասին աղաղակելու կարիք բնավ չկա, դա արդեն չի լինի, ինչ վերաբերում է գործի մշակմանը, ապա ցանկացած ստեղծագործություն ենթարկվում է բազմակի մշակումների միչև ավարտուն տեսքի գալը… Այստեղ ժյուրին ոչ թե հեղինակի ձեռքից բռնած նրան գրական բարձունքներ է տանելու, այլ պարզապես ասելու է ինչը դուր եկավ, ինչը՝ ոչ, հեղինակն ինքն է որոշում, չփոխել, փոխել և ինչպես փոխել… Հետևաբար երկրորդ պալն են մղվում նաև սրա շուրջ արված հեգնական նկատառումները: Ինչևէ, տխուր է, չգտեմ անգամ Ձեր, թե հեղինակների համար, որ 50 հոգու գործեր կարդալուց գոնե մեկ արժեքավոր միտք չեք գտել…

    • Ստեղծագործությունները պետք լինեն նոր կամ չհրապարակված և չներկայացված ուրիշ գրական մրցույթներին:

  7. Աստված ողորմած է, մի օր կգամ Հայաստան ու կոնկրետ օրինակներով ցույց կտամ Ձեզ, թե ինչպես են գրում այսօրվա բանաստեղծները։ Կկարդամ բազմաթիվ էջեր որոնց, յուրաքանչյուր տողը, բառն ու տառը խոշորացույցի տակ միասին նայելով, հեղինակը պիտի ասի, թե ինչ է ուզում ասել ու թե ինչ ձևով կարող է ընթերցողը ընդհանրապես հասկակալ։ եթե, իհարկե, կարողանա բացատրել։ Վախենում եմ փախչեն խայտառակ լինելուց։ Կամ էլ գրական խարակիրի անեն։ Շատերը նման են այն չինական խոհարարին, որը ղազի չանչերից երեսուն կերակրատեսակ է պատրաստում և ուզում է ամեն մեկի համար սերտիֆիկատ ստանալ։ Չնայած բոլորն էլ գիտեն, որ ճանկերով ու չանչերով չես կշտանա։ Վարդնուհի Բադալյանին. Վարդուհի ջան, ես չեմ հավակնում Պառնասի գագաթին մշտական գրանցում ունենալուն, բայց լավն ու վատը որոշվում են կոնկրետ չափանիշներով ու համեմատություններով։ Օրինակ, եթե քնարական բանաստեղծությունդ լսելիս ջահել աղջկա աչքերը չփայլեն, եթե սիրահարված տղան անգիր չանի իր սիրածին ասելու համար, ուրեմն գրածդ հեչ բան է։ ՈՒրեմն դուրս արի մեյդանից։ Գնացեք Համալսարան բանասիրականի ժողովրդի առաջ ու կարդացեք, ահա քեզ ամենաճիշտ տեստը։ ես դես չեմ Ձեր ժյուրիին, նա անշուշտ կազմված է կարգին ու խելքը գլխին մարդկանցից և ուրախ կլինեմ որ խուզեն նրանց գլուխները, ովքեր յալանչիությունը հրամցնում են որպես պոեզիա։
    Իմ գրածներից երկուսը խնդրում եմ եթե հնարավոր է դնել Ձեր կոնկուրսին։ ՍԻՐՈ ԹՌԻՉՔ ն ու ՄԻ ԱՍՏՂԱԼԻՑ եՐԿԻՆՔ ը։ Դատեք ամենախիստ չափանիշներով ու հրատարակեք հաղթողի գրածը։ Ինքս էլ եմ ուզում կարդալ հաղթողի գրածը։ Թեմաները ինչու՞ չեք ասում, տնաշեններ։ Իսկ եթե Վարդուհին չտեսավ հանճարին, ապա ես ակնհայտորեն այդ բնորոշման տակ չեմ մտնում։
    Հեթանոսին։ Հեթանոս ջան, ես ժամանակ չունեմ, էս անտեր Մոսկվայի կյանքը տակառի հատակում գտնվող քաղցած առնետների գոյության կռիվ է, աչքդ թեքեցիր կհայտնվես ուրիշի ստամոքսում, ճիշտ է նա, ով առաջինն է վազում ոստիկանություն կամ սեղմում ձգանը։ Լսիր հո դու չե՞ս 2րդ ու 4րդ հաղթողը։ Բայց երդվում եմ բոլոր աստվածներով գրել մի այնպիսի բանաստեղծություն, որը կարդալուց հետո դու, Արմինեն ու Վարդուհին անձամբ իմ գլխին դափնեպսակ կդնեք։ Ժամանակը մեզ դատավոր։

    • Հարգելի’ Սամվել, սիրով կընդունեինք, բայց այս ամսին արձակ գործերի մրցույթ է: Իսկ հաջորդ ամսին թող լինի չափածո գործերի մրցույթ, ու մենք կընդունենք, կքննարկենք ձեր նշած բանաստեղծությունները:

    • Հարգելի Սամվել, ինչ վերաբերում է դափնեպսակին, ապա ես այն շատ հաճախ ու շատերի գլխին եմ դնում, անգամ ամենաանորակ գործում էլ գտնում եմ արժեքներ, դա իմ թեությունն է, ինչ արած…Այնպես որ իմ դրած դափնեպսակը Ձեզ հազիվ թե հաճելի լինի, ինչ վերաբերում է արժեքավոր գործ կերտելուն, ապա միայն սրտանց ողջունում եմ այդ միտքը… Ինչ վերաբերում է քննադատությանը, անգամ պատրաստ եմ իմ գործերը ներկայացնել Ձեր դատին ու առանց ագրեսիայի նշույլի իսկ լսել ամենախիստ քննադատական կարծիքը… Հարգանքներս….

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s