Վեցերորդ Մրցույթ-14

Մայրամուտից լուսաբաց


Ու ասֆալտին փշրվեց իմ ժպիտը: Մի փորձիր հավաքել փշուրները նրա` սև ասֆալտի վրայից: Միայն արցունքներ խմած ասֆալտը վայրկենապես ներծծեց ժպիտիս փշուրներն ու հիմա իր սև լայն բերանով քմծիծաղում է քեզ. դու չկարողացար պահպանել ժպիտս:
Ու ես անժպիտ հեռացա քեզանից` շուրթիս սառցե բյուրեղներ` լուսե բյուրեղների տեղ:
Ու ես հեռացա քեզանից` քեզ մոտ թողնելով…Մայրամուտից մինչև լուսաբաց սպասել ոչնչի հանուն ոչնչի: Չհասկացա՞ր: Այլևս մտքերիս կծիկը բաբախում է ոչ թե գլխումս, այլ սրտիս մեջ. ինձ հասկանալու համար նախ պետք է սիրտ ունենալ:
Ասֆալտի աչքերը մրմուռ են զգում արցունքներիս աղիությունից, իսկ դու մայրամուտից մինչև լուսաբաց կոփում ես նոր արցունք` հատուկ ինձ համար:
Այսուհետ ստիպված ես ապրանքդ ինքդ յուրացնել, քանի որ ես քեզ ազատում եմ ինձանից, որ թռչես այնտեղ, ուր սիրտդ է ուզում…Որ թռչես այնտեղ, ուր սիրտս է ուզում…Մայրամուտից մինչև լուսաբաց և լուսաբացից մինչև մայրամուտ:

Advertisements

Ձեր Կարծիքը

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s